Բարբրա Ստրեյզանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբրա Ստրեյզանդ
Barbra Streisand at Health Matters Conference.jpg
Բարբրա Ստրեյզանդը 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBarbra Streisand
Ի ծնե անունանգլ.՝ Barbara Joan Streisand
Ծնվել էապրիլի 24, 1942(1942-04-24)[1][1][2][…] (78 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերջազ և ավանդական փոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, կինոռեժիսոր, դերասանուհի, կինոպրոդյուսեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1960 - ներկա
ԼեյբլColumbia Records, Դեկա Ռեկորդս և London Records
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
ԱմուսինՋեյմս Բրոլին
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Մշակույթի ազգային շքանշան, Փրայմթայմ Էմմի մրցանակ, Գրեմի կյանքի նվաճումների համար, Գրեմմի Լեգենդի մրցանակ, MusiCares Տարվա մարդ, Ցերեկվա Էմմի մրցանակ, Օսկար լավագույն դերասանուհու համար, Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ, Կալիֆորնիայի փառքի սրահ, Ազատության նախագահական շքանշան, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, Քրիստալ մրցանակ, Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր և Պատվավոր Լեգեոնի շքանշան
ԿայքՊաշտոնական կայք
Barbra Streisand Վիքիպահեստում

Բարբրա Ստրեյզանդ (անգլ.՝ Barbra Joan Streisand, արտասանվում է ['straɪsænd], այսինքն՝ Սթրայեսենդ, ապրիլի 24, 1942(1942-04-24)[1][1][2][…], Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի երգչուհի և դերասանուհի, ինչպես նաև մեծ հաջողությունների է հասել որպես պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական ակտիվիստ։ «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում, ինչպես նաև «Էմմի», «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։

Սթրեյզանդը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից մեկը։ Նա եզակի կատարողներից է, ով իր Billboard 200 ալբոմով գլխավորում էր 1960-ական, 1972-ական, 1980-ական, 1990-ական, 2000-ական և 2010-ական թվականներին։ Ամբողջ աշխարհում վաճառվել է երգչուհու ավելի քան 145 միլիոն ձայներիզ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբրա Ջոան Ստրեյզանդը ծնվել է 1942 թվականի ապրիլի 24-ին, Բրուքլինում (Նյու Յորք) հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Էմանուել Սթրեյզանդը, Ավստրիայից արտագաղթած քերականության ուսուցիչը, մահացել է, երբ Բարբրան դեռ մեկ տարեկան էր։ Խորթ հոր՝ Լուիս Քայնդի հետ նա վատ հարաբերությունների մեջ էր, քանի որ նա իրեն անընդհատ ծեծի էր ենթարկում։ 1951 թվականին Սթրեյզանդը քույր է ունենում (Ռոսլին Քայնդ), ով հետագայում նույնպես դարձել է երգչուհի։ 1959 թվականին Սթրեյզանդը ավարտում է «Էրասմաս Հոլլ» միջնակարգ դպրոցը, որը նա երբեմն էր հաճախում և որտեղ երգում էր երգչախմբում Նիլ Դայմոնդի հետ։ Այնտեղ նա ծոնոթանում է նաև աշխարհի ապագա շախմատի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի հետ։ Երբ Բարբրա Ստրեյզանդը որոշում է իր կարիերան սկսել շոու-բիզնեսում, նրա մայրը՝ դպրոցական քարտուղար Դայանա Իդա Ռոուզենը, գոհ չէր իր դստեր ընտրությամբ, քանի որ նրան համարում էր ոչ այնքան գրավիչ այդ ոլորտի համար։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական մրցույթներից մեկում հաղթանակից հետո Սթրեյզանդին գիշերային ակումբում աշխատանք են առաջարկում։ Ի սկզբանե նա ուզում էր դերասանուհի դառնալ և մասնակցում էր թատերական տարբեր ներկայացումներում, որոնցից մեկում նա խաղում էր դերասանուհի Ջոն Ռիվրզի հետ։ 1960 թվականին նրա ընկերոջ՝ Բարրի Դեննենի հրավերով Սթրեյզանդը սկսում է երգել մանհեթենյան Գրինվիչ-Վիլլիջում գտնվող գեյ բարում, որտեղ մեծ հաջողությունների է հասնում։ Նույն ժամանակ նա կրճատում է իր անունը և դարձնում Բարբրա, որպեսզի դարձնի այն ավելի տարբերվող[3][4][5]:

1962 թվականին Սթրեյզանդը առաջին անգամ հանդես է գալիս Բրոդվեյում ոչ մեծ, բայց նրան հեղինակություն բերած դերում։ Նույն թվականին նա պայմանագիր է ստորագրում Columbia Records-ի հետ։ 1962 թվականին նա հանդես է գալիս «Էդ Սալիվան շոու»-ում, որտեղ նրան նկատում է հայտնի դաշնակահար Վլադզի Լիբերաչեն: Շուտով նա երգչուհուն համագործակցության առաջարկ է անում, և Սթրեյզանդը սկսում է նրա հետ հանդես գալ Լաս Վեգասում:

1963 թվականին լույս է տեսնում նրա դեբյուտային «The Barbra Streisand Album» ալբոմը, որն արժանացել է «Գրեմմի» երկու մրցանակների։ Սթրեյզանդի հայտնիությունը շարունակում էր աճել, և նրա մյուս երեք ալբոմները հայտնվում էին Billboard 200-ի հորիզոնականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. «The Mouse That Wails»։ Rogue։ Barbra Archives։ November 1963։ Արխիվացված օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26 
  4. «Her name is Barbra»։ CBS News։ 2010-09-27։ Վերցված է 2010-08-26 
  5. «An Evening With Barbra Streisand»։ Barbra Archives։ 1967-07-09։ Արխիվացված օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26