Ալան Սմիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալան Սմիթի (անգլ.՝ Alan Smithee, Allen Smithee, Alan Smythee, կամ Adam Smithee), կեղծանուն, սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ ռեժիսորը կամ կինոյի (գեղարվեստական/վավերագրական, նաև տեսահոլովակներ, սերիալների էպիզոդներ և այլն) ստեղծման մեկ այլ մասնակից ինչ-որ պատճառով չի ցանկանում որ տիտրերում ցուցադրվի իր անունը:

Ալան Սիմիթին ունի սեփական IMDB հասցե ն: Որպես ռեժիսոր նրա անունը նշվել է 81 ֆիլմում, սցենարիստ` 18 ֆիլմում, դերասան` 9 ֆիլմում, պրոդյուսեր` 8 ֆիլմում և այլն:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ կեղծանունը օգտագործվել է Death of a Gunfighter (1969) վեստերնի տիտրերում: Նկարահանումների ժամանակ դերասան Ռիչարդ Ուիդմարկը վիճել է ռեժիսոր Ռոբերտ Տոտենի հետ: Արդյունքում Տոտենին փոխարինեցին Դոն Սիգելով: Երբ ֆիլմը նկարահանվեց, ոչ Տոտենը, ոչ Սիգելը չցանկացան տիտրերում տեսնել իրենց անունները:

Արդյունքում որոշեցին պատասխանատվությունը դնել հորինված Ալան Սմիթի վրա (Al Smith), բայց պարզվեց, որ այդ անունով իրական ռեժիսոր գոյություն ունի: Բացի այդ, ցանկացած պահի կարող է գտնվել նույն անունով ուրիշ մարդ: Դրանից հետո ազգանունը նախ փոխեցին "Smithe", հետո "Smithee"[1]:

Ֆիլմը քննադատների կողմից ստացավ լավ արձագանքներ: New York Times-ում նշվում էր`

Aquote1.png …ֆիլմը հմտորեն նկարահանել է ռեժիսոր Ալեն Սմիթը, ով տաղանդավոր է և կարող է գտնել երկրորդ պլանի ամենապայծառ դրվագները[2]: Aquote2.png

Ալան Սմիթիի ֆիլմ. Լեռներ, Հոլիվուդ, լեռներ (1998)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պարադոքսայնորեն նշվում է անուն, որը օգտագործվում է կինոգործիչների կողմից: Սյուժե. Պրոդյուսերի հետ վիճաբանության արդյունքում ռեժիսորը որոշում է նոր ֆիլմի տիտրերից հեռացնել իր անունը: Բայց հերոսին այնուամենայնիվ անվանում են Ալան Սմիթի:

Ալան Սմիթիի ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքնվածը 3D

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wallace Amy (2000-01-15)։ «Name of Director Smithee Isn’t What It Used to Be»։ Los Angeles Times։ Վերցված է 2010-01-27 
  2. .Thompson, Howard. (May 10, 1969)։ «Screen: Tough Western: 'Death of a Gunfighter' Stars Widmark»։ Նյու Յորք Թայմս