Jump to content

Նատաշա Ռիչարդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Ռիչարդսոն
անգլ.՝ Natasha Richardson
Ծնվել էմայիսի 11, 1963(1963-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄարլիբոն, Լոնդոն[4]
Մահացել էմարտի 18, 2009(2009-03-18)[5][6][2][…] (45 տարեկան)
Մահվան վայրՎերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանSaint Peter's Episcopal Cemetery
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[7], Սբ Պետրոսի աղջկական դպրոց և Lycee Francais Charles de Gaulle?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Թոնի Ռիչարդսոն[4], մայր՝ Վանեսա Ռեդգրեյվ[4]
Ամուսին(ներ)Լիամ Նիսոն և Ռոբերտ Ֆոքս
Երեխա(ներ)Micheál Richardson?[8] և Daniel Jack Neeson?[8]
Պարգևներ և մրցանակներ

Նատաշա Ջեյն Ռիչարդսոն (անգլ.՝ Natasha Jane Richardson; մայիսի 11, 1963(1963-05-11)[1][2][3][…], Մարլիբոն, Լոնդոն[4] - մարտի 18, 2009(2009-03-18)[5][6][2][…], Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի դերասանուհի։ Ռեդրեյվների տոհմի ներկայացուցիչ, Վանեսա Ռեդգրեյվի և ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի դուստրը, Մայքլ Ռեդգրեյվի և Ռեյչել Կեմպսոնի թոռնուհին։

Ռիչարդսոնը առավել հայտնի է «Գոթիկա» (1986), «Պատի Հերսթ», «Աղախնի պատմությունը» (1990), «Նելլ» (1994), «Ծուղակ ծնողների համար» (1998), «Տիկին սպասուհի» (2002) и «Սպիտակ կոմսուհի» (2005)։

Նա արժանացել է «Թոմի» և «Դրամա Դեսկ» մրցանկաների։ 1998 թվականին Բրոդվեյի վերածննդի ժամանակ արժանացել է Քննադատների արտաքին միության մրցանակի՝ «Կաբարե» ֆիլմում իր խաղացած Սալլի Բոուլզ դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Ջեյն Ռիչարդսոնը ծնվել է 1963 թվականի մայիսի 11-ին Լոնդոնում (Անգլիա)՝ դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի (ծնվ. 1937) և ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի (1928-1991) ընտանիքում։ Նա Մայքլ Դեդգրեյվի և Ռեյչել Կեմպսոնի թոռնուհին է։ Նրա ծնողները ամուսնալուծվել են 1967 թվականին՝ 5 տարվա ամուսնությունից հետո։ Նա ունեցել է կրտսեր քույր՝ դերասանուհի Ջոելի Ռիչարդսոնը (ծնվ․ 1965), արյունակից քույր՝ Քեթրին Գրիմոնդը և եղբայր՝ ռեժիսոր և սցենարիստ Կառլո Գաբրիել Ներոն (ծնվ․ 1969)։

Կինոյում սկսել է նկարահանվել դեռ վաղ հասակից։ Նրա դեբյուտը եղել է «Թեթև հեծելազորի հարձակումը» (1968, ռեժ. Թոնի Ռիչարդսոն) ֆիլմը, որտեղ նա խաղացել է էպիզոդիկ դեր։

Նրա առաջին բեմական փորձը եղել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունը (խաղացել է Հելենայի դերը) և« Համլետ» ողբերգությունը (Խաղացել է Օֆելիայի դերը)։ Նրա համար շրջադարձային է եղել 1986 թվականը, երբ Չեխովի «Ճայը» պիեսում ստացել է Նինայի դերը։

1980-ական թվականներին Նատաշա Ռիչարդսոնը նկարահանվել է մի քանի հեռուստատեսային ֆիլմերում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1992 թվականներին Նատաշան ամուսնացած է եղել պրոդյուսեր Ռոբերտ Ֆոքսի հետ։

1994 թվականի հուլիսի 3-ից մինչև իր մահը նա ամուսնացած է եղել դերասան Լիամ Նիսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու որդիներ՝ Մայքլ Ռիչարդ Անտոնիո Ռիչարդսոն (ծնվ. 22.06.1995) և Դենիել Ջեք Նիսոն (ծնվ. 27.08.1996):

Նա եղել է դերասանուհի Միա Ֆերրոուի երկու որդեգիր երխաների կնքամայրը։

2018 թվականի հոկտեմբերի 20-ին հաղորդվել է, որ Ռիչարդսոնի ավագ որդին՝ 23-ամյա Մայքլը փոխել է իր «Նիսոն» ազգանունը «Ռիչարդսոնի»՝ ի հիշատակ 9 տարի առաջ ողբերգականորեն մահացած մոր[10]։

Վնասվածք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 16-ին Ռիչարդսոնը գլխուղեղային վնասվածք է ստացել Քվեբեկի Մոն-Տրամբլան լեռնադահուկային հանգստավայրում[11]։ Ինչպես հաղորդել են լեռնադահուկային հանգստավայրի ներկայացուցիչները, նա սահել է սկսնակների համար նախատեսված ուղեգծով՝ առանց սաղավարտի։ Ընկնելուց հետո նա երևացող վնասվածք չի ստացել։ Տուժածին առաջարկել են բժշկի այցելել, բայց Նատաշատ հրաժարվել է բժշկական օգնությունից։ Որոշ ժամանակ անց դերասանուհու վիճակը կտրուկ վատացել է։ Նատաշան ընկել է կոմայի։ Նրան տեղափոխել են Sacré-Coeur հիվանդանոց[12]։

Մարտի 18-ին Նատաշայի ընտանիքը որոշել է անջատել բոլոր բժշկական սարքերը, որովհետև բժիշկների գնահատականով նրա վիճակը եղել է շատ ծանր։ Նատաշայի ուղեղը դադարել է աշխատել։ Բժիշկների կարծիքով հնարավոր կլիներ կանխել նրա մահը, եթե դերասանուհին ժամանակին բժշկական օգնություն ստանար[13]։

Նրան տեղափոխել են Նյու Յորք, որպեսզի ընտանիքը կարողանա հրաժեշտ տալ դերասանուհուն։ Lenox Hill հոսպիտալ են այցելել նրա ամուսինը, մայրը, 12-ամյա Դենիելը և 13-ամյա Մայքլը։

Շուտով հայտարարվել է, որ Նատաշայի ընտանիքը որոշել է նրա օրգանները տրամադրել այն անձանց, ովքեր ունեին փոխպատվաստման կարիք[13]։

Նատաշան թաղվել է իր տատիկի՝ դերասանուհի Ռեյչել Կեմպսոնի (1910-2003) կողքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2012-03-18
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7949195.stm
  6. 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=14629
  7. High Profile AlumniRoyal Central School of Speech and Drama.
  8. 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
  9. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  10. «История Варшавского гетто». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  11. «Актриса Наташа Ричардсон в критическом состоянии», gazeta.ru Կաղապար:Проверено
  12. «Товия Божиковский, СРЕДИ ПАДАЮЩИХ СТЕН».
  13. 13,0 13,1 Семья Наташи Ричардсон отдала её органы для трансплантации — bigmir)net

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Ռիչարդսոն» հոդվածին։