Շարլտո Կոպլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարլտո Կոպլի
անգլ.՝ Sharlto Copley
Ծնվել էնոյեմբերի 27, 1973(1973-11-27)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՊրետորիա, ՀԱՀ[1]
ԿրթությունՍուրբ Էնդրյուի նախապատրաստական դպրոց
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ընտրանի9-րդ շրջան
Ամուսին(ներ)Տանիտ Ֆենիքս
sharltocopley.com

Շարլտո Կոպլի (Շարլտո Քոփլի, անգլ.՝ Sharlto Copley, նոյեմբերի 27, 1973(1973-11-27)[1], Պրետորիա, ՀԱՀ[1]), հարավաֆրիկյան դերասան, որն առավելապես հայտնի է ռեժիսոր Նիլ Բլոմկամպի ֆանտաստիկ ֆիլմերում նկարահանումների շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլտո Կոպլին ծնվել է 1973 թվականին, Յոհանեսբուրգում։ Հայրը՝ Շարլտո Բրյուսը, եղել է մուլտիպլիկատոր[2]։ Կոպլին ունի կրտսեր եղբայր և քույր՝ Դոնովանը (երաժիշտ և հարավաֆրիկյան Hot Water խմբի ղեկավար) և Մարիսան (մոդելագործ և With Out տեքստիլ ընկերության սեփականատեր)։

Շարլտո Կոպլին 1987 թվականից մինչև 1991 թվականը սովորել է Յոհաննեսբուրգի արվարձանում գտնվող Հեդհիլ մասնավոր բարձրագույն դպրոցում։ Դեռևս այդ ժամանակվանից նա հետաքրքրվում և զբաղվում էր սիրողական բեմադրություններով (ինչպես թատերական ներկայացումներով, այնպես էլ ֆիլմերով)։ Այստեղ էլ նա հանդիպում է Սիմոն Հանսենի (իր ապագա բիզնես գործընկերոջ) հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս Կոպլիին ընդլայնել իր աշխատանքների սահմանները և դուրս գալ ռեժիսուրայի նոր մակարդակի։

Դպրոցն ավարտելուց մի քանի տարի անց Կոպլին տեղափոխվում է Քեյփթաուն և Հանսենի հետ համատեղ ստեղծում են Channel 69 Studios մեդիա ընկերությունը։ Նրանց ընկերությունը Հարավային Աֆրիկայի e.tv հինգերորդ հեռուստաալիքով հեռարձակման թույլտվություն է ստանում։ Սակայն շուտով նրանք դառնում են անկախ ընկերություն հեռուստաալիքի ներքին քաղաքականության պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ Շարլտոն 20 տարեկանում ծանոթանում է 14- ամյա Նիլ Բլոմկամպի («9-րդ շրջան» ֆիլմի ապագա ռեժիսոր) հետ և նրան աշխատանքի է ընդունում իր ընկերությունում, որպես համակարգչային գրաֆիկայի դիզայներ[3]։

Կարիերայի սկզբում նա նկարահանում է տեսահոլովակներ կարճամետրաժ ֆիլմեր և այլն։ 2005 թվականին Կոպլին և Հանսոնը թողարկում են Բլոմկամպի վեց րոպեանոց «Ողջ մնալ Յոբուրգում» (Alive in Joburg) ֆիլմը, որը վերանկարահանվում է 2009 թվականին Փիթեր Ջեքսոնի և Նիլ Բլոմկամպի կողմից «9-րդ շրջան» անվանումով, որտեղ էլ Շարլտոն խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Կոպլին իմպրովիզացիաներ և երկխոսություններ է իրականացնում վավերագրական ֆիլմերի ոճի առավելագույն արդյունավետություն ապահովելու վերաբերյալ[4]։

Հետագայում Շարլտոն մի շարք դերեր է խաղում Բլոմկամպի այլ ֆանտաստիկ ֆիլմերում։ «Էլիզիում — դրախտ ոչ երկրի վրա » ֆիլմում նա կատարում է գլխավոր չարագործ, վարձկան Կրյուգերի դերը։ «Չապի անունով ռոբոտը» ֆիլմում Շարլտոն խաղում է խելացի ռոբոտ Չապիի դերը։ Մեծ նախագծերից բացի, Կոպլին հաճախ խաղում էր անկախ փոքր բյուջե ունեցող այնպիսի ֆանտաստիկ ֆիլմերում ինչպիսիք են «Եվրոպան» (2013) կամ «Հարդկորը» (2015)։

«Payday 2» (2013) ֆիլմում նա դարձավ Ջիմիի նախատիպը։ «Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում» (2014) մուլտֆիլմում նա իրականացնում է Օրմայի ձայնային նկարահանումները[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարից Շարլտոն սկսեց հանդիպել մոդել և դերասանուհի Տանիտ Ֆենիքսի հետ[6][7][8]։ 2015 թվականի մարտի 28-ին զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին[9], իսկ 2016 թվականի փետրվարի 15-ին Քեյփթաունում կայացել է նրանց հարսանիքը[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթություններ
2006 Yellow Զինվոր կարճամետրաժ ֆիլմ
Ողջ մնալ Յոբուրգում սնայպեր կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսեր
2009 9-րդ շրջան Վիկուս վան դե Մերվե
2010 Wikus and Charlize Վիկուս վան դե Մերվե կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և խմբագիր
The A-Team Capt. H. M. "Howling Mad" Murdock
2013 Europa Report Ջեյմս Կորիգան
Elysium գործակալ Ս. Մ. Կրյուգեր
Ծեր տղա Ադրիան Փրայս
Բաց գերեզման Ջոն (նաև Ջոն Կուկ)
2014 Maleficent Կինգ Ստեֆան
Ձյունե թագուհին 2։ Ձյունե թագավոր Օրմ (ձայն) անգլերեն կրկնօրինակում
2015 Չապի Չապի
2016 Hardcore Henry Ջիմմի
Հոլարները Ռոն Հոլար
Free Fire Վերնոն
2017 God: Serengeti Աստված կարճամետրաժ ֆիլմ
2018 Gringo Mitch Rusk
2019 Ted K Ted Kaczynski

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթություններ
2015–16 Powers Քրիստիան Վոքեր 20 դրվագ

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթություններ
2016 Payday 2[11] Ջիմմի Ձայն և դեմք, կրկնօրինակող դեր «Hardcore Henry»-ից

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Կատեգորիա Ստեղծագործություն Արդյունք
2009 Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա Most Promising Performer 9-րդ շրջան Առաջադրված
IGN Movie Awards Best Performance Հաղթանակ
Favorite Summer Hero Հաղթանակ
Golden Schmoes Awards Տարվա լավագույն դերասան Առաջադրված
Breakthrough Performance of the Year 2 տեղ
2010 Իմպերիա կինոմրցանակ «Իմպերիա» կինոմրցանակ լավագույն դեբյուտի համար Առաջադրված
International Cinephile Society Award Լավագույն դերասան Առաջադրված
MTV Movie Awards MTV կինոմրցանակ լավագույն սարսափ ֆիլմի համար Առաջադրված
Online Film & Television Association Best Breakthrough Performance — Male Առաջադրված
Online Film Critics Society Award Լավագույն դերասան Առաջադրված
Scream Award Best Science Fiction Actor Առաջադրված
Breakout Performance — Male Առաջադրված
Teen Choice Awards Choice Movie Actor — Sci-Fi Առաջադրված
2016 Behind the Voice Actors Awards Best Male Lead Vocal Performance in a Feature Film Չապի անունով ռոբոտը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1047022109 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Welcome to AAHA Learning!». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. ‘District 9’ could be stealth summer hit — TODAY Entertainment — TODAYshow.com
  4. «District 9 director Neill Blomkamp». A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է August 16 2009-ին.
  5. Sharlto Copley
  6. Sharlto Copley dating Tanit — reports
  7. Sports Illustrated beauty Tanit Phoenix continues to flaunt her enviable bikini body as she puts on an amorous display with boyfriend Sharlto Copley in Hawaii
  8. Sharlto Copley can’t keep his hands off Sports Illustrated model Tanit Phoenix as she showcases her incredible figure in a skimpy black bikini
  9. Sharlto Copley and Tanit Phoenix engaged
  10. «TANIT AND SHARLTO: HAPPILY EVER AFTER». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. Overkill Software (2016 թ․ մարտի 24). «PAYDAY 2: Hardcore Henry Packs Trailer» – via YouTube.