Վիքիպեդիայի քննարկում:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացարձակ ավելորդ է ամեն մի առաջարկի համար ենթաէջ ստեղծելը։ Փորձը ցույց է տվել, որ դա մեզ մոտ չի աշխատում (և նույնիսկ մեզանից շատ ավել մեծ վիքիներում նպատակահարմար չի համարվում)։ --vacio 14:08, 4 Մարտի 2012 (UTC)[reply]

Սա ավելի շատ կաղապարին էր վերաբերում։ Ուղղեցի։ --vacio 16:58, 4 Մարտի 2012 (UTC)[reply]

Քննարկում հոդվածների քննարկման էջերո՞ւմ[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ։ Իսկ ինչի՞ այս քննարկումները, չենք վարում հենց հոդվածների քննարկմման էջերում։ Եթե ջնջման դեպքում հասկանալի է, ինչի է մեկ այլ տեղ է գնում քննարկումը (որպեսզի այդ քննարկումը մնա ջնջվելուց հետո), ապա անվան փոփոխումը կարծում եմ, պետք է քննարկել հենց հարց առաջացրած հոդվածի քննարկման էջում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:17, 4 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Իմ բաժինը պատասխանեմ: Որովհետև ինչքան հասկացել եմ միասնական կարծիք չկա վերնագրերը հայատառ գրելու համար: Ամեն անգամ նույն թեմայով տարբեր հոդվածներում քննարկումը ինչի՞ անենք: Օրինակ Օպերա (դիտարկիչ)-ը կարդացվում է, հայերենում էլ օպերա բառ ունենք, բայց Նեյչր կամ Էփլ, կներեք, թափակություն է: Հայերեն չի, հերիք չի, բնօրինակ լեզվով չի, ու ստացվում է հայատառ անգլերեն, հայատառ ռուսերեն, դրա մեջ հայրենասիրություն, հայատառասիրություն չկա: Մեր տառերին էլ ենք ծաղրում: Այլ դեպքերում էլ, անվանափոխման էջում ներկայացնելով, դրական շտապողականություն ես հաղորդում (հիմնականում հա, բայց տեսար էլ, որ բնությունը ոչ մեկի պետքը չէր) Arantz (talk) 00:12, 5 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Արանց խնդրում եմ, կրկին կարդա գրածս, և բացատրի թե ինչ կապ ունի այստեղ քո նշված տարադաձության խդնիրները, իմ հնչեցրած հարցի հետ (թե, որտեղ է պետք քննարկել անվանման հարցը)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:24, 7 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Ուղղակի նշել եմ, որ նման խնդիր էլ կա, հետո տեսել եմ ապագա ունեցող խնդիր է, նոր քննարկում եմ սկսել: Ուշադրություն դարձրու Իմ բաժինը պատասխանեմ-ի վրա: Arantz-ը ճիշտ կլիներ, որ rh-ով գրեի, հաշվի առա, որ r-ն հիմա 2 տառի տեղն էլ կիրառվում է, r-ն ընտրեցի: Arantz (talk) 09:10, 8 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Աչքաբացության խնդիր[խմբագրել կոդը]

Ուզում եմ ուշադրություն հրավիրել Լա Ղոշեղշը-ի վրա, խնդրել ընդհանուր վերջնական որոշում հայերենին, հայերեն չթարգմանությունները ՕԳԳ հաշվարկով (թե որքան է հոդվածի հեղինակի արտասանությանը մոտ օտաալեզու բառը) գրելու ու մինչև վերջին բիթը պաշտպանելու մասին, որ մեկմեկու չթվա, թե ծաղրի կամ հեգնանքի հետ գործ ունենք` հոդվածների, Վիքիպեդիայի ու, կարևորը, հայոց լեզվի, իրար հանդեպ: Arantz (talk) 18:24, 5 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Նոր օրինակ` Scars on Broadway, ոչ թե Սքարս օն Բրոդվեյ, ոչ թե Սկարս օն Բրոդուեյ, ոչ թե Սքարս ան Բրոդվեյ, ոչ էլ Սքարս ան Բրադվեյ (փակագծերում էլ նշեմ Սցարս օն Բրօադվայ): Arantz (talk) 19:58, 5 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Այստեղ ուզում եմ արձագանքել, բայց դեռ ժամանակ չեմ գտնում (չկարծես, թե ուշադրության չարժանացավ բարձրացված հարցը..)։ --vacio 07:46, 7 Հուլիսի 2012 (UTC)[reply]