Զոդիակ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զոդիաք (ֆիլմ)ից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Զոդիակ
Zodiac
Zodiaclogo.png
When a series of murders terrorized California, one man took responsibility for them all.
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրդրամա
թրիլեր
կրիմինալ
ԹեմաԶոդիակ
ՀիմքԶոդիակ
Թվական2007
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Ֆինչեր
ՊրոդյուսերՉեն Չաֆին
Բրեդլի Ֆիշեր
Մայք Մեդավոյ
Սցենարի հեղինակՋեյմս Վանդերբիլթ
Ռոբերտ Գրեյսմիթ
ԴերակատարներՋեյք Ջիլլենհոլ
Ռոբերտ Դաունի Կրտսեր
Մարկ Ռուֆալո
ՕպերատորՀարիս Սավիդես
ԵրաժշտությունԴեյվիդ Շայր
ՄոնտաժԷնգուս Ուոլ
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Լոնգ Բիչ
ԿինոընկերությունParamount Pictures
Warner Bros. Pictures
Phoenix Pictures
Տևողություն158 րոպե
Բյուջե$65 000 000
Շահույթ$33 080 084 (ԱՄՆ)
MPAA վարկանիշRATED R.svg
Պաշտոնական կայքէջ

«Զոդիակ» (անգլ.՝ Zodiac), ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը: Հիմնված է Ռոբերտ Գրեյսմիթի համանուն վեպի վրա, որն էլ իր հերթին հիմնված է իրական փաստերի վրա։ Այն «Զոդիակ» կեղծանվամբ սերիական մարդասպանի մասին է, որը Սան Ֆրանցիսկոյում իրագործել է 37 սպանություն 12 տարվա ընթացքում (1960-ականների վերջ և 1970-ականների սկիզբ) և ուղարկել իր հաղորդագրությունները ոստիկանությանը փոստի միջոցով։ Գործը շարունակում է մնալ Սան Ֆրանցիսկոյի չբացահայտված ամենահայտնի հանցագործություններից մեկը։ Ֆիլմի վրա աշխատելիս Դեյվիդ Ֆինչերը սցենարիստ Ջեյմս Պլատենի և պրոդյուսեր Բրեդ Ֆիշերի հետ անձամբ 18 ամիս կատարում էր «Զոդիակի» սպանությունների սեփական հետաքննությունը։ Նկարահանումների ժամանակ նա օգտագործում էր Thomson Viper Filmstream խցիկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դեպքերը սկսվում են 1969 թվականի հուլիսի 4-ին, երբ Զոդիակը իրականացրեց իր երկրորդ հարձակումը՝ մեքենայում սպանելով Մաժոր անունով մի երիտասարդի և նրա ընկերուհուն։ Օգոստոսի 1-ին մարդասպանը քաղաքի խոշոր թերթերին ուղարկեց ծածկագրերով երեք նամակ։ Նրա ուղերձներով հետաքրքրվեցին San Francisco Chronicle թերթի աշխատողներ Պոլ Էվերին և Ռոբերտ Գրեյսմիթը։ Վերջինս վերծանում է նամակները, բայց դա չի օգնում հանցագործին գտնելու գործում։ Զոդիակը իրականացնում է նոր սպանություններ՝ ծածկելով դեմքը սև պարկով։ Հետաքննությամբ զբաղվում են Դեյվ Տոսկին և Բիլլ Արմստրոնգը։ 1971 թվականին ոստիկանությանը հաջողվում է կանգնեցնել կասկածյալին՝ տեխնիկական սպասարկման կայանի աշխատող Արթուր Լի Ալլենին։ Բայց ապացույցներ նրա դեմ չհաջողվեց գտնել։ Այնուհետև պարզվեց, որ Լի Ալլենը ընդհանրապես կապ չունի սպանությունների հետ, և նրա վրայից հանում են բոլոր մեղադրությունները։ Չնայած Զոդիակը արդեն երկար ժամանակ չէր երևում, Ռոբերտ Գրեյսմիթը չի կարողանում թողնել այդ գործը և շարունակում է հետաքննությունը՝ գտնելով Դեյվ Տոսկիին և նրա միջոցով իմանալով նոր մանրամասներ ոստիկանության հետաքննության մասին։ Ռոբերտը սկսում է կասկածել Ռիք Մարշալին, բայց հետո հասկանում է, որ սխալվել է, և գտնելով նոր մանրամասներ՝ վերադառնում է Արթուր Լի Ալլենին։ Բոլոր փաստերը տանում են այդ մարդու ուղղությամբ։ Շատ տարիներ անց՝ 1991 թվականին, Մաժոն՝ Զոդիակի երկու փրկված զոհերից մեկը, նկարի միջոցով ճանաչում է Լի Ալլենին։ Ֆիլմի վերջում խանութի դարակներին երևում է Ռոբերտ Գրեյսմիթի գրած «Զոդիակ» գրքի շապիկը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Ոսկե արմավենի» Կաննի կինոփառատոն - Դեյվիդ Ֆինչեր
  • 2007 - «CFCA Award» - լավագույն ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆինչեր
  • 2007 - «CFCA Award» - լավագույն ադապտացված սցենար՝ Ջեյմս Վանդերբիլթ
  • 2008 - «Saturn Award» - լավագույն թրիլեր
  • 2008 - «Empire Award» - լավագույն ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆինչեր
  • 2008 - «Empire Award» - լավագույն ֆիլմ
  • 2008 - «Empire Award» - լավագույն թրիլեր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոդիակի բոլոր զոհերից փրկվել են միայն երկուսը՝ Մայք Մաժոն և Բրայան Հարթնելը, որոնք հետագայում մասնակցեցին ֆիլմի վրա կատարվող աշխատանքներին։
  • Ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Երկվորյակներ» անվան տակ։
  • Ռոբերտ Գրեյսմիթը և Պոլ Էվերին իրականում ընկերներ չէին։ Ֆիլմում նրանց ընկերությունը հորինված է։
  • Ֆիլմը նկարահանվել է 110 օրում։
  • Դենիել Քրեյգը առաջին ընտրությունն էր Պոլ Էվերիի դերի համար։
  • Երիտասարդ սցենարիստ Շեյն Սալերնոն սկսեց աշխատանքը սցենարի շուրջ 19 տարեկան հասակում։ Աշխատելով Ռոբերտ Գրեյսմիթի հետ՝ նա մշակեց սցենարի մի քանի տարբերակներ և դրանք ուղարկեց Touchstone Pictures ընկերություն։ Բայց աշխատանքը չշարունակվեց։
  • Նկարահանումները սկսվել են 2005 թվականի օգոստոսի 8-ին։
  • Պրոդյուսերի և դերասան Էնտոնի Բեգոնիայի ծնողները Զոդիակի ապագա զոհերից մեկի հետ սովորել են նույն դասարանում։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]