Խաղացանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղացանկ, ռեպերտուար (ֆր.՝ repertoire, ուշ լատ. repertorium - ցանկ, ցուցակ), դրամատիկական, երաժշտական և այլ երկերի ամբողջությունը, որ խաղացվում կամ կատարվում է թատրոնում, ինչպես և դերասանի խաղացած կամ խաղացվելիք դերերի շրջանակը։ Խաղացանկը տարբերակում են ըստ թատրոնների (օրինակ՝ օպերային, էստրադային), ոճերի, ժանրերի (ռոմանտիկական, ողբերգական), կան նաև «դասական խաղացանկ», «ժամանակակից խաղացանկ» հասկացությունները։ Խաղացանկն արտահայտում է թատրոնի գաղափարական և գեղարվեստական դիրքորոշումը։

Խաղացանկ է կոչվում նաև մարզական խաղերի ցանկը որոշ ժամանակահատվածի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 714