Էմմի (մրցանակաբաշխություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմմի (մրցանակ)ից)
Jump to navigation Jump to search
Էմմի (մրցանակաբաշխություն)
Տեսակ պարգև
Ենթատեսակ television award
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրվել է 1949
Հիմնադիր Academy of Television Arts & Sciences և National Academy of Television Arts and Sciences
Պարգևադրող Academy of Television Arts & Sciences և National Academy of Television Arts and Sciences
Շնորհվում է հեռուստատեսության բնագավառում ձեռքբերումների համար
Առաջին շնորհում 1949 թվական
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էմմի (այլ կիրառումներ)

«Էմմի մրցանակ» կամ պարզապես «Էմմի» (անգլ.՝ Emmy Award), ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն. «Էմմին» համարվում է «Օսկար» (կինոյում), «Գրեմմի» (երաժշտության բնագավառում) և «Թոնի» (թատերական արվեստում) մրցանակների համարժեքը հեռուստատեսության բնագավառում[1][2]:

Մրցանակաբաշխությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ.

  • Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ բոլոր հեռուստատեսային հաղորդումներին, բացի սպորտայիններից։
  • Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ առավոտյան, սպորտային, լրատվական և փաստագրական հաղորդումներին։
  • Միջազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ International Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ հեռուստատեսային հաղորդումներին, որոնք թողարկվել և հեռարձակվում են ԱՄՆ տարածքից դուրս[3]։

«Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում կատարվում է հետևյալ միջոցառումները.

  • Պրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխությունը (անգլ.՝ Primetime Emmy Award), գլխավոր մրցանակ։ Սովորաբար շնորհվում է սեպտեմբերի կեսին։ Մինչև 1972 թ.-ը այն կրում էր «Էմմի» մրցանակ անվանումը (անգլ.՝ Emmy Award
  • «Էմմի» առավոտյան մրցանակ (անգլ.՝ Daytime Emmy Award). Շնորհվում է սկսած 1972 թ.-ից։
  • «Էմմի» սպորտային մրցանակ (անգլ.՝ Sports Emmy Awards). Շնորհվում է գարնանը։
  • «Էմմի» տեխնիկական մրցանակ (անգլ.՝ Technology & Engineering Emmy Award)
  • «Էմմի» շրջանային մրցանակ - Շնորհվում է ԱՄՆ-ի 12 տարբեր շրջաններում։
  • «Էմմի» միջազգային մրցանակ - Շնորհվում է նոյեմբերին։
  • և այլ մրցանակներ։

ԱՄՆ-ից դուրս ավելի հայտնի է երեկոյան «Էմմին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]