Ռոբերտ Օպենհեյմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ռոբերտ Օպենհեյմեր
RobertOppenheimer
JROppenheimer-LosAlamos.jpg
Ծնվել է ապրիլի 22, 1904({{padleft:1904|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]
Մահացել է փետրվարի 18, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}})[3][6][5][2] (62 տարեկանում)
Փրինսթոն[7][5]
Բնակության վայր(եր) Փրինսթոն, Լոս Ալամոս, Բերկլի և Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9]
Ազգություն հրեա և աշկենազի
Մասնագիտություն միջուկային ֆիզիկոս, ֆիզիկոս տեսաբան, ֆիզիկոս[10][11] և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատեր Քրիստի քոլեջ, Հարվարդի համալսարան, Կավենդիշ լաբորատորիա, Գյոթինգենի համալսարան, Q5403378? և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճան գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին անգլերեն[2], ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, հունարեն և սանսկրիտ
Գիտական ղեկավար Մաքս Բոռն և Վոլֆգանգ Պաուլի
Եղել է գիտական ղեկավար Դեվիդ Բոմ[12], Սեմյուել Օլդերսոն[13], Ռոբերտ Քրիստի[14], Սիդնի Դանցոֆ[15], Q7597638?[16], Ուիլիս Լամբ[17], Հարոլդ Լյուիս[18], Ֆիլիպ Մոռիսոն[19], Բերնարդ Պետերս[12], Ռոբերտ Սերբեր[20], Հարտլանդ Սնայդեր[21], Ջորջ Վոլկոֆ[22], Հարվի Հոլ[23], Մելբա Ֆիլիպս[24], Ջոզեֆ Ուայնբերգ[12] և Սիգֆրեդ Ադոլֆ Վուտհույսեն
Պարգևներ Էնրիկո Ֆերմի պարգև, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Q1307005? և Q1282608?
Եղբայր(ներ) Ֆրենկ Օպենհեյմեր
Ստորագրություն
J Robert Oppenheimer signature.svg
J. Robert Oppenheimer Վիքիպահեստում

Ռոբերտ Օպենհեյմեր (անգլ.՝ Julius Robert Oppenheimer, 1904, ապրիլի 22, Նյու Յորք - 1967, փետրվարի 18, Պրինստոն, ԱՄՆ), ազգությամբ հրեա ամերիկացի ֆիզիկոս։

Օպենհեյմերը 1925-ին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925–26-ին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927-ին՝ Գյոթինգենի համալսարաններում։ 1929–47 թթ-ին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936-ից՝ պրոֆեսոր։

1939–45-ին Օպենհեյմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943–45-ին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան։ 1946–52-ին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը։1947–66-ին Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր։

Ջրածնային ռումբի ստեղծման դեմ հասարակական ելույթների և ատոմային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործելու կոչերի համար 1953-ին Օպենհեյմերը զրկվել է բոլոր պաշտոններից, ԱՄՆ-ի կառավարության կողմից մեղադրվել «անօրինապահ լինելու» մեջ, արգելվել է նրա մասնակցությունը գաղտնի աշխատանքներին։

Օպենհեյմերը մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ էր, 1948-ից՝ նաև Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, քվանտային մեխանիկային, իզոտոպների բաժանման, տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ֆիզիկային, տեսական աստղաֆիզիկային։

Մշակել է երկատոմ մոլեկուլի կառույցի տեսությունը, բացահայտել գամմա-ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, զարգացրել միջուկները դեյտրոններով ռմբահարելուց առաջացող շարժընթացների տեսությունը։

Ամերիկացի ֆիզիկոս Մ. Ֆիլիպսի հետ Օպենհեյմերը մշակել է խզվող միջուկային ռեակցիաների տեսությունը (Օպենհեյմեր-Ֆիլիպսի ռեակցիաներ), ուսումնասիրել գամմա-ճառագայթների ներքին փոխարկումը (կոնվերսիա), պարզել այդ ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, մշակել տիեզերական հեղեղների կասկադային տեսությունը։

Օպենհեյմերի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են նեյտրոնային աստղերի մոդելների հաշվարկներին։ Նա կանխագուշակել է նաև «սև խոռոչների» գոյությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 529։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118590146 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 http://www.famousbirthdays.com/people/robert-oppenheimer.html
  4. http://www.famousbirthdays.com/profession/from/scientist-newyork.html
  5. 5,0 5,1 5,2 Оппенгеймер Роберт // Оппенгеймер Роберт, Оппенгеймер Роберт // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  6. http://www.brainyquote.com/quotes/authors/j/j_robert_oppenheimer.html
  7. http://muse.jhu.edu/books/9781400864492
  8. http://www.nndb.com/people/808/000047667/
  9. http://www.nytimes.com/aponline/2015/01/23/world/europe/ap-eu-britain-oppenheimer.html
  10. http://www.nndb.com/group/505/000213863/
  11. http://www.nndb.com/gov/789/000055624/
  12. 12,0 12,1 12,2 http://www.americanscientist.org/bookshelf/pub/a-puzzle-of-a-man
  13. http://www.wired.com/thisdayintech/2011/02/0211sam-alderson-crash-test-dummie-inventor/
  14. http://www.caltech.edu/content/caltech-mourns-passing-robert-f-christy-1916%E2%80%93%C2%AD2012
  15. http://old.post-gazette.com/pg/11100/1137883-51.stm
  16. (untranslated title) — С. 116.
  17. K. Bird, American Prometheus — С. 88.
  18. K. Bird, American Prometheus — С. 387.
  19. http://web.mit.edu/newsoffice/2005/morrison.html
  20. K. Bird, American Prometheus — С. 102.
  21. http://scitation.aip.org/content/aip/magazine/physicstoday/article/15/7/10.1063/1.3058300
  22. (untranslated title) — С. 89.
  23. http://www.arlingtoncemetery.net/harvey-hall.htm
  24. http://www-news.uchicago.edu/releases/04/041116.phillips.shtml