Սալոմե Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլի վրացերեն՝ სალომე ზურაბიშვილი | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
մարտի 18, 2004 - հոկտեմբերի 19, 2005 | |||
Նախորդող | Թեդո Ջափարիձե | ||
Հաջորդող | Գելա Բեժուաշվիլի | ||
Կուսակցություն՝ | Վրաստանի ճանապարհ (նոյեմբեր 2010) | ||
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ, պետական գործիչ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | վրացի | ||
Ծննդյան օր | մարտի 18, 1952[1][2] (68 տարեկան) | ||
Ծննդավայր | ![]() | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ի ծնե անուն | ֆր.՝ Salomé Nino Zourabichvili[3] | ||
Հայր | Լևան Զուրաբիշվիլի | ||
Մայր | Զեյնաբ Կեդիա | ||
Ամուսին | Նիկոլոզ Գորջեստանի | ||
Զավակներ | Թեյմուրազ Գորջեստանի և Քեթևան Գորջեստանի | ||
Կայք՝ | salome.ge | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ |
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ | ||
Սալոմե Զուրաբիշվիլի (վրացերեն՝ სალომე ზურაბიშვილი, մարտի 18, 1952[1][2], Փարիզ), վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ: Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի արտգործնախարարությունում:
Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի, և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալոմե Լևոնի Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Փարիզում՝ վրացի գաղթականների ընտանիքում: Նրա ընտանիքը ստիպված է եղել թողնել Վրաստանը 1921 թվականին: Հորական կողմի պապը՝ Իվանե Զուրաբիշվիլին, եղել է 1918-1921 թվականների անկախ Վրաստանի մենշևիկյան կառավարության անդամ: Մորական պապը՝ Նիկո Նիկոլաձեն, եղել է Փոթի նավահանգստի հիմնադիրներից մեկը և վրացական երկաթուղու շինարարության գլխավոր նախաձեռնողը:
Նախնական կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական դպրոցում: 1972 թվականին Սալոմեն ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը: 1973 թվականին ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում: Վերադառնալով Փարիզ՝ 1974 թվականին Սալոմեն աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: 1974-1977 թվականներին նա եղել է Իտալիայում Ֆրանսիայի դեսպանության չորրորդ քարտուղարը: 1977-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական առաքելության քարտուղարը: 1984 թվականից մինչև 1988-ը Սալոմեն զբաղեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի առաջին քարտուղարի պաշտոնը: 1989-1992 թվականներին ծառայել է, որպես Չադի ֆրանսիական դեսպանատան երկրորդ քարտուղար:
1997 թվականից Սալոմե Զուրաբիշվիլին, որպես տեսուչ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: 2003 թվականին երկրի նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան: 2004 թվականի մարտին Վրաստանի նորընտիր նախագահ և այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերջինիս նշանակեց Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Թեդո Ջափարիձեին: Այդ որոշումը Սաակաշվիլին քննարկել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հայտարարելով, որ «այս կարգի դիվանագետը Վրաստանը երբեք չի ունեցել»: Սալոմեն լրատվամիջոցներին հայտարարել է, որ համաձայն է ստանձնել իրեն վստահված պաշտոնը և որ մանկուց երազել է պաշտոն զբաղեցնել հայրենի երկրում:
Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը: Նույնիսկ իր ելույթներից մեկում նա ասաց, որ այս քայլը պատմական խոշոր ձեռքբերում է: Նրա նախաձեռնությամբ 2005 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանը ընդունել է բանաձև, համաձայն որի ռուսական զորքերը դուրս էին գալիս Վրաստանից, ոչ ուշ, քան 2006 թվականը: Սակայն Սալոմեի պաշտոնազրկումից հետո այս որոշումը չեղարկվեց և նույն թվականի մարտին ստորագրվել է ռուս-վրացական նոր համաձայնագիր:
2005 թվականի հոկտեմբերի 20-ին Սալոմեն հեռացել է նախարարի պաշտոնից: Սալոմեն մեղադրել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» քաղաքական կուսակցության անդամներին, մասնավորապես Նինո Բուրջանաձեին: Նա վերջինիս մեղադրել է երկրում դիկտատուրա հաստատելու մեջ: 2005 թվականին Զուրաբիշվիլին հիմնադրել և ղեկավարել է ընդիմադիր կուսակցություն, որը 2006 թվականի մարտին վերանվանվելով դարձել է «Վրաստանի ուղի»[4]: Զուրաբիշվիլին մշտապես նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդգծելով, որ դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: 2010 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին հայտարարել է այն մասին, որ ավարտում է իր քաղաքական գործունեությունը Վրաստանում:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝ Թեդո Ջափարիձե |
Վրաստանի արտաքին գործերի նախարար մարտի 18, 2004 – հոկտեմբերի 19, 2005 |
Հաջորդող՝ Գելա Բեժուաշվիլի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=salome;n=zourabichvili — 1997. — ed. size: 8261991
- ↑ 3,0 3,1 https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000419116
- ↑ «Նախընտրական գործընթացը Վրաստանում // Սալոմե Զուրաբիշվիլիի քաղաքական գործունեությունը»։ EurasiaNet։ 2006-09-28։ Վերցված է 2017-03-18
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սալոմե Զուրաբիշվիլի կատեգորիայում։ |
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 18 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Վրացի քաղաքական գործիչներ
- Վրացի դիվանագետներ
- Վրաստանի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Պետության կին ղեկավարներ
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Կին նախագահներ
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրաստանի նախագահներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Վրացի ֆեմինիստներ