Յոթ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Յոթ
Seven
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական[1][2], նեո նուառ, Ընկեր ոստիկանների մասին պատմող ֆիլմ, միստիկ ֆիլմ, դրամա և թրիլեր
Թեմասերիական մարդասպան
Թվականսեպտեմբերի 15, 1995, նոյեմբերի 23, 1995[3] և սեպտեմբերի 22, 1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Ֆինչեր[2][4][5][6][7][8]
ՊրոդյուսերArnold Kopelson
Սցենարի հեղինակԷնդրյու Էևին Ուոքեր
ԴերակատարներԲրեդ Փիթ[1][4][5][9][8], Մորգան Ֆրիման[1][4][6][9][8], Գվինեթ Փելթրոու[4][9][8], Քևին Սփեյսի[6][9][8], Ռ․ Լի Էրմեյ[9][8], Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի[4][6][9][8], Richard Roundtree[9][8], Ռիչարդ Շիֆ[9], Մայքլ Մասսի[9], Լիլանդ Օրսեր[9], Mark Boone Junior[10], Peter Crombie[10], Հոթորն Ջեյմս[10], Ռիչարդ Փորթնուո[10], Էնդրյու Էևին Ուոքեր[10], Հարիս Սավիդես[10], Richmond Arquette[10], Charles S. Dutton[10] և Alfonso Freeman[10]
ՕպերատորԴարիուս Խոնջի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն127 րոպե
Բյուջե33 000 000 ԱՄՆ դոլար[11]
Շահույթ327 300 000 ԱՄՆ դոլար[11]
Պաշտոնական կայքէջ

«Յոթ» (անգլ.՝ Seven կամ ոճավորված SE7EN կամ Se7en), Էնդրյու Քևին Ուոքերի սցենարի հիման վրա Դեյվիդ Ֆինչերի կողմից նկարահանված նեո նուար ոճի ամերիկյան թրիլլեր։ Կինոնկարը պատմում է երկու դետեկտիվ գործընկերների՝ յոթ մահացու մեղքերի հետ կապված սպանությունների շարքի հետաքննության մասին։ Գլխավոր դերերում են Բրեդ Փիթը, Մորգան Ֆրիմանը, Գվինեթ Փելթրոուն և Քևին Սփեյսին:

Չնայած պրոդյուսերների պեսիմիզմին (նրանք կարծում էին, որ սցենարը չափազանց մռայլ է և ամեն կերպ փորձում էին փոխել վերջաբանը), 1995 թվականի սեպտեմբերի 22-ին ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում՝ հիմնականում առանց փոփոխությունների և արժանանում ոչ միայն հեռուստադիտողների (327,3 միլլիոն դոլար համաշխարհային կինոթատրոններում), այլև քննադատների գնահատանքին (մասնագիտացված կայքերում ֆիլմն ունի բարձր վարկանիշ և IMDb-ի վարկածով 250 լավագույն ֆիլմերի ցուցակում գտնվում է 22-րդ հորիզոնականում)։ Կինոքննադատներն ընդգծել են ռեժիսորական և օպերատորական աշխատանքը, դերասանների խաղը, ֆիլմի երաժշտությունը։ «Յոթ» ֆիլմն ու նկարահանող խմբի անդամները նաև արժանացել են մի շարք հեղինակավոր մրցանակների։ Ֆիլմի հիման վրա ստեղծվել է համանուն կոմիքսների շարք։ Որոշ ֆիլմագետներ ֆիլմում գտնում են կինեմատոգրաֆիայում նուարից նեո նուար անցման բոլոր միտումները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդային կարգախոս[4]՝
«Յոթ մահացու մեղք: Մեռնելու յոթ տարբերակ» (անգլ.՝ ‘Seven deadly sins. Seven ways to die’)

Հիմնական սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանական դետեկտիվներ Ուիլիամ Սոմերսեթն ու Դեյվիդ Միլսը հետաքննում են իրեն Աստծու զենք համարող սերիական մարդասպան Ջոն Դոուի գործը։ Յոթ մահացու մողքերի[12] համար հետևողականորեն պատժելու մոլուցքով նա իր զոհերին ենթարկում է ֆիզիկական և բարոյական մահացու կտտանքների, որոնք պատրաստում է սառնասիրտ հաշվենկատությամբ։ Յուրաքանչյուր պատիժ մանրակրկիտ պլանավորված է, իսկ յուրաքանչյուր զոհ (Դոուի ըմբռնմամբ) մարմնացումն է այն մեղքի, որի համար պատժվում է։ Փորձառու տանջողն ու մարդասպանը հանցանքի վայրում թողնում է միայն մեղքի անունը և խելացի հուշում-գլուխկոտրուկ, որը թույլ է տալիս գտնել հաջորդ «մեղսավորին»[13][14][15]։

Ջոն Դոուն իր արածը համարում է քարոզ, որը պետք է դաս տա քաղաքացիներին։ Նա մանրակրկտորեն հիմնավորում է իր բոլոր գործողությունները, տարիներով պլանավորում է բարդագույն սպանություններ և կտտանքներ, մանրակրկտորեն վերացնում է հետքերը (անգամ հեռացնում է իր մատների բարձիկների կաշին, որպեսզի մատնահետքեր չթողնի)։ Մինչև ֆիլմի վերջն ամեն ինչ կարծես նրա սցենարով է ընթանում. նա միշտ իր հետևողներից մի քանի քայլ առաջ է գտնվում, և անգամ դետեկտիվների գործունեությունը կազմում է նրա խելահեղ, բայց չափազանց հաշվենկատ պլանի մի մասը։ Կատարվածի դրամատիկ ազդեցությունն ուժեղանում է նրանով, որ պատմությունը տեղի է ունենում յոթ օրվա ընթացքում, որոնք պետք է լինեին թոշակի անցնող հետաքրքրասեր և սրտացավ ամուրի Սոմերսեթի ծառայության վերջին օրերը և առաջինները նոր վայրում նրան փոխարինող հավակնոտ և էմոցիոնալ Միլսի համար, որը սիրում էր իր կնոջը՝ Թրեյսիին, և որը ստիպված էր հաշտվել իր համար ատելի քաղաքի կյանքի հետ։

Առաջին հայտնաբերված զոհը ծանրաքաշ գիրուկ էր,  որը մարմնավորում էր որկրամոլությունը, երկրորդը հայտնի փաստաբան էր, որի մեղքն ագահությունն էր։ Չնայած նրան, որ երրորդ սպանությունից (ծուլություն) հետո հետաքննությանը, ոչ առանց հաջողության և օրենքը շրջանցելու, հաջողվում է պարզել մարդասպանի թաքստոցը, դա, նրա խոստովանության համաձայն, պարզապես մի փոքր արագացնում է «առաքելությունը». մեկը մյուսին հետևում են նոր արյունալի հանցագործությունները, որոնք պատժում էին, ըստ Դոուի, վավաշության և հպարտության համար։

Հանկարծակի մարդասպանը սառնասրտորեն հանձնվում է ոստիկանությանը, բայց սպառնալով իրեն անմեղսունակ հայտարարել, ստիպում է արդարադատությանն իր հետ գործարք կնքել, այն է՝ արածների խոստովանություն և ցույց տալ, թե որտեղ են թաղված վերջին երկու զոհերը, փոխարենը պահանջելով այնտեղ գնալ միայն երկու դետեկտիվների հետ։ Օդից հսկողության տակ՝ այդ երեքը հասնում են անապատային մի ճանապարհի, ուր շուտով անսպասելիորեն առաքիչը բերում է անհայտ ծանրոց։ Քանի դեռ Սոմերսեթը ավելի հեռվում բացում է այն և սարսափից քարանում, անզեն և ձեռք ու ոտքով շղթայված Ջոն Դոուն հանկարծ խոստովանում է իրեն հսկող Միլսին, որ հիանում է նրանով և նրա կնոջով, և քանի որ նա չէր կարողացել կնոջ համար «ամուսին լինել», որպես «հուշանվեր» վերցրել է կնոջ գլուխը։

Ցնցված Միլսը լսում է մարդասպանի՝ սեփական մեղքի՝ նորմալ ընտանեկան կյանքի հանդեպ նախանձի խոստովանությունը։ Կատարվածը հանգեցնում է Դոուի հաշվարկած վերջաբանին. երիտասարդ դետեկտիվը նաև իմանալով սպանված Թրեյսիի հղիության մասին՝ չի լսում իր պես ցնցված, բայց ինքնակառավարումը հազիվ պահպանող վետերանի հորդորները և միևնույնն է կրակում է հանգիստ, մահվանը պատրաստ հանցագործին, ի վիճակի չլինելով գիտակցել իր բարկությունը՝ մեղք, որը եզրափակում է հրեշավոր պլանը[16][17]։

Վերջաբանի տարբերակներ, չնկարված և կտրված տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի գեղարվեստական մտահաղացումը կայանում էր նրանում, որ ֆիլմն ավարտվի Դոուի վրա Միլսի կրակոցով։ Սակայն այդ ավարտը ձախողվում է փորձնական դիտումների ժամանակ, և Ֆինչերը համաձայնվում է նկարահանել վերջին տեսարանը[16][18], որտեղ Միլսին տանում են ոստիկանական մեքենայով, իսկ Սոմերսեթը մեջբերում է Հեմինգուեյին[16].

Aquote1.png Աշխարհը հիանալի վայր է, որն արժանի է, որ իր համար պայքարեն… Երկրորդ մասի հետ ես համաձայն եմ: Aquote2.png


Քննարկվել են նաև մի շարք այլընտրանքային տարբերակներ․

  • Պրոդյուսերները չէին ցանկանում, որ ֆիլմն ունենար այդպիսի հոռետեսական ավարտ, և նրանց մտահաղացմամբ՝ ֆիլմի վերջում Միլսն ու Սոմերսեթը կկարողանային փրկել Թրեյսիի կյանքը։ Այդ դեպքում վերջաբանը կդառնար ավանդական և դինամիկ (գլխավոր հերոսները մեքենայով կսլանային ամբողջ քաղաքով), սակայն այդ տարբերակը դուր չեկավ ո՛չ ռեժիսորին, ո՛չ էլ դերասաններին[18][19]։
  • Վերջաբանի ևս մեկ տարբերակում Միլսն ու Դոուն մահանում են եկեղեցում հրդեհի ժամանակ։ Թրեյսին ողջ է մնում և մեծացնում է Միլզի երեխային[20]։
  • Պրոդյուսերներն առաջարկել են սցենարը փոխել այնպես, որ վերջին տեսարանում Դոուն մահանա ոչ թե Միլսի, այլ Սոմերսեթի կրակոցից (այդպես մարդասպանի պլանը չէր իրականանա)։ Ֆրիմանը կողմ էր այդ գաղափարին, բայց Փիթը կտրականապես դեմ էր։[16][18]
  • Եւս մեկ այլընտրանքային վերջաբան կարող էր լինել տեսարանը, որտեղ Դոուն սպանում է Միլսին, իսկ հետո մահանում է Սոմերսեթի կրակոցից[18]։
  • Քննարկվել է նաև վերջաբանը, որում Սոմերսեթը գտնվում է հիվանդանոցում այն բանից հետո, երբ Միլսը կրակել է նրան։ Միլսի նման արարքը բացատրող պատճառներ չեն հնչել[18]:

Բացի այդ, ֆիլմում տեղ չեն գտել կամ կրճատվել են մի շարք տեսարաններ:

  • Ի սկզբանե ֆիլմը պետք է սկսվեր տեսարանից, որում Սոմերսեթը քաղաքից դուրս տուն է գնում և պատից կտրում է պաստառի մի կտոր, սակայն տեսարանը վերջնական տարբերակում չեն ներառել[16][21]:
  • Ջնջվել է այն տեսարանը, որում անտուն մարդը (Ուոքերի դերակատարմամբ) գրադարան գնացող Սոմերսեթից մի քիչ փող է խնդրում[16]։
  • Կրճատվել են որկրամոլության զոհի տնից մինչև ոստիկանական բաժանմունքի ճանապարհի, ծուլության զոհի տան ճանապարհին մեքենայում երկխոսության, Միլսերի տանն ընթրիքի, բնակարանում Թրեյսիի արթնանալու և հպարտության զոհի տան տեսարանները։ Միլսերի տանն ընթրիքից ջնջվել են հատվածներ, երբ Սոմերսեթի բաճկոնից ընկնում է պաստառի կտրված կտորը, քանի որ տունը գնելու տեսարանը, որը կբացատրեր, թե որտեղից է այդ կտորը Սոմերսեթի մոտ, ավելի վաղ ջնջվել էր[16][21]։

Ուոքերն ուզում էր մի քիչ ավելի շատ  բացահայտել հերսների որոշ շարժառիթներ, պատմել նրանց կյանքի մասին, ինչը նա փորձել է անել սցենարը գրելու ու վերագրելու ժամանակ։ Այդպես, ֆիլմում կան տեսարաններ Թրեյսիի մասնակցությամբ, որը փորձում է աշխատանքի տեղավորվել դպրոցում, գնում է մրգերի շուկա, որտեղ ծանոթանում է Միլսի հետ և նրա հետ վերադառնում է տուն։ Միլսն իր հերթին պետք է հայտնվեր տեսարանում, որտեղ բռնում է մեքենաների երկու գողի․ սցենարում այդ հատվածը ավելի շուտ է, քան Միլսի և Սոմերսեթի ծանոթությունը։ Թրեյսիի հղիությունը մատնանշող տեսարանը պետք է դառնար այն տեսարանը, որում նա ապագա մայրերի մասին գրքեր է կարդում։ Սցենարի սկզբնական տարբերակներում Սոմերսեթն այդքան խորաթափանց չէր. յոթ մահացու մեղքերի մասին միտքը ոչ թե նրանն էր, այլ նրա ընկերոջը՝ նկարիչ Մաքրաքենինը, իսկ գրադարան գնացել էր Միլսը։ Ինչպես նաև բացահայտվել էին Դոուի՝ մարդասպան դառնալու պատճառները. նա որբ է մեծացել, և նրա հետ դաժան է վարվել որբանոցի պահակը՝ հայր Սթոունը։ Հենց Սթոունի հետ զրույցից հետո էլ դետեկտիվները պետք է դուրս գային Դոուի հետքի վրա, արդյունքում դրանում նրանց օգնեց ՀԴԲ գործակալը[20]։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Սփեյսի
Գվինեթ Փելթրոու
Դերասան Դեր
Մորգան Ֆրիման Ուիլյամ Սոմերսեթ Ուիլյամ Սոմերսեթ
Բրեդ Փիթ Դեյվիդ Միլս Դեյվիդ Միլս
Քևին Սփեյսի Ջոն Դոու Ջոն Դոու
Գվինեթ Փելթրոու Թրեյսի Միլս Թրեյսի Միլս
Ռ. Լի Էրմի ոստիկանության կապիտան ոստիկանության կապիտան
Ջոն ՄակԳինլի «Կալիֆոռնիա» հատուկ զորքերի հրամանատար «Կալիֆոռնիա» հատուկ զորքերի հրամանատար
Ռեջ Է. Քեթի դոկտոր Սանտիագո դոկտոր Սանտիագո դատաբժշկական հետազոտող
Ալֆոնսո Ֆրիման մատնահետքերի մասնագետ
Ռիչարդ Ռաունդթրի Մարտին Թալբոթ Մարտին Թալբոթ շրջանային դատախազ
Ռիչմոնդ Արքեթ առաքման ծառայության աշխատող
Ռիչարդ Շիֆ Մարկ Սուոր Մարկ Սուոր Ջոն Դոուի փաստաբանը
Հոթորն Ջեյմս Ջորջ Ջորջ գրադարանի պահակ
Մարկ Բուն կրտսեր ՀԴԲ տեղեկատվական գործակալ
Մայքլ Մասսի մերսման սրահի վերահսկիչ
Լիլենդ Օրսեր մերսման սրահի այցելու, որը ստիպված է սպանել մարմնավաճառին
Ռիչարդ Փորթնու բժիշկ Բիրդսլի բժիշկ Բիրդսլի
Հարրիս Սավիդիս 911 օպերատոր
Բոբ Մաք որկրամոլության զոհ
Ջին Բորքան Էլայ Գոլդ Էլայ Գոլդ իրավաբան, ագահության զոհ
Մայքլ Ռիդ Մաքքեյ Թեոդոր «Վիկտոր» Ալեն Թեոդոր «Վիկտոր» Ալեն ծուլության զոհ
Քեթ Մյուլլեր մարմնավաճառ, վավաշության զոհ
Հեյդի Շանց հպարտության զոհ

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրել է Էնդրյու Քևին Ուոքերը, և նրա խոսքերով, այն դարձել է «ցինիկ սիրային նամակ ուղղված Նյու Յորքին»[16][22]: Հենց այս քաղաքում 1986-1991թվականներին մնալն ու աշխատելն են ոգեշնչել Ուոքերին գրել սցենարը[23]:

Ուոքերը մանկության մեծ մասն անցկացրել է Փենսիլվանիա նահանգի Մեքանիքսբուրգ փոքր քաղաքում: Փենսիլվանիայի համալսարանն ավարտելուց հետո նա մեկնել է Նյու Յորք, որտեղ սկսել է աշխատել որպես պրոդյուսերի օգնական ցածր բյուջե ունեցող Brisun Entertainment ֆիլմային ընկերությունում, որը մասնագիտացված էր սլեշեր ժանրում: Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ առաջին անգամ ծագեց գաղափարը մարդասպանի մասին, որի հանցագործությունները կապված կլինեին յոթ մահացու մեղքերի հետ: Յոթի մեղքերի մասին մտքերն առաջացնում էր նաև քաղաքը: Այդտեղի կյանքը, համեմատ Մեքանիքսբուրգի, իրական «հարձակում էր Ուոքերի զգացմունքների» վրա[24]: Նրա խոսքերով՝ մահացու մեղքերը կարելի է հանդիպել փողոցում, մետրոյում և մարդկանց մեջ: Անընդհատ տեղի էին ունենում ավտովթարներ մահացու ելքով, ինչ-որ մեկը մեկին դանակահարում էր, նորաձև էր կրեկ ծխելը[23][25]:

Նախքան սցենար գրելը, Ուոքերը դուրս եկավ Brisun Entertainment-ից և աշխատանքի տեղավորվեց «Tower Records»-ում ստանդարտ աշխատանքային շաբաթ ստանալու նպատակով: Այս ընկերությունում նա աշխատեց երեք տարի, և հենց այնտեղ նրա գաղափարը վերածվեց սցենարի: Սցենարի գրելը տևեց մոտ հինգ ամիս: Մտացածն իրականացնելու համար Ուոքերը ստիպված էր մի շարք ուսումնասիրություններ կատարել: Նա ուսումնասիրեց ոստիկանական գրականություն և հասկացավ, որ իրական կյանքում ոստիկանները հազվադեպ են զենք օգտագործում, իսկ հանցագործության վայր հաճախ ժամանում են, երբ հանցանքն արդեն կատարված է լինում[25]: Նա նաև շատ քիչ բան գիտեր յոթի մեղքերի բուն հասկացության մասին. Նա գիտեր, որ կան նման բաներ, բայց նա չէր էլ կարող նույնիսկ դրանց բոլորի անունները տալ[16]:

Երբ սցենարը պատրաստ էր, Ուոքերը հասկացավ, որ պատմությունը չափազանց լավն էր Tower Records-ի համար: Նա խնդրեց Դեյվիդ Քեփին (երիտասարդ սցենարիստի, որն արդեն ճաշակել էր հաջողության համը․ նա գրել էր «Վատ ազդեցություն» ֆիլմի սցենարը), գնահատել իր աշխատանքը: Նա էլ, իր հերթին, խորհուրդ տվեց Ուոքերին իր գործակալին[24][25]: Ֆիլմի սցենարն ուղարկվեց բազմաթիվ կինոընկերություններին, սակայն գրեթե բոլորը հրաժարվեցին մասնակցել նախագծին: Միայն ռեժիսոր Ջերեմայա Չիչլիկը ուշադրություն դարձրեց Ուոքերի ստեղծագործությանը և ցանկացավ դրա հիման վրա ֆիլմ նկարահանել: Նրա ներկայացնելուց հետո սցենարը գնեց իտալական Penta Films կինոընկերությունը, սակայն այն ֆինանսական խնդիրներ ունեցավ, և արդյունքում սցենարը հասավ «New Line Cinema»[26]:

Վեճեր սցենարի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած «New Line Cinema»-ն գնել էր սցենարի իրավունքը, նկարահանել ֆիլմը չէր շտապում: Պրոդյուսերներին անհանգստացնում էր հարցի ֆինանսական կողմը: Բացի այդ, սկսնակ դերասանների համար նախագիծը նրանց դժվար էր թվում, իսկ փորձառուների ներգրավումը մեծ գումարներ էր պահանջում: Ներդրողների ներդրումները պետք է փոխհատուցվեին, իսկ պրոդյուսերները ֆիլմը համարում էին չափազանց չար և «մռայլ», որպեսզի կարողանար հաջողության հասնել կիոթատրոններում: Սցենարը պետք է ուղղվեր, և Ուոքերը ստիպված էր դա անել, նրա մերժելու դեպքում ընկերությունն այլ սցենարիստ կվարձեր, քանի որ ֆիլմի իրավունքն արդեն պատկանում էր նրան, իսկ Էնդրյուն ամենից շատ չէր ուզում, որ ֆիլմի վրա աշխատի ուրիշը[25]:

Ի սկզբանե ֆիլմը պետք է նկարահաներ Չեչլիկը[27], բայց նա հրաժարվեց մասնակցել նախագծին[28], և սցենարի վերանայված տարբերակները ուղարկվեցին ռեժիսորի աթոռի շատ այլ հավանական թեկնածուներին[19]: Հասցեատերերից էր Դեյվիդ Քրոնենբերգը, սակայն նա հրաժարվեց: Մերժմամբ պատասխանեց նաև Գիլյերմո դել Տորոն[29]: Թեկնածուներից մեկը` Դեյվիդ Ֆինչերը, պատահականորեն ստացել էր սցենարի առաջին տարբերակը: Սկիզբը կարդալուց հետո Ֆինչերն ուզում էր հրաժարվել առաջարկից, նրա մոտ տպավորություն էր, որ սա հերթական մի ֆիլմ է երկու ոստիկան գործընկերների մասին, սակայն նրա գործակալը համոզեց նրան կարդալ սցենարը մինչև վերջ: Ընթերցելուց հետո Ֆինչերն ապշած էր և հետաքրքրվեց գործակալից, թե արդյոք ընկերությունն իսկապես նման ֆիլմ է նկարահանելու՝ չնայած արկղում եղած գլխով վերջաբանի: Գործակալը պատասխանեց, որ սխալ է տեղի ունեցել, և Դեյվիդը ստացել է սցենարի սխալ տարբերակը[30][31]: Սակայն Ֆինչերը որոշեց համոզել պրոդյուսերներին, որ առաջին տարբերակը միակ արժանին է: Նա համոզում էր, որ եթե ամգամ տասնամյակներ անց ֆիլմի դերասաններին հնարավոր է չհիշեն, բայց արկղի մեջ գլխով վերջաբանը հավիտյան կհիշեն[31][32]: «New Line Cinema»-ի պրոդյուսերներից մեկը` Մայքլ Դե Լուկան, ռեժիսորի կողմից էր, սակայն վերջնական խոսքը պատկանում էր Առնոլդ Քոփելսոնին[19][30]: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ Ֆիչներն ու դերասանները (Փիթը և Ֆրիմանը) կարողացան համոզել պրոդյուսերին[19][25]:

Դեյվիդ Ֆինչեր

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգի փուլում ռեժիսորը և պրոդյուսերները դժվարությունների հանդիպեցին. շատ գործակալներ հրաժարվում էին սցենարն ուղարկել իրենց հաճախորդներին, իսկ դերասաններն, իրենց հերթին, հրաժարվում էին դերերից մռայլ սցենարի պատճառով[19]:

Սոմերսեթի դերի թեկնածուներից էր Ալ Պաչինոն: Սակայն նա հրաժարվեց մասնակցել նկարահանումներին մեկ այլ նախագծի («Քաղաքապետարան» ֆիլմի) համար[29]: Ինչ վերաբերում է Մորգան Ֆրիմանին, պրոդյուսերները հույս չունեին նրան ներգրավել նկարահանումներին, վստահ լինելով, որ նրան նույնպես սցենարը չափազանց «մութ» կթվա[25]: Սակայն Քոփելսոնն ամեն դեպքում անձամբ ուղարկեց սցենարը դերասանին, և նա անսպասելիորեն համաձայնեց[26]:


Մայքլ դե Լուկան Ֆիչերի գաղափարներին լիովին աջակցող պրոդյուսերն էր


Միլսի դերում ֆիլմի ստեղծողները սկզբում տեսնում էին Դենզել Վաշինգտոնին: Հենց նրա համար էր, որ սցենարի ավարտը դարձրին ավելի դինամիկ: Սակայն Վաշինգտոնը նույնպես հրաժարվեց նկարահանումներից: Մեկ այլ թեկնածու էր Սիլվեստր Ստալոնեն: Վերջ ի վերջո երիտասարդ դետեկտիվի դերում հաստատեցին Բրեդ Փիթին[25]: Նա համաձայնել է մասնակցել նկարահանմանը միայն մի քանի պայմանով՝ վերջին տեսարանում նրան ցույց չեն տալու Գվինեթ Փելթրոուի հերոսուհու գլուխը, և նկարահանման համար պետք է օգտագործվեր Ուոքերի նախնական սցենարը[33]:

Թրեյսիի դերի թեկնածուներից էին Քրիստինա Էփլգեյթը և Ռոբին Ռայթ Փենը[29]: Գվինեթ Փելթրոուի ընտրությունը դարձավ Մորգան Ֆրիմանի հետ պատմության կրկնությունը: Թե՛ պրոդյուսերների, և թե՛ Ֆինչերի մոտ լուրջ կասկածներ կային նրա համաձայնությունը ձեռք բերելու հեռանկարների շուրջ, այն դեպքում, որ նրանք միահամուռ կերպով համարում էին նրան այդ դերի լավագույն թեկնածու: Ոգևորություն էր ավելացնում նաև այն, որ Բրեդ Փիթն ու Գվինեթ Փելթրոուն այդ ժամանակ իրական կյանքում զույգ էին: Այնուամենայնիվ, հենց Փիթի մասնակցությունը դարձավ այն գործոններից մեկը, որ համոզեց Փելթրոուին ընդունել առաջարկը[19][34]:

Ջոն Դոուի դերի համար փորձել են Մայքլ Ստայպը և Ռոնալդ Լի Էրմեյը, որն, ի վերջո, ստացավ կարևոր, բայց անանուն ոստիկանության կապիտանի դերը[29]: Թեկնածուների թվում էր նաև Նեդ Բիթթին, ըստ էության, նա Ֆինչերի առաջին թեկնածուն էր[35]: Ի վերջո, Դոուի դերը ստացավ Քևին Սփեյսին: Նրա խոսքերով, իրեն վերջին պահին են հաստատել, զանգահարելով ուրբաթ օրը, իսկ արդեն երկուշաբթի նա մեկնեց Լոս Անջելես, քանի որ նկարահանումները սկսելու էին երեքշաբթի: Սփեյսիի ասելով, չնայած նա վայելում էր աշխատանքը, սակայն իրեն նկարահանման գործընթացի անբաժանելի մաս չէր զգում[36]: Սփեյսիի հիշողությունները հակասում են Ֆինչերի և Փիթի հարցազրույցներին: Երկուսն էլ ասում էին, որ ամենից շատ փորձել են ստանալ նրան, չնայած դա ֆինանսապես հեշտ չէր: Միայն Փիթի հաստատակամությունը ստիպեց Քոփելսոնին մեծացնել նախագծի ֆինանսավորումը Սփեյսիի ներգրավման համար[16]:

Նկարահանումներ և հետարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր քննարկումներից հետո 1994 թվականի Սուրբ ծննդյան շրջանում սկսվեցին ֆիլմի հիմնական մասի նկարահանումները[37]: Բոլոր տեղանքները գտնվում էին Լոս Անջելեսում կամ նրա մոտակայքում[38], թեև Ֆինչերը մտածում էր Օքլենդում նկարահանելու մասին[39]: Անձրևը, որը հետագայում ընկալվեց որպես Ֆինչերի գեղարվեստական ​​հնարք, իրականում այդպիսին չէր: Բանը նրանում է, որ Բրեդ Փիթը կարող էր մասնակցել այս նախագծին ընդամենը 55 օր, այնուհետև ստիպված էր գնալ մեկ այլ ֆիլմի նկարահանման, «12 կապիկներ», և Ֆինչերը ստիպված չէր ընտրել ամպամած կամ պարզ օրեր նկարահանման համար[40]:

Նկարահանման ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որն ազդեց սցենարի վրա. Երբ նկարահանում էին Ջոն Դոուի հետապնդման տեսարանը, Փիթը կոտրեց ձեռքը: Քանի որ դրվագները չեն նկարահանվել այն նույն հերթականությամբ, ինչ ֆիլմում է, որոշ պահեր Փիթն իր վիրավոր ձեռքը պահում է գրպանում[39][29]: Մեկ այլ ուշագրավ փաստ է այն, որ Քևին Սփեյսին ֆիլմի համար սափրել է գլուխը: Որոշ ժամանակ անց Ֆինչերը նույնպես սափրեց, քանի որ խոսք էր տվել դա անել Սփեյսիից հետո[29]:

Նկարահանումները կատարվել են ինչպես ստուդիայում հատուկ հրապարակներում, այնպես էլ քաղաքում[38]: Յուրաքանչյուր տեղանքի վրա տարվել է մանրակրկիտ աշխատանք՝ կլաուստրոֆոբիայի, անտեսվածության և կեղտի զգացողություն ստեղծելու համար[25]: Այդպես, որկրամոլության զոհի տան պատերը մի քանի անգամ տարբեր գույներով ներկել են, ապա դրանց վրա ճարպի շերտ են քսել, և բաց են թողել խավարասերների[16]: Մեկ այլ բարդ խնդիր էր գտնել Լոս Անջելեսում շենք, որը հնարավորինս նման կլիներ Նյու Յորքի շենքերին: Օրինակ, գրադարանը կահավորվել էր լքված բանկի շենքում, քանի որ Լոս Անջելեսի բոլոր գրադարանները չափազանց ժամանակակից էին, համեմատած սցենարում նկարագրվածի հետ[16][38]: Ոստիկանության շտաբի դերում օգտագործել այն տունը, որը ժամանակին ծառայում էր Pacific Electric[en]ընկերության կարիքներին: Ջոն Դոուի բնակարանը գտնվում էր Alexandria Hotel[en]-ում: Հանգուցալուծող տեսարանը նկարահանվել է Լոս Անջելեսի հյուսիսում, Լանքասթերի մոտակա Մոջավե անապատում, իսկ Ֆրիմանի՝ տուն գնելու կտրված տեսարանը Չինոյում: Փիթի մասնակցությամբ տեսարանը ստպված եղան ավարտվել մի քանի ամիս անց: Քանի որ այդ ժամանակ Սփեյսին և Ֆրիմանը բացակայում էին, նրանց փոխարինեցին կրկնորդները: Արդեն չկար նաև ուղղաթիռ, և պլաններից մեկը նկարահանեցին հատուկ դասավորությունից[41]:

Ի սկզբանե պլանավորել էին անմիջապես Միլսի կրակոցից հետո ֆիլմն ավարտել սև էկրանով ֆիլմի, և այդ տարբերակը ցուցադրվել է փորձարկման դիտումների ժամանակ: Ըստ Ֆինչերի ծրագրի՝ խավարը պետք է տևեր մի քանի վայրկյան, իսկ այդ պահին հանդիսատեսը կարող էր ինչ-որ կերպ հասկանալ տեսածը: Անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, դիտումից հետո հանդիսատեսներին հարցեր տվող աշխատողներին խնդրեցին միանգամից չմոտենալ, իսկ տեխնիկական աշխատողներին՝ չմիացնել լույսը: Սակայն այս պահանջը չկատարվեց, ինչն, իր հերթին, ազդեց լսարանի արձագանքի վրա. ավարտը ձախողվեց, և մի հանդիսատես նույնիսկ ասաց, որ «նրանց, ովքեր նկարել են դա, պետք է սպանել»: Ահա, թե ինչու վերջում ավելացվեց մի տեսարան, որտեղ Սոմերսեթը մեջբերում է Հեմինգուեյին[16][18][21]:

Բոլոր պաստառները և թրեյլերները հրապարակվել են առանց Քևին Սփեյսիին նշելու: Դա արվել է նրա համաձայնությամբ, որպեսզի հեռուստադիտողներն ավելի դժվարությամբ գտնեն մարդասպանին: Սփեյսիի անունը բացակայում էր նաև բացման տիտրերում, բայց առաջինն է հայտնվում փակման ժամանակ[29][36][34]:

Ձայնի և պատկերի բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոն և դեկորացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հայտնի է նրանում նկարված անանուն նուարական քաղաքի մռայլ պատկերով: Ֆիլմի ստեղծողներն իրենց առաջ խնդիր էին դրել ցույց տալ «աղտոտված, կեղտոտ, վտանգավոր, երբեմն դեպրեսիվ» քաղաք[42]: Կառույցների մեծ մասի ներսն իրենից ներկայացնում էր խառնաշփոթ սենյակներ են պոկված պաստառներով և խամրած լույս տվող դեղին լուսամփոփներով[43]: Նկարիչ-ռեժիսոր Արթուր Մարքսի խոսքերով, «մենք ստեղծել ենք մի ֆոն, որն արտացոլում է այստեղ ապրող մարդկանց բարոյականության քայքայումը»[42]: Գրեթե բոլոր տեսարանները վատ են լոսավորված: Գույնային գամման մռայլ է և միապաղաղ, այն բաղկացած է մի քանի մոտ երանգներ՝ սպիտակ, կրեմագույն, մոխրագույն, դարչնագույն, բեժ, շագանակագույն, սև և կեղտոտ կանաչ[44]:

Ֆիլմի օպերատորն էր Դարիուս Քոնջին: Նա օգտագործում էր 35 մմ  «Aaton» ֆոտոխցիկ, 27 մմ Primo օպտիկա և Kodak ֆիլմ (Kodak 200T 5293 տեսարանների մեծամասնության համար, և Kodak 320T 5287 ավելի պայծառ տեսարանների համար): Նրա հիմնական առաջադրանքն էր ապահովել այնպիսի պատկեր, որը կթողնի լքվածության, բարոյական անկման և կլաուստրոֆոբիայի զգացում[40][45]: Խավարը դարձավ ֆիլմի առաջին անհրաժեշտ բաղադրիչը, ուստի լույսի քանակը սահմանափակ էր: Շատ տեսարաններում լույսը գտնվում է կա՛մ դերասանների առջևում, կա՛մ հետևում: Բացառություններ են ոստիկանական բաժնի որոշ տեսարանները, բարի տեսարանը և բնական լուսավորմամբ տեսարանները: Քննադատ Ջ. Ռոզենբաումը գրում է, որ նույնիսկ ցերեկը մռայլ գիշեր է թվում, ոստիկանները հետախուզում են հանցանքի վայրերը մթության մեջ՝  էլեկտրական լապտերները ձեռքներում, կարծես շենքերում էլեկտրականություն չկար[43][46][47][48]:

Կլասուտրֆոբիայի զգացում ապահովելու համար Հոնջին էքստերիերը նկարել է 1 / 2.8-1 / 1.4 դիաֆրագմայով, իսկ ինտերիերը` 1 / 2.8 դիաֆրագմայով[45]: Առանձնահատուկ պատկերօ համար ֆիմը պարտական է հատուկ տեխնոլոգիայի՝ արծաթի պահպանում կամ bleach bypass, որը բաց է թողնում կինոժապավենի սպիտակեցնող փուլը: Արդյունքում, ի տարբերություն այլ գույների, սև գույնն ավելի հագեցած է[48][49][50]:

Հոնջին նաև տարբեր հնարքներ է օգտագործել տեսախցիկները տեղավորելիս: Օրինակ, ավտոմեքենաների ներսում նկարահանված տեսարաններում, տեսախցիկները տեղադրվում էին հետևի նստատեղերում և ուղղված էին մի փոքր վերև և անկյան տակ․ դա ներշնչված էր «Ոստիկանները» վավերագրական սերիալից[50][51]: Հետապնդման տեսարանն օպերատորը նկարահանել է ինչպես զամբյուղից, այնպես էլ ձեռքի փոքր տեսախցիկներով: Զամբյուղը սահուն կերպար էր տալիս, իսկ ձեռքի տեսախցիկները դողացող: Հետագայում այդ տեսարանները միացրին[16]:

Մոնտաժով ցբաղվել է Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուսը: Նրա խոսքերով, նա հավատարիմ է մնացել Ֆինչերի ցանկություններին. Ֆիլմի մեջ չպետք է լինեին սահուն անցումներ, ֆիլմը պետք է լիներ կտրուկ, բայց այդ կտրուկությունը պետք է լիներ բավականին գեղագիտական[16]:

Տիտրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն ֆիլմի առաջին րոպեներին տրվում է ոստիկանության և հանցագործների նմանության մոտիվը: Դողացող, կիսով չափ ջնջված տիտրերը, որոնց վրա աշխատել է Քայլ Քուփերը, Ջ. Ռոզենբաումին հիշեցրել են Սթեն Բրեքիջի փորձարարական ֆիլմերը, քննադատը դրանք անվանել է վերջին ժամանակների հոլիվուդյան ֆիլմերի ամենաօրիգինալ որոշումներից մեկը, նրանք լուծված են ֆլեշֆորվարդ ոճով՝ կա՛մ հատվածներ են մարդասպանի կյանքից, որը դեռևս չի ներկայացվել հեռուստադիտողին, և որը պատրաստվում է մեկ այլ հանցագործություն, կա՛մ էլ հատվածներ նրան հետևող ոստիկանության քրեագետների գործունեությունից[13]: Տեսարանում հնչում է ռոք խումբ Nine Inch Nails- ի երգացանկից «Closer» երգի ռեմիքսը:

Քուփերի խոսքերով, Ֆինչերը խնդրել է ստեղծել մռայլ մութ տիտրեր, որոնք կգրավեն հեռուստադիտողի ուշադրությունը, ինչպես նաև միանշանակորեն կբնութագրեն ֆիլմը: Նախ Քուփերը ստեղծում է Ջոն Դոուի օրագրերի էջերով սլայդերի հերթականությունը: Արդյունքը բավարարում է պրոդյուսերին, բայց ոչ ռեժիսորին, Ֆինչերը խնդրում է տիտրերը վերափոխել: Այնուհետև Քուփերը ընդարձակում է իր սկզբնական տարբերակը` ավելացնելով շատ այլ մանրամասներ: Հիմքում մնում է Ջոն Դոուի օրագրերի հատվածները, որոնց վրա մանրամասն աշխատել են Քլայվ Փիրսին և Ջոն Սեյբլը. յուրաքանչյուր էջը գրվել է ձեռագրով, որոշ տեղերում տեքստին փոխարինում են զզվելի և վախեցնող լուսանկարներ (սպանության տեսարաններ, բացված մարմիններ, էրոտիկա) և այլ առարկաներով: Բացի այս ամենից, ցուցադրվում են Ջոն Դոուի մատները, որոնց ծայրերը վիրակապված են, օրագրերի գրելու և կարելու գործընթացը: Այդ կերպ, բացման տիտրերը հեռուստադիտողին տանում են մարդասպանի աշխարհ, ծանոթացնում նրա բնույթի և մտածելակերպի հետ: Տիտրերի դրվագները կտրուկ փոխվում են, որոշ գրվածքներ նման են քերծվածքներին: Բացի այդ, մարդասպանի էությունն ավելի լավ բացահայտելու համար Քուփերը ավելացրել է մի քանի խորհրդանիշներ: Օրինակ, հանդիպում են դրվագներ, որոնցում Դոուն կտրում է «Աստված» բառը մեկ դոլարից (կապը յոթ մահացու մեղքերի հետ՝ որպես քրիստոնեական աշխարհայացքի մաս), պատկերված է թեյի պարկ, որը Դոուն մտցնում է ջրի մեջ (Քուփերն ապշել էր, երբ ձերբակալված Դոուն հանգիստ թեյ էր խմում) մի մարկեր գրիչ, որով ներկել էր որոշ բառեր, որոնք Դոուին դուր չեն գալիս (Քուփերն այդպես ցանկանում է ցույց տալ, որ Դոուն ատում է մարդկանց և ջնջում է այն, ինչն, իր կարծիքով, նրանք չպետք է ունենան)[52]:

Ռեժիսորի խոսքով՝ տիտրերի նման որոշման նպատակն այն է, որ հեռուստադիտողը զգա չարագործի ներկայությունը (որն, ըստ սցենարի, էկրանին հայտնվում է 90-րդ րոպեին): «Մենք պետք է պատկերացում տայինք այն մասին, թե ինչի դեմ են այդ տղաները պայքարում»,— ասել է Ֆինչերը: Նա հանձնարարել է հատուկ էֆեկտների փորձագետին ոչ միայն ցույց տալ Ջոն Դոուի դժվար նոթատետրերը (որոնց ստեղծման համար ծախսվել են հազարավոր դոլարներ), այլև դրանց միջոցով զգացնել, որ «ինչ-որ տեղ քաղաքի մյուս ծայրում, ինչ-որ մեկն ինչ-որ իրոք զզվելի բան է պատրաստում»[53]:

Սովորական չեն նաև եզրափակիչ տիտրերը, որոնք գնում են ոչ թե ավանդական ներքևից վերև, այլ հակառակ ուղղությամբ, վերևից ներքև, Դեյվիդ Բոուիի «The Hearts Filthy Lesson» երգի ներքո[54]:

Հնչյունավորում և սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հչյունավորման վրա աշխատել է Ռեն Քլայսը: Ֆիլմի համար նա օգտագործել է ցածր հաճախականությամբ քաղաքային մոտիվներ՝ ազդանշանների, ավտոմեքենաների ձայները, փողոցների աղմուկը, հեռուստատեսային էկրանների ձայները: Նման կերպ ստեղծվում է մարդու ոչ հասարակական կյանքի վրա քաղաքի բացասական ազդեցության տպավորություն: Սա հատկապես ընդգծվում է այն տեսարանում, որտեղ Միլսերի բնակարանը ցնցվում է մոտակայքում մետրոյի անցնելուց: Քաղաքի այս ձայները Քլայսն օգտագործել է որպես ֆոն ավելի հստակ ձայների կիրառման համար, որոնք կդառնան դիտորդի համար ուղեցույց: Նմանատիպ ուղեցույցի օրինակ կարող է լինել Սոմերսեթի բնակարանի մետրոնոմը, որի թակոցն առանձնանում է քաղաքի աղմուկի ֆոնի վրա[16][55][56]:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը վստահվել է կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորին, և նրա ֆիլմի տեսարաններից շատերը «հնչում են» նրա երաժշտությամբ: Բացի այդ, ֆիլմում օգտագործվել են մոտ տասը տարբեր հեղինակների ստեղծագործություններ և ձայնագրություններ` Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը, դասական ջազի լավագույն օրինակները, ինչպես նաև նոր ալիք և ինդաստրիալ ոճերի «ժամանակակից» երաժշտություն:

1995 թվականին ֆիլմի սաունդթրեքը թողարկվեց CD-ով, որի տևողությունը 60 րոպեից պակաս էր, ընդ որում, դրանում ընդգրկված չէին ֆիլմում հնչած բոլոր ստեղծագործությունները:

Se7en (Original Motion)[57]
տարբեր կատարողների սաունդթրեք
Թողարկված26 սեպտեմբերի1995
Ժանրջազ, ֆոլկ-ռոք, ինդաստրիալ, նոր ալիք
Տևողություն57:28
ԼեյբլTVT Records
ՊրոդյուսերArnold Kopelson
# ԱնվանումՀովարդ Շոր Տևողություն
1. «In the Beginning»  The Statler Brothers 2:22
2. «Guilty[en]»  Gravity Kills[en] 4:05
3. «Trouble Man[en]»  Մարվին Գեյ 3:50
4. «Speaking of Happiness»  Գլորիա Լին, հեղինակներ՝ Բադդի Սքոթ և Ջիմի Ռեդքլիֆ 2:33
5. «Suite N°. 3 In D Major[en], BWV 1068»  Յ. Ս. Բախ, Շտուտգարտի կամերային նվագախմբի կատարմամբ, Կարլ Մյունչիգերի գլխավորությամբ 3:39
6. «Love Plus One[en]»  Haircut 100[en] 3:38
7. «I Cover the Waterfront[en]»  Բիլլի Հոլիդեյ 3:20
8. «Now's the Time»  Չարլի Փարքեր 4:16
9. «Straight, No Chaser[en]»  Թելոնիուս Մոնք (Monk in Tokyo համերգային ալբոմից) 9:38
10. «Portrait of John Doe»  Հովարդ Շոր 4:57
11. «Suite from Seven»  Հովարդ Շոր 14:50

Ֆիլմում բացման տիտրերի ժամանակ հնչում է «Nine Inch Nails» խմբի «Closer» երգը[58], իսկ փակման ժամանակ Դեյվիդ Բոուի «The Hearts Filthy Lesson» երգերը[59]։

Ֆիլմի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոճ և ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատները «Յոթ»-ը դասում են թրիլերրների շարքին[60][61][62]: Ֆիլմում ներառված են նաև ոստիկանական դրամայի բնորոշ տարրեր` երկու ոստիկանի կողմից սպանության հետաքննություն և գործի բացահայտում՝ ապացույց առ ապացույց[60][63][64]: Սակայն նման պատմությունը միայն սկզբում է: Սյուժեի զարգացման զուգընթաց պարզ է դառնում, որ հեղինակները հեռուստադիտողի ուշադրությունը կենտրոնացնում են ոչ թե ոստիկանների և նրանց հետաքննության վրա (որը բնորոշ է ոստիկանական դրամային), այլ սպանությունների, պլանի և մարդասպանի գաղափարների վրա: Ավելին, ի տարբերություն ավանդական ոստիկանական դրամայի, որում, որպես կանոն, ոստիկանությունը պատկերվում է որպես անկաշառ և ազնիվ կազմակերպություն, «Յոթ»-ում ոստիկաններն անազնիվ են և պատրաստ են ամեն ինչի իրենց նպատակներին հասնելու համար (օրինակ` ՀԴԲ գործակալից տվյալների անօրինական ստացումը կամ  առանց խուզարկության հրամանի Դոուի տան դուռը կոտրելը)[63]: Երբեմն ֆիլմը դասում են սարսափ ժանրին[61][65][66]: Ինքը՝ Ֆինչերն, ասել է, որ բազմիցս վիճել է այն մարդկանց հետ, ովքեր ասել են, որ «Torture Porn»-ը (տերմին, որն օգտագործվում է այն սարսափ ֆիլմերի համար, որոնցում զոհերին տանջում են և դաժանորեն սպանում (օրինակ, «Սղոց» ֆիլմերի շարքը)) սկսվել է հենց «Յոթ»-ից, թեև ռեժիսորը պնդում էր, որ ֆիլմում զոհերի կտտանքների ոչ մի տեսարան չի ցուցադրվել[32]:

Ֆիլմը ոճականորեն համարում են նեո նուար․ այն պարունակում է նուարական ֆիլմերի բնորոշ բոլոր հիմնական տարրերը և միևնույն ժամանակ արտացոլում է այն բոլոր փոփոխությունները, որոնք սկսվել են այն ժամանակից ի վեր (հետպատերազմյան շրջանից) մինչև 20-րդ դարի 90-ական թվականները (հենց 90-ականների միտումները մշակույթում և հասարակությունում մեծ ազդեցություն ունեցան ֆիլմի խնդրի վրա)[67]: Ինչպես դասական նուարական ֆիլմերում, «Յոթ»-ում տիրում է հուսահատություն, անտարբերություն, բռնություն և հասարակության անկում, չկա ուրախ ավարտ, ողջ մնացած գլխավոր հերոսների ճակատագրերն անդարձ փչանում են[63][68][69]: Սոմերսեթը հանդես է գալիս տանջված մարդու դերում, որն ապրում է մյուսներից մեկուսացված և երազում է լքել անկում ապրող քաղաքը: Նա մարմնավորում է անցյալն ու փորձը, իսկ նրա գործընկեր Միլսը` ապագան և հույսը, ֆիլմի վերջում ապագան և հույսը (Միլսը) ոչնչացվում են, ինչը նույնպես բնորոշ է նուարին[68]: Սյուժեն պատմում է ավելի շատ հանցագործի գործողությունների մասին, քան ոստիկանների: Ֆիլմը սկսվում է հեռուստադիտողի՝ մարդասպանի պլանի հետ ծանոթությամբ (բացման տիտրերը) և ավարտվում է դրա կատարմամբ (վերջին տեսարանը), այդպես պատմությունը վերածվում է փակ շրջանի[16]: Ինքը՝ Սոմերսեթը, խոաստովանում է ոստիկանության անարդյունավետությունը և ասում է, որ նոր հուշումները կարող են հանգեցնել հաջորդ հուշումներին[47]:

Գունային գամման նույնպես թույլ է տալիս ֆիլմը դասել նեո նուար ոճին, ի տարբերություն դասական սև ու սպիտակ ժապավենի, նեո նուարը աշխատում է ոճավորված գունավորմամբ: Հաջորդ տարրը, որը ցույց է տալիս «Յոթ» ֆիլմի պատկանելիությունը նեո նուարին, կարելի է համարել հանցագործության վայրի մանրամասն պատկերը, տանջած զոհերը, ինչպես նաև հանցագործության վայրերի լուսանկարների ցուցադրումը[70]: Հատկանշական է նաև, որ ֆիլմում հնչում է ՀԴԲ-ի՝ գրադարանային ընթերցողների վերահսկողության մասին պարոնոիդ միտք: Սա պատահական չէ. այս մտահոգություններն, իրոք, լայն տարածում են ունեցել1980-ականների ամերիկյան հասարակության մեջ և արտացոլված էին ֆիլմում[71]: Սերիական մարդասպանը նեո նուարի ևս մեկ տարր է և նաև հարգանքի տուրք է այնպիսի հերոսներին, որոնք հայտնվել են 80-ականներին և ակտիվորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներում[72][73]: Վերջապես, մեկ այլ կարևոր տարր, որով հեղինակները հարգանքի տուրք են մատուցում ժամանակին, ապոկալիպիկ տրամադրությունները և ապագայի անորոշություն են: Սցենարը և ֆիլմը ստեղծվել են նոր հազարամյակի սկիզբից եղած վախի գագաթնակետին, երբ տարբեր կրոնական խմբեր կանխատեսում էին աշխարհի վերջը[73][74]: «7» թիվը մշտապես հայտնվում է կինոնկարում (ֆիլմի անունը, յոթ մահացու մեղքերը, Սոմերսեթի՝ թոշակի անցնելուն մնացած օրերը, Միլսերի տանը ընթրիքի ժամը, անապատում սարսափելի ծանրոցի առաքման ժամը) և ստեղծում է առասպելական հիմք ապոկալիպիկ տրամադրությունների համար. Յոթ օրվա ընթացքում մարդասպանն, որն իրեն դրել էր Աստծո ծառայի տեղը, կատարում է յոթ հանցագործություն, որը հանգեցնում է մեկ ընտանիքի ոչնչացման: Դա կարելի է համեմատել յոթ օրերի և յոթ պատիժների հետ, որոնք հանգեցնում են աշխարհի ոչնչացմանը Ապոկալիպսիսում[47][75][76]:

Կերպարներ և նրանց փոխհարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յոթ»-ի կերպարներն ունեն սերտ փոխհարաբերություններ և կապեր:

Ի սկզբանե երկու դետեկտիվների համագործակցությունը կառուցված է նրանց հակադրության վրա[64]: Առաջին տարբերությունը նրանց ռասան է՝ Սոմերսեթը աֆրոամերիկացի է, իսկ Միլսը` եվրոպեոիդ[64]: Նման տանդեմները նորաձև են դարձրել այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են «Մահացու զենքը» և «Ոստիկանը Բևեռլի Հիլզից»[25]: Սոմերսեթն զգալիորեն ավելի մեծ է Միլսից: Նա փորձառու ինտելեկտուալ է, հիասթափված և ցինիկ հայացքներ ունի հասարակության և այն քաղաք մասին, որտեղ ապրում է, լավ  է վերահսկում զգացմունքները: Միլսը երիտասարդ է, հավակնոտ, եռանդուն, զիջում է Սոմերսեթին կարդացածությամբ, ագրեսիվ է և ունի մի քիչ միամիտ հայացքներ քաղաքում կյանքի վերաբերյալ: Սկզբում Սոմերսետը ուսուցչի դերում է հանդես գալիս և զգուշացնում է Միլսին, որ նա կափսոսա քաղաք տեղափոխվելու համար: Նրան նյարդայնացնում է հանցագործության վայրում կրտսեր գործընկերոջ պահվածքը, նա համոզում է նրան հետ կանչել հետաքննությունից: Դա, իր հերթին, զայրացնում է Դեյվիդին: Ինչ-որ չափով նրանց հարաբերությունները նման են Վերգիլիոսի և Դանթեի հարաբերություններին «Աստվածային կատակերգությունից», որը հիշատակվում է ֆիլմում: Վերգիլիոսը մտքի ձայնը և իմաստուն ուղղորդողն է, Դանթեն լի է զգացմունքներով: Դրա օրինակ կարող է լինել այն դրվագը, երբ Սոմերսեթը կազմում է այն գրքերի ցուցակը, որոնք Միլսը պետք է կարդա, ընտրելով միայն անհրաժեշտները, իսկ Միլսը նյարդայնանում է պարտադրաբար կարդալու պատճառով[47]: Գրադարանի նույն տեսարանը ցույց է տալիս հետազոտությանը մոտեցումների տարբերությունը. եթե Սոմերսեթն ուշադրություն է դարձնում հոգևորին և ոչ նյութականին և, հետևաբար, փորձում է հասկանալ մարդասպանի մտքերը, ապա Միլսը տանը նայում է սպանությունների տեսարանների լուսանկարները՝ փորձելով գտնել նյութական հուշումներ: Երկու դետեկտիվների հարաբերությունները հայր ու որդու որոշակի երանգ են ունեն, որը դրսևորվում է Ուիլյամ Սոմերսեթի ուղղորդություններով. թոշակի անցնող Սոմերսեթն, ակնհայտորեն, տեսնում է Միլսի մեջ իրեն հաջորդողին[77]: Սակայն գործի ընթացքում երկու դետեկտիվներն ավելի են կապվում միմյանց հետ. միայն իրենց համատեղ աշխատանքն է որոշ արդյունքներ բերում (օրինակ, Միլսի բնակարանի տեսարանում), աստիճանաբար սկսում են համաձայնվել միմյանց հետ («Դա դեռ վերջը չէ», «Առաջին անգամ ես լիովին համաձայն եմ քեզ հետ»), իսկ ֆիլմի վերջում անգամ միասին կատակում են[47]: Ըստ Բրոունինգի՝ Դոուի սադրանքին ենթարկված Միլսի ինքնաոչնչացման ակտն ազդում է նաև Սոմերսեթի վրա, նա փոխում է թոշակի անցնելու մասին իր միտքը[77]:

Մեկ այլ կենտրոնական կերպար է Ջոն Դոուն: Իրականում նա շատ նման է Սոմերսեթին: Նախ, ինչպես Սոմերսեթը, նա գիտակցում է այն վայրի մեղսավորությունը, որում ապրում է, բայց ի տարբերություն պասիվ հետևող դետեկտիվի, Դոուն ակտիվ դիրք է զբաղեցնում. Իր գործողություններով փորձում է ազդել իրավիճակի վրա, փորձում է աշխարհին ցույց տալ դրա անկումը: Սոմերսեթի նման, Դոուն կարդացած է և հավասարակշռված: Նա նույնպես շատ համբերատար է, ինչը վկայում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում տանջել է իր երրորդ զոհին (մեկ տարի): Դոուի և Սոմերսեթի միջև կապը նաև դրսևորվում է նրանով, որ վերջինս ոչ միայն փորձում է գտնել մարդասպանին, Սոմերսեթն ի սկզբանե հասկանում է, որ կլինեն մի շարք սպանություններ, և նրան հետաքրքիր է հանցագործի շարժառիթը: Սոմերսեթը փորձում է մտածել մարդասպանի պես, ինչը հորդորում է նրան այցելել գրադարան և կարդալ գրքեր, որոնք, նրա կարծիքով, կօգնեն հասկանալ մարդասպանին[78][79]: Մեկ այլ ընդհանուր առանձնահատկությունն իրենց մտքերը գրելու հանդեպ սերն է: Այդպես, Դոուի բնակարանում գտնում են բազմաթիվ օրագրեր, իսկ ջնջված տեսարանում Սոմերսեթը կտրում է տան պաստառի մի կտոր՝ որպես իր երազանքի հիշողություն[77]:

Գվինեթ Փելթրոուի կերպարը՝ Թրեյսին, մարդկության և նրբության մարմնավորումն է: Նա սիրում է իր ամուսնուն և  նրա հետ գնում է մի վայր, որը վախեցնում է նրան: Վերջինի մասին խոստովանում է Սոմերսեթին և համաձայում է քաղաքի վերաբերյալ նրա հայացքների հետ: Հենց նա է հարթում երկու տղամարդկանց հարաբերությունները: Պատմության մեջ նրա դերը երկու դետեկտիվներին միավորելը և նրանց հարաբերությունների մեջ հուզականություն մտցնելն է. նրա նախաձեռնությամբ են նրանք առաջին անգամ շփվում են ոչ պաշտոնական ձևով և միմյանց դիմում են անունով, հենց Միլսերի հետ ընթրիքից հետո նրանք առաջին անգամ հետաքննության մեջ բեկում են կատարում: Նրա մահը նշանակում է Միլսի համար ընտանեկան օջախի կորուստ և խորհրդանշում է ընտանիքի փխրունությունն այն աշխարհում, որտեղ նրանք ապրում են[80]:

Միջտեքստայնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի յոթ մահացու մեղքերի քրիստոնեական հասկացությունից, «Յոթ»-ը կապված է նաև այլ գրական ստեղծագործությունների հետ: Այսպիսով, ֆիլմում մեծ դեր է խաղում «Աստվածային կատակերգությունը»: Բացի այն, որ Միլսի և Սոմերսեթի փոխհարաբերությունները հանդիսանում են Դանթեի և Վերգիլիոսի փոխհարաբերությունների միտումը, Դոուի սպանությունները համընկնում են Ալիգիերիի պատկերած դժոխքում մեղքերի պատիժների հետ: Դանթեի դժոխքում մեղավորները ստիպված են հավերժ վերապրել իրենց մեղքերը, այսինքն` պատժվում են contrapasso ոճով՝ պատժվում են նման կերպ: Այդպես էլ Դոուն մի շարք դեպքերում պատժում է իր զոհերին (մեռնելու աստիճան կերակրում է շատակերին, անշարժեցնում է ծույլին՝ հասցնելով կիսամեռ վիճակի): Ստեղծագործությունների իլյուստրացիաներ հանդիպում են գրադարանի տեսարանում[81][47]: Միլթոնի «Կորուսյալ  դրախտ» պոեմի մեջբերումը մատնանշում է Դոուի պուրիտանությունը[81]: Բրաունինգի կարծիքով, Թրեյսիի գործառույթը, որը երկու տղամարդկանց միջև «կամուրջ» դառնալն էր, հիշեցնում է ժամանակակից դետեկտիվների հեղինակ Ջեյմս Էլլրոյի «Սև խոլորձ» վեպի Քեթրին Լեյքի նմանատիպ դերին[82]:

Սոմերսեթը ստացել է իր անունը` ի պատիվ Ուոքերի սիրելի գրողի` Ուիլյամ Սոմերսեթ Մոեմի[77]:

Ֆիլմում ցուցադրված Գյուստավ Դորեի փորագրությունը։

Պատմության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յոթ» ֆիլմի պատմության կառուցվածքն ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջին հերթին Ուոքերն ուզում էր, որ վերջին զոհը լիներ ոստիկանը: Այդ կերպ, ֆիլմի կառուցվածքն ավարտվում է՝ յոթ մահացու մեղքերի վրա հիմնված սպանությունները քննող ոստիկանն ինքն է դառնում մեղքի զոհ և սպանում, պատմության վերջն արդեն երևում է դրա սկզբից[83]: Պատմության երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ֆիլմը կառուցված է որպես Դոուի պլանի իրականացում[84][85], այլ ոչ թե որպես սպանությունների շարքի հետաքննություն` մեղավորին գտնելու համար, ինչը բնորոշ է դետեկտիվներին և թրիլլերներին[86][87]: Բացի վերջին տեսարանում Միլսի՝ Դոուին կրակելուց, մնացած բոլոր սպանությունները ուղղակիորեն չեն ցուցադրվում[84], հեռուստադիտողը տեսնում է միայն արդյունքը (զոհ, որին կտտանքների են ենթարկել) կամ միջոցը (դանակով բռնաբարությունը, մարմնի մաս կտրելը): Բացահայտվում է նաև ժամանակը, երբ մարդասպանը կատարել է այս կամ այլ սպանությունը (ծուլության զոհին նա տանջել էր մի ամբողջ տարի, փաստաբանին՝ հանգստյան օրերին և երկուշաբթի)[88]: Հետաքննությունում թվացյալ բեկումը (փաստաբանի տանը հայտնաբերվել էին մատնահետքեր) իրականում նույնպես Դոուիի պլանի մի մասն է, իսկ գլխավոր կասկածյալ Վիկտորը երրորդ զոհն է՝ ծուլության զոհը[89]: Բացի այդ, ֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես է լուսանկարչի տեսքի տակ թաքնված մարդասպանը վերադառնում հանցագործության վայր: Այս դրվագը, մի կողմից, բացահայտում է մարդասպանի հոգեբանությունը (հաճույք ստանալ իր աշխատանքի արդյունքից), իսկ մյուս կողմից, ծառայում է սյուժեի զարգացմանը. Դոուն հենց այդ պահին է համոզվում, որ Միլսը հարմար թեկնածու է վերջին՝ բարկության զոհի համար[90]: Դետեկտիվ պատմությունների համար անսովոր մեկ այլ շրջադարձ է այն, որ մարդասպանը կամավոր կերպով հանձնվում է ոստիկանությանը, ֆիլմի ավարտից մոտ կես ժամ առաջ: Այս քայլը շփոթեցնում է հեռուստադիտողին, և ինտրիգը հասցնում է նոր մակարդակի[90]:

Խնդիրներ և սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է յոթ մահացու մեղքերի գաղափարը և խոհերն այն մասին, թե որքան խորն են դրանք ներթափանցել հասարակության մեջ: Յոթ մահացու մեղքերը ծառայում են միայն որպես հիմք, որի վրա կարող են հանցագործություններ կատարվել[47][91]: Այն քաղաքը, որտեղ զարգանում են ֆիլմի իրադարձությունները, լցված է այս յոթ մեղքերով՝ ամենուրեք տիրում են բռնություն, դաժանություն, անտարբերություն, կեղտ[92]: Քաղաքացիները հանդուրժողականորեն վերաբերվում են այդ բաներին[47]: Հատկանշական է, որ ֆիլմում քաղաքի անունը այդպես էլ չի հնչել: Այդպիսով, դա կարող է լինել ցանկացած քաղաք, նույնիսկ հեռուստադիտողի հարազատ քաղաքը[47][92]:

Ջոն Դոուն իր ձևով է ընդդիմանում այդ բաներին և իր վրա է վերցնում հասարակության դատավորի ու դահիճի դերը: Ի տարբերություն ժամանակակից արդարադատության, որը չի գնահատում մարդու բարոյական բնույթը, Դոուն, Վալերի Ալենի կարծիքով, հիմնականում ուղղորդվում է միջնադարյան դատական ​​վարույթներով, որոնք դատում էին ինչպես մարմնինը, այնպես էլ հոգին՝ հիմնվելով քրիստոնեական կանոնների վրա[47]: Նրա սպանած մարդիկ սիմվոլներ են: Դոուի համար նրանք առանձին անձիք չեն, որոնց նա սպանել է սպանելու համար: Նրանք մարմնավորում են հասարակության և դրա յուրաքանչյուր անդամին բնորոշ հատկությունները, ինչպես նաև համարվում են մահացու մեղքերի տեսանելի օրինակ[47]: Բրաունինգը կարծում է, որ մեղքերը չի կարելի ուղղակիորեն դատել, քանի որ այդ դեպքում Դոուի հանցագործությունները ոչ մի նշանակություն չէին ունենա և միայն կլրացնեին բռնության հոսքը: Ֆիլմում յուրաքանչյուր մեղք ունի մի փոքր ավելի լայն մեկնաբանություն, օրինակ, որկրամոլությունը ներկայացվում է որպես լայն տարածված վատ սովորություն[93]: Ինքը՝ Ջոն Դոուն, նույնպես խորհրդանշական է: Անգլո-սաքսոնական իրավաբանական ավանդույթում «Ջոն Դոու» անունն օգտագործվում է դատարանում վկայի անանունությունը պահպանելու կամ անհայտ տղամարդու մարմնին դիմելու համար: Այդպես, Ջոն Դոուն կարող է լինել ցանկացածը (հեռուստադիտողը ոչինչ չգիտի նրա մասին): Ալենի կարծիքով՝ Դոուն իր մեսիականությամբ համեմատվում է անգլիական միջնադարյան բարոյականությունից յուրաքանչյուր մարդու (Everyman) հետ[47]: Դա համընկնում է Դայերի այն կարծիքի հետ, որ Դոուն ունի նույն հայացքներն, ինչ նորմալ մարդիկ (դեմ են հանցագործներին, ստին, պեդոֆիլիային, թմրամիջոցներին), աննորմալ են միայն այս ամենի դեմ նրա մեթոդները[94]:

— Կարծում եմ՝ դու միայն անմեղ մարդկանց ես սպանել:

— Անմե՞ղ: Դա կատա՞կ է: Ճարպի մեջ լող տվող մարդ, զզվելի, որ չի կարողանում անգամ վեր կենալ: Տեսնելով նրան փողոցում՝ դու նրան մատով ցույց կտայիր ընկերներիդ, որպեսզի նրանք էլ քեզ հետ ծիծաղեին... Կին, որն այնքան զզվելի է ներքուստ, որ չի կարող ապրել՝ դադարելով արտաքուստ գեղեցիկ լինել: Թմրավաճառ, ավելի ճիշտ թմրավաճառ-արվամոլ: Եվ մի մոռացի՛ր պոռնիկի մասին, որը վարակ էր տարածում: Միայն մեր կեղտոտ աշխարհում կարող ես ասել, որ նրանք անմեղ մարդիկ են ու չծիծաղել:

- Միլսի և Դոուի երկխոսությունը, [95]

Վարձակալում և տոմսերի վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յոթ» ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում 1995 թվականի սեպտեմբերի 22-ին և գտնվել է այնտեղ տասներեք շաբաթ` ցուցադրության սկզբից 9 շաբաթ (սեպտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 19-ը) և ևս չորս շաբաթ 1996 թվականին (հունվարի 12-ից մինչև հունվարի 28-ը և փետրվարի 16-19): 33 միլիոն դոլար բյուջեով կինոնկարը վաստակեց 327,3 միլիոն դոլար՝ 100,1 միլիոնը Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադա), իսկ 227,2 միլիոնը աշխարհի մնացած երկրներում: Ցուցադրության առաջին շաբաթում կինոժապավենը ցուցադրվել է 2441 կինոթատրոնում, և վաստակել է 13.9 մլն դոլար. Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը ցուցադրվել է 2,528 կինոթատրոնում: 1995 թվականին կինոնկարը տոմսերի վաճառքով դարձել է աշխարհում 7-րդը, հինգերորդը հյուսիսամերիկյան կինոթատրոններում, ինչպես նաև առաջատարն այս ցուցանիշով R վարկանիշով ֆիլմերի մեջ (հյուսիսամերիկյան վարձակաում)[96]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Ռոջեր Էբերթը դրական է գնահատել ֆիլմը

Մեծ հաշվով ֆիլմը դրական է ընդունվել ինչպես կինոքննադատների, այնպես էլ հեռուստադիտողների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը կինոքննադատների կողմից ունի 7.7 բալանոց (10 հնարավորից) վարկանիշ և 4.1 բալլ՝ (5 հբնարավորից) հեռուստադիտողների շրջանում։ Կայքը նաև հաղորդում է, որ կինոքննադատների 80%-ին (բարձրակարգ կինոքննադատների վարկանիշում 60%) և հեռուստադիտողների 95%֊ին ֆիլմը դուր է եկել, իսկ ֆիլմը ստացել է «հասած լոլիկ» կարգավիճակ։ Metacritic կայքում ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է 100-ից 60 բալլ և հեռուստադիտողներից 10֊ից 8.8 բալլ։ IMDb վարկանիշը կազմում է 8.6 բալլ 10 հնարավորից, ինչը թույլ է տալիս ֆիլմին IMDb-ի վարկածով 250 լավագույն ֆիլմերի ցանկում գտնվել շատ բարձր դիրքում։

Քննադատները գնահատել են տեղանքներով և նկարահանմամբ ստեղծված ֆիլմի մթնոլորտը։ Ջոնաթան Ռոզենբաումը գրել է, որ հեղինակները ստեղծել են «Տաքսու վարորդ», «Սայրի վազորդ», նուար ֆիլմերի, պրահական սյուրռեալիստների դժոխային քաղաք[98]։ Թոդ Մաքարթին նկարագրության համար օգտագործում է «մութ, մռայլ, սարսափեցնող, կլաուստրոֆոբիա և զզվանք առաջացնող» մակդիրները[60]։ Վերջինի հետ համաձայնվում է Ռոջեր Էբերթը։ Նրա կարծիքով ֆիլմն, ի տարբերություն հոլլիվուդյան թրիլլերների կամ սարսափների մեծամասնության, որտեղ բռնության ու սարսափ տեսարանները ցուցադրվում են հեռուստադիտողների ուշադրությունը գրավելու համար, «Յոթ»-ը նկարահանվել է այնպես, որ առաջացնի զզվանքի զգացում։ Ջեյմս Բերարդինելլին դրական է գնահատել ֆիլմը, չնայած, նրա կարծիքով, այն չափազանց մռայլ է և երկար[99]։ Ռիտա Քեմփլին, որը նույնպես պոզիտիվ է արտահայտվել ֆիլմի մասին, համաձայնվում է, որ ֆիլմը շատ մռայլ է։ Մի պահ նրա մոտ հարց է առաջացել.֊սա արվե՞ստ է թե Ֆինչերը պարզապես լույսի համար չի վճարել[100]։

«Յոթ»-ը չի խուսափել 1990֊ականների այլ թրիլերների հետ համեմատությունից։ Էդվարդ Գուտմենի կարծիքով Ջոն Դոուն սարսափելիությամբ և ինտելեկտով կարելի է համեմատել Հաննիբալ Լեկտերի հետ[101]։ Նրա հետ չի համաձայնում Ջեյմի Բերնարդը՝ կարծելով, որ Ֆինչերի ֆիլմը խորությամբ և ինտելեկտուալությամբ զիջում է «Գառնուկների լռությունը»։ Բերարդինելլին իր հոդվածում «Յոթ»-ը համեմատում է «Կասկածելի դեմքեր» ֆիլմի հետ, նկատելով, որ վերջինս ավելի մտացված է, դակայն դա չի խանգարում «Յոթ»-ին մնալ լավ թրիլլեր[99]։ Սիմվոլիզմի և ինտելեկտուալության պակասից բողոքում է նաև Էբերթը։ Նա ֆիլմում հիմնականում տեսել է կերպարներ և նրանց համագործակցությունը, այլ ոչ թե հետաքննության մասին պատմություն[102]։ Նման կարծիք ունի նաև կինոքննադատ Հարի Թոմփսոնը[103]։

Դերասանական խաղի և կերպարների համոզիչ լինելու մասին քննադատների կարծիքները տարբեր են։ Այսպիսով, Քևին Սփեյսին իր աշխատանքի համար մի շարք մրցանակներ է ստացել։ Ֆրիմանի խաղը դրական արձագանքի է արժանացել Բերարդինելլիի կողմից, սակայն նրա կարծիքով Փիթի կերպարը ֆիլմի գլխավոր խնդիրներից մեկն է՝ Միլսն ընդհանրապես չի գրավում[99]։ Էբերթը նույնպես գնահատել է Ֆրիմանի խաղը և Սոմերսեթին դասակարգել է դերասանի լավագույն դերերին։ Էբերթը նաև նշել է, որ Փելթրոուի կերպարը ֆիլմում մտցնում է մի փոքր մարդկություն և հանդիսանում է երկու գործընկերներին կապող օղակ[102]։

Սակայն ոչ բոլոր քննադատներից է «Յոթ»-ը ստացել դրական արձագանք։ Մայքլ Ուիլմինգթոնը դրական է արտահայտվել ռեժիսորական, դերասանական և օպերատորական աշխատանքի մասին, բայց ֆիլմը նրան դուր չի եկել։ Նրա կարծիքով գլխավոր խնդիրը սցենարն է՝ չափազանց բարդ երկխոսություններ, երկու ոստիկանների անհասկանալի շարժառիթ։ Նա ութերորդ մահացու մեղք է անվանել «սցենարի ոչ օբյեկտիվ գնահատականը»[104]։ Նման կերպ է արտահայտվել նաև Դեսսոն Գոուվը, որը բարձր է գնահատել ռեժիսուրան, բայց ֆիլմի վերջն անվանել  է «դավաճանություն հեռուստադիտողին»[105]։ Քերոլ Բաքլենդը քննադատորեն է արտահայտվել Թրեյսիի դերի մասին որպես «քավության նոխազ», իսկ Ջոն Ռաթելլը մեղադրել է Ֆինչերին իր ֆիլմում կնոջ հանդեպ անպատշաճ վերբերմունքի համար[106]։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Թեկնածու Արդյունք Ծանոթագրություններ
1995 Awards Circuit Community Awards Լավագույն ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր Հաղթանակ [107]
Լավագույն ֆիլմ «Յոթ» Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Դարիուս Քոնջի Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուս Հաղթանակ
Առաջին պլանի լավագույն դերասան Մորգան Ֆրիման Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Քևին Սփեյսի Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Էնդրյու Քևին Ուոքեր Առաջադրված
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում «Յոթ» Առաջադրված
Լավագույն հնչյունավուրում «Յոթ» Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Ֆրիման, Փիթ, Սփեյսի, Փելթրոու, Էրմի Առաջադրված
Բրիտանական կինեմատոգրաֆիստների միության մրցանակ Լավագույն օպերատորական աշխատանք Դարիուս Քոնջի Առաջադրված [108]
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ Լավագույն օպերատորական աշխատանք Դարիուս Քոնջի Առաջադրված [109]
Լավագույն երաժշտություն Հովարդ Շոր Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Քևին Սփեյսի Առաջադրված
Տեխասի կինոքննադատների միություն մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Քևին Սփեյսի Հաղթանակ [110]
Ամերիկյան կինեմատոգրաֆիստների միության մրցանակ Հատկանշական ձեռքբերումներ կինոթատրոններում Դարիուս Հոնջի Առաջադրված [111]
1996 «Օսկար» Լավագույն մոնտաժ Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուս Առաջադրված [112]
BAFTA Լավագույն օրիգինալ սցենար Էնդրյու Քևին Ուոքեր Առաջադրված [113]
MTV Movie Awards Լավագույն ֆիլմ «Յոթ» Հաղթանակ [114]
Լավագույն չարագործ Քևին Սփեյսի Հաղթանակ
Ամենացանկալի տղամարդ Բրեթ Փիթ Հաղթանակ
Լավագույն էկրանային դուետ Մորգան Ֆրիման և Բրեդ Փիթ Առաջադրված
«Սատուրն» Լավագույն սցենար Էնդրյու Քևին Ուոքեր Հաղթանակ [115]
Լավագույն դիմահարդարում Ժան Էն Բլեք, Ռոբ Բոթին Հաղթանակ
Լավագույն արկածային ֆիլմ կամ էքշն «Յոթ» Առաջադրված
Լավագույն դերասան Մորգան Ֆրիման Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր Առաջադրված
Լավագույն երաժշտույուն Հովարդ Շոր Առաջադրված
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ Լավագույն օպերատորական աշխատանք Դարիուս Քոնջի Հաղթանակ [116]
Լավագույն դերասան Մորգան Ֆրիման Առաջադրված
«Ֆանտասպորտու» Լավագույն ֆիլմ Դեյվիդ Ֆինչեր Հաղթանակ [117]
Hochi Film Awards Լավագույն օտարերկրյա ֆիլմ Դեյվիդ Ֆինչեր Հաղթանակ [118]
NAACP Image Awards Առաջին պլանի լավագույն դերասան Մորգան Ֆրիման Առաջադրված [119][120]
ԱՄՆ կինոքննադատների միության մրցանակ Լավագույն դերասան Մորգան Ֆրիման Առաջադրված [121]
«Sci-Fi Universe Magazine» ամսագրի մրցանակ «Լավագույն սարսափ ֆիլմ» ընթերցողների ընտրություն «Յոթ» Հաղթանակ [122]
Blue Ribbon Award Լավագույն օտարերկրյա ֆիլմ «Յոթ» Հաղթանակ [123]
1997 «Իմպերիա» Լավագույն ֆիլմ «Յոթ» Հաղթանակ [124]
Լավագույն դերասան Մորգան Ֆրիման Հաղթանակ
2000 Online Film Critics Society Awards Լավագույն DVD «Յոթ» ֆիլմով DVD «New Line Platinum Series» շարքից Առաջադրված [125]
DVD լավագույն մեկնաբանություններ «Յոթ» ֆիլմով DVD «New Line Platinum Series» շարքից Առաջադրված
Լավագույն DVD հավելյալ նյութեր «Յոթ» ֆիլմով DVD «New Line Platinum Series» շարքից Առաջադրված
2014 Online Film & Television Assosiation Awards Ֆիլմ «Յոթ»
Ներկայացվել է փառքի սրահ
[126]

Ֆիլմը նաև Ամերիկայի կինոյի ինստիտուտի ցուցակների մեջ ընդգրկման թեկնածուներից էր.

2015 թ.-ին, 25-ամյակի կապակցությամբ, IMDb- ի կայքը կազմել է վերջին 25 տարիների յուրաքանչյուր տարվա ամենավարկանիշային (կայքի այցելուների գնահատականը) ֆիլմերի ցուցակը: Այդ ցուցակում է նաև «Յոթ»-ը, որպես 1995 թվականի ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆիլմ:[130].

VHS, DVD և BD[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին կինոթատրոններում ցուցադրվելուց հետո ֆիլմը թողարկվում է ժապավեններով (1996 թվականի Հոկտեմբերի 14֊ին VHS ձևաչափով[131]) և երկու տարբերակով լազերային սկավառակներով։ Անմիջականորեն «New Line Cinema»-ի կողմից թողարկված առաջին տարբերակը բաղկացած էր երկու սկավառակից (երեք կողմ) և պարունակում էր միայն ֆիլմը։ «Criterion» ընկերության մյուս տարբերակը ներառում էր չորս սկավառակ (յոթ կողմ), որոնք բացի ֆիլմից պարունակում էին նաև լրացուցիչ նյութ, այն է` դերասանների, ռեժիսորի, սցենարիստի, պրոդյուսերների, դիմահարդարների մեկնաբանությունները, կտրված տեսարանները և այլընտրանքային վերջաբանները։ Սկավառակների տեխնիկական բնութագիրն էր՝ կողմերի հարաբերակցությունը 2.35։1 է (ինչպես կինոթատրոնի ցուցադրման ժամանակ), օգտագործված է Dolby AC-3 աուդիոձևաչափը։ Սակայն «Criterion»- ի սկավառակներում ձայնագրության խտացման համար օգտագործվել է միայն CAV, այն դեպքում, երբ մյուս տարբերակում` և՛ CAV, և՛ CLV[132]։

1997 թվականի մարտի 26-ին «New Line Cinema»-ն թողարկում է առաջին DVD-սկավառակը, որը պարունակում էր միայն երկու կողմի վրա ձայնագրված ֆիլմը։ Էկրանի կողմերի հարաբերակցությունը 16։9 էր։ Այս տարբերակում հասանելի են Dolby Digital 5.1 և Dolby Digital Stereo աուդիոձևաչափերը[133]։ Արդեն 2002 թվականի հոկտեմբերի 12-ին լույս է տեսնում նոր DVD «Se7en: Platinum Series»։ Այն բաղկացած է տարբեր պարունակությամբ երկու սկավառակից։ Առաջին սկավառակում ձայնագրված է ֆիլմը, ինչպես նաև դերասանների, ռեժիսորի, սցենարիստի, պրոդյուսերի, օպերատորի, ոճաբանի, խմբագրի, հնչունային ռեժիսորի և կոմպոզիտորի աուդիոմեկնաբանությունները։Երկրորդ սկավառակում տեղ են գտել բացման տիտրերի ստեղծման մասին պարզաբանումները, կտրված տեսարանները և որոշ այլընտրանքային վերջաբանները, Ջոն Դոուի օրագիրը, լուսանկարիչների մեկնաբանությունները, դերասանների ֆիլմոգրաֆիան, տիրապետումը: Ֆինչերի և գունանկարիչ Ստիվեն Նակամուրի համագործակցության արդյունքում ֆիլմի համար ստեղծվել է նոր կերպար, որը հիմնված չէր արծաթի պահպանման տեխնիկայի վրա: Էկրանի կողմերի հարաբերակցությունը 2.40: 1, հասանելի են Dolby Digital 5.1, DTS 6.1 ES և Dolby 2.0 Surround ձայնային ձևաչափերը[134][135]:

2010 թվականի սեպտեմբերի 14-ին դուրս եկավ «Յոթ»-ի BD-ն: Սկավառակիի պարունակությունը չի տարբերվում 2000 թվականի DVD-ից: Ֆիլմը կարելի է դիտել 1080p: Էկրանի կողմերի հարաբերակցությունը նույնպես մնացել է անփոփոխ` 2.40: 1: Հասանելի են ձայնային ձևաչափերը` DTS HD Master Audio 7.1 (անգլերենի համար) և Dolby Digital 5.1 սկավառակի վրա առկա այլ լեզուների համար (իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն, թայերեն)[136][137]:

Սիքվել, պրիքվել և կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հաջողությունից հետո «New Line Cinema»-ի պրոդյուսերները հետաքրքրություն ցուցաբերեցին պատմության շարունակության համար։ 2002 թվականին կինոընկերությունը Թեդ Գրիֆֆինից գնեց սցենար, որում խոսքը գնում էր բժիշկ-էքստրասենսի մասին, որն օգնում էր Հետաքննության դաշնային բյուրոյին սերիական մարդասպանի որոնումներում։ Սցենարը դիտարկվում էր որպես «Յոթ»-ի սիքվելի հիմք։ Նախագծի աշխատանքային անունն էր «E8ight»  («Ութ»), իսկ բժշկի դերը պետք է խաղար Մորգան Ֆրիմանը[138][139]։ Սակայն Դեյվիդ Ֆրինչերը գաղափարին չի աջակցում և հրաժարվում է մասնակցել նախագծին[140]։ Վերջ ի վերջո, պրոդյուսերները հրաժարվում են այդ մտքից, իսկ ֆիլմի սցենարը մի քիչ փոփոխվում և օգտագործվում է այլ ֆիլմի՝ «Մխիթարության» համար, որի գլխավոր դերերում խաղացել են Էնթոնի Հոփքինսը և Քոլին Ֆարելը[138][141]։

2006 թվականին լուրեր էին պտտվում «Յոթ» ֆիլմի՝ «Virtue» անունով պրիքվել նկարահանելու պլանների մասին, սակայն գործը նկարահանումներին չի հասնում[142]։

2006 թվականի սեպտեմբերին լույս է տեսնում «SE7EN» կոմիքսի առաջին մասը։ Հրատարակչությամբ զբաղվել է «Zenescope Entertainment» ընկերությունը, որը մտավոր սեփականությունից օգտվելու թույլտվություն էր ստացել «New Line Cinema»-ից։ Ընդամենը 2006-2007 թվականների ընթացքում լույս է տեսել կոմիքսի յոթ մաս՝ յուրաքանչյուր մահացու մեղքի համար։ Յուրաքանչյուր մաս ներառում է 32 գունավոր էջ։ Ի տարբերություն ֆիլմի՝ կոմիքսներում պատմությունը պատմվում է Ջոն Դոուի տեսանկյունից[143]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.metacritic.com/movie/se7en
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0114369/
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=13892.html
  5. 5,0 5,1 https://www.filmaffinity.com/en/film575149.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/siedem
  7. http://www.adorocinema.com/filmes/filme-13892/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.bbfc.co.uk/releases/se7en-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 http://www.imdb.com/title/tt0114369/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 ČSFD — 2001.
  11. 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=seven.htm
  12. Արևմտյան քրիստոնեության մեջ մեղքերի այս կարգը մտցրել է Հռոմի պապ Գրիգոր Մեծը՝ Superbia (հպարտություն), Invidia (նախանձ), Ira (զայրույթ), Acedia (հուսահատություն), Avaritia (ագահություն), Gula (որկրամոլություն), Luxuria (պոռնկություն)։
  13. 13,0 13,1 Jonathan Rosenbaum (28 апреля 2008)։ «Seven» (անգլերեն)։ Chicago Reader։ Արխիվացված օրիգինալից-ից 18 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  14. «SE7EN (1995)» (անգլերեն)։ Turners Classic Movies Online։ Արխիվացված օրիգինալից-ից 18 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  15. Swallow, 2003, էջ 62
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 David Fincher (director) (2001)։ Se7en (1995) (DVD)։ New Line Cinema 
  17. Swallow, 2003, էջ 63—66
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Gregory Wakeman։ «Seven Ending: What Is And Could Have Been In The Box»։ Cinema Blend։ Արխիվացված օրիգինալից-ից 8 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Mark Salisbury (18 февраля 1996)։ «Seventh Hell»։ Empire 
  20. 20,0 20,1 Swallow, 2003, էջ 77
  21. 21,0 21,1 21,2 Jeremy Kirk (12 апреля 2012)։ «25 Things We Learn from the ‘SE7EN’ Commentary» (անգլերեն)։ Film School Rejects։ Արխիվացված օրիգինալից-ից 16 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  22. Swallow, 2003, էջ 67
  23. 23,0 23,1 Dan Milcz (1 июля 2015)։ «Movies and Stuff: Se7en (1995) + Andrew Kevin Walker interview!» (անգլերեն)։ The Supernaughts։ Արխիվացված օրիգինալից-ից 23 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  24. 24,0 24,1 David Konow (19 марта 2015)։ «The One Page Outline of Se7en» (անգլերեն)։ Creative Screenwriting։ Արխիվացված օրիգինալից-ից 23 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 25,8 Борис Иванов (15 февраля 2014)։ «What's in the Box?»։ Film.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 23 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  26. 26,0 26,1 David Konow Reel Terror: The Scary, Bloody, Gory, Hundred-Year History of Classic Horror Films. — New York: St. Martin's Griffin, 2012. — С. 486. — ISBN 978-0312668839
  27. Industrial Scripts (2 октября 2014)։ «10 Hollywood Screenwriters Reveal Their Big Break» (անգլերեն)։ Industrial Scripts։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  28. EW Stuff (25 августа 1995)։ «Movie releases for September 1995» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 «30 Facts about Se7en» (անգլերեն)։ ShortList.com։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  30. 30,0 30,1 Joe Utichi (19 сентября 2014)։ «David Fincher Talks Boxed Heads, “Silliness” Of Movies & Breaking Rules At BAFTA Event» (անգլերեն)։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  31. 31,0 31,1 Swallow, 2003, էջ 68
  32. 32,0 32,1 Stephen Rebello (16 сентября 2014)։ «Playboy Interview: David Fincher» (անգլերեն)։ Playboy։ Արխիվացված օրիգինալից-ից 29 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  33. Grady Smith (16 сентября 2011)։ «How Brad Pitt fought to keep Gwyneth's head in the box in 'Se7en'» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  34. 34,0 34,1 Swallow, 2003, էջ 74—75
  35. Eric Eisenberg (25 сентября 2014)։ «Se7en’s John Doe Was First Offered To This Oscar Nominee» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  36. 36,0 36,1 Total Film (1 декабря 2014)։ «The Total Film Interview - Kevin Spacey» (անգլերեն)։ Games Radar։ Արխիվացված օրիգինալից-ից 24 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  37. Swallow, 2003, էջ 69
  38. 38,0 38,1 38,2 «Seven film locations» (անգլերեն)։ Movie Locations։ Արխիվացված օրիգինալից-ից 26 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  39. 39,0 39,1 Swallow, 2003, էջ 72
  40. 40,0 40,1 Swallow, 2003, էջ 71
  41. Swallow, 2003, էջ 78
  42. 42,0 42,1 Amy Taubin. The Allure of Decay // Sight and Sound 6 (January 1996): 22—24.
  43. 43,0 43,1 Jonathan Rosenbaum (5 октября 1995)։ «Don't Worry, Be Unhappy» (անգլերեն)։ chicagoreader.com։ Վերցված է 21 февраля 2016 
  44. Spicer A. Film Noir. — Pearson Education, 2002. — P. 156. — ISBN 978-0-582-43712-8.
  45. 45,0 45,1 Alex Ballinger New Cinematographers. — London: Harper Design, 2004. — С. 80—84. — ISBN 978-1856693349
  46. Luhr, 2012, էջ 203-204
  47. 47,00 47,01 47,02 47,03 47,04 47,05 47,06 47,07 47,08 47,09 47,10 47,11 Valerie Allen (2010)։ «Se7en: Medieval Justice, Modern Justice»։ The Journal of Popular Culture (англ.) 43 (6): 1150–1172։ doi:10.1111/j.1540-5931.2010.00793.x 
  48. 48,0 48,1 Amy Taubin (1996)։ «The Allure of Decay»։ Sight and Sound (англ.) 6 (1): 23–24 
  49. Thompson, 2007, էջ 107
  50. 50,0 50,1 Swallow, 2003, էջ 70
  51. Paul Gormley The New-brutality Film: Race and Affect in Contemporary Hollywood Cinema. — Portland: Intellect Ltd, 2005. — С. 169. — ISBN 978-1841501192
  52. «Anatomy Of An Opening Sequence: David Fincher’s Seven» (անգլերեն)։ Empire։ Արխիվացված օրիգինալից-ից 25 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  53. David Fincher: A Film Title Retrospective
  54. Luhr, 2012, էջ 201
  55. Andre Spicer, Helen Hanson A Companion to Film Noir. — Oxford: Wiley-Blackwell, 2013. — С. 295—297. — ISBN 978-1444336276
  56. Thomas Fahy (2003)։ «Killer Culture: Classical Music and the Art of Killing in Silence of the Lambs and Se7en» (англ.) 37 (1)։ էջեր 28–42։ doi:10.1111/1540-5931.00052 
  57. «Various – Se7en (Original Motion Picture Soundtrack)» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 13 февраля 2016 
  58. Ben Radatz (10 июля 2012)։ «Se7en (1995)» (անգլերեն)։ Art of Title։ Արխիվացված օրիգինալից-ից 25 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  59. Luhr, 2012, էջ 194
  60. 60,0 60,1 60,2 Todd McCarthy (25 сентября 1995)։ «Review: ‘Seven’» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված օրիգինալից-ից 29 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  61. 61,0 61,1 Owen Gleiberman (29 сентября 1995)։ «Seven» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 29 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  62. Kevin N. Laforest (1 мая 2002)։ «Se7en» (անգլերեն)։ Montreal Film Journal։ Արխիվացված օրիգինալից-ից 29 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  63. 63,0 63,1 63,2 Luhr, 2012, էջ 199-200
  64. 64,0 64,1 64,2 Browning, 2010, էջ 56
  65. Mike Wilkerson (28 октября 2009)։ «Horror Plus Crime: Se7en» (անգլերեն)։ Screen Rant։ Արխիվացված օրիգինալից-ից 29 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  66. Greg McCabe (21 августа 2014)։ «‘Se7en’ Is a Masterpiece (Review)» (անգլերեն)։ Addicted to Horror Movies։ Արխիվացված օրիգինալից-ից 29 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  67. Luhr, 2012, էջ 191
  68. 68,0 68,1 Luhr, 2012, էջ 195—196
  69. Browning, 2010, էջ 57
  70. Luhr, 2012, էջ 206
  71. Luhr, 2012, էջ 207—208
  72. Luhr, 2012, էջ 209
  73. 73,0 73,1 Thompson, 2007, էջ 110
  74. Luhr, 2012, էջ 210
  75. Thompson, 2007, էջ 112—113
  76. Григорий Амелин (2012)։ «"Se7en" Дэвида Финчера»։ Новое литературное обозрение (рос.) 115: 224—235։ ISSN 0869-6365։ Արխիվացված օրիգինալից-ից 14 жовтня 2015-ին 
  77. 77,0 77,1 77,2 77,3 Browning, 2010, էջ 60
  78. Dyer, 1999, էջ 10-14
  79. Browning, 2010, էջ 63—64
  80. Browning, 2010, էջ 65—66
  81. 81,0 81,1 Browning, 2010, էջ 61—62
  82. Browning, 2010, էջ 65
  83. David Konow (21 сентября 2011)։ «The controversial ending of Se7en» (անգլերեն)։ TG Daily։ Արխիվացված օրիգինալից-ից 20 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  84. 84,0 84,1 Thompson, 2007, էջ 117
  85. Browning, 2010, էջ 63
  86. Browning, 2010, էջ 69
  87. Thompson, 2007, էջ 119—120
  88. Thompson, 2007, էջ 118
  89. Browning, 2010, էջ 67
  90. 90,0 90,1 Browning, 2010, էջ 68
  91. Thompson, 2007, էջ 112
  92. 92,0 92,1 Thompson, 2007, էջ 107—108
  93. Browning, 2010, էջ 71
  94. Dyer, 1999, էջ 10—14
  95. Thompson, 2007, էջ 114
  96. «Seven» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 30 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  97. «Seven» (франц.)։ Allocine։ Արխիվացված օրիգինալից-ից 30 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  98. Jonathan Rosenbaum։ «Don't Worry, Be Unhappy» (անգլերեն)։ Chicago Reader։ Արխիվացված օրիգինալից-ից 17 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  99. 99,0 99,1 99,2 James Berardinelli։ «Seven (United States, 1995)» (անգլերեն)։ Reel Views։ Արխիվացված օրիգինալից-ից 17 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  100. Rita Kempley (22 сентября 1995)։ «‘Seven’ (R)» (անգլերեն)։ Washington Post։ Վերցված է 13 февраля 2016 
  101. Edward Guthmann (29 марта 1996)։ «`Seven's' Lurid Monster Mash / Psycho killer a nod to Hannibal Lecter» (անգլերեն)։ SF Gate։ Արխիվացված օրիգինալից-ից 17 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  102. 102,0 102,1 Roger Ebert (18 июля 2011)։ «Seven» (անգլերեն)։ rogerebert.com։ Արխիվացված օրիգինալից-ից 17 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  103. Gary Thompson։ «Veteran Cop Put In Precipitous Position» (անգլերեն)։ Philladelphia Inquirer։ Արխիվացված օրիգինալից-ից 17 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  104. Michael Wilmington (22 сентября 1995)։ «Absurd `Seven' Is Penance For Talented Cast» (անգլերեն)։ Chicago Tribune։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  105. Desson Howe (22 сентября 2015)։ «‘Seven’ (R)» (անգլերեն)։ Washington Post։ Վերցված է 13 февраля 2016 
  106. Swallow, 2003, էջ 81—82
  107. «ACCA 1995» (անգլերեն)։ Awards Circuit։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 14 февраля 2016 
  108. «BSC Best Cinematography Award» (անգլերեն)։ British Society of Cinematographers։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  109. Susan King (17 декабря 1995)։ «'Las Vegas' Glitters for L.A. Film Critics : Movies: Group gives downbeat drama four awards, including best picture and best actor and actress.» (անգլերեն)։ LA Times։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  110. «The Society of Texas Film Critics 1995 Awards» (անգլերեն)։ The Austin Chronicles։ 5 января 1996։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  111. «ASC Awards for Outstanding Achievement in Cinematography» (անգլերեն)։ American Society of Cinematography։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  112. «THE 68TH Academy Awards (1996)» (անգլերեն)։ Oscars.org։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  113. «Film – Original Screenplay in 1996» (անգլերեն)։ BAFTA։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  114. «1996 MTV Movie Awards» (անգլերեն)։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից 28 августа 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  115. «Saturn Award, 1996» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 21 февраля 2016 
  116. «Chicago Film Critics Awards — 1988-97» (անգլերեն)։ Чикагская ассоциация кинокритиков։ Արխիվացված օրիգինալից-ից 11 сентября 2015-ին։ Վերցված է 14 февраля 2016 
  117. «Winners Fantasporto» (անգլերեն)։ Fantasporto։ Արխիվացված օրիգինալից-ից 11 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  118. «報知映画賞 歴代受賞一覧» (япон.)։ Sports Hochi։ Արխիվացված օրիգինալից-ից 11 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  119. Shauna Snow (22 февраля 1996)։ «5 Films Head Nominations for NAACP Image Awards» (անգլերեն)։ LA Time։ Արխիվացված օրիգինալից-ից 12 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  120. «Image Awards: And the Winners Are ...» (անգլերեն)։ LA Time։ 8 апреля 1996։ Արխիվացված օրիգինալից-ից 12 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  121. Stephen Holden (4 января 1996)։ «Babe' Is Chosen as Best Film By National Society of Critics» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 12 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  122. «Sci-Fi Universe Magazine, USA» (испан.)։ Cineteka։ Արխիվացված օրիգինալից-ից 12 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  123. «ブルーリボン賞: 1996年・第39回» (япон.)։ Allcinema։ Արխիվացված օրիգինալից-ից 14 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  124. «Empire Award 1997» (անգլերեն)։ Empireonline։ Արխիվացված օրիգինալից-ից 14 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  125. «2000 Awards (4th Annual)» (անգլերեն)։ Online Film Critics Society։ Արխիվացված օրիգինալից-ից 20 сентября 2015-ին։ Վերցված է 13 февраля 2016 
  126. «Hall of Fame: Film Inductees» (անգլերեն)։ Վերցված է 13 февраля 2016 
  127. «List of 400 movies nominated for the top 100 Most Heart Pounding American Movies» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 13 август 2005-ին։ Վերցված է 21 сентября 2015 
  128. «AFI’s 10 TOP 10 America’s Greatest Animated, Fantasy, Gangster, Sci-Fi, Western, Sports, Mystery, Romantic Comedy, Courtroom Drama and Epic Movies» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 4 июля 2010-ին։ Վերցված է 21 сентября 2015 
  129. «The 50 greatest heroes and the 50 greatest villains of all time – 400 Nominated Characters» (անգլերեն)։ Американский институт киноискусства։ Արխիվացված օրիգինալից-ից 21 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  130. «IMDb 25: Top 25 Movies by User Rating From the Last 25 Years» (անգլերեն)։ IMDb։ Արխիվացված օրիգինալից-ից 17 ноября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  131. Almar Haflidason (3 апреля 2001)։ «Se7en (1995)» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  132. S. Damien Segal։ «Se7en» (անգլերեն)։ EasyWeb EasyNet։ Արխիվացված օրիգինալից-ից 12 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  133. Todd Doogan and Bill Hunt (25 октября 2000)։ «Se7en» (անգլերեն)։ The Digital Bits։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  134. Colin Jacobson (30 августа 2010)։ «Se7en: New Line Platinum Series (1995)» (անգլերեն)։ DVD Movie Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  135. Review by D. K. Holm։ «Se7en: Platinum Series» (անգլերեն)։ DVD Journal։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  136. Colin Jacobson (30 августа 2010)։ «Se7en [Blu-Ray] (1995)» (անգլերեն)։ DVD Movie Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  137. Michael S. Palmer (14 сентября 2010)։ «Se7en» (անգլերեն)։ High-Def Digest։ Արխիվացված օրիգինալից-ից 19 сентября 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  138. 138,0 138,1 Eric Eisenberg (25 августа 2014)։ «Upcoming Anthony Hopkins Thriller Solace Was Going To Be A Se7en Sequel At One Point» (անգլերեն)։ Cinema Blend։ Արխիվացված օրիգինալից-ից 25 августа 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  139. Henrik Laine (27 февраля 2012)։ «6 Insane Sequels That Almost Ruined Classic Movies» (անգլերեն)։ Cracked։ Արխիվացված օրիգինալից-ից 25 августа 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  140. Katey Rich (4 января 2009)։ «No Sequel For Seven, David Fincher Guarantees It» (անգլերեն)։ Cinema Blend։ Արխիվացված օրիգինալից-ից 25 августа 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  141. Clint (7 сентября 2011)։ «Hannibal Lecter will be the hero in Se7en sequel!» (անգլերեն)։ Movie Hole։ Արխիվացված օրիգինալից-ից 25 августа 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  142. Bryce Wilson (31 октября 2006)։ «Se7en Gets A Prequel» (անգլերեն)։ Cinema Blend։ Արխիվացված օրիգինալից-ից 25 августа 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 
  143. Jonah Weiland (2 мая 2006)։ «Horrific Sins: "Se7en" Comes to Comics this September» (անգլերեն)։ Comic Book Resources։ Արխիվացված օրիգինալից-ից 25 августа 2015-ին։ Վերցված է 19 февраля 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James Swallow Dark Eye: The Films of David Fincher. — London: Reynolds & Hearn, 2003. — 208 с. — ISBN 978-1903111529 (անգլ.)
  • William Luhr Film Noir. — Malden: Wiley-Blackwell, 2012. — 246 с. — ISBN 978-1405145954 (անգլ.)
  • Mark Browning David Fincher: Films That Scar. — Santa-Barbara: Praeger, 2010. — 188 с. — ISBN 978-0313377723 (անգլ.)
  • Kirsten Moana Thompson Apocalyptic Dread: American Film at the Turn of the Millennium. — New York: State University of New York Press, 2007. — 208 с. — ISBN 978-0791470442 (англ.)
  • Richard Dyer Seven. — London: British Film Institute, 1999. — 88 с. — (BFI Modern Classics). — ISBN 9780851707235 (անգլ.)