Jump to content

Դևիդ Ֆինչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Ֆինչեր
David Fincher
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1962(1962-08-28)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունAshland High School?
ԵրկերՍոցիալական ցանց, Խաղաթղթե տնակ և Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը
Մասնագիտությունկինոռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինԴոնյա Ֆիորենտինո
(1990-1995)
Ծնողներհայր՝ Jack Fincher?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՖելիքս Իմոգեն
(ծնվել է 1994 թ. ապրիլի 25)
 David Fincher Վիքիպահեստում

Դևիդ Ֆինչեր (անգլ.՝ David Andrew Leo Fincher, օգոստոսի 28, 1962(1962-08-28)[1][2][3][…], Դենվեր, ԱՄՆ[4]), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր։ Առաջադրվել է երկու «Օսկար» մրցանակի։ «Սոցիալական ցանցը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինչերը ծնվել է 1962 թ. օգոստոսի 28-ին Դենվերում (Կոլորադո, ԱՄՆ)։ Երբ Ֆինչերը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Սան Ասլեմո (Կալիֆոռնիա)։ Պատանի հասակում Ֆինչերը տեղափոխվեց Էշլանդ (Օրեգոն), որտեղ նա ավարտեց Էշլանդի ավագ դպրոցը։ Ազդվելով «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմից (Butch Cassidy and the Sundance Kid)՝ նա սկսեց ութ տարեկանում նկարահանել ֆիլմեր 8 մմ-անոց խցիկով։ Տասնութ տարեկանում գնաց աշխատելու Ջոն Քորթիի Korty Films ընկերությունում։ Ֆինչերը 1983 թ. ընդունվեց աշխատանքի Ջորջ Լուկասի Industrial Light & Magic (ILM) ընկերությունը, որտեղ նա մասնակցում էր Twice Upon a Time, «Աստղային պատերազմներ։ Մաս VI - Ջեդայի վերադարձը», «Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի վանքը» ֆիլմերի ստեղծմանը։ 1984 թ. նա հեռացավ ILM-ից՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերության (American Cancer Society) համար գովազդ նկարահանելու, որում նա ցույց տվեց մոր արգանդի մեջ ծխող երեխայի։ Դա անմիջապես գրավեց Լոս Անջելեսի պրոդյուսերների ուշադրությունը, և 1985 թ. Ֆինչերին հնարավորություն տրվեց որպես ռեժիսոր նկարահանելու «Կենդանի թմբուկի ձայնը» վավերագրական ֆիլմը, որը երաժիշտ Ռիք Սպրինգֆիլդի մասին էր։ Նա գովազդներ է նկարահանել Revlon, Converse, Nike, Pepsi, Sony և Levi's ընկերությունների համար։ 1986 թ. նա աշխատանքի է ընդունվում Propaganda Films ստուդիայում, որտեղ սկսեց նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և գովազդներ։ Ֆինչերի նման շատ ուրիշ ռեժիսորներ, ինչպիսիք են Մայքլ Բեյը, Սեմուել Բայերը, Դևիդ Քելլոգը, Էնթոնի Ֆուքուան, Սպայք Ջոնսը, Գոռ Վերբինսկին, մինչև խաղարկային ֆիլմեր նկարահանելը մշակում էին իրենց տաղանդը Propaganda Films-ում։ Ֆինչերը տեսահոլովակներ է նկարահանել Մադոննայի ("Express Yourself", "Vogue", "Oh Father" և "Bad Girl"), Բիլլի Իդոլի ("Cradle of Love"), Փաուլա Աբդուլի ("(It's Just) The Way That You Love Me", "Straight Up", "Forever Your Girl" և "Cold Hearted"), Աերոսմիթի ("Janie's Got a Gun"), Ռոլինգ Ստոունսի ("Love Is Strong"), Ռոյ Օրբիսոնի ("She's a Mystery to Me"), Նայն Ինչ Նեյլսի ("Only"), Ռիք Սպրինգֆիլդի ("State Of The Heart"), Ջորջ Մայքլի ("Freedom '90"), Մայքլ Ջեքսոնի ("Who Is It") և այլոց համար։ 1992 թ. Ֆինչերը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ուրիշը 3», որը լավ արձագանքներ չունեցավ։ Սակայն 2008 թ. նկարահանած «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմը ներկայացվեց «Օսկար»-ի 13 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում)։ Իսկ «Սոցիալական ցանցը» ֆիլմը ամերիկյան մամուլում ոչ մի վատ արձագանք չունեցավ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանումը Հայերեն անվանումը
2014 Gone Girl Կորածը
2011 The Girl with the Dragon Tattoo Վիշապի դաջվածքով աղջիկը
2010 The Social Network Սոցիալական ցանց
2008 The Curious Case of Benjamin Button Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը
2007 Zodiac Զոդիաք
2002 Panic Room Սարսափի սենյակ
1999 Fight Club Մարտական ակումբ
1997 The Game Խաղը
1995 Se7en Յոթ
1992 Alien³ Օտարը 3

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Dance This World Away", Rick Springfield (1984)
  • "Celebrate Youth", Rick Springfield (1984)
  • "Bop Til You Drop", Rick Springfield (1984)
  • "Shame", The Motels (1985)
  • "Shock", The Motels (1985)
  • "Celebrate Youth", Rick Springfield (1985)
  • "All The Love", The Outfield (1986)
  • "Every Time You Cry", The Outfield (1986)
  • "One Simple Thing", Stabilizers (1986)
  • "She Comes On", Wire Train (1987)
  • "Should She Cry", Wire Train (1987)
  • "Endless Nights", Eddie Money (1987)
  • "Downtown Train", Patty Smyth (1987)
  • "I Don't Mind At All", Bourgeois Tagg (1987)
  • "Notorious", Loverboy (1987)
  • "Love Will Rise Again", Loverboy (1987)
  • "Johnny B", The Hooters (1987)
  • "Storybook Story", Mark Knopfler (1987)
  • "Can I Hold You", Colin Hay (1987)
  • "No Surrender", The Outfield (1987)
  • "Say You Will", Foreigner (1987)
  • "Don't Tell Me The Time", The Motels (1987)
  • "Tell It To the Moon", The Motels (1988)
  • "Heart of Gold", Johnny Hates Jazz (1988)
  • "Englishman in New York", Sting (1988)
  • "Shattered Dreams" (second version), Johnny Hates Jazz (1988)
  • "Get Rhythm", Ry Cooder (1988)
  • "Most of All", Jody Watley (1988)
  • "Roll With It", Steve Winwood (1988)
  • "(It's Just) The Way That You Love Me" (version 1988), Paula Abdul (1988)
  • "Holding On", Steve Winwood (1988)
  • "Heart", Neneh Cherry (1989)
  • "Bamboleo" (second version), Gypsy Kings (1989)
  • "Straight Up", Paula Abdul (1989)
  • "Most Of All", Jody Watley (1989)
  • "Real Love", Jody Watley (1989)
  • "Bamboleo" (third version), Gypsy Kings (1989)
  • "She's a Mystery to Me", Roy Orbison (1989)
  • "Forever Your Girl", Paula Abdul (1989)
  • "Express Yourself", Madonna (1989)
  • "The End of the Innocence", Don Henley (1989)
  • "Cold Hearted", Paula Abdul (1989)
  • "(It's Just) The Way That You Love Me" (version 1989), Paula Abdul (1988)
  • "Oh Father", Madonna (1989)
  • "Janie's Got a Gun", Aerosmith (1989)
  • "Vogue", Madonna (1990)
  • "Cradle of Love", Billy Idol (1990)
  • "L.A. Woman", Billy Idol (1990)
  • "Freedom '90", George Michael (1990)
  • "Bad Girl", Madonna (1993)
  • "Who Is It?", Michael Jackson (1993)
  • "Love Is Strong", The Rolling Stones (1994)
  • "6th Avenue Heartache", The Wallflowers (1996)
  • "Judith", A Perfect Circle (2000)
  • "Only", Nine Inch Nails (2005)
  • "Suit & Tie", Ջասթին Թիմբերլեյք և Ջեյ Զի (2013)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ֆինչեր» հոդվածին։