Նիլ Բլոմկամպ
![]() անգլ.՝ Neill Blomkamp | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1979[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ |
Կրթություն | Վանկուվերի կինոյի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր |
Ոճ(եր) | ֆանտաստիկա |
Ամուսին | Թերի Թաթչել |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0088955 |
Նիլ Բլոմկամպ (անգլ.՝ Neill Blomkamp, սեպտեմբերի 17, 1979[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի և կանադացի կինոռեժիսոր[2] և 3D-անիմատոր։ Աշխատել է գիտական ֆանտաստիկայի և մարտաֆիլմերի ժանրում։ «9-րդ շրջան» ֆիլմի համար «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիլ Բլոմկամպը ծնվել է Յոհաննեսբուրգում։ Երիտասարդ տարիներին նա հրապուրվում էր համակարգչային անիմացիայով։ 16 տարեկանում նա սկսում է աշխատել նկարիչ անիմատոր Շարլտո Կոպլիի Deadtime ընկերությունում։ Իննսունականների վերջերից տեղափոխվում է Կանադա, այնտեղ ավարտում է համակարգչային գրաֆիկայի և հատուկ էֆեկտների վանկուվերյան դպրոցը։ Նիլը ընկերություն է անում Մայքլ Բեեմի հետ[3]։
Համագործակցություն Պիտեր Ջեկսոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիտեր Ջելսոնը, որպես «Հալո» ֆիլմի պրոդյուսեր, նախագծից Գիլերմո Դել Տորոյի հեռանալուց հետո ռեժիսորի տեղն առաջարկում է Նիլ Բլոմկամպին։ Նիլը բավականին նախապատրաստական աշխատանքներ կատարեց, չնայած դրան ֆիլմի նկարահանումները դադարեցվեցին։ Ջեկսոնը որպես փոխհատուցում Բլոմկամպին առաջարկեց 30 միլիոն սեփական նախագծի նկարահանման համար և որպես այդպիսին դաձավ «9-րդ շրջան»-ի, լիամետրաժ տարբերակը «Գոյատևել Յոբուրգում»։ Ֆիլմի սցենարը Բլոկոմպը ստեղծեց կնոջ Թերրի Թատչելի հետ համատեղ։
Օտարը 5[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի սկզբին[4] հայտնի դարձավ, որ Նիլը պետք է դառնա «Օտարը 5» («Օտարը» ֆիլմերի շարքից) ֆիլմի ռեժիսորը։ Գործողությունները տեղի են ունենում «Օտարները» և «Օտարը 3» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմում նկարահանվել են Սիգուրնի Ուիվերը և Մայքլ Բինը[5], իսկ որպես պրոդյուսեր հանդես է գալիս Ռիդլի Սկոտը[6]։ Սկզբում ռեժիսորը հրաժարվեց այս ֆիլմից, սակայն 2015 թվականի հունվարին իր Ինստագրամի էջում Բլոմկամպը նկարագրեց նոր ֆիլմի արտ-հայեցակարգը, որտեղ Էլեն Ռիպին հանդես էր գալիս «Տիեզերական ժոկեյի» հագուստով։ Հետագայում ռեժիսորը ակնարկեց, որ հնարավոր է ինքը նկարահանի «Օտարի», ոչ թե մեկ, այլ մի քանի ֆիլմեր[7]։
2017 թվականի մայիսի 1-ին Ռիդլի Սկոտը հաստատեց, որ Բլոմկամպի ֆիլմը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել և հայտարարեց, որ նրա անվանումը պետք է լիներ «Օտարը։ Արթնացում», և այդ անվանումը կփոխառնվի երրորդի համար, որի գործողությունները տեղի են ունենում «Պրոմեթևսի» և «Օտարը։ Պատգամով» ֆիլմերի միջև[8]։ Ֆրանշիզայի ներկայացուցիչները Բլոմկամպի ֆիլմը փրկելու նպատակով սկսեցին ստորագրություններ հավաքել միջնորդություններ ներկայացնել, բայց ոչինչ չստացվեց[9]։
Լևիաֆան[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտին տեղեկություններ տարածվեցին, որ Բլոմկամպը Սայմոն Կինբերգի հետ միասին հանդես կգան որպես «Լևիաֆան» ֆանտաստիկ ֆիլմի պրոդյուսերներ, որը պետք է նկարահանի ռեժիսոր Ռուարի Ռոբինսոնը[10]։ 2017 թվականին իր սեփական «Oats Studios» կինոստուդիայում Նիլը թողարկեց մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, «Rakka», «Firebase», «God: Serengeti», «Zygote», «Kapture: Fluke»:
Adam: The Mirror[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարճամետրաժ մինի ինտերնետ սերիալները մեկնարկեցին Unity դեմո- թիմի ներկայացուցիչների կողմից ժամանակակից խաղային ապարատների հնարավորությունների ցուցադրման նպատակով դեմո-հոլովակների արտադրությամբ։ Ռենդերինգը կատարվում է իրական ժամանակում Unity ապարատի միջոցով։ Հետագա դրվագների ստեղծումը իրականացնում է «Oats Studios»-ը, իսկ ռեժիսորական աշխատանքները կատարում է Նիլը[11], մնացած աշխատանքները իրական ժամանակում շարունակվում է կատարվել Unity սարքի միջոցով։ Ֆիլմի ստեղծման գործընթացում օգտագործվում են ժամանակակից կինեմատոգրաֆիայի համակարգչային գրաֆիկայի այնպիսի մասնագիտական մեթոդներ, ինչպիսիք են շարժման գրավչությունը, այդ պայմաններում ողջ տեղեկատվության մշակումը իրական ժամանակում կատարվում է համակարգչային խաղային սարքերի միջոցով, ի տարբերություն այնպիսի մասնագիտական համակարգի, ինչպիսին է autodesk maya-ն, որտեղ ամբողջ ֆիլմը կադրերով ռենդավորվում է մի քանի ամսվա ընթացքում։ Հետագայում այս շարքում ներդրված գաղափարները կարող են հիմք հանդիսանալ լիարժեք ֆիլմի համար, եթե այն հետաքրքրի ինչ որ ստուդիայի։
Ռոբոկոպի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսին հաստատվեց, որ Նիլը պետք է դառնա Ռոբոկոպի մասին նոր ֆիլմի ռեժիսորը[12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թ. - «9-րդ շրջան» / District 9
- 2013 թ.- «Էլիզիում» / Elysium
- 2015 թ.- «Չապի անունով ռոբոտը» / Chappie
- TBA թ.- «Alive in Joburg» / RoboCop Returns
Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 թ.- «Տետրա վաալ» / Tetra vaal
- 2005 թ.- «Alive in Joburg»
- 2006 թ.- «Yellow»
- 2006 թ.- «Տեմպբոտ»
- 2008 թ.- «Հատելով ռազմաճակատը»
- 2017 թ.- Oats: Volume 1 - Rakka
- 2017 թ.- Oats: Volume 1 - Firebase
- 2017 թ.- Oats: Volume 1 - God: Serengeti
- 2017 թ.- Oats: Volume 1 - Zygote
- 2017 թ.- Oats: Volume 1 - Kapture: Fluke
- Мини-сериал Adam
Отменённые проекты[խմբագրել | խմբագրել կոդը]
- TBA թ.- «Հալո» / Hallo
- TBA թ.- «Օտարը 5» / Alien 5
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Will Leitch (2009-08-02)։ «District Supervisor: Neill Blomkamp» (անգլերեն)։ New York Media LLC։ Վերցված է 2013-11-01
- ↑ Neil Blomkamp - Biography
- ↑ Sean Erickson (2015-03-04)։ «PROMETHEUS 2 vs ALIEN 5: Choose Your Own Adventure!»։ Moviepilot.Com։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է 2015-03-29(անգլ.)
- ↑ Владимир Петин (2015-03-19)։ «Майкл Бин снова сыграет с Сигурни Уивер в "Чужих"»։ Российская газета։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է 2015-03-29
- ↑ «Нил Бломкамп опубликовал эксизы своего «Чужого»»։ The Hollywood Reporter Russia։ 2015-01-05։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է 2015-03-29
- ↑ Ali Plumb (2015-03-06)։ «Exclusive: Neill Blomkamp Shares More About His Alien Movie»։ Empire Online։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է 2015-03-29 (անգլ.)
- ↑ Stolworthy Jacob (մայիսի 2, 2017)։ «Alien 5 is doomed as the crew of the Nostromo»։ Independent։ Վերցված է հունիսի 4, 2017
- ↑ Петиция по спасению Чужого 5
- ↑ «Нил Бломкамп спродюсирует ирландский фильм «Левиафан»»։ The Hollywood Reporter Russia։ 2015-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է 2015-03-29
- ↑ Unity (2017-10-10)։ «Made With Unity: ADAM - Behind the Scenes»։ Վերցված է 2018-04-16
- ↑ Fleming Jr. Mike (հուլիսի 11, 2018)։ «Neill Blomkamp To Direct New ‘RoboCop’ For MGM; Justin Rhodes Rewriting Sequel Script By Creators Ed Neumeier & Michael Miner»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Oats Studios (2017-10-03)։ «ADAM: Episode 2»։ Վերցված է 2018-04-16
- ↑ Oats Studios (2017-11-30)։ «ADAM: Episode 3»։ Վերցված է 2018-04-16
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիլ Բլոմկամպ կատեգորիայում։ |