Անկախ Պետությունների Համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անկախ Պետությունների Համագործակցություն
Emblem of CIS.svg
Տեսակ միջազգային կազմակերպություն
Նախորդող ԽՍՀՄ
Հիմնադրված դեկտեմբերի 8, 1991
Գլխադասային գրասենյակ Մինսկ, Բելառուս, Մոսկվա, Ռուսաստան, Q4472446?, Սոֆիյսկայա առափնյա փողոց և Տավրիկյան պալատ
Պաշտ. լեզու(ներ) ռուսերեն
Անդամ երկրներ
Հիմնադիր ՌԽՖՍՀ, Ուկրաինական ԽՍՀ և Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Կայք cis.minsk.by

Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում, և բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։

ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ և Բելառուսի միջև անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի մարտին Միխայիլ Գորբաչովը՝ ԽՍՀՄ նախագահը, առաջարկեց հանրաքվե անցկացնելու միջոցով ստեղծել դաշնություն՝ նպատակ ունենալով պահպանել միությունը որպես Անկախ պետությունների միություն։ Բայց այդ նոր պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց, քանի որ Կոմունիստական կուսակցության դաշնակիցները հեղաշրջման փորձ իրականացրեցին հենց նույն տարվա օգոստոսին։

Օգոստոսյան դեպքերից հետո հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը՝ վախենալով մեկ այլ հեղաշրջումից։ Ուկրաինայի անկախության հանրաքվեից 1 շաբաթ անց, որը նվազեցրեց ԽՍՀՄ-ի միասնական մնալու հնարավորությունները, Բելոռուսի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից հիմնադրվեց ԱՊՀ-ն 1991թվականի դեկտեմբերի 8-ին, երբ այս 3 հանրապետությունների ղեկավարները հանդիպեցին Բելովեժյան անտառ-արգելանոցում, որը մոտ 50 կմ է հեռու Բրեստից (Բելոռուս) և ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր, որը հայտնի է որպես Հիմնադրման պայմանագիր (ռուս.՝ Соглашение, Soglasheniye), որով լուծարվեց Խորհրդային Միությունը և ստեղծվեց ԱՊՀ-ն որպես նրա տարածքային իրավահաջորդ։ Միաժամանակ նրանք հայտարարեցին, որ նոր միությունը բաց է լինելու բոլոր նախկին խորհրդային պետությունների և այլ պետությունների համար, որոնք ունեն նույն նպատակները[1]։ ԱՊՀ կանոնադրությունը սահմանում է, որ բոլոր անդամները ինքնիշխան և անկախ պետություններ են և այդ պատճառով արդյունավետորեն դադարեցնում են ԽՍՀՄ գոյությունը։

ԱՊՀ ստեղծման համաձայնագրի ստորագրումը 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին նախկին խորհրդային մյուս 8 հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը ստորագրեցին Ալմա-Աթայի արձանագրությունը, որը մեկնաբանվում է կամ որպես ԱՊՀ համալրում այս պետություններով, կամ ԱՊՀ ստեղծման կամ վերստեղծման ամսաթիվ[2], որով ԱՊՀ անդամների թիվը դարձավ 11[3]։ Վրաստանը միացավ 2 տարի անց՝ 1993 թվականին[4]։ Այդ պահի դրությամբ նախկին խորհրդային 15 հանրապետություններից 12-ը անդամակցեցին ԱՊՀ-ին։ 3 Բալկանյան երկրները չեն անդամակցել՝ հիմնվելով իրենց կառավարությունների և բնակչության այն տեսակետի վրա, որ 1940 թվականից հետո Խորհրդային միության կողմից իրենց տարածքի օկուպացիան անօրինական է (2004 թվականին նրանք անդամակցեցին ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին)։

2003-ից 2005 թվականների ընթացքում ԱՊՀ 3 անդամ երկրներում տեղի ունեցան կառավարությունների փոփոխություններ գունավոր հեղափոխությունների տեսքով՝ Էդուարդ Շևարդնաձեն իշխանությունից հեռացվեց Վրաստանում, Ասկար Ակաևը՝ Ղրղզստանում և Վիկտոր Յուշչենկոն ընտրվեց Ուկրաինայում։ 2006 թվականի փետրվարին Վրաստանին դուրս թողեցին Պաշտպանության նախարարների խորհրդից՝ պնդելով, որ «Վրաստանը ընտրել է ՆԱՏՕ-ին միանալու ուղին, և այն չի կարող միաժամանակ 2 ռազմական կառույցների մաս կազմել»[5][6]։ Բայց Վրաստանը շարունակեց մնալ ԱՊՀ լիիրավ անդամ մինչև 2009 թվականի օգոստոսը, այսինքն Ռուս-վրացական պատերազմի արդյունքում պաշտոնապես դուրս գալուց մեկ տարի անց։ 2007 թվականի մարտին Իգոր Իվանովը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, մտահոգություն հայտնեց ԱՊՀ անօգտակար լինելու մասին՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական համայնքը դառնում է առավել մրցունակ կազմակերպություն, որը միավորում է ԱՊՀ մեծ պետություններին։[7] Վրաստանի կազմակերպությունից դուրս գալուն հաջորդեց Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից 2009 թվականի հոկտեմբերին ԱՊՀ շրջանակներում հանդիպումը բաց թողնելը։ Այս պետություններից յուրաքանչյուրն ուներ իր խնդիրներն ու անհամաձայնությունները ՌԴ-ի հետ[8]։

2009 թվականի մայիսին Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան միացան Արևելյալ գործընկերությանը․ մի նախագիծ, որը նախաձեռնվել է ԵՄ կողմից։

Անդամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ-ն ունի 9 լիիրավ անդամ։

Ստեղծման մասին համաձայնագիրը շարունակում էր մնալ ԱՊՀ հիմնական փաստաթուղթը մինչև 1993 թվականի հունվար, երբ ընդունվեց արդեն ԱՊՀ կանոնադրությունը (ռուս.՝ Устав, Ustav)[9] ։ Կանոնադրությունը ձևակերպեց նաև անդամության հասկացությունը․ անդամ պետություն է համարվում այն պետությունը, որը վավերացրել է ԱՊՀ կանոնադրությունը (2-րդ գլուխ, 7-րդ հոդված)։

Թուրքմենստանը չի վավերացրել կանոնադրությունը և փոխել է լիիրավ անդամի կարգավիճակը ասոցացված անդամի կարգավիճակով 2005 թվականի օգոստոսի 26-ին՝ նպատակ ունենալով համապատասխանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային չեզոքության կարգավիճակին[10][11]։

Չնայած նրան, որ Ուկրաինան հիմնադիր անդամ է և վավերացրել է 1991 թվականի դեկտեմբերի Ստեղծման մասին համաձայնագիրը, որոշեց չվավերացնել կանոնադրությունը, քանի որ նա համաձայն չէր, որ Ռուսաստանը լիներ ԽՍՀՄ միակ օրինական իրավահաջորդը[12][13] ։ Ուստի նա իրեն չի համարում ԱՊՀ անդամ[14][15] ։ 1993 թվականին Ուկրաինան դարձավ ասոցացված անդամ[16]։ 2014 թվականի մարտի 14-ին Ուկրաինայի խորհրդարան ներկայացվեց խնդրագիր, որով չեղյալ էր հայտարարվում 1991 թվականի ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերցումը իրենց կողմից՝ որպես պատասխան Ռուսաստանի ռազմական միջամտությանը Ուկրաինայում և Ղրիմի բռնակցմանը։ Բայց այդ խնդրագիրը չընդունվեց[17][18][19] ։ 2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացվեց ԱՊՀ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու նոր խնդրագիր[20][21]։ 2015 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ Ուկրաինան շարունակելու է մասնակցել ԱՊՀ-ին ընտրողական սկզբունքով[22][23]։ Այդ ամսից սկսած Ուկրաինան ԱՊՀ Գործադիր կոմիտեի կառույցում ներկայացուցիչ չունեցավ[22]։

Ռուսաստանի՝ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի[24][25][26] անջատված տարածքների անկախությանը աջակցելու, ինչպես նաև Ստամբուլի համաձայնագիրը խախտելու լույսի ներքո ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օրենսդրական նախաձեռնություններ էին ներկայացվել Մոլդովայի խորհրդարանում 2014 թվականի մարտի 25-ին, սակայն դրանք չեն ընդունվել[27][28][29] ։ Նմանատիպ խնդրագիր է առաջարկվել նաև 2018 թվականի հունվարին[30][31] ։

Անդամ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն[32] Համաձայնագրի վավերացում Կանոնադրության վավերացում նշումներ
{{{2}}} Հայաստան 18 փետրվարի, 1992 16 մարտի, 1994 Հիմնադիր պետություն
{{{2}}} Ադրբեջան 24 սեպտեմբերի, 1993 24 սեպտեմբերի, 1993
{{{2}}} Բելառուս 10 դեկտեմբերի, 1991 18 հունվարի, 1994 Հիմնադիր պետություն
{{{2}}} Ղազախստան 23 դեկտեմբերի, 1991 20 ապրիլի, 1994 Հիմնադիր պետություն
{{{2}}} Ղրղզստան 6 մարտի, 1992 12 ապրիլի, 1994 Հիմնադիր պետություն
{{{2}}} Մոլդովա 8 ապրիլի, 1994 15 ապրիլի, 1994
Flag of Russia.svg Ռուսաստան 12 դեկտեմբերի, 1991 20 հուլիսի, 1993 Հիմնադիր պետություն
{{{2}}} Տաջիկստան 26 հունիսի, 1993 4 օգոստոսի, 1993
{{{2}}} Ուզբեկստան 4 հունվարի, 1992 9 փետրվարի, 1994 Հիմնադիր պետություն

Ասոցացված պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Համաձայնագրի/արձանագրության վավերացում Կանոնադրության վավերացում Նշումներ
{{{2}}} Թուրքմենստան 26 դեկտեմբերի, 1991 Չվավերացված Հիմնադիր պետություն, ասոցացված անդամ է 2005 թվականից։
{{{2}}} Ուկրաինա 10 դեկտեմբերի, 1991 Չվավերացված Հիմնադիր պետություն, մասնակցում է ձևավորման պահից սկսած։Ասոցացված անդամ է 1993 թվականից։

Նախկին անդամ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Համաձայնագրի/արձանագրության վավերացում Կանոնադրության վավերացում Դիմումը դուրս գալու համար Դուրս գալը Նշումներ
{{{2}}} Վրաստան 3 դեկտեմբերի, 1993 19 ապրիլի, 1994 18 օգոստոսի, 2008 18 օգոստոսի, 2009 Դուրս է եկել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ առաջնորդների հանդիպում Բիշքեկ, 2008.
Անուն Երկիր Պայման
Իվան Կորոտչենյա {{{2}}} Բելառուս 26 դեկտեմբերի, 1991 – 29 ապրիլի, 1998
Բորիս Բերեզովսկի Flag of Russia.svg Ռուսաստան 29 ապրիլի, 1998 – 4 մարտի, 1999
Իվան Կորոտչենյա {{{2}}} Բելառուս 4 մարտի – 2 ապրիլի, 1999
Յուրի Յարով Flag of Russia.svg Ռուսաստան 2 ապրիլի, 1999 – 14 հունիսի, 2004
Վլադիմիր Ռուշայլո Flag of Russia.svg Ռուսաստան 14 հունիսի, 2004 – 5 հոկտեմբերի, 2007
Սերգեյ Լեբեդև Flag of Russia.svg Ռուսաստան 2007 թվականից մինչ օրս

Միջխորհրդարանական վեհաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1992 թվականի մարտի 27-ին Ղազախստանում։ 1995 թվականի մայիսի 26-ին ԱՊՀ առաջնորդները ստորագրեցին ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի կոնվենցիան։ Համաձայն կոնվենցիայի՝ Միջխորհրդարանական վեհաժողովը օժտված է միջազգային լեգիտիմությամբ և տեղակայված է Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում։ Այն գործում է որպես ԱՊՀ խորհրդատվական խորհրդարանական ճյուղ, որը ստեղծվել է խորհրդարանական համագործակցության խնդիրները և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերի նախնական նախագծերը քննարկելու համար։ Այն ընդունում է մոդելային օրենքներ (ինչպես նաև խորհրդատվություններ) ԱՊՀ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համար , որպեսզի դրանք կիրառվեն գործող օրենսդրության նոր օրենքներին և դրանց փոփոխություններին համապատասխան: Դրա վերաբերյալ ընդունվել է ավելի քան 130 փաստաթուղթ, որոնք հաստատում են ԱՊՀ-ում գործող օրենքների համապատասխանելիությունը ազգային օրենսդրություններին։ Վեհաժողովը ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացներում, ինչպես նաև դիտորդներ է ուղարկում ազգային ընտրությունների ժամանակ[33] ։ Վեհաժողովը անցկացրեց իր 32-րդ լիագումար նիստը 2009 թվականի մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում։ Ուկրաինան մասնակցում էր, բայց Ուզբեկստանը՝ ոչ[34][35] ։

Մարդու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման հենց սկզբից ԱՊՀ առաջնահերթ նպատակներից մեկը այնպիսի ֆոռումի ստեղծումն էր, որում կքննարկվեին նորանկախ պետությունների սոցիալական և տնտեսական զարգացմանն առնչվող հարցերը։ Այս նպատակին հասնելու համար անդամ երկրները համաձայնվել են խթանել և պաշտպանել մարդու իրավունքները։ Սկզբում այս նպատակներին հասնելու ջանքերը լոկ բարի կամքի դրսևորում էին, բայց 1995 թվականի մայիսի 26-ին ԱՊՀ-ն ընդունեց Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին ԱՊՀ կոնվենցիան[36]։

Անգամ մինչև 1995 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագիրը, 1991 թվականին ընդունված ԱՊՀ կանոնադրության 33-րդ հոդվածով ստեղծվում էր Մարդու իրավունքների հանձնաժողով, որը տեղակայվելու էր Մինսկում (Բելոռուս)։ Սա հաստատվեց Պետությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի որոշմամբ։ 1995 թվականին ԱՊՀ-ն ընդունեց մարդու իրավունքների պայմանագիրը, որն ընդգրկում էր քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև սոցիալական և տնտեսական մարդու իրավունքներ։ Այս պայմանագիրը ուժի մեջ մտավ 1998 թվականին։ ԱՊՀ պայմանագիրը մոդելավորվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հիման վրա, բայց չունի այն իմպլեմենտացիոն մեխանիզմները, որոնք ունի վերջինս։ ԱՊՀ պայմանագրում Մարդու իրավունքների հանձնաժողովը ունի բավականին անորոշ ձևակերպված լիազորություն։ Մարդու իրավունքների հանձնաժողովի ստատուտը, որը նույնպես ընդունվել է ԱՊՀ անդամ պետությունների կողմից որպես որոշում, իրավունք է տալիս հանձնաժողովին ձևավորել միջպետական, ինչպես նաև անհատական հաղորդակցություն։

Հատկապես Կենտրոնական Ասիայի ԱՊՀ անդամները շարունակում են ունենալ մարդու իրավունքների բնագավառում ամենացածր ցուցանիշը։ Շատ ակտիվիստներ մատնանշում են 2005 թվականի Անդիջանի կոտորածները Ուզբեկստանում կամ Թուրքմենստանում նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովի անձի պաշտամունքը (չնայած որ ԱՊՀ անդամ չէ) ցույց տալու համար, որ այնտեղ Խորհրդային միության փլուզումից ի վեր մարդու իրավունքների առկայության ապացույցներ չկան ։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իշխանության կենտրոնացումը արտացոլվեց Ռուսաստանում նախորդ տարիներին ընդհանուր առաջընթացի կայուն անկմամբ։ Անկախ պետությունների համագործակցությունը շարունակում է լուրջ դժվարություններ ունենալ անգամ հիմնական միջազգային չափանիշներին բավարարելու տեսանկյունից[37]։

Ռազմական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ կանոնադրությամբ հիմնվում է Պաշտպանության նախարարների խորհուրդը, որը կոչված է իրականացնելու ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության կոորդինացումը։ Այս նպատակով խորհուրդը զարգացնում է ԱՊՀ անդամ պետությունների ռազմական և պաշտպանության քաղաքականության հարցերի կոնցեպտուալ մոտեցումներ, մշակում է առաջարկներ, որոնց նպատակն է կանխել անդամ պետությունների տարածքում կամ նրանց մասնակցությամբ ռազմական կոնֆլիկտները, տալիս է փորձագիտական կարծիք պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի վերաբերյալ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմական զարգացման հարցերին, համապատասխան առաջարկների վերաբերյալ հրավիրում է ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի ուշադրությունը։ Կարևոր է նաև խորհրդի աշխատանքը պաշտպանության և ռազմական զարգացման ոլորտներում, իրավական ակտերի մերձեցման ոլորտում։

Ռազմական և պաշտպանության համագործակցության ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների դրսևորում է 1995 թվականին ԱՊՀ Միացյալ օդային պաշտպանության համակարգի ստեղծումը։ Տարիների ընթացքում Միացյալ օդային պաշտպանության համակարգի ռազմական անձնակազմը 2 անգամով մեծացավ արևմուտքում՝ ԱՊՀ եվրոպական սահմանի մոտ և 1,5 անգամ հարավային սահմանում[38]։

Երբ 1992 թվականի մայիսի 7-ին Բորիս Ելցինը դարձավ Ռուսաստանի պաշտպանության նախարար, Եվգենի Շապոշնիկովը՝ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի հրամանատարը և իր աշխատակազմը հեռացվեցին Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբի շենքից և տեղակայվեցին նախկինում Վարշավյան պակտի գրասենյակում, որը գտնվում է Մոսկվայի[39] հյուսիսային ծայրամասում՝ Լենինգրադյան պողոտա 41 հասցեում[40] ։ Շապոշնիկովը պաշտոնաթող եղավ 1993 թվականի հունիսին։

1993 թվականի դեկտեմբերին ԱՊՀ Ռազմական ուժերի գլխավոր գրասենյակը փակվեց[41]։ Դրա փոխարեն «ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհուրդը ստեղծեց ԱՊՀ Ռազմական համագործակցության կոորդինացման գրասենյակ Մոսկվայում, որի ֆինանսավորման 50 տոկոսը ապահովում է Ռուսաստանը»[42]։ Գեներալ Վիկտոր Սամսոնովը նշանակվեց աշխատակազմի ղեկավար։ Հիմա գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Մոսկվա, Սվերչկով նրբանցք 3/2, իսկ Լենինգրադյան պողոտա 41 հասցեում այժմ տեղակայված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեկ այլ գործակալություն։

ԱՊՀ գլխավոր շտաբերի ղեկավարները կողմ են իրենց ազգային ռազմական ուժերի ինտեգրմանը[43]։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)[խմբագրել | խմբագրել կոդը]

     CSTO members     GUAM members     Other CIS members

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ, ռուս.՝ Организация Договора о Коллективной Безопасности) կամ պարզապես Տաշքենդի պայմանգիրը (ռուս.՝ Ташкентский договор) սկզբնավորվեց ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրով[44], որը ստորագրվեց 1992 թվականի մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղսզտանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից Տաշքենդում։ Ադրբեջանը ստորագրեց պայմանագիրը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, Վրաստանը՝ 1993 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ Բելառուսը՝ 1993 թվականի դեկտեմբերի 31-ին։ Պայմանագիրը ուժի մեջ մտավ 1994 թվականի ապրիլի 20-ին։

Հավաքական անվտանգության պայմանագիրը նախատեսված էր 5 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ 1999 թվականի ապրիլի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի միայն 6 անդամ ստորագրեցին արձանագրություն, որը երկարաձգում էր պայմանագիրը ևս 5 տարով, մինչդեռ Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը հրաժարվեցին ստորագրել և դուրս եկան պայմանագրից։ Նրանք Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին ստեղծեցին ավելի արևմտամետ խմբավորում՝ առավել հայտնի որպես ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա)։ Կազմակերպությունը անվանվեց ՀԱՊԿ 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Տաշքենդում։ Նիկոլայ Բորձյուժան նշանակվեց նորաստեղծ կազմակերպության գլխավոր քարտուղար։ 2005 թվականի ընթացքում ՀԱՊԿ դաշնակիցները իրականացրեցին որոշ համատեղ ռազմական գործողություններ։ 2005 թվականին Ուզբեկստանը դուրս եկավ ՎՈՒԱՄ-ից և 2006 թվականի հունիսի 23-ին դարձավ ՀԱՊԿ-ի անդամ, և այդ անդամությունը վավերացվեց խորհրդարանի կողմից 2008 թվականի մարտի 28-ին[45] ։ ՀԱՊԿ-ը դիտորդ է ՄԱԿԳլխավոր Ասամբելայում։

Կանոնադրությունը վերահաստատեց բոլոր մասնակից պետությունների ցանկությունը ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Ստորագրողները հնարավորություն չէին ունենա միանալ այլ ռազմական դաշինքների կամ պետությունների այլ խմբի։ Ագրեսիան ստորագրողներից մեկի նկատմամբ կդիտվեր որպես ագրեսիա բոլորի նկատմամբ։ Այս նպատակով ՀԱՊԿ-ը անց է կացնում ամենամյա ռազմական հրամանատարական վարժություններ, որպեսզի ՀԱՊԿ անդամները հնարավորություն ունենան բարելավել կազմակերպության ներսում համագործակցությունը։ Ամենամեծամասշտաբ զորավարժությունները, որ անց են կացվել, դա Հայաստանում իրականացվող «Ռուբեժ-2008»-ն է, որտեղ ընդհանուր հաշվարկվում էր 4000-անոց զորք ՀԱՊԿ անդամ բոլոր 7 երկրներից, որն իրականացնում էր օպերատիվ, ռազմավարական և մարտավարական զորավարժություն՝ շեշտը դնելով ՀԱՊԿ համագործակցության մեջ հավաքական անվտանգության տարրի արդյունավետության հետագա մեծացման վրա[46]։

2007 թվականի մայիսին ՀԱՊԿ քարտուղար գեներալ Նիկոլայ Բորձյուժան նշեց, որ Իրանը կարող է միանա ՀԱՊԿ-ին, նշելով, որ «ՀԱՊԿ-ը բաց կազմակերպություն է։ Եթե Իրանը մեր կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնի անդամակցելու համար, մենք հաշվի կառնենք դիմումը»։ Եթե Իրանը միանա, դա կլինի առաջին պետությունը նախկին ԽՍՀՄ-ից դուրս, որ կանդամակցի կազմակերպությանը։

2007 թվականի հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ անդամ պետությունները համաձայնեցին կազմակերպության խոշոր ընդլայնմանը, որով կստեղծվեին ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր, որոնք կտեղակայվեին ՄԱԿ-ի մանդատի ներքո կամ առանց դրա անդամ պետություններում։ Այդ ընդլայնումը թույլ կտար նաև բոլոր անդամներին ձեռք բերել ռուսական զենք Ռուսաստանի գներով[47]։ ՀԱՊԿ-ը ստորագրել է համաձայնագիր Շանհայի համագործակցության կազմակերպության հետ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ընդլայնելու համար համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին է անվտանգությունը, հանցագործությունը և թմրանյութերի թրաֆիքինգը[48]։

2008 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանը հայտարարեց, որ կձգտի հասնել ՀԱՊԿ-ի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմանը, որից 3 օր անց Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը[49] ։ 2008 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը (ռոտացիոն կարգով) ՀԱՊԿ-ի մոսկովյան հանդիպման ժամանակ Ռուսաստանում[50]։

2009 թվականի հոկտեմբերին Ուկրաինան ՀԱՊԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնին չթույլատրեց իր տարածքում իրականացնել հակաահաբեկչական գործողություններ, քանի որ Ուկրաինայի սահմանադրությամբ արգելվում են օտարերկրյա ռազմական միավորումների գործողությունները իր տարածքում[51]։

ՀԱՊԿ-ի իրականացրած ամենամեծ ռազմական գործողությունը իրականացվել է 12000-անոց զորքի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 19-ից 27 ընկած ժամանակահատվածում՝ բարձրացնելու համար ապակայունացման դեմ առկա մեթոդների պատրաստվածությունը և համակարգումը՝ պայքարելու համար ժողովրդական ապստամբության ցանկացած փորձի դեմ, ինչպիսին էր, օրինակ, Արաբական գարունը[52] ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ պետությունների համագործակցության Ազատ առևտրի գոտի (ԱՊՀԱԱԳ)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ազատ առևտրի գոտի (ԱՊՀ)


1994 թվականին ԱՊՀ պետությունները «համաձայնվեցին» ստեղծել ազատ առևտրի գոտի (աագ), բայց համաձայնագիրը այդպես էլ չստորագրվեց։ 1994 թվականի համաձայնագիրը զբաղեցնելու էր բոլոր 12, հետագայում 10 պետությունների տարածքը՝ բացառությամբ Թուրքմենստանի[53]։

2009 թվականին նոր համաձայնագրով սկսվեց աագ ստեղծումը[54]։ 2011 թվականի հոկտեմբերին նոր ազատ առևտրի համաձայնագիր ստորագրվեց ԱՊՀ 11 վարչապետներից 8-ի կողմից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան,Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան և Ուկրաինա պետերբուրգյան հանդիպման ժամանակ։ 2013 թվականի դրությամբ այն վավերացվեց Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի կողմից և ուժի մեջ մտավ միայն այդ երկրների միջև[55]։

Ազատ առևտրի պայմանագիրը մի շարք ապրանքների համար վերացրեց արտահանման և ներմուծման մաքսատուրքերը, բայց այն պարունակում էր նաև մի շարք բացառություններ, որոնք ի վերջո նույնպես պետք է վերացվեին[56]։ Պայմանագիր ստորագրվեց նաև արտարժույթի կարգավորման և վերահսկման հիմնական սկզբուքների հիման վրա ԱՊՀ նույն 2011 թվականի հանդիպման ժամանակ[57]։

Կաշառակերությունը և բյուրոկրատիան առևտուր իրականացնելու համար ԱՊՀ երկրների համար լուրջ խնդիրներ են։[58]

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջարկեց ԱՊՀ անդամները պետք է ունենան թվայնացման օրակարգ՝ արդիականացնելու համար ԱՊՀ տնտեսությունը[59]։

Եվրասիական տնտեսական ընկերակցություն (ԵվրԱզԵս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական տնտեսական ընկերակցությունը ծագել է Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև 1996 թվականի մարտի 29-ին ձևավորված Մաքսային միությունից[60]։ Այն կոչվեց ԵվրԱզԵս 2000 թվականի հոկտեմբերի 10-ին[61] , երբ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը ստորագրեցին պայմանագիրը։ ԵվրԱզԵսը պաշտոնապես ստեղծվեց, երբ պայամանագիրը վավերացվեց բոլոր 5 անդամների կողմից 2001 թվականի մայիսին։ Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ունեն դիտորդի կարգավիճակ։ ԵվրԱզԵսը ձգտում է ստեղծել ընդհանուր էներգետիկ շուկա և գտնել առավել արդյունավետ ջրօգտագործման ձև Կենտրոնական Ասիայում։ Եվրասիական տնտեսական ընկերակցությունը չի գործում 2015 թվականի հունվարի մեկից՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միության ստեղծմամբ ։

Միասնական տնտեսական տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ անդամ երկրներ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի միջև միասնական տնտեսական տարածք ստեղծելու մասին քննարկումից հետո այդ տարածքի ստեղծման մասին պայմանագրի մասին հայտարարվեց Մոսկվայի Նովո-Օգարևո արվարձանում 2003 թվականի փետրվարի 23-ի հանդիպման ժամանակ։ Միասնական տարածքն ունենալու էր առևտրի և տարիֆների վերազգային հանձնաժողով Կիևում, սկզբում ղեկավարվելու էր Ղազախստանի ներկայացուցչի կողմից և չէր գտնվելու 4 պետությունների կառավարությունների ենթակայության տակ։ Վերջնական նպատակը տարածաշրջանային կազմակերպության ստեղծումն է, որը բաց կլինի այլ պետութունների անդամակցելու համար և ի վերջո կբերի միասնական դրամական միավորի ստեղծման։

2003 թվականի մայիսի 22-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան (Ուկրաինայի խորհրդարան) 266 կողմ և 51 դեմ ձայներով քվեարկեց տնտեսական տարածքի օգտին։ Այնուամենայնիվ շատերն են կարծում, որ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակը 2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններում մեծ հարված էր այս նախագծին։ Յուշչենկոն թարմացրեց ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու հետաքրքրությունը, իսկ նմանատիպ անդամակցությունը անհամատեղելի կլինի նախատեսվող միասնական տնտեսական տարածքի հետ։ Յուշչենկոյին հաջորդող Յանուկովիչը 2010 թվականի ապրիլի 27-ին հաստատում է, որ «Ուկրաինայի մուտքը Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մաքսային միություն այսօր հնարավոր չէ, քանի որ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնտեսական սկզբունքները և օրենքները դա չեն թույլատրում, իսկ մենք մեր քաղաքականությունը զարգացնում ենք ԱՀԿ սկզբունքներին համապատասխան»[62]։ Ուկրաինան ԱՀԿ անդամ է։[62]

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միությունը ստեղծվեց 2010 թվականին[63]՝ 2012 թվականին միասնական շուկա ստեղծելու նախագծով[64]։

Տնտեսական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Բնակչություն (2016) ՀՆԱ 2007 (USD) ՀՆԱ 2012 (USD) ՀՆԱ աճ(2012) ՀՆԱ մեկ շնչի համար (2007) ՀՆԱ մեկ շնչի համար (2012)
Բելառուս 9,480,042 45,275,738,770 58,215,000,000 4.3% 4,656 6,710
Ղազախստան 17,987,736 104,849,915,344 196,642,000,000 5.2% 6,805 11,700
Ղրղզստան 5,955,734 3,802,570,572 6,197,000,000 0.8% 711 1,100
Ռուսաստան 143,964,513 1,294,381,844,081 2,022,000,000,000 3.4% 9,119 14,240
Տաջիկստան 8,734,951 2,265,340,888 7,263,000,000 2.1% 337 900
Ուզբեկստան 31,446,795 22,355,214,805 51,622,000,000 4.1% 831 1,800
Ադրբեջան 9,725,376 33,049,426,816 71,043,000,000 3.8% 3,829 7,500
Մոլդովա 4,059,608 4,401,137,824 7,589,000,000 4.4% 1,200 2,100
Հայաստան 2,924,816 9,204,496,419 10,551,000,000 2.1% 2,996 3,500
Տնտեսական տվյալները վերցված են ՄԱԿ-ի վիճակագրական վարչությունից և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունից[65]։

Համագործակցող կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնասիական համագործակցության կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ձևավորեցին Կենտրոնասիական համագործակցության կազմակերպությունը 1991 թվականին որպես Կենտրոնասիական համագործակցություն։ 1994 թվականին կազմակերպությունը գործում էր որպես Կենտրոնասիական տնտեսական միություն, որին Տաջիկստանը և Թուրքմենստանը չէին անդամակցում։ 1998 թվականին այն վերածվեց Կենտրոնասիական տնտեսական համագործակցության, ինչը խորհրդանշվեց Տաջիկստանի վերադարձով։ 2002 թվականի փետրվարի 28-ին այն անվանվեց Կենտրոնասիական համագործակցության կազմակերպություն։ Ռուսաստանը միացավ 2004 թվականի մայիսի 28-ին։ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին անդամ պետությունները որոշեցին, որ Ուզբեկստանը կմիանան Եվրասիական տնտեսական համայնքին և կազմակերպությունները պետք է միաձուլվեն, ինչն էլ տեղի ունեցավ 2006 թվականի հունվարի 25-ին։ Պարզ չէ ինչպես կլուծվի ներկայիս Կենտրոնասիական համագործակցության կազմակերպությունում դիտորդների հարցը, ովքեր դիտորդ չեն ԵվրԱզԵս-ում (Վրաստան և Թուրքիա

Ժողովրդավարության և ժողովուրդների իրավունքների համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետխորհրդային չճանաչված կամ մասամբ ճանաչված պետություններ Աբխազիան, Արցախը, Հարավային Օսեթիան և Մերձդնեստրը անդամակցում են Ժողովրդավարության և ժողովուրդների իրավունքների համայնքին, որի նպատակն է ստեղծել ավելի խորը ինտեգրացիա անդամների միջև։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճարկելի ընտրությունների դիտորդական առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ Ընտրական մոնիտորինգի կազմակերպությունը (ռուս.՝ Миссия наблюдателей от СНГ на выборах) ընտրական մոնիտորինգի մարմին է, որը ձևավորվել է 2002 թվականի հոկտեմբերին՝ հաջորդելով ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը, որի ժամանակ ընդունվեց ԱՊՀ ժողովրդավարական ընտրությունների , ընտրական իրավունքի և ազատության չափանիշների կոնվենցիան։ Ընտրական մոնիտորինգի կազմակերպությունը դիտորդներ է ուղարկում անդամ երկրներ այդ պահից սկսած․ նրանք հավանության են արժանացրել այն ընտրությունները, որոնք քննադատվել են անկախ դիտորդների կողմից[66]։

  • 2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլի ժողովրդավարական բնույթը, որին հաջորդեց Նարնջագույն հեղափոխությունը և իշխանության բերեց նախկին ընդդիմությանը, վիճարկվեց ԱՊՀ-ի կողմից, մինչդեռ ԵԱՀԿ-ն չարձանագրեց լուրջ խնդիրներ։ Սա առաջին անգամն էր, որ ԱՊՀ դիտորդական խումբը վիճարկում էր ընտրությունների վավերականությունը՝ պնդելով, որ դրանք պետք է անօրինական ճանաչվեն։ 2005 թվականի մարտի 15-ին Ուկրաինայի անկախ տեղեկատվական գործակալությունը, մեջբերելով Դմիտրո Սվիստկովին (Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ) նշեց, որ Ուկրաինան կասեցնում է իր անդամությունը ԱՊՀ ընտրական մոնիտորինգի կազմակերպությանը։
  • ԱՊՀ-ն Ուզբեկստանի 2005 թվականի խորհրդարանական ընտրությունները որակեց «օրինական, ազատ և թափանցիկ», մինչդեռ ԵԱՀԿ-ն Ուզբեկստանի ընտրություններին անդրադառնալիս նշում է, որ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների ԵԱՀԿ պարտավորություններին և այլ միջազգային չափանիշների[67][68]։
  • Մոլդովայի իշխանությունները հրաժարվեցին հրավիրել ԱՊՀ դիտորդներին 2005 թվականի Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին։ Դա քննադատվեց Ռուսաստանի կողմից։ Բելառուսից և Ռուսաստանից մի շարք դիտորդների չթույլատրեցին հասնել Մոլդովա[69]։
  • ԱՊՀ դիտորդները դիտորդական առաքելություն իրականացրեցին 2005 թվականի Տաջիկստանի խորհրդարանական ընտրություններում և վերջում հայտարարեցին, որ ընտրությունները օրինական, ազատ և թափանցիկ են։ Նույն ընտրությունները ԵԱՀԿ-ի կողմից ճանաչվեցին ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին չհամապատասխանող։
  • ԱՊՀ դիտորդների կողմից Ղրղզստանի 2005 թվականի խորհրդարանական ընտրությունները «լավ կազմակերպված, ազատ և արդար» հռչակելուց հետո լայնամասշտաբ և բռնություններով ուղեկցվող ցույցեր սկսվեցին ամբողջ երկրում, որոնք ընդդիմության կողմից կեղծված անվանվող ընտրությունների դեմ էին։ Դրան հակառակ՝ ԵԱՀԿ-ն ընտրությունները մի շարք ոլորտներում միջազգային չափանիշներին չհամապատասխանող ճանաչեց[70]։
  • Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները պնդում էին, որ Ուկրաինայի 2010 թվականի տեղական ընտրությունները լավ էին կազմակերպված[71]։ Մինչդեռ Եվրոպայի խորհուրդը ընտրություններից առաջ ընդունված նոր ընտրական օրենքի հետ կապված մի շարք խնդիրներ բացահայտեց, և Օբամայի վարչակարգը քննադատեց ընտրությունների անցկացումը, ասելով, որ նրանք «չեն համապատասխանում թափանցիկության և արդարության չափանիշներին»[72][73]։

Ռուսերենի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանը պնդում էր, որ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ստանա ԱՊՀ անդամ երկրներում։ Մինչ օրս ռուսերենը միայն ԱՊՀ 4 պետության պաշտոնական լեզու է՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Ռուսերենը պաշտոնական լեզու է համարվում նաև Մերձդնեստրում և Գագաուզիայի ինքնավար մարզում (Մոլդովա)։ Վիկտոր Յանուկովիչը՝ 2004 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններում Մոսկվայի աջակցությունն ունեցող թեկնածուն, հայտարարեց ռուսերենը Ուկրաինայի երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու իր մտադրության մասին։Սակայն, արևմուտքի աջակցությունն ունեցող թեկնածու Վիկտոր Յուշչենկոն, ով հաղթեց, այդպես չվարվեց։ 2010 թվականի արտահերթ ընտրություններում նախագահ Յանուկովիչը հաստատեց (2010 թվականի մարտի 9-ին), որ «Ուկրաինան շարունակելու է ուկրաիներենը պահպանել որպես միակ պետական լեզու»[74]։

Սպորտային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Խորհրդային միության փլուզման ժամանակ նրա սպորտային թիմերը հրավիրվեցին կամ որակավորվեցին 1992 թվականի մի շարք սպորտային իրադարձությունների։ Դրանցից մի քանիսում ԱՊՀ միասնական թիմը փոխարինեց ԽՍՀՄ թիմին։ Այդ միասնական թիմը մասնակցեց 1992 թվականի ձմեռային օլիմպիադային և 1992 թվականի ամառային օլիմպիադաներին, ԱՊՀ ֆուտբոլային թիմը մասնակցեց 1992 թվականի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի գավաթին։ ԱՊՀ բենդիի թիմը ընկերական խաղեր խաղաց 1992 թվականի հունվարին և վերջին անգամ ներկայացավ 1992 թվականի Ռուսական կառավարական գավաթին, որտեղ խաղաց նոր Ռուսաստանի ազգային բենդիի թիմի հետ։ Խորհրդային միության բենդիի 1991-1992 առաջնությունը վերափոխվեց ԱՊՀ առաջնության։

Դրանից հետո ԱՊՀ անդամները առանձին սկսեցին մասնակցել միջազգային սպորտային խաղերին։

2017 թվականին ազգային սպորտի և խաղերի փառատոնը (ռուս.՝ Фестиваль национальных видов спорта и игр государств — участников Содружества Независимых Государств) անցկացվեց Ուլյանովսկում։ Հիմնական սպորտաձևերն են սամբոն, պարանի ձգումը, մաս ռեստլինգը, քաղաքները (городки), լապտան, բենդին, մարզաքարային սպորտը, շախմատը և նետաձգությունը։ Որոշակի ցուցադրական սպորտաձևեր նույնպես ընդգրկվել են ծրագրում[75]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Agreement on the Establishment of the CIS: 3 founding countries, 8 December 1991 (unofficial English translation). Russian text here [1]
  2. Plokhy, Serhii, The Last Empire: The final days of the Soviet Union, Oneworld, London (2014), 9781780746463, pp 356 – 365
  3. Alma-Ata Declaration: 11 countries accede to the CIS, 21 December 1991 (English translation). Russian text here [2]
  4. Ratification status of CIS documents as of 15 January 2008 Archived 30 October 2008 at the Wayback Machine. (Russian)
  5. 3 February 2006 (11 September 2001)։ «Georgia opts out of ex-Soviet military cooperation body»։ Pravda.Ru։ Վերցված է 23 July 2013 
  6. «RIA Novosti – World – Georgia's quitting CIS council will not affect security – Russian minister»։ En.rian.ru։ Վերցված է 23 July 2013 
  7. Russia questions further existence of the CIS post-soviet organisation InfoNIAC
  8. Pannier Bruce։ «Russia Facing Resistance With Allies On CIS's Southern Flank»։ Rferl.org։ Վերցված է 23 July 2013 
  9. CIS Charter, 22 January 1993 (unofficial English translation). Russian text here
  10. Decision on Turkmenistan's associate membership(չաշխատող հղում), CIS Executive Committee meeting in Kazan, Russia, 26 August 2005 (ռուս.).
  11. Turkmenistan reduces CIS ties to "Associate Member", Radio Free Europe/Radio Liberty, 29 August 2005.
  12. Conflict in the Former USSR։ Վերցված է 25 September 2014 
  13. Russia and Nis Mineral Industry Handbook։ Վերցված է 25 September 2014 
  14. Ratification status of CIS documents as of 15 January 2008 Archived 30 October 2008 at the Wayback Machine. (Russian)
  15. September 2008 Statement by Foreign Minister of Ukraine Volodymyr Ohryzko, “Ukraine does not recognise the legal personality of this organisation, we are not members of the CIS Economic Court, we did not ratify the CIS Statute, thus, we cannot be considered a member of this organisation from international legal point of view. Ukraine is a country-participant, but not a member country”
  16. Economic Interdependence in Ukrainian-Russian Relations։ Վերցված է 25 September 2014 
  17. «Bill introduced to withdraw Ukraine from CIS»։ Kyiv Post։ 15 March 2014։ Վերցված է 27 March 2014 
  18. «Результати пошуку законопроектiв, зареєстрованих Верховною Радою України»։ Վերցված է 25 September 2014 
  19. «Draft documents on Ukraine’s withdrawal from CIS submitted to Verkhovna Rada»։ Information Telegraph Agency of Russia։ 27 May 2014։ Վերցված է 21 June 2014 
  20. «Проект Постанови про припинення членства та участі України в органах Співдружності Незалежних Держав»։ Verkhovna Rada։ Վերցված է 30 November 2014 
  21. «Проект Закону про зупинення дії Угоди про створення Співдружності Незалежних Держав»։ Verkhovna Rada։ Վերցված է 26 December 2014 
  22. 22,0 22,1 Ukraine to selectively work as part of CIS, BelTA (21 September 2015)
  23. Yatsenyuk says Ukraine will drop Commonwealth of Independent States criminal search database system on Aug 24, Kyiv Post (20 August 2015)
  24. Buckley Neil (25 November 2014)։ «Georgia calls on west to condemn Abkhazia treaty with Russia»։ Financial Times։ Վերցված է 9 May 2015 
  25. Rettman Andrew (7 May 2015)։ «Donbas: A new 'black hole' in Europe»։ Վերցված է 9 May 2015 
  26. «Russia Erecting Monument to 'Little Green Men' Who Took Over Crimea»։ Moscow Times։ 26 April 2015։ Վերցված է 9 May 2015 
  27. In Moldova propose to denounce the agreement on creation of CIS. Ukrinform. 25 March 2014
  28. «Proiectul hotărîrii cu privire la denunțarea Acordului de constituire a Comunității Statelor Independente»։ Parliament of the Republic of Moldova։ Վերցված է 4 November 2014 
  29. «Proiectul legii cu privire la denunțarea Acordului de constituire a Comunității Statelor Independente nr.40-XII din 08.04.1994»։ Parliament of the Republic of Moldova։ Վերցված է 4 November 2014 
  30. «Proiectul hotărîrii cu privire la denunțarea Acordului de constituire a Comunității Statelor Independente»։ Parliament of the Republic of Moldova։ 2018-01-02։ Վերցված է 2018-01-29 
  31. «Moldova Says It Would Leave CIS Only After Becoming EU Candidate»։ Radio Free Europe/Radio Liberty։ 2018-01-25։ Վերցված է 2018-01-29 
  32. «Сведения о ратификации документов, принятых в рамках СНГ в 1991 – 2014 годах»։ Commonwealth of Independent States։ Վերցված է 10 October 2014 
  33. Information and Publish. Department։ «CIS Inter-Parliamentary Assembly»։ Cisstat.com։ Վերցված է 23 July 2013 
  34. «Member Nations of the CIS»։ CIS Interparliamentary Assembly։ Վերցված է 14 March 2015 
  35. http://m.ebrary.net/1043/economics/interparliamentary_assembly
  36. «Commonwealth of Independent States Convention on Human Rights and Fundamental Freedoms»։ 1995։ Վերցված է 24 March 2013 
  37. "Democracy Deficit Grows in Former Soviet Union" 2011. date retrieved 12 February 2014
  38. «Информация о Совете министров обороны государств – участников Содружества Независимых Государств»։ Cis.minsk.by։ Վերցված է 23 July 2013 
  39. Odom, The Collapse of the Soviet Military, p.385-86
  40. Johnson's Russia List #2142 Archived 6 March 2001 at the Wayback Machine., 9 April 1998
  41. Interfax, 22 December 1993, via Zbigniew Brzezinski, Paige Sullivan, 'Russia and the Commonwealth of Independent States' CSIS, 1997, p.464 via Google Books
  42. SIPRI 1998 Annual, p.18
  43. "CIS chiefs of staff want military integration." RIA Novosti, 3 December 2010.
  44. The Charter of the CSTO Archived 15 May 2011 at the Wayback Machine.
  45. «Евразийский дом – информационно-аналитический портал»։ Eurasianhome.org։ Արխիվացված օրիգինալից-ից 27 February 2014-ին։ Վերցված է 23 July 2013 
  46. “Rubezh 2008”: The First Large-Scale CSTO Military Exercise | PfP Information Management System (PIMS) Archived 18 February 2012 at the Wayback Machine.
  47. «Gendarme of Eurasia – Kommersant Moscow»։ Kommersant.com։ Վերցված է 23 July 2013 
  48. «Leading News Resource of Pakistan»։ Daily Times։ 6 October 2007։ Վերցված է 23 July 2013 
  49. Halpin Tony (30 August 2008)։ «Kremlin announces that South Ossetia will join one united Russian state»։ The Times (London)։ Վերցված է 30 April 2010 
  50. «Armenian News – PanARMENIAN.Net | Armenian News Agency – CSTO Security Councils Secretaries meet in Yerevan»։ Panarmenian.Net։ 3 September 2008։ Վերցված է 23 July 2013 
  51. Ukraine refuses to hold CIS anti-terrorist drills on its territory, Kyiv Post (29 October 2009)
  52. Central Asian armies start exercises to counter potential Arab Spring-style unrest, The Daily Telegraph (20 September 2011)
  53. «Free Trade Agreement Between Azerbaijan, Armenia, Belarus, Georgia, Moldova, Kazakhstan, The Russian Federation, Ukraine, Uzbekistan, Tajikistan And The Kyrgyz Republic» (PDF)։ Արխիվացված օրիգինալից-ից 17 May 2016-ին։ Վերցված է 23 July 2013 
  54. Russia expects the CIS countries to create a free trade zone by yearend, 17 June 2010
  55. CIS Free Trade Agreement comes into force; Baker & McKenzi, Kyiv, Ukraine, Thursday, 18 October 2012, 18 October 2011
  56. CIS leaders sign free trade deal, 19 October 2011
  57. Most CIS states sign free trade zone agreement, 19 October 2011
  58. «Petro Jacyk Program – Centre for Russian and East European Studies, University of Toronto»։ Վերցված է 25 September 2014 
  59. «Nazarbayev proposes CIS modernisation, meets EUAU counterparts in Sochi»։ Astana Calling 
  60. WTO WT/REG71/1
  61. «Foundation Agreement Of Eaec Agreement On Foundation Of Eurasian Economic Community» (PDF)։ Արխիվացված օրիգինալից-ից 6 June 2014-ին։ Վերցված է 23 July 2013 
  62. 62,0 62,1 Yanukovych: Ukraine won't join Customs Union, Kyiv Post (27 April 2010)
  63. «Russia, Kazakhstan, Belarus plan on common economic space»։ Rbcnews.com։ Վերցված է 23 July 2013 
  64. «Russia expects CIS countries to create free trade area»։ En.rian.ru։ Վերցված է 23 July 2013 
  65. «The World Factbook» 
  66. «Election fraud: How to steal an election»։ The Economist։ 3 March 2012։ Վերցված է 19 May 2012 
  67. «Foreign observers differ in their evaluation of the election in Uzbekistan»։ Enews.ferghana.ru։ Վերցված է 23 July 2013 
  68. Alexander Yakovenko, the Spokesman of Russia's Ministry of Foreign Affairs, Answers a Russian Media Question Regarding International Observers' Conclusions on Election Results in Ukraine and Uzbekistan Archived 23 January 2009 at the Wayback Machine.
  69. CIS Observers Outraged by Deportation of Colleagues
  70. Kupchinsky Roman։ «CIS: Monitoring The Election Monitors»։ Rferl.org։ Վերցված է 23 July 2013 
  71. EU will not condemn the local elections in Ukraine, Razumkov Centre (3 November 2010)
  72. Interview: Top U.S. Diplomat Discusses Regional Developments, Abuses, Stalemates, And Cooperation, Radio Free Europe/Radio Liberty (5 November 2010)
  73. Ukraine's Ballot Flawed, U.S. Says, The Wall Street Journal (4 November 2010)
  74. Yanukovych: Ukraine will not have second state language, Kyiv Post (9 March 2010)
  75. [3]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]