Ջոդի Ֆոսթեր
անգլ.՝ Jodie Foster | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 19, 1962[1][2][3][…] (63 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4] |
| Կրթություն | Եյլի համալսարան (1985), Եյլի քոլեջ, Լոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ, Վաղ կրթության կենտրոն, Գրեյս Հոփեր քոլեջ և Եյլի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատերական պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
| Ծնողներ | հայր՝ Lucius Fisher Foster?[5], մայր՝ Brandy Almond?[5] |
| Ամուսին(ներ) | Ալեքսանդրա Հեդիսոն[6] |
| Պարգևներ և մրցանակներ | [7] BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում [10]«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն [10]«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն [10] [10]ԱՄՆ կինոդերասանների մրցանակ գլխավոր դերում կանացի լավագույն դերակատարման համար [10] |
Ջոդի Ֆոսթեր (անգլ.՝ Jodie Foster, նոյեմբերի 19, 1962[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի դերասանուհի, նաև պրոդյուսեր և ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոդի Ֆոսթերը (իսկական անունը՝ Ալիսիա Քրիստիան Ֆոսթեր, անգլ.՝ Alicia Christian «Jodie» Foste) ծնվել է 1962 թվականին Լոս Անջելեսում։ Հայրը լքել էլ մորը՝ Բրենդիին, երբ նա հղի էր Ջոդիով։

Ջոդին ունի նաև մեկ եղբայր՝ Բեդդի և երկու քույր՝ Քոննի և Սինդի[15]։ Ջոդի Ֆոսթերը նկարահանվել է սկսած 3 տարեկանից, սկզբում գովազդային հոլովակներում և հեռուստասերիալներում, ապա Ուոլթ Դիսնեյի ստուդիայի նախագծերում։
Առաջին մեծ դերը կինոյում 1973 թվականին «Նապոլեոնը և Սամանտան» ֆիլմն էր, իսկ 1976 թվականին ընդամենը 14 տարեկանում նա մեծ ճանաչում ձեռք բերեց խաղալով Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» ֆիլմում, որի համար առաջադրվեց Օսկարի։
1985 թվականին գերազանցությամբ ավարտում է Եյլի համալսարանը։ 1988 թվականին «Մեղադրյալները» ֆիլմի համար արժանանում է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Իսկ 1991 թվականին նկարահանվում է իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Գառնուկների լռությունը» թրիլլերում, որի համար երկրորդ անգամ արժանանում է Օսկարի։ Օսկարի պատմության մեջ միայն դերասանուհիներ Ջոդի Ֆոսթերին ու Հիլարի Սուենկին է հաջողվել տիրանալ այդ մրցանակին մինչև 30 տարեկան դառնալը։ Նա նաև մի քանի ֆիլմ է նկարահանել որպես ռեժիսոր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսթերը ունի երկու որդի՝ Չառլզ (ծն. 20.05.1998 թ.) և Քրիստոֆեր (ծն. 29.09.2001 թ.)։ 2007 թվականի դեկտեմբերին նա հայտարարում է, որ ինքը լեսբի է և արդեն 14 տարի ապրում է լեսբի զուգընկերուհի պրոդյուսեր Սիդնի Բերնարդի հետ[16]։ Այժմ նրա ընկերուհին է սցենարիստ և պրոդյուսեր Սինդի Մորտը։
Ֆոսթերը լավ տիրապետում է ֆրանսերենին և կրկնօրինակում է ֆիլմեր ֆրանսիական վարձույթի համար։ Նրա անվամբ կոչված է աստերոիդ՝ (17744) Ջոդիֆոստեր։ Տառապում է հերպետոֆոբիայով՝ վախ օձերից և սողուններից։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով նկարահանվել է 75-ից ավելի ֆիլմերում, 6 ֆիլմի ռեժիսոր է, 7 ֆիլմի պրոդյուսեր։
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
|---|---|---|
| 1986 | Կախարդվածը | Mesmerized |
| 1994 | Նել | Nell |
| 1995 | Տուն տոների համար | Home for the Holidays |
| 1998 | [Մանկական պար | The Baby Dance |
| 2000 | Կենդանացնելով մեռյալներին | Waking the Dead |
| 2002 | Վտանգավոր խաղեր | The Dangerous Lives of Altar Boys |
| 2007 | Քաջարին | The Brave One |
| 2013 | Ֆլորա Պլամ | Flora Plum |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
|---|---|---|
| 1983 – 1988 | Մութ կողմի հեքիաթները | Tales from the Darkside |
| 1991 | Փոքրիկ մարդուկ Թեյթը | Little Man Tate |
| 1995 | Տուն տոների համար | Home for the Holidays |
| 2010 | Կուղբ | The Beaver |
| 2013 | Դրամային հերշը | Money Monster |
| 2013 | Ֆլորա Պլամ | Flora Plum |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
40 կինոմրցանակի դափնեկիր է, առաջադրված է եղել ևս 22 անգամ, որոնց թվում՝
- 4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում
- 7 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3 անգամ, 2 դրամայի լավագույն դերասան և 1 պատվավոր Ոսկե Գլոբուս
- 2 անգամ ստացել է BAFTA
- 1 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ) մրցանակի
- Դավիդ դի Դոնատելլո մրցանակի եռակի դափնեկիր
- ստացել է Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Ջոդի Ֆոսթերի հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է՝ որպես դրական հերոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119093790 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Jang M. Jodie Foster Marries Girlfriend Alexandra Hedison — The Hollywood Reporter, 2014.
- ↑ Cecil B. DeMille Award - Golden Globes
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1989
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1992
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 Kinorium (ռուս.)
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
- ↑ https://web.archive.org/web/20180312083520/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1997.76.0.html
- ↑ Jodie Foster
- ↑ Ջոդի Ֆոսթերի կենսագրություն lady.ru կայքում(չաշխատող հղում)
- ↑ Jodie Foster parts ways with lover Արխիվացված 2013-01-15 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաննի 74-րդ փառատոնի պատվավոր մրցանակը կշնորհվի Ջոդի Ֆոսթերին
- Jodie-Online.net Արխիվացված 2017-09-17 Wayback Machine
- ԿինոՊոիսկ կայքում
- The New York Times հանդեսում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոդի Ֆոսթեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ