Սառա Սիդդոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Սիդդոնս
Thomas Gainsborough 015.jpg
Ծնվել է հուլիսի 5, 1755({{padleft:1755|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:5|2|0}})[1]
Ծննդավայր Բրեկոն[2]
Մահացել է հունիսի 8, 1831({{padleft:1831|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}}) (75 տարեկանում)
Մահվան վայր Լոնդոն[2]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասան և թատրոնի դերասան
Ծնողներ հայր՝ Roger Kemble
Հարազատներ եղբայր՝ John Philip Kemble, Stephen Kemble և Charles Kemble
Երեխաներ Henry Siddons[3]
Sarah Siddons Վիքիպահեստում

Սառա Սիդդոնս (1755–1831 թվականներ), անգլիացի դերասանուհի։ Ուշ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչներից։

Ծնվել է Քեմբլ դերասանական ընտանիքում։ Ճանաչվել է առաջին ելույթներից (հոր թատերախմբում)։ 1775 թվականին Դ․ Գարրիկը Սիդդոնսին հրավիրել է «Դրուրի-Լեյն» թատրոն՝ կատարելու Պորցիա և լեդի Աննայի (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Ռիչարդ III») դերերը։ 1776—1782 թվականներին կրկին խաղացել է գավառային թատրոններում։ 1782 թվականին «Դրուրի-Լեյնում» կատարել է Իզաբելլայի դերը (Սաուտերնի «Ճակատագրական ամուսնություն»), որով և հռչակվել է որպես Անգլիայի առաջին ողբերգակ դերասանուհի։ Սիդդոնսի լավագույն դերակատարումն այդ թատրոնում եղել է լեդի Մակբեթը (Շեքսպիրի «Մակբեթ»։ Սիդդոնսի շեքսպիրյան խաղացանկի այլ դերերից են Կոնստանցա («Ջոն արքա»), Օֆելյա («Համլետ»)։ Վերջին դերը՝ Ռանդոլֆ (Ջ․ Հոումի «Դուգլաս»), խաղացել է 1819 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 Сиддонс Сара, Сиддонс Сара // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. Henry Siddons Ստուգված է հոկտեմբերի 3-ին 2016: