Jump to content

Հիլարի Սուենկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլարի Սուենկ
Hilary Swank
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1974(1974-07-30)[1][2][3][…] (51 տարեկան)
ԾննդավայրԼինքոլն, ԱՄՆ կամ Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունSehome High School?, South Pasadena High School?, Young Actors Space? և Սանտա Մոնիկա քոլեջ
ԵրկերՄիլիոն դոլարանոց աղջիկը և Տղաները չեն լացում (ֆիլմ, 1999)
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր
ԱմուսինՉադ Լոու և Philip Schneider?
Ծնողներհայր՝ Stephen Michael Swank?[5], մայր՝ Judy Kay Clough?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներOhm Swank-Schneider? և Aya Swank-Schneider?
 Hilary Swank Վիքիպահեստում

Հիլարի Սուենկ (անգլ.՝ Hilary Swank, հուլիսի 30, 1974(1974-07-30)[1][2][3][…], Լինքոլն, ԱՄՆ և Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի[8]։ 1999 և 2004 թվականներին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Տղաները չեն լալիս» և «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմերում դերակատարումների համար։ 2007 թվականին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվել է նրան նվիրված աստղը[9]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուենկը առաջին անգամ բեմ է բարձրացել 9 տարեկանում՝ մարմնավորելով Մաուգլիին «Ջունգլիների գիրքը» պիեսում։ Դրան հետևել են ևս մի քանի դերակատարումներ դպրոցական թատերական ներկայացումներում։ 1990 թվականին նա մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ընդունվել է Հարավային Փասադենայի ավագ դպրոց և սկսել պրոֆեսիոնալ դերասանական կարիերա։ Նկարահանվել է «Վամպիրներ կոտորող Բաֆին» (1992) ֆիլմում: Կինոյում առաջին լուրջ հաջողությունը Սուենկին բերել է դերակատարումը «Հաջորդ կարատեիստը» (1994) ֆիլմում։ Այդ ժամանակվանից ի վեր նա հանդես է եկել բազում ֆիլմերում։ 2003 թվականից Սուենկը իրեն դրսևորել է նաև որպես գործադիր պրոդյուսեր։ 2005 թվականին Թայմը նրան ընդգրկել է աշխարհի առավել ազդեցիկ 100 մարդկանց ցանկում:

Հիլարի Սուենկը առավել երիտասարդ տարիքում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում երկու «Օսկար» մրցանակի արժանացած երրորդ կինոդերասանուհին է ամերիկյան կինոյի պատմության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://www.oscars.org/oscars/ceremonies/2005
  7. BBC 100 Women 2015: Who is on the list?
  8. www.imdb.com
  9. Цитат уеб | заглавие = Hilary Swank | Hollywood Walk of Fame | труд = walkoffame.com | достъп_дата = 15 ноември 2015 | уеб_адрес = http://www.walkoffame.com/hilary-swank | език = en

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիլարի Սուենկ Internet Movie Database կայքում
  • «Hilary Swank Biography and Interview». www.achievement.org. American Academy of Achievement. 2007 թ․ հունիսի 22.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլարի Սուենկ» հոդվածին։