Jump to content

Զոի Քրավից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոի Քրավից
անգլ.՝ Zoë Kravitz
Զոի Քրավիցը 2010 թվականին՝ Թրայբեքա կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունMiami Country Day School? և Փուրչեյզ քոլեջ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաշկենազի, Bahamian Americans?, աֆրոամերիկացի, Louisiana Creole people? և ֆրանսիական ծագումով ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
Ժանրերռոք
ԸնտրանիԻքս-մարդիկ։ Առաջին դաս, Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները, Խիզախը, Կյանքի համը, Californication, Դիվերգենտ և Բեթմեն
Ծնողներհայր՝ Լենի Կրավից, մայր՝ Լիզա Բոնե
Ամուսին(ներ)Karl Glusman?
Համատեղ ապրող(ներ)Էզրա Միլեր[4], Փեն Բեջլի[5], Չաննինգ Տատում[6] և Հարրի Սթայլս
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԿինոարվեստի և գիտության ակադեմիա

Զոի Իզաբելլա Քրավից (անգլ.՝ Zoë Isabella Kravitz, դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և մոդել։

Երաժիշտ Լենի Քրավիցի և դերասան ու մոդել Լիզա Բոնեի դուստրը։ Նրա տատիկը՝ Լենի Քրավիցի մայրը, Ռոքսի Ռոքերն է, որը դերասանուհի և հեռուստալրագրող է՝ աֆրոամերկուհի՝ բահամական ծագմամբ։ Պապիկը՝ Սիմուր Քրավիցը (Նույն Սայ Քրավիցը) NBC հեռուստաալիքի պրոդյուսերն է, հույն՝ Ուկրաինայից։ Զոիի մոր հայրը աֆրոամերիկացի օպերային երգիչ Ալեն Բոնեն է, իսկ մայրը՝ հրեական ծագում ունեցող ուսուցչուհի։

2007 թվականին Զոի Քրավիցը նկարահանվել է իր դեբյուտային ռեժիսոր Սքոթ Հիքսի «Կյանքի համը» կինոնկարում, որտեղ նույն հրապարակում նկարահանվել են նաև Քեթրին Զետա-Ջոնսը և Ահարոն Էքհարթը։ Նույն թվականին Զոին նկարահանվել է նաև ռեժիսոր Նիլ Ջորդանի «Խիզախը» ֆիլմում՝ Ջոդի Ֆոսթերի հետ։ Զոին ավարտել է երկու կինոնկարների նկարահանումները դպրոցի հետ միասին։

2008 թվականին Զոին նկարահանվել է Քրեյգ Լուկասի «Ամերիկայի թռչունները» ֆիլմում, որտեղ խաղացել է այնպիսի անվանի դերասանների հետ, ինչպիսիք են Մեթյու Փերին, Բեն Ֆոսթերը, Հիլարի Սուոնքը և Ջենիֆեր Գուդվինը։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Զոիի և Բեն Ֆոսթերի միջև սիրավեպ է սկսվել, որը շարունակվել է մինչև 2008 թվականի վերջը։

Զոին նկարահանվել է նաև Jay-Z-ի «I Know» երգի տեսահոլովակում[9]։ Ինչպես նաև մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի սատարման կամպանիայում, ինչի համար երգել է «We Are The Ones» We Are The Ones տեսահոլովակում։

«Դպրոցի նախագահի սպանությունը» կատակերգությունում Զոին աշխատել է Բրյուս Ուիլիսի հետ։

2008 թվականին Զոին ներգրավված էր անկախ «Լավագույնը» (The Greatest) կինոնկարում՝ Փիրս Բրոսթանի, Սյուզան Սարանդոնի, Քերի Մալիգանի հետ[10]։ Կինոնկարը ծնողների հասին է, ովքեր փորձում են վերապրել իրենց որդու մահը և իմանում են այն մասին, որ ինչ-որ աղջիկ իրենց որդուց երեխա է սպասում։ Դա սցենարիստ Շանա Ֆեստեի որպես ռեժիսոր դեբյուտային ֆիլմն է, որի պրոդյուսերն է Փիրս Բրոսնանը, պրեմիերան կայացել է 2009 թվականին ԱՄՆ-ի Փարք սիթի քաղաքում՝ Սանդենս միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Զոիի վերջին և առավել հայտնի աշխատանքը համարվում է Իքս մարդիկ։ Առաջին դաս ֆիլմում կատարած Անգել/Հրեշտակ մուտանտի դերը։

2015 թվականին էկրան է դուրս եկել ֆրանշիզայի չորրորդ «Խելագար Մաքս» ֆիլմը, որտեղ Զոին կատարել է մի մարտիկի կնոջ դերը։

2014 թվականին «Դիվերգենտ» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսուհի Բեաթրիսի ընկերուհու՝ Քրիստինայի դերը։ 2015 թվականին մեծ էկրաններից առաջին անգամ ցուցադրվել է Դիվերգենտի շարունակություն Ինսուրգենտը, որտեղ Զոին նույնպես նկարահանվել է[11]։

Ֆոտոմոդելի կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում, 2007 թվականին, Զոին մասնակցել է «ELLE» Magazine ամսագրի մարտի ֆոտոսեսիային։

2008 թվականի օգոստոսին 19-ամյա Զոի Քրավիցը մասնակցություն է ունեցել «Vanity Fair» ամսագրի հատուկ թողարկման համար նախատեսված ֆոտոսեսիային[12], որը նվիրված էր հոլիվուդյան աստղերի նոր սերնդին։ Լուսանկարչությունը անցկացնում էր հայտնի լուսանկարիչ Աննա Լեյբովիցը։

2007 թվականին ամերիկյան հրատարակչական տուն Condé Nast-ը համացանցում հրապարակել է իր ամսագրերի գովազդային կամպանիաները «The Point of Passion» անվան տակ։ Այդ կամպանիայի դեմքերն էին շատ հայտնի մարդիկ, թողարկումից հետո ամեն շաբաթ ծրագրին միանում էր մեկ նոր մարդ։ Ծրագրին մասնակցել են դերասան Հյու Ջեքմանը, դերասանուհիներ Շերոն Սթոունը, Քրիստինա Ռիչին, երգչուհի Շերիլ Քրոուն, բրիտանացի միլիարդատեր և «Virgin Group»-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը և այլք։ «Teen Vogue» պատանեկան ամսագրի համար հրավիրել են Զոի Քրավիցին և դերասան Ջեկ Նիկոլսոնի դուստր Լերեյն Նիկոլսոնին։

2008 թվականի հունվարին Զոին մասնակցել է բարեգործական աուկցիոն «Պահպանիր երեխաների կյանքը»-ին[13]։

2005 թվականին տեղի է ունեցել փոքր սկանդալ, երբ համացանցում հայտնվել են նկարներ, որտեղ 17-ամյա Զոի Քրավիցը ալկոհոլ է օգտագործում և ծխում է[14]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Զոի Քրավիցը հանդիպում էր Բեն Ֆոսթերի հետ։ Ըստ տարածված, բայց չհաստատված լուրերի 2008 թվականի նոյեմբերին Զոին հանդիպում էր բրուքլինական խումբ «MGMT» երգիչ Էնդրյու Վանվինգարդենի հետ, ում հետ հավանաբար բաժանվել է։ 2010 թվականի վերջին և մինչև 2011 թվականի ամառը հանդիպում էր Իքս մարդիկ։ Առաջին դաս ֆիլմի կոլեգա Մայքլ Ֆասբենդերի հետ։ 2011 թվականից հանդիպում էր Փեն Բեջլիի հետ, բայց 2013 թվականին զույգը բաժանվում է։ Ինչպես նաև 2010 թվականին նա հանդիպում էր Էզրա Միլերի հետ, ով նրա կոլեգան էր «Հիշիր Գոնզոյի մասին» ֆիլմից։

2015 թվականից սկսել է հանդիպել երաժիշտ Ջորջ Լյուիս-կրտսերի հետ, ով առավել հայտնի է որպես Twin Shadow[15]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴերը
2007Կյանքի համըNo ReservationsՇարլոտա
2007ԽիզախըThe Brave OneՔլոե
2008Դպրոցի տնօրենի սպանությունըAssassination of a High School PresidentՎալերի Թորես
2008Ամերիկայի թռչուններըBirds of AmericaՋիլիան Թենեգեր
2009ԼավագույնըThe GreatestԷշլի
2010ՏասներկուTwelveԳաբի
2010Հիշիր Գոնզոյի մասինBeware the GonzoԻվի Ուոլես
2010Դա շատ զվարճալի պատմություն էIt's Kind of a Funny StoryՆիա
2011Ճիչ երկնքումYelling to the SkyՍուիթնես ՕՀարա
2011ԿալիֆոռնիաCalifornicationՓերլ
2011Իքս մարդիկ․ առաջին դասX-Men։ First ClassԱնհել Սալվադոր
2013Տղան, ով բուում էր ինչպես ձուկըThe Boy Who Smells Like FishԼորա
2013Մեր թվարկությունից հետոAfter EarthՍենշի Ռեյջ
2014ԴիվերգենտDivergentՔրիստինա
2014Pretend We're KissingՕութումն
2014ԶգացվածներըThe Road WithinՄերի
2014Դիվերգենտին կյանք վերադարձնելBringing «Divergent» to Life
2014Լավ սպանությունGood KillՎերա Սուարես
2015ԹմրանյութDopeՆեկիա
2015Դիվերգենտ։ ԻնսուրգենտThe Divergent Series։ InsurgentՔրիստինա
2015Խելագար ՄաքսMad Max։ Fury RoadԹոստ
2016Դիվերգենտ 3The Divergent Series։ AllegiantՔրիստինա
2016Վիենան և ուրվականներըViena and the Fantomes
2016Վինսենթն ու ՌոքսինVincent-N-RoxxyՌոքսի
2016Ադամ Գրինի ԱլադինըAdam Green's Aladdinծեր հանքափոր
2016Too LegitՍալի
2016Մորիսն ու կովըMorris & the CowԼորետա
2017Մեծ փոքր սուտBig Little LiesԲոնի Կարլսոն
2017Դիվերգենտ, գլուխ 4AscendantՔրիստինա
2017Շատ վատ աղջիկներըRough Night

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. ↑ https://people.com/parents/zoe-kravitz-on/
  4. ↑ Gera M. Zoë Kravitz's Relationship History: All About the Actress' Past Romances (Including a Costar and a Famous Rapper) — People Inc., 2025. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  5. ↑ DiGiacomo F. INTERVIEW: Penn Badgley − Falling In Love With Zoe Kravitz Sharpened His Portrayal Of Jeff Buckley — 2013.
  6. ↑ Smart J. Channing Tatum and Zoë Kravitz Split After 3 Years Together, Call Off Engagement (Sources) — People Inc., 2024. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  7. ↑ Internet Movie Database — 1990.
  8. ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177787/zoe-kravitz/
  9. ↑ «Jay Z - I Know_视频在线观看 - 56.com». www.56.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  10. ↑ SundanceTV (2009 թ․ հունվարի 19). «Festival Updates My Premiere : THE GREATEST». Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  11. ↑ «Зои Кравиц подружится с «Избранной»». Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին. Վերցված է 2017-04-30-ին.
  12. ↑ SELIGER, MARK (2008 թ․ օգոստոս). «BRIGHT YOUNG HOLLYWOOD» (անգլերեն). Vanity Fair.
  13. ↑ «Keep A Child Alive». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  14. ↑ Pics Of Zoe Kravitz Smoking And Taking One To The(չաշխատող հղում)
  15. ↑ GUGLIELMI, JODI (10/06/2015). «Zoë Kravitz Soaks Up the Sun During a Romantic Beach Day with Boyfriend Twin Shadow» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոի Քրավից» հոդվածին։