Էդուարդ Շևարդնաձե
| Էդուարդ Շևարդնաձե
վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე
| |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 25, 1928[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան |
| Մահացել է | հուլիսի 7, 2014[4][5][6] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան[7] |
| Գերեզման | Կրծանիսի |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | վրացերեն |
| Կրոն | ուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Կրթություն | Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
| Ամուսին | Նանուլի Շևարդնաձե |
| Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի նախագահ, Minister of Foreign Affairs of USSR?, Minister of Foreign Affairs of USSR?, Վրացական Կոմկուսի առաջին քարտուղար և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Կուսակցություն | Վրաստանի քաղաքացիների միություն և ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
| Ստորագրություն | |
Էդուարդ Ամբրոսիս ձե Շևարդնաձե․ (վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე , հունվարի 25, 1928[1][2][3][…], Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան - հուլիսի 7, 2014[4][5][6], Թբիլիսի, Վրաստան[7]), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար (1972-1985), ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր (1985-1990), Վրաստանի 2-րդ նախագահ (1995-2003)։
Ծնվել է 1928 թվականին, Խորհրդային Վրաստանի (ԱԽՖՍՀ) Մամաթ գյուղում։ 1946 թվականին թվականներին դարձել է Վրաստանի կոմերիտմիության (ԼԿԵՄ) անդամ։ 1951 թվականին ավարտել է Վրաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմին կից կուսակցական դպրոցը, 1960 թվականին՝ Քութայիսի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականից եղել է Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի 2-րդ, 1957 թվականից՝ առաջին քարտուղար։ 1961 թվականին նշանակվել է Վրաստանի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963 թվականին Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964 թվականին նշանակվել է ՎԽՍՀ հասարակական կարգի պահպանության նախարարի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ նախարար։ 1976 թվականին դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1978 թվականին՝ ԽՄԿԿ Կենկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու։
1972-1985 թվականներին ստանձնել է ՎԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1985 թվականին Գորբաչովի կողմից նշանակվել է ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր։
Խորհրդային Միության կազմալուծումից (1991) և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրաժարականից հետո Շևարդնաձեն դառնում է երկրի նախագահը։ Պաշտոնապես ընրվել է 1995 թվականին։ Շևարնաձեի նախագահական տարիներն ուղեկցվել են կոռուպցիայի ահռելի աճով և հովանավորչությամբ։ 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեղադրանքները և համընդանուր դժգոհությունները հանգեցրեցին Վրաստանում լայնամսշտաբ բողոքի ցույցերի (Վարդերի հեղափոխություն)։ Ի վերջո, Շևարդնաձեն հրաժարական տվեց։ Մահացել է 2014 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Шеварднадзе Эдуард Амвросиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118996959 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ https://www.president.gov.ge/en/SinglePage/LoadSinglePageContent?menuId=256
- ↑ http://data.parliament.uk/DepositedPapers/Files/DEP2009-2154/DEP2009-2154.doc&usg=AOvVaw35gbgBZBGNGszG5NoZYriA
- ↑ https://zakon.rada.gov.ua/cgi-bin/laws/main.cgi?nreg=1257/99#Text
- ↑ http://www.e-qanun.az/framework/591
- ↑ http://db.natlib.uz/ru/editions/19478
- ↑ http://www.nplg.gov.ge/bios/ka/00001162/
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 483)։ |
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Շևարդնաձե» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Շևարդնաձե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 25 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 2014 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրաստանի նախագահներ
- Խորհրդային դիվանագետներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- Անձինք Թբիլիսիից
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Վրաստանի պետական գործիչներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- Վրաստանի վարչապետներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Պետության ղեկավարներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- Վրաստանի նախարարներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- Վրացի հասարակական գործիչներ