Նետաձգություն (մարզաձև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նետաձգություն (այլ կիրառումներ)
Նետաձգություն
ՏեսակՆետաձգություն


Նետաձգություն (մարզաձև)՝ սպորտի տեսակ, որում կատարվում է կրակոց նետ ու աղեղով ըստ ճշգրտությանն ու հեռավորության։ Համաձայն մրցութային կանոնների՝ հաղթող է դառնում մարզիկը կամ թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր։ Օլիմպիական մարզաձև է 1900 թվականից։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես աշխարհում սպորտի տեսակ աղեղնաձգության կենտրոնական մարմին է համարվում FITA-ն (Fédération Internationale de Tir à l’Arc) աղեղնաձգության միջազգային ֆեդերացիա (ֆր.)

FITA Արխիվացված 2011-02-22 Wayback Machine (Fédération Internationale de Tir à l’Arc) միջազգային աղեղնաձգության ֆեդերացիան, ստեղծվել է 1931 թվականին, միավորում է 140 ազգային ֆեդերացիաներ (2008[1]), շտաբը գտնվում է Շվեյցարիայի Լոզզաննա քաղաքում, նախագահն է Ուգուր Էրդեները (Թուրքիա) (պաշտոնական լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն

EMAU (European and Mediterranean Archery Union) Եվրոպական և Միջերկարական աղեղնաձգության միություն։ Ստեղծվել է 1988 թվականին։

Ռուսաստանի աղեղնաձգության ֆեդերացիա նախագահն է Վլադիմիր Նիկալայեվիչ Էշեև։

Առավել տարածված միջազգային կանոնակարգերը, որոնցով անցկացվում են Օլիմպիական խաղերը, Աշխարհի և Եվրոպայի մրցաշարերը կրակելն է FITA թիրախին սահմանված հեռավորությունից, որի մասին ասվում է հոդվածում։ Ավելի քիչ տարածված են այնպիսի տեսակները ինչպիսիք են դաշտային աղեղնաձգությունը, նետային բիատլոնը, կրակելը պատկերավոր թիրախներին, ուղղահայաց աղեղնաձգությունը թիրախներին, որոնք բոլորը գտնվում են FITA-ի[2] հովանու տակ։

Հայտնի մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նետաձգության մրցաշարը 1980 թվականի Օլիմպիական խաղերում

FITA-ն ստեղծվել է 1931 թվականին։ Աշխարհի առաջնությունները նույնպես սկսել են անցկացվել 1931 թվականից։ 1950-ական թվականների կեսերց զարգացավ կառավարումը Մ1 և Մ2, ինչն էլ մտավ հայտնի մրցույթների ծրագրի մեջ։

Աղեղնաձգությունը թափանցեց Օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին։ 1900, 1904, 1908 և 1920 թվականներին խաղի ծրագրում մտցվեց տարբեր, ոչ ստանդարտ կարգապահություն (կրակոց 50, 60, 80 բակ և այլն)։ 1924 թվականից այս ձևը հանվեց ծրագրից, ընդհանուր կանոնների բացակայության պատճառով, և վերադարձավ 1972 թվականի խաղերին М2 դիսցիպլինան վերականգնվեց [3]:

ԽՍՀՄ-ում նետաձգությունը դարձավ հայտնի սպորտի տեսակ 1960-ական թվականներից։ 1971 թվականին առաջին աշխարհի չեմպիոնուհին դարձավ Էմմա Գապչենկոն։ Մարզաձևի զարգացման հիմնական կենտրոնները հայտնվել են Մոսկվայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Բաիկալում։ Առավել հաջող Խորհրդային մարզիկները հանդես եկան Օլիմպիական խաղերում Մոսկվայում, որտեղ անհատական առաջնությանը չեմպիոնուհի դարձավ Կետեվան Լոսաբերիզդեն։

1980-ական թվականների սկզբներին նեըաձգության մեձ ստեղծբեց նոր կանոն, որով նախաձեռնվում էր մտցնել խաղի մեջ դինամիկա և զվարճանք՝ դուելային մենամարտեր Օլիմպիական համակարգում։ 1988 թվականից Օլիմպիական խաղերում ավելացավ թիմային մրցաշարեր։

1999-2000-ական թվականներին կանոնները մշտապես փոփոխվում էին։ 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո պլանավորվում էր մեծ փոփոխություններ, ինչը նետաձգությանը դարձնում էր ավելի մոտ բիաթլոնին։ Միավորների հաշվարկը պետք է լիներ ըստ սկզբունքի՝ «խփեց-չխփեց»։ Ուժեղ նետաձիգները 1950 թվականից մինչև 1980 թվականներին ընդգրկվում են ԱՄՆ-ի թիմի մեջ։ Այդ ժամանակներում սպորտի այդ տեսակի մեջ լիդերներն էին՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Իտալիան։

Օլիմպիական խաղերի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղեր Տղամարդիկ Արդյունք Կանայք Արդյունք Վարժություն
1972 Նետաձգությունը 1972 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Մյունխեն Ջոն Ուիլյամս (ԱՄՆ) 2528 Դորին Ուիլներ (ԱՄՆ) 2424 М2
1976 Նետաձգությունը 1976 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Մոնռեալ Դարել Պեիս (ԱՄՆ) 2571 Լուան Ռայոն (ԱՄՆ) 2499 М2
1980 Նետաձգությունը 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Մոսկվա Տոմի Պաիկոլայնեն (Ֆինլանդիա) 2455 Կետեվան Լոկաբարիզդե (ԽՍՀՄ) 2491 М2
1984 Նետաձգությունը 1984 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Լոս Անջելես Դարել Պեիս (ԱՄՆ) 2616 Սո Խյանսուն (Կորեա) 2568 М2
1988 Նետաձգությունը 1988 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սեուլ Ջեի Բարս (ԱՄՆ) 338 Կիմ ՍունյոնКим (Կորեա) 344 M1+36xM1
1992 Նետաձգությունը 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Բարսելոնա Սեբաստիան Ֆլյու (Ֆրանսիա) 110 Չխո Յունջոն (Կորեա) 112 M1+12x70м
1996 Նետաձգությունը 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Անտլանտա Ջասթին Խյուշ (ԱՄՆ) 112 Կիմ Կյոնյուկ (Կորեա) 113 72x70м+12x70м
2000 Նետաձգությունը 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սիդնեյ Սիմոն Ֆերվեզեր (Ավստրալիա) 113 Յուն Մի Ջին (Կորեա) 107 72x70м+12x70м
2004 Նետաձգությունը 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Աֆինի Մարկո Գալյացո (Իտալիա) 111 Պակ Սոնխյոն (Կորեա) 110 72x70м+12x70м
2008 Նետաձգությունը 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Պեկին Վիկտոր Ռուբան (Ուկրաինա) 113 Չժան Ցզյոանցզյուան (Չինաստան) 110 72x70м+12x70м
2012 Նետաձգությունը 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Լոնդոն Օ Ջին Խյոկ (Կորեա) Կի Բո Բե (Կորեա)

Թիմային արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղեր Տղամարդիկ Արդյունք Կանայք Արդյունք Վարժություն
1988 Նետաձգությունը 1988 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սեուլ Կորեա 986 Կորեա 982 3 х M1 + 3 x 36 x M1
1992 Նետաձգությունը 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Բարսելոնա Իսպանիա 238 Կորեա 236 3 х M1 + 3 X 9 x 70 մ
1996 Նետաձգությունը 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Ատլանտա ԱՄՆ 251 Կորեա 245 3 x 72x70մ + 3 X 9x70 մ
2000 Նետաձգությունը 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սիդնեյ Կորեա 255 Կորեա 251 3 x 72x70մ + 3 X 9x70 մ
2004 Նետաձգությունը 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Աֆինի Կորեա 251 Կորեա 241 3 x 72x70մ + 3 X 9x70 մ
2008 Նետաձգությունը 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Պեկին Կորեա 227 Կորեա 224 3 x 72x70մ + 3 X 8x70 մ
2012 Նետաձգությունը 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Լոնդոն Իտալիա 219 Կորեա 210

Ինվենտար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական կամ դասական (Olympic or Recurve bow)։ Լարում ուժը՝ 15-20 կգ։ Կրակոցի թռիչքի արագությունը հասնում է 240 կմ/ժ։
  • Մոդուլային (Compound bow)։ Այն օգտագործվում է ապահովելով ճշգրիտ արագություն կրակոցին և լարման մեծ ուժ աղեղում, ավելի քիչ ջանք օգտագործվելով մարզիկի կողմից։ Լարման ուժը՝ 25-30 կգ։ Կրակոցի թռիչքի արագությունը՝ 320 կմ/ժ։

Մնացած կարևոր աքսեսուարները նետաձգի սրանք են՝

  • նետերի և նետամանների հավաքածու,
  • անջատիչ սարք, որը բաց է թողնում աղեղնալարը աղեղի վրա,
  • պատյան՝ աջլիկի մոտ աջ ուսը պաշտպանող։

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդուլային աղեղ: Լավ է երևում տարբերությունը Օլիմպիական նետով աղեղնալարի քաշելու տեխնիկայի և սարքավորման միջև

Ազդեցիկ մրցաշարերում աղեղնաձգությունը անցկացվում է ցանկացած տեսակի աղեղով (մոդուլային կամ կլասիկ), ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Ստանդարտ միջազգային մրցույթներում հեռավորությունը չափվում է մետրով։

Կրակոցների շարքը կազմված է 3 կամ 6 կրակոցից։ FITA-ի ստանդարտներով 3 կրակոցին տրվում է 2 րոպե, իսկ 6 կրակոցին 4 րոպե։

Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, քանի որ սպորտային աղեղը համարվում է պոտենցյալ մահացու զենք։ Անփորձ մարդը ավելի լավ է չձգի աղեղը։ Արգելված է ձգել աղեղը դեպի մարդկանց կողմը, նույնիսկ եթե այն լիցքավորված չէ։ Արգելված է կրակել դեպի վերև, եթե նույնիսկ ոչ-ոք չկա։ Սկսել կրակոցը և հետևել թիրախներին, և կրակել կարելի է միայն դատավորի հրամանից հետո։

Թիրախներ[խմբագրել | խմբագրել կոդը]

FITA-ի պաշտոնական թիրախ

Հրաձգությունը անցկացվում է FITA-ի պաշտոնական թիրախներով։ Թղթե թիրախները բաղկացած են համակենտրոն, գունավոր շրջանակներից։ Չափերը տրված են աղյուսակում։ Թիրախի չափը[4] օլիմպիական հեռավորության համար (70 մետր) -122 սմ։

10-ի ներսում (թիրախի կենտրոնը անվանում են «խնձորակ») նույնպես կա ևս մեկ ներքին շրջան 2 անգամ ավելի փոքր տրամագծով։ Նետերի ընկնելը ներքին տասնյակ հաշվի է առնվում միավորների հավասարության վիճելի իրավիճակներում և համաշխարհային ռեկորդների ամրագրման ժամանակ։ Թիրախները ամրացվում են շիթերի վրա պատրաստբած այնպիսի նյութերից, որ նետը հարվածից հետո ապահով մնա շիթի մեջ և չանցնի նրա միջով։ Շիթի թեքության անկյունը գետնին 10-15° է։

Եթե նետը կպնում է գաբարիտին (շրջանի սահմանագծին)՝ այդ դեպքում մարզիկը ստանում է 2 հնարավոր միավորից առավելագույնը։

Թիրախի վրա նետի յուրաքանչյուր կրակոցը հերթական շրջանից հետո նշվում է մրցույթի դատավորի կողմից, դա արվում է նրա համար, որ եթե նետը անցնում է թիրախի միջով, հնարավոր լինի տարբերել, որոնք են նոր, իսկ որոնք են մնացել նախորդ կրակոցից։

Հեռավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակոցի համար ստանդարտ հեռավորություն։

  • ներսում
    • 18, 30, 50 մետր (տղամարդիկ և կանայք)
  • դրսում

Դիսցիպլինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգապահություն - կից տարածքներում
հեռավորությունը դեպի թիրախ մ 18 25
թիրախի չափը սմ 40 60
Կլոր FITA-18 (նետերի քանակ) 60
Կլոր FITA-25 (նետերի քանակ) 60

Վերջին տարիներին ավելացել է շատ կանոններ յուրաքանչյուր երկրում։ Բայց կա մի ընդհանուր կարգ։ Սկզբում անցկացվում են որակավորումները, իսկ հետո օլիմպիական համակարգի մարզիկների մեջ որոշվում է հաղթողը։ Այսպես է անցկացվում աշխարհի առաջնությունը, Եվրոպայի և Ռուսաստանի մրցաշարերը։

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար դա մեկ կլոր է FITA М-1 (144 կրակոց) դրսում կամ էլ կլոր FITA 18/FITA 25 (60 կրակոց) ներսում։ Հատուկ մրցաշարերում հաշվի առնելով մարզիկի արդյունք գումարվում է թիմի բոլոր մարզիկների արդյունքները։

Կարգապահություն-մրցաշար դրսում

հեռավորությունը դեպի թիրախ մ 30 50 60 70 90
թիրախի չափը սմ 80 80 122 122 122 всего
Կլոր FITA-1 տղամարդկանց (նետերի քանակ) 36 36 36 36 144
Կլոր FITA-1 կանանց (նետերի քանակ) 36 36 36 36 144

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված մրցույթի կանոններից որակավորումից հետո մնում է 16, 32, 64 կամ էլ ուրիշ շարք լավագույն մասնակիցներից (թիմի) բազմաթիվ 2^n։ Դրանցից հետո օլիմպիական համակարգում անցկացվում է եզրափակիչ դուելային մենամարտ մեկն ընդդեմ մեկի։

  • Անհատական 12 կրակոց 70 մետրից։
  • Թիմայինը՝ 3 հոգի թիմից կրակում են 8 կրակոց (24) 70 մետր հեռավորությունից։

Հավասարության դեպքում կլինեն նոր կրակոցներ։

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերում դուելային մենամարտերը Աֆինայում 2004 թվականին: 70 մ հեռավորությունից:

Օլիմպիական խաղերը անցկացվում են 4 կոմպլեկտ մեդալներով և միայն կլասիկ աղեղով[3]։ Միայն 70 մետր հեռավորությունից։

  • Անհատական (տղամարդկանց և կանանց)
  • Թիմային (տղամարդկանց և կանանց), յուրաքանչյուր թիմից 3 ներկայացուցիչ։

Մարզիկները որակավորվում են Օլիմպիական Խաղերի արդյունքների հիման վրա տվյալ տարվա։ Կանոնները մշտապես փոխվում են։ 2008 թվականի խաղերում մրցույթները կազմակերպված էին հետևյալ կերպ։

Թիմի որակավորման ժամանակ յուրաքանչյուրը 3 անդամից կատարում է 72 կրակոց և ըստ արդյունքների 12 թիմեր բաշխվում են ցանցի քառորդ եզրափակչում, և այնուհետև հաղթողին խաղացնում են Օլիմպիական համակարգով (մեկ ընդդեմ մյուսի 8-ական կրակոցներով թիմի 3 անդամների կողմից. ընդամենը 24 կրակոց)։

Որակավորման անհատական մրցույթներում մարզիկները կատարում են 72 կրակոց և դրանց արդյունքով 64 մասնակից բաշխվում են ցանցի 1/32 եզրափակչում, իսկ այնուհետև խաղացնում են հաղթողին Օլիմպիական համակարգով (մեկն ընդդեմ մյուսի 12 կրակոց)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Member Associations(չաշխատող հղում)
  2. The Rules of Archery Արխիվացված 2008-04-20 Wayback Machine URL at 8/29/2008
  3. 3,0 3,1 Know Your Sport — Archery(չաշխատող հղում) URL at 8/29/2008
  4. տրամագիծը արտաքին շրջանակի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]