Գլենդա Ջեքսոն
![]() անգլ.՝ Glenda Jackson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1936[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1956)[4][5] և West Kirby Grammar School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Երեխա(ներ) | Dan Hodges? |
Պարգևներ և մրցանակներ | |
Գլենդա Ջեքսոն (անգլ.՝ Glenda Jackson, մայիսի 9, 1936[1][2][3][…], Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, Օսկարի կրկնակի դափնեկիր։
Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 2 անգամ ստացել է Օսկար մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում «Կիրակի, անիծված կիրակի» և «Շքեղությամբ» ֆիլմերի համար, ներկայացված է եղել ևս 2 անգամ։
8 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը, 3 անգամ ներկայացվել է Էմմի, ստացել 1-ը, 5 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը։ Բացի այդ, պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, արժանացել Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի պատվավոր շրջանավարտի[6], անգլիական մի շարք համալսարանների (Լիվերպուլի[7], Քիլի[8], Էքսետերի[9], Դարհեմի[10]), ինչպես նաև ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի[11] պատվավոր դոկտորի կոչման
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանել է դրամատիկական արվեստների թագավորական ակադեմիայում։ Դերասանական իր կարիերան սկսել է 1957 թվականին՝ անդամագրվելով շեքսպիրյան թագավորական թատերախմբին (Royal Shakespeare Company): 1966 թվականից նկարահանվել է կինոյում։ 1969 թվականին հանդես է եկել Դևիդ Լոուրենսի «Սիրահարված կանայք» վեպի հիման վրա Քեն Ռասելի նկարահանած ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն և իր այդ աշխատանքի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[12]։ Հիշարժան են Գլենդա Ջեքսոնի դերակատարումները նաև The Music Lovers, Sunday Bloody Sunday (1971), Mary, Queen of Scots (1971), The Triple Echo (1972), A Touch of Class (1973), The Romantic Englishwoman (1975), Hedda (1975), The Incredible Sarah (1976), Stevie (1978), Hopscotch (1980) կինոնկարներում (ի դեպ, A Touch of Class-ի գլխավոր դերի տպավորիչ կատարումը երկրորդ «Օսկար»-ն է բերել նրան)։
Գլենդա Ջեքսոնի մեծագույն նվաճումներից է համարվում BBC-ի Elizabeth R հեռուստասերիալում Էլիզաբեթ 1-ինի կերպարի մարմնավորումը։
1992 թվականից Գլենդան մուտք է գործել քաղաքականություն, դարձել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի լեյբորիստ անդամ։
2017 թվականի օգոստոսին նորաձևության նշանավոր տներից մեկի՝ Burberry-ի լոնդոնյան մասնաճյուղի հրավերով նա հաջողությամբ հանդես է եկել որպես մոդել[13][14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 McGovern U. Chambers Concise Biographical Dictionary — Edinburgh: Chambers Harrap, 2003. — ISBN 978-0-550-10062-7
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1956&fn=glenda&sn=jackson
- ↑ https://www.ljmu.ac.uk/about-us/about-liverpool-john-moores-university/fellows/honorary-fellows-index
- ↑ https://www.shutterstock.com/editorial/image-editorial/actress-glenda-jackson-pictured-at-liverpool-university-jackson-left-school-at-16-with-three-olevels-was-made-a-doctor-of-letters-yesterday-glenda-who-was-born-in-birkenhead-crossed-the-river-mersey-to-accept-the-honoraryaward-at-the-degree-cerem-3317628a
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-25-ին։ Վերցված է 2021-10-16
- ↑ https://www.exeter.ac.uk/honorarygraduates/previous/
- ↑ https://www.dur.ac.uk/university.calendar/volumei/honorary_degrees/
- ↑ https://www.scranton.edu/about/presidents-office/honorary-degree-recipients.shtml
- ↑ «Clip of the Oscar telecast when Glenda Jackson won the Oscar»։ the DataLounge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-16-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Glenda Jackson's Stunning Burberry Campaign Is Giving Us Life»։ HuffPost UK (en-GB)։ 2017-08-31։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ Holt Bethan (2017-08-29)։ «Burberry recruits Glenda Jackson to model the iconic trench and reveals the inspiration for its next London Fashion Week show»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գլենդա Ջեքսոն Վիքիպահեստում |
---|
|
- Մայիսի 9 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Օսկարակիրներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ