Ուոլթեր Լիփմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Լիփմեն
անգլ.՝ Walter Lippmann
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1889(1889-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 14, 1974(1974-12-14)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԱտլանտյան օվկիանոս[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Dwight School?
Մասնագիտությունլրագրող, գրող, քաղաքական գործիչ և political analyst
ԱմուսինHelen Byrne Lippman? և Faye Albertson?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Walter Lippmann Վիքիպահեստում

Ուոլթեր Լիփմեն (անգլ.՝ Walter Lippmann, սեպտեմբերի 23, 1889(1889-09-23)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 14, 1974(1974-12-14)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), քսաներորդ դարի ամերիկացի գրող, ժուռնալիստ, քաղաքական մեկնաբան, ով առաջին հերթին համբավվել է որպես հրապարակագրության և գիտական գրականության մեջ սառը պատերազմի հասկացությունը ներմուծող, կարծրատիպ հասկացությունը ժամանակակից հոգեբանության տեսանկյունից մշակող, լրագրային իր սյունակում և իր հեղինակած մի շարք գրքերում ժողովրդավարությունն ու զանգվածային լրատվամիջոցները քննադատող, հասարակական կարծիքի մասին ինքնատիպ տեսություն ստեղծող (այդ առումով հիշարժան է հատկապես 1922 թվականին նրա լույս ընծայած «Հասարակական կարծիք» («Public Opinion») աշխատությունը)[7]։

Մայքլ Շուդսոնը գրում է[8], որ հեղինակավոր մասնագետների կարծիքով՝ Ուոլթեր Լիփմենի «Հասարակական կարծիք» աշխատությունը համարվում է ժամանակակից ժուռնալիստիկայի հիմնադրման և ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների ուսումնասիրման տեսակետից անկյունաքարային երկ[9]։

Ժողովրդավարության պայմաններում ժուռնալիստիկայի դերի մասին նրա հայացքները հակասության մեջ էին իրեն ժամանակակից մեկ այլ անվանի հեղինակի՝ Ջոն Դյուիի հայացքների հետ (հետագայում, հետահայաց կերպով, այդ հակասությունը գիտական գրականության մեջ հիշատակվել է որպես Լիփմեն-Դյուի բանավեճ)։ Լիփմենի անուրանալի վաստակը գնահատելով՝ ժամանակակիցներն ու հետնորդները նրան բնորոշել են որպես «ամենամեծ ազդեցությունը գործած ժուռնալիստ»[10][11][12], «ժամանակակից ժուռնալիստիկայի հայր»[13][14]։

Ուոլթեր Լիփմենը երկու անգամ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ Այդ հեղինակավոր մրցանակը նրան առաջին անգամ շնորհվել է «Այսօր և վաղը» խորագիրը կրող իր լրագրային սյունակում լույս ընծայած նյութերի, երկրորդ անգամ՝ 1961 թվականին Նիկիտա Խրուշչովի հետ իր վարած հարցազրույցի համար։

Լիփմենը նշանակալի դեր է խաղացել նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հիմնադրած հետաքննությունների բաժնում, որտեղ պաշտոնավարել է որպես հետազոտական աշխատանքների բաժնի տնօրեն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clavé, Francis (2015). «Comparative Study of Lippmann's and Hayek's Liberalisms (or neo-liberalisms)». The European Journal of the History of Economic Thought. 22: 978–999.
  • Forcey, Charles. The Crossroads of Liberalism։ Croly, Weyl, Lippmann, and the Progressive Era, 1900-1925 (1961).
  • Goodwin, Craufurd D. (2014). Walter Lippmann: Public Economist. Harvard University Press. ISBN 978-0-674-36813-2.
  • Jackson, Ben (2012). «Freedom, the Common Good, and the Rule of Law : Lippmann and Hayek on Economic Planning». Journal of History of Ideas. 72: 47–68.
  • Porter, Patrick. "Beyond the American Century: Walter Lippmann and American Grand Strategy, 1943–1950." Diplomacy & Statecraft 22.4 (2011): 557-577.
  • Riccio, Barry D. (1994). Walter Lippmann – Odyssey of a liberal. Transaction Publishers. ISBN 978-1-56000-096-9.
  • Seyb, Ronald P. "What Walter Saw: Walter Lippmann, the New York World, and Scientific Advocacy as an Alternative to the News-Opinion Dichotomy" Journalism History 41.2 (2015)։ 58+ online Արխիվացված 2020-12-17 Wayback Machine
  • Steel, Ronald (1980). Walter Lippmann and the American century. Little, Brown and Company. ISBN 978-0-7658-0464-8., a standard scholarly biography' online free; online review
  • Wasniewski, Matthew A. "Walter Lippmann, Strategic Internationalism, the Cold War, and Vietnam, 1943-1967" (PhD. Diss. U of Maryland 2004) online; bibliography pp. 640–54.
  • Wellborn, Charles. Twentieth Century Pilgrimage: Walter Lippmann and the Public Philosophy (LSU Press, 1969).
  • Whitfield, Stephen J. “Walter Lippmann: A Career in Media’s Rays.” Journal of Popular Culture 15#1 (1981)։ 68-77.
  • Wright, Benjamin F. Five public philosophies of Walter Lippmann (U of Texas Press, 2015).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lippmann, Walter. Public philosopher: selected letters of Walter Lippmann (1985) online free
  • Rossiter, Clinton, and James Lare, eds. The Essential Lippmann: A Political Philosophy for Liberal Democracy (1963). online free

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Steel R. Lippmann, Walter (23 September 1889–14 December 1974), journalist and author // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1601004
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118780131 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. Notable Names Database — 2002.
  7. Lippmann, Walter (1922). Public Opinion. New York: Harcourt, Brace and Company. Վերցված է 3. 5. 2016.-ին – via Internet Archive.
  8. Schudson, Michael (2008). «The "Lippmann-Dewey Debate" and the Invention of Walter Lippmann as an Anti-Democrat 1985–1996». International Journal of Communication. 2.
  9. Carey, James W. (March 1987). «The Press and the Public Discourse». The Center Magazine. 20.
  10. Blumenthal, Sydney (31. 10. 2007.). «Walter Lippmann and American journalism today». Արխիվացված է օրիգինալից 14. 06. 2018-ին. Վերցված է 02. 06. 2018-ին.
  11. «Drucker Gives Lippmann Run As Most Influential Journalist». Chicago Tribune. 1998. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  12. «Walter Lippmann and the American Century». 1980.
  13. Pariser, Eli (2011). The Filter Bubble: How the New Personalized Web Is Changing What We Read and How We Think. New York: Penguin. ISBN 978-0-14-312123-7.
  14. Snow, Nancy (2003). Information War: American Propaganda, Free Speech and Opinion Control Since 9/11. Canada: Seven Stories. էջեր 30-31. ISBN 978-1-58322-557-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ուոլթեր Լիփմեն հոդվածին
Վիքիգրքերի պատկերանիշը
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Ուոլթեր Լիփմեն