Նիկոլայ Բորդյուժա
Արտաքին տեսք
Նիկոլայ Բորդյուժա | |
![]() | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
Նիկոլայ Բորդյուժա Նիկոլայի (ռուս.՝ Никола́й Никола́евич Бордю́жа, հոկտեմբերի 20, 1949, Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռազմական և քաղաքական գործիչ (Գեներալ-գնդապետ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 թվականին ավարտել է Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարաինժիներական բարձրագույն ուսումնարանը։
- 1976 թվականին Նովոսիբիրսկում անցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի ռազմական հակահետախուզության կուրսեր։
- 1995 թվականին Ռազմական ակադեմիայի Գերագույն շտաբում անցել է բարձրագույն կուրսեր։
- 1999 թվականին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում անցել է դիվանագիտական կուրսեր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվարկի պետի այնուհետև ավագ օպերատորի պաշտոնով ծառայության է անցել Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերում։
1976 թվականից օպերլիազոր, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հատուկ բաժնի ավագ օպերլիազոր, ԽՍՀՄ ՊԱԿ կուսակցական կոմիտեի բաժնի հրահանգիչ։
- 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ՊԱԿ կադրերի բաժնի պետ։
- 1991-1992 թվականներին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից կառավարական կապի և տեղեկատվության դաշնային գործակալության անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով վարչության պետի առաջին տեղակալ։
- 1992-1994 թվականներին եղել է սահմանապահ զորքերի կադրերի պատրաստման գծով հրամանատարի տեղակալ։
- 1995-1998 թվականներին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի տեղակալ։
- 1998 թվականի հունվարի 26-ից 1998 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի տեղակալ[1][2]։
- 1998 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 1999 թվականի մարտի 19-ը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Խորհուրդի քարտուղար[2][3]։
- 1998 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1999 թվականի մարտի 19-ը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար, միաժամանակ մնալով ԱԽ քարտուղարի պաշտոնում (բացառիկ դեպք)[4][5][6][7]։
- 1999 թվականների ապրիլ-մայիս ամիսներին եղել է ՌԴ Դաշնային մաքասային ծառայության նախագահ։
- 1999 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։
- 1999 թվական դեկտեմբերի 21-ից մինչև 2003 թվականի ապրիլի 16-ը եղել է Դանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիզոր դեսպանը[8][9]։
2003 թվականի ապրիլի 28-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III աստիճանի շքանշան (2014 թվականի օգոստոսի 14), Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու և բազմամյա բեմնավոր պետական գործունեության համար[10]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (2007 թվականի հունիսի 12), խաղաղության ամրապնդման, ազգերի բարեկամության և համագործակցության գործում ունեցած ավանդի համար[11]
- Արիության շքանշան
- Բարեկամության շքանշան (2005 թվականի հունվարի 17), միջազգային համագործակցության ամրապնդման գործում մեծ ավանդի և երկարամյա անբասիր ծառայության համար[12]
- Պետական սահմանների պահպանության համար շքանշան (1994 թվականի ապրիլի 11), ՌԴ սահմանների պաշտպանության համար[13]
- ՌԴ ԱԳՆ պատվավոր աշխատող (2017 թվականի հունվարի 26)[14]
Արտաքին շքանշաններ
- «Համագործակցության ամրապնդման համար» (Հայաստանի ոստիկանություն, 2007)[15]
- Երախտագիտության մեդալ (Հայաստան, 2016)
Ռազմական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-լեյտենանտ (30.03.1994)
- Գեներալ-գնդապետ (27.05.1995)
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի հոկտեմբերի 22)[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 26.01.1998 г. № 71 «О Бордюже Н. Н.»
- ↑ 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 14.09.1998 г. № 1098 «О Секретаре Совета Безопасности Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 19.03.1999 г. № 371 «О Бордюже Н. Н.»
- ↑ «Премьер с техническим характером». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ ««Человек, формирующий события»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Ельцин - личность, которая объединяла людей разных миров, разных языков, разного стиля мышления, разных ценностей»(չաշխատող հղում)
- ↑ Преемник президента
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.12.1999 г. № 1670 «О назначении Бордюжи Н. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Дания»
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.04.2003 г. № 442 «О Бордюже Н. Н.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 июня 2007 г. № 749
- ↑ Указ Президента Российской Федерации от 17 января 2005 г. № 21
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 апреля 1994 г. № 775
- ↑ О награждении званием «Почётный работник Министерства иностранных дел Российской Федерации» Бордюжи Николая Николаевича
- ↑ «Генсек ОДКБ награждён медалью Полиции Армении «За укрепление сотрудничества»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.10.2009 г. № 1171 «О присвоении Бордюже Н. Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օրյոլ քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ