Քեմբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քեմբլ (անգլերեն՝ Kemble), 18-19–րդ դարերի անգլիացի դերասանների ընտանիք։ Նախահայրն է Ռոջեր Քեմբլ։ Նրա տասներկու զավակներից (համարյա բոլորը դերասաններ) ամենանշանավորներից են՝ Սիդդոնս Սառան (1755–1831), Ջոն Ֆիլիպ Քեմբլ (1757–1823),Չարլզ Քեմբլ (1775–1854)։

Զավակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆիլիպ Քեմբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆիլիպ Քեմբլ դերասան, դրամատուրգ։ Հանդես է եկել Լոնդոնի «Դրուրի Լեյն», «Քովենտ Գարդեն» (ղեկավարել է որոշ ժամանակ) թատրոններում, գլխավորել Դուբլինի թատրոնը։ Կլասիցիստական ուղղության ներկայացուցիչներից էր, ունեցել է բեմական բարձր կուլտուրա, եղել մենախոսության խոշոր վարպետ։ Դերերից են՝ Համլետ, Օթելլո, Բրուտոս (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Հուլիոս Կեսար»

Չարլզ Քեմբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Քեմբլ(1775–1854), դերասան։ Խաղացել է գավառում և Լոնդոնում («Դրուրի Լեյն», «Քովենտ Գարդեն»), հյուրախաղերով հանդես է եկել Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում։ Ամենահաջողված դերերից են Ռոմեո և Մերկուցիո (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»)։ Այլ դերերից են՝ Օռլանդո, Շայլոկ (Շեքսպիրի «Ինչպես կուզեք», «Վենետիկի վաճառականը»), Չարլզ (Շերիդանի «Չարախոսության դպրոցը»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png