Քննարկում:Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելիներ, այս հոդվածը վերահղվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի-ից: Հիմա հոդվածի վերնագրում բացակայում է Հայ եկեղեցու ստորոգելիներից մեկը` ՍՈՒՐԲ բառը: Ճիշտ կլինի, որպեսզի վերնագրում երևան բոլոր ստորոգելիները. --Spasavor 05:40, 16 Հոկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ես իրավունք եմ վերապահել ինձ փոխելու և դնելու Հայոց Եկեղեցու պաշտունական անվանումը: --Artur srk. Sargsyan 18:27, 28 Հոկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ողջույն, Վիքիփեդիայի հիմնական հինգ սյուներից է չեզոք տեսակետը: Տեղեկատվական նյութեր չեզոք տեսակետից ավելացնելը ողջունելի է, բայց այն ոչ մի քարոզչական բնույթ չի կարող գրել: Դա վերաբերում է թե հոդվածի անվան, և թե նրա պարունակության: Եթե Հայ Առաքելական Եկեղեցին ըստ Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետի սուրբ է, կարելի է դա նշել ճիշտ այդպես պարունակության մեջ, բայց անունը պիտի անկողմնակալ և չեզոք լինի: Այդ պատճառով անունը վերադարձնում եմ Հայ Առաքելական Եկեղեցու: Վերահղումը «սուրբ» պարունակող անունից կարող է մնալ: Քանի որ չեզոքությունը նաև վերաբերում է հոդվածի պարունակության, խնդրում եմ այն ևս փորձել գրել չեզոք տեսանկյունից, օրինակ գրել՝ Գրիգոր Պարթև և ոչ Սուրբ Գրիգոր Պարթև: Շնորհակալություն, Chaojoker 08:25, 27 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Հարգելի Chaojoker,Համաձայն եմ Ձեր այն մտքի հետ, որ չեզոքություն պետք է պահպանել հոդվածներում և վերնագրերում: Բայց այս հոդվածի վերնագիրը բնավ կապ չունի չեզոքության կամ կողմնակալության հետ: Հայ Եկեղեցու պաշտոնական անունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի է: Հիմա մենք ուզենք կամ չուզենք, սա է Հայ եկեղեցու անվանումը: Պարզապես հաճախ կրճատ ասվում է Հայ Եկեղեցի: Ուստի խնդրում եմ, հոդվածի վերնագիրը շտկել:--Spasavor 16:54, 27 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Համաձայն եմ Սպասավորի հետ տվյալ հարցում. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի մեր եկեղեցու պաշտոնական անվանումն է և հիշատակվում է աշխարհիկ պաշտոնական փաստաթղթերում (օրինակ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ): Տվյալ դեպքում ՍՈՒՐԲ բառը անվանման մաս է և դրանով քարոզչական երանգ իր մեջ չի պարունակում: Ուրիշ խոսք, որ Սպասավորի կրոնական որոշ տեքստերն իրոք որ կարիք ունեն որոշակի չեզոքացման: Բայց խմբագրումը ժամանակ կպահանջի... --Rob 21:42, 27 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Շնորհակալություն Rob-ին չեզոք կարծիքի համար :) Կփորձեմ ավելի ուշադիր լինել:--Spasavor 18:12, 28 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Spasavor, տեքտի վերնագիրը, կարծում եմ, կարելի է թողնել նույնը` որպես առավել տարածված անուն, բայց տեքստի մեջ սկզբում ավելացրել եմ պաշտոնական անունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: --Rob 21:54, 30 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Հարգելի Rob, այս լուծումը կարծում եմ, ընդունելի է, ուղղակի արդեն շատ հոդվածներում Հայ եկեղեցին իբրև ներքին հղում գրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Եթե կա տեխնիկական միջամտություն այս հարցը կարգավորելու համար, խնդրում եմ կատարեք: Շնորհակալություն: --Spasavor 18:48, 2 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ողջույն Սպասավոր, ոչ մի խնդիր չկա, եթե խոսքը վերաբերում է այդ հոդվածներից այս հոդված հղվելուն, օրինակ տես Բարդուղիմեոս առաքյալ, անվանումը հղվում է վերահղումին ավտոմատ:Եթե խոսքը այլ բանի մասին է, ապա ասեք: 6AND5 19:12, 2 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ողջույն 6AND5, չէի նկատել: Ամեն բան կարգին է :) --Spasavor 19:21, 2 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Վերնագիր[խմբագրել կոդը]

Ողջույն: Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական կայքում եկեղեցու անվանումը «Հայ առաքելական եկեղեցի» է, իսկ Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու կայքում՝ «Հայ առաքելական սուրբ եկեղեցի» է, սակայն տվյալ կայքի «Մեր մասին» բաժնում գրված է կրկին «Հայ Առաքելական եկեղեցի»: ՀՀ Կառավարության կողմից 2004 թ.-ին տպագրված «Խղճի, դավանանքի և համոզմունքի ազատություն» ձեռնարկում Հայ Առաքելական եկեղեցին նշված է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի: Այս անվանումով այն 2000թ.-ի դեկտեմբերի 29-ին վերագրանցվել է ՀՀ-ում: Ռուսաստանում գործող ՀԱԵ-ի Հարավային Ռուսաստանի թեմի պաշտոնական կայքում կրկին գրված է Հայ Առաքելական եկեղեցի: Պատմության ոլորտի գրականության մեջ էլ ավելի հաճախ կհանդիպենք Հայ Առաքելական եկեղեցի, քան թե Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցի: Եվ քանի որ հոդվածը ոչ թե միայն ՀՀ տարածքում գործող և ՀՀ-ում գրանցում ունեցող Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու մասին է, այլ այդ եկեղեցու այսպես ասած հավաքական կերպարի, ապա ճիշտ է հոդվածը վերանվանել Հայ Առաքելական եկեղեցի: Ադմիններ ջան, համապատասխան ձևով կվերանվանե՞ք:--Գարդմանահայ (քննարկում) 07:19, 14 Հունվարի 2015 (UTC)