Սյուզան Հեյվորդ
Սյուզան Հեյվորդ | |
---|---|
![]() 1940-ականների ստուդիական լուսանկար | |
Ի ծնե անուն՝ | Էդիթ Մարենր |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 30, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մարտի 14, 1975[1][2][3][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
Կարիերա՝ | 1937—1972 |
Պարգևներ՝ | Օսկար լավագույն դերասանուհու համար |
IMDb։ | ID 0001333 |
Սյուզան Հեյվորդ, ի ծնե` Էդիթ Մարեներ (անգլ.՝ Susan Hayward, անգլ.՝ Edythe Marrenner, հունիսի 30, 1917[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 14, 1975[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի» և մրցանակ ստացել 1959 թվականին՝ «Ես ուզում եմ ապրել» ֆիլմում հանցագործ Բարբարա Գրեմի դերի համար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուզան Հեյվորդը (ի ծնե` Էդիթ Մարներ) ծնվել է 1917 թվականի հունիսի 30-ին Նյու Յորքի թաղամասերից մեկում՝ Բրուքլինում, և երեք երեխաներից՝ Ուոլթերից և Էլենից ամենափոքրն է եղել: 1937 թվականին նա առաջին անգամ գնացել է Հոլիվուդ՝ հուսալով, որ կստանա Սկարլետ Օ'Հարայի դերը «Քամուց քշվածները» ֆիլմում: Չնայած դերը նրան չի հասել, բայց աղջկա հետ պայմանագիր է կնքվել։ Պրոդյուսերները պնդել են, որ դերասանուհին ստանա այնպիսի անուն, որը հեռուստադիտողին կիշեցնի իրենց սիրելի Ռիտա Հեյուորթին:
1940-ականներին Հեյվորդը քրտնաջան աշխատել է, և յուրաքանչյուր նոր կինոնկարի հետ կարծիքը բարելավվել է նրա դերասանական ունակության մասին: Տասնամյակի կեսերին նա նկարահանվել է ֆիլմերում, որտեղ նրա գործընկերներն էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գերի Կուպերը և Ջոն Ուեյնը: Աշխույժ կարմրահերը շարունակել է մնալ ուշադրության կենտրոնում ամբողջ հիսունական թվականներին: 1958 թվականին ամերիկյան կինոարդյունաբերության գլխավոր մրցանակը ստանալուց հետո Հեյվորդի կարիերան մտել է ճգնաժամային շրջան: Կինոքննադատները նրան մեղադրել են սենտիմենտալ դերերի նկատմամբ աճող հակվածության մեջ: 1964 թվականին նա ստիպված հայտարարել է մեծ կինոյից հեռանալու մասին:
Հեյվորդը ամուսնացել է դերասան Ջես Բարկերի հետ և նրանք ունեցել են երկու երեխա՝ երկվորյակ որդիներ Գրեգորի և Թիմոթի Բարկերները (ծնվել են 02.19.1945): Հոլիվուդյան բամբասանքների սյունակներում ամուսնությունը նկարագրվում էր որպես «տուրբուլենտային»: Նրանք ամուսնալուծվել են 1954 թվականին, որից հետո Հեյվորդը փորձել է ինքնասպան լինել: 1957 թվականին ամուսնացել է գործարար Ֆլոյդ Իթոն Չոքլիի հետ: Պարզվել է, որ այս ամուսնությունը երջանիկ էր, բայց այն ողբերգական ավարտ է ունեցել: Չոքլին մահացել է 1966 թվականի հունվարի 9-ին, և Հեյվորդը երկար տարիների սգացել է նրա մահը: Հաջորդ տարիներին նա քիչ էր խաղում կինոյում, և Ջորջիայից տեղափոխվել է Ֆլորիդա, քանի որ ամուսնու մահից հետո չի կարողացել ապրել իր նախորդ տանը և նույնիսկ տեղափոխվել է Կալիֆոռնիա:
Իր կյանքի վերջին երկու տարիներին Հեյվորդը պայքարել է գլխուղեղի ուռուցքի դեմ: Այն հայտնաբերվել է 1973 թվականին։ 1975 թվականի մարտի 14-ին տանը նոպաներ է ունեցել՝ Բևեռլի Հիլզում, որից հետո նույն օրը մահացել է 57 տարեկան հասակում: Դերասանուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 16-ին, Ջորջիա նահանգում: Շատերը նրա մահացու հիվանդությունը կապել են Նևադայում «Նվաճող» ֆիլմի նկարահանումների հետ, որտեղ 1953 թվականին փորձարկվել են միջուկային զենքեր[4]: Նկարահանումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 220 դերասան և անձնակազմի անդամ, որոնցից 1980-ականների վերջին, ըստ People ամսագրի, 91 մարդ հիվանդացել է տարբեր տեսակի քաղցկեղով, որոնցից 46-ը՝ ներառյալ Ջոն Ուեյնը, Ագնես Մուրհեդը, Պեդրո Արմենդարիսը, Դիկ Փաուելը չեն կարողացել հաղթահարել հիվանդությունը[5]:
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1948 | Լավագույն դերասանուհի | Աղետ. Կնոջ պատմություն | Առաջադրված |
1950 | Իմ հիմար սիրտը | Առաջադրված | ||
1953 | Երգով հոգուս խորքում | Առաջադրված | ||
1956 | Ես կլացեմ վաղը | Առաջադրված | ||
1959 | Ես ուզում եմ ապրել | Հաղթանակ | ||
Ոսկե գլոբուս | 1953 | Հենրիետա մրցանակ | N/A | Հաղթանակ |
Կինոնկարի կամ կոմեդիայի լավագույն դերասան | Երգով հոգուս խորքում | Հաղթանակ | ||
1959 | Դրամատիկական կինոնկարի լավագույն դերասանուհի | Ես ուզում եմ ապրել | Հաղթանակ | |
BAFTA | 1957 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Ես կլացեմ վաղը | Առաջադրված |
1960 | Ես ուզում եմ ապրել | Առաջադրված | ||
Կաննի կինոփառատոն | 1956 | Լավագույն դերասանուհի | Ես կլացեմ վաղը | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=haywards
- ↑ «Did radiation kill the cast of 'The Conqueror'?» (անգլերեն)։ Stars Insider։ 2019-05-20։ Վերցված է 2019-11-03
- ↑ Karen G. Jackovich and Mark Sennet (1980-11-10)։ «The Children of John Wayne, Susan Hayward and Dick Powell Fear That Fallout Killed Their Parents» (անգլերեն)։ People։ Վերցված է 2019-11-03
|