Հելեն Հեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելեն Հեյս
Promotional photograph of Helen Hayes.jpg
Հելեն Հեյսի գովազդային լուսանկարը
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 10, 1900(1900-10-10)[1][2][3][…]
Ծննդավայր՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մարտի 17, 1993(1993-03-17)[1][2][3][…] (92 տարեկան)
Վախճանի վայր՝Նայեք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝1905—1985
Պարգևներ՝Մշակույթի ազգային շքանշան, Ազատության նախագահական շքանշան, Կանանց փառքի ազգային սրահ, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Օսկար լավագույն դերասանուհու համար, «Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում, «Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Գոլդեն Փլեյթ մրցանակ, Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր, Հյուսիսարևմտյան համալսարանի պատվավոր դոկտոր, Laetare Medal?, honorary doctor of the Hofstra University?, Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար և Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար
IMDb։ID 0371040
helenhayes.org

Հելեն Հեյս (անգլ.՝ Helen Hayes, հոկտեմբերի 10, 1900(1900-10-10)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - մարտի 17, 1993(1993-03-17)[1][2][3][…], Նայեք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն իր ընկերուհու՝ դերասանուհի Քեթրին Կոռնելի հետ կիսել է «Ամերիկյան թատրոնի առաջին տիկնոջ» կոչումը։ Նա «Օսկարի» 38–ամյա հաղթանակների միջև ռեկորդակիր է, ինչպես նաև ամերիկյան շոու-բիզնեսի 16 գործիչներից մեկն է, որն իր կարիերայի ընթացքում ստացել է բոլոր ամենահեղինակավոր մրցանակները՝ «Օսկար», «Էմմի», «Թոնի» և «Գրեմմի»։ 1986 թվականին Հեյսն արժանացել է ԱՄՆ–ի բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Ազատության նախագահական մեդալի, իսկ 1988 թվականին ստացել է ԱՄՆ-ի ազգային մեդալ՝ արվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Հեյս Բրաունը (անգլ.՝ Helen Hayes Brown) ծնվել է Վաշինգտոնում[4]։ Նրա մայրական գծով տատիկն ու պապիկը ներգաղթյալներ էին Իռլանդիայից և Անգլիայից։

Հեյսը դերասանական կարիերան սկսել է վաղ տարիքում։ 1909 թվականին նա առաջին անգամ հայտնվել է Բրոդվեյում, իսկ մեկ տարի անց դեբյուտել է մեծ էկրանի համր ֆիլմերից մեկում։ Հելեն Հեյսի հոլիվուդյան կարիերան սկսվել է մի փոքր ավելի ուշ, երբ նրա ամուսինը՝ դրամատուրգ Չարլզ Մաքարտուրը, կինոստուդիաներից մեկի հետ պայմանագիր է կնքել։

Դերասանուհու մասնակցությամբ «Մադլոն Կլոդեի մեղքն» առաջին ձայնային ֆիլմն է, որի համար ստացել է «Օսկար» մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում։ Հաջորդել են դերերը «Հրաժեշտ, զենք» (1932), «Սպիտակ միանձնուհի» (1933) և «Այլ լեզու» (1933) ֆիլմերում։ 1935 թվականին դերասանուհին լքել է Հոլիվուդը՝ իր բոլոր ուժերը կենտրոնացնելով թատրոնի կարիերայի վրա։ Հաջորդ տասնամյակներում նա մնում է Նյու Յորքի ամենապահանջված դերասանուհիներից մեկը։

1953 թվականին Հելեն Հեյսը դարձել է «Սառա Սիդդոնսի մրցանակի» առաջին դափնեկիրը Չիկագոյի թատրոններում աշխատանքի համար։ Նրա հաջորդ հաջողված դերը դարձաել է կայսրուհի այրի Մարիա Ֆեոդորովնան։ 1971 թվականին դերասանուհին ստացել է իր երկրորդ «Օսկարը»։

Տարիներ շարունակ Հելեն Հեյսը պայքարել է ասթմայի դեմ, որը դերասանուհու մի քանի հոսպիտալացումների պատճառ է դարձել, և որի պատճառով 1971 թվականին նա ստիպված է եղել ավարտել իր դերասանական կարիերան, որը տևել է 60 տարի։ 1983 թվականին Նյու Յորքի թատրոններից մեկը Արևմտյան 45-րդ փողոցը սկսել է անվանակոչվել դերասանուհի Հելեն Հեյսի անունով։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անուն Արդյունք
Օսկար 1932 Լավագույն դերասանուհի Մադլոն Կլոդեի մեղքը Հաղթանակ
1971 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օդանավակայան Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1957 Դրամատիկական կինոնկարի լավագույն դերասանուհի Անաստասիա Առաջադրված
1975 Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Հերբին կրկին շարժման մեջ է Առաջադրված
Էմմի 1951 Լավագույն դերասանուհի N/A Առաջադրված
1952 N/A Առաջադրված
1953 N/A Հաղթանակ
1958 Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի Ալկոայի ժամը Առաջադրված
1959 Միացյալ Նահանգների պողպատե ժամը Առաջադրված
1972 Մի շրջիր Առաջադրված
1974 Սնուլ քույրեր Առաջադրված
1976 Հեռուստատեսային դրամատիկական սերիալի լավագույն հյուր դերասանուհի Հավայան կղզիներ 5-Օ Առաջադրված
1978 Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի Ընտանեկան խառնաշփոթ Առաջադրված
Վենետիկի կինոփառատոն 1932 Լավագույն դերասանուհի Մադլոն Կլոդեի մեղքը Հաղթանակ
Թոնի 1947 Ներկայացման լավագույն դերասանուհի Ծնունդդ շնորհավոր Հաղթանակ
1958 Հիշելու ժամանակն է Հաղթանակ
1970 Հարվի Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 American National Biography — 1999.
  4. «Helen Hayes»։ The Kennedy Center։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-18-ին։ Վերցված է 2008-05-07