Կորածը (ֆիլմ, 2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորածը
անգլ.՝ Gone Girl
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական թրիլլեր, քրեական ֆիլմ, դրամա, վեպի էկրանավորում, միստիկ ֆիլմ, դետեկտիվ ֆիլմ և թրիլեր
ՀիմքԱնհետացած աղջիկը
Թվականսեպտեմբերի 26, 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ֆինչեր[2][3][4][…]
ՊրոդյուսերԼեսլի Դիքսոն, Ռիզ Ուիզերսփուն, Արնոն Միլչեն, Կին Չեֆին և Բրունա Պապանդրեա
Սցենարի հեղինակՋիլլիան Ֆլինն
ԴերակատարներԲեն Աֆլեք[2][4][5][…], Ռոզամունդ Փայք[4][5][6][…], Նիլ Պատրիկ Հարիս[4][5][6][…], Միսի Փայլ[4][7][8][…], Թալլեր Փերրի[4][5][6][…], Քիմ Դիկենս[4][7][8][…], Պատրիկ Ֆյուջիթ[4][7][8][…], Էմիլի Ռատակովսկի[7][8][9], Քեյսի Ուիլսոն[7][8][9], Քեթլին Ռոուզ Փերքինս[7][9], Լիզա Բեյնս[7], Դևիդ Քլենոն[7][9], Քերի Քուն[7][8][9], Բոյդ Հոլբրուք[7][9], Լի Նորիս[7][9], Սքութ ՄաքՆեյրի[4][7][8][…], Սիլա Ուորդ[7][8][9], Լոլա Քըրք[9] և Ջեյմի ՄակՇեյն[9]
ՕպերատորՋեֆ Քրոնենվեթ[2]
ԵրաժշտությունԹրենթ Ռեզնոր և Աթիքուս Ռոս
ՄոնտաժՔիրք Բաքսթեր
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան
Նկարահանման վայրԼոս Անջելես
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն149 րոպե[10]
Բյուջե61 000 000 $[11]
Շահույթ369 330 363 $[11], 167 767 189 $[12], 34 643 161 $[12], 14 786 031 $[12], 11 883 431 $[12], 21 750 665 $[12], 12 322 085 $[12] և 11 099 165 $[12]
Պաշտոնական կայքէջ
 Gone Girl Վիքիպահեստում

«Կորածը» (նաև «Կորած աղջիկը», անգլ.՝ Gone Girl), Ջիլլիան Ֆլիննի համանուն վեպի հիման վրա ռեժիսոր Դևիդ Ֆինչերի նկարահանած դետեկտիվ թրիլլեր, որի գլխավոր դերակատարներն են Բեն Աֆլեքը և Ռոզամունդ Փայկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում[13][14][15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնության հինգերորդ տարելիցի օրը Նիք Դանը, վերադառնալով տուն, հայտնաբերում է, որ իր կինը՝ Էմի Դանը, անհետացել է։ Կնոջ անհետացումը գրավում է հանրության ուշադրությունը, քանի որ նրա ծնողները հայտնի էին իրենց գրած «Սուպեր Էմի» մանկական գրքերի շարքով։ Հետագայում կասկածներ են առաջանում, որ հենց Նիքն է սպանել իր կնոջը։

Նիքն ու Էմին ապրում էին Նյու Յորքում, սակայն ռեցեսիայի պատճառով կորցնում են աշխատանքը և ստիպված են լինում տեղափոխվել Միսսուրի։ Դետեկտիվ Ռոնդա Բոնին գտնում է փաստեր ընտանիքի ֆինանսական խնդիրների, տնային վեճերի մասին, ինչպես նաև գտնում է վատ բեմականացված վեճի հետքեր և պարզում է, որ Էմին ցանկանում էր գնել ատրճանակ, քանի որ վախենում էր իր ամուսնուց։ Բոլորն էլ ավելի են ցնցվում, երբ իմանում են, որ Էմին հղի է եղել։

Նիքը վարձում է հայտնի փաստաբան Թաններ Բոլտին։ Բացի այդ՝ Նիքը ծանոթանում է Էմիի նախկին ընկերների՝ Էմիին բռնաբարելու մեջ մեղադրված Թոմմի Օհարայի և հարուստ Դեզի Քոլինգսի հետ, որին դատարանը արգելել էր մոտենալ Էմիին։

Նիքը կարողանում է համոզել իր քրոջը՝ Մարգոյին, որ նա մեղավոր չէ, և նրանք փորձում են պարզել, թե ինչ է եղել իրականում Էմիի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեն Աֆլեք - Նիկոլաս «Նիք» Դան
  • Ռոզամունդ Փայկ - Էմի Էլիոթ-Դան՝ Նիքի կինը
  • Քերրի Քուն - Մարգո «Գոու» Դան՝ Նիքի երկվորյակ քույրը
  • Քիմ Դիքենս - դետեկտիվ Ռոնդա Բոնի
  • Նիլ Պատրիկ Հարիս - Դեզի Քոլինգս՝ Էմիի նախկին ընկերը
  • Թայլեր Փերրի - Թաններ Բոլտ՝ Նիքի փաստաբանը
  • Էմիլի Ռատակովսկի - Էնդի՝ Նիքի սիրուհին
  • Պատրիկ Ֆյուժիտ - Ջիմ Գիլպին
  • Քեթլին Ռոուզ Պերկինս - կամավոր Շոնա Քելլի
  • Դեյվիդ Քլենոն - Ռենդ Էլիոթ՝ Էմիի հայրը
  • Լիզա Բեյնս - Մերիբեթ Էլիոթ՝ Էմիի մայրիկը
  • Միսսի Փայլ - հաղորդավարուհի Էլլեն Էբոթ
  • Սկուտ Մաքնեյրի - Թոմմի Օհարա՝ Էմիի նախկին ընկերը, ով մեղադրվել է նրան բռնաբարելու համար
  • Քեյսի Ուիլսոն - Նոել Հոտորն՝ Դանների հարևանը և Էմիի «ընկերուհին»
  • Լոլա Քըրք - Գրետա
  • Բոյդ Հոուլբրուկ - Ջեֆ
  • Սիլա Ուորդ - հաղորդավարուհի Շարոն Շիբեր

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կազմը ֆիլմի պրեմիերայի ժամանակ

2013 թվականի հունվարի 22-ին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսորը լինելու է Դևիդ Ֆինչերը[16]։ 2013 թվականի հուլիսի 11-ին պարզ դարձավ, որ տարվում են բանակցություններ Բեն Աֆլեքի հետ, որպեսզի նա կատարի ֆիլմի գլխավոր դերը[17]։ Էմի Դանի դերի համար դիտարկվել են Շարլիզ Թերոնը, Նատալի Փորտմանը, Էմիլի Բլանտը, Էբբի Կորնիշը և Օլիվիա Ուայլդը[18]։ Հուլիսի 25-ին Ռոզամունդ Փայկը ստացավ ֆիլմի գլխավոր դերը[18]։ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ դերասանական կազմին են միանում Թայլեր Փերրին, Նիլ Պատրիկ Հարիսը, Քիմ Դիքենսը, Պատրիկ Ֆյուժիտը և Քերրի Քունը[19]։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարվեց, որ Էմիլի Ռատակովսկին խաղալու է Էնդիի դերը[20]։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Քեյպ Ջիրարդոյում (Միսսուրի) և տևել են հինգ շաբաթ։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են Լոս Անջելեսում[21]։

2014 թվականի հունվարի 21-ին Տրենտ Ռեզնորը Թվիթթերի միջոցով հայտարարեց, որ նա և Ատտիկուս Ռոսը գրելու են ֆիլմի երաժշտությունը[22]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բավական բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 278 մեկնաբանությունների հիման վրա 89 % վարկանիշ՝ միջին 8 բալով[23]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 49 կինոքննադատների եզրակացության վրա հիմված 79 բալ 100 հնարավորից[24]։

Vulture-ի քննադատները բարձր են դասել ռեժիսորական աշխատանքը, սցենարը, վիզուալ կերպարները և դերասանների խաղը[25]։ The Economist-ը գրել է. «Հնարավոր է, որ ֆիլմն անթերի չէ, սակայն այն կատարյալ էկրանավորում է»[26]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film478104.html
  3. http://www.imdb.com/title/tt2267998/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://television.telerama.fr/tele/films/gone-girl,75668205.php
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=217882.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/gone-girl
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt2267998/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.bbfc.co.uk/releases/gone-girl-film
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Internet Movie Database — 1990.
  11. 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=gonegirl.htm
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Box Office Mojo — 1999.
  13. McClintock, Pamela (2013 թ․ հոկտեմբերի 15). «'Gone Girl' Gets Fall 2014 Release; 'Frankenstein' Pushed to January 2015» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. «Gone Girl (2014) - Release Info». Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. Gone girl
  16. Fleming Jr, Mike (2013 թ․ հունվարի 22). «David Fincher Eyeing Publishing Sensation 'Gone Girl' At Fox» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Fleming Jr, Mike (2013 թ․ հուլիսի 11). «Ben Affleck To Star In David Fincher's 'Gone Girl' For Fox/New Regency Before Directing Warner Bros' 'Live By Night'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. 18,0 18,1 Siegel, Tatiana (2013 թ․ հուլիսի 25). «Rosamund Pike to Star in David Fincher's 'Gone Girl' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  19. Fleming Jr, Mike (2013 թ․ սեպտեմբերի 5). «David Fincher, Fox Set 'Gone Girl' Cast; Tyler Perry To Play Defense Attorney» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  20. Sneider, Jeff (2013 թ․ սեպտեմբերի 16). «Ben Affleck's 'Gone Girl' Casts 'Blurred Lines' Beauty Emily Ratajkowski (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. Campbell, Ruth (2013 թ․ սեպտեմբերի 11). «Producer: 'Gone Girl' filming here» (անգլերեն). Southeast Missourian. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. Резнор, Трент (2014 թ․ հունվարի 21). «and yes, Atticus and I are scoring David Fincher's upcoming Gone Girl!» (անգլերեն). Твиттер. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  23. «Gone Girl». Rotten Tomatoes.
  24. «Gone Girl Reviews». Metacritic.
  25. «What Were the Best Parts of Gone Girl?». Vulture.
  26. «New film: "Gone Girl" A perfect adaptation». The Economist.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]