Բիշքեկ (ղրղզ.՝ Бишкéк), նախկինում Պիշկեկ և Ֆրունզե, Ղրղզստանի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը: Բիշկեկը նաև Չույի մարզի վարչական կենտրոնն է: Մարզը շրջապատում է քաղաքը, սակայն քաղաքը չի համարվում մարզի մաս, սակայն քաղաքի կարգավիճակը ավելի բարձր է մարզային մակարդակից:
Նախախորհրդային հետազոտության արդյունքներով քաղաքի անվանումը գալիս է ղրղզերենկումիս բառից, որը ղրղզական ազգային խմիչք է, չնայած ոչ բոլոր աղբյուրներն են համամիտ այս վարկածի հետ:
1825 թվականին Կոկանդի ազնվականները հիմնեցին "Պիշպեկ" ամրոցը, որի նպատակն էր պաշտպանել քարավանները ղրղզական ցեղերի հարձակումներից: 1860 թվականի սեպտեմբերի 4-ին ղրղզների համաձայնությամբ ռուսական զորքերը գնդապետ Զիմերմանի գլխավորությամբ ավերեցին ամրոցը:
1868 թվականի ամրոցի վայրում հիմնվեց ռուսական բնակավայր նույն "Պիշպեկ" անվանմամբ: Այն գտնվում էր Ռուսական Թուրքիստանի տարածքում:
1991 թվականի Ղրղզստանի խորհրդարանը փոխեց քաղաքի անվանումը և կոչեց այն "Բիշկեկ":
Բիշքեկը տեղակայված է մոտ 800 մետր բարձրության վրա, Ղրղզական լեռնաշղթայի հյուսիսային մասում, որը համարվում է Տյան Շանի մաս: Այս լեռները ունեն մինչև 4855 մետր բարձրություն և հրաշալի տեսարան են բացում քաղաքի համար: Քաղաքից դեպի տարածվում է պարարտ տափաստան, որը տարածվում է դեպի հյուսիս մինչև հարևան Ղազախստան:
Բիշքեկը քաղաք է լայն փողոցներով և մարմարյա արտաքինով հասարական շինություններով բազմաթին խորհրդային ոճի շինություննորվ: Կան նաև հազարավոր մասնավոր փոքր տնոր, հիմնականում քաղաքի կենտրոնից դուրս: