Ռոյ Օրբիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյ Օրբիսոն
Roy Orbison 1965.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Roy Orbison
Ի ծնե անուն Ռոյ Կելտոն Օրբիսոն
Նաև հայտնի է որպես The Caruso of Rock
The Big O
Ծնվել է 1936 ապրիլի 23
Վերնոն, Տեխաս նահանգ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել է 1988 դեկտեմբերի 6
Թենեսի, ԱՄՆ
Ժանրեր ռոքնռոլ
ռոքաբիլլի
քանթրի
Մասնագիտություն վոկալիստ
կոմպոզիտոր
կիթառահար
դերասան
երգիչ
երգերի հեղինակ
Երգչաձայն բարիտոն և տենոր
Գործիքներ կիթառ
Գործունեություն 1954-1988
Լեյբլ Sun, Monument, MGM, London, Mercury, Asylum, PolyGram, Virgin
Շրջանավարտ Հյուսիսային Տեխասի համալսարան
Կապված The Traveling Wilburys
The Wink Westerners
The Teen Kings
The Traveling Wilburys
Class of '55
Դոն Քեթրին Լանգ
Բրյուս Սպրինգստին
Կարլ Պերկինս
Բոնո
Ամուսին Barbara Orbison
Կայք Պաշտոնական կայք

Ռոյ Օրբիսոն (անգլ.՝ Roy Kelton Orbison, ապրիլի 23, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3], Vernon, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 6, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3], Նաշվիլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի երաժիշտ, ռոքնռոլի պիոներ, հաջողություն է ձեռք բերել իր ձայնի յուրահատուկ տեմբրի շնորհիվ, բարդ երաժշտական կոմպոզիցիաների և լարված, էմոցիոնալ բալլադների հեղինակ։

Ռոյ Օրբիսոնը իր մանկությունը անց է կացրել Տեխասում, սկսել է զբաղվել ռոքաբիլի և քանթրի ոճերով դեռևս դպրոցական տարներից։ Իր առաջին պայմանագիրը նա ստորագրել է 1956 թվականին «Sun Records»-ի հետ՝ Մեմֆիսում: 1959 թվականին Օրբիսոնը որոշում է լքել լեյբլը և միանում է «Monument Records»-ին։ 1960-ական թվականների կեսերին տեղի ունեցած «Billboard Top Forty» հիթ շքերթում տեղ են գտնում նրա քսաներկու երգերը, որոնցից էին «Only the Lonely», «Crying», «In Dreams» և «Oh, Pretty Woman»:

1960-1964 թվականներին թողարկում է ինը սինգլ, որոնք ներգրավվում են ամերիկյան «Top-10»-ում, ինչպես նաև «Running Scared» (1961 հունիսի 5) և «Oh Pretty Woman» (1964 սեպտեմբերի 26) չարթերում։ Անգլիայում երգիչը հանդիպում է ջերմ ընդունելության և նրա երեք կոմպոզիցիաները («Only The Lonely», «It's Over» и «Oh, Pretty Woman») գրավում են բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը[4]:

1970-ականներին Օրբիսոնի կարիերան անկում է ապրում, սակայն նա երգեր է թողարկում քավեր տարբերակներով։ Դրանցից մեկը դառնում է Դեյվիդ Լինչի ֆիլմերից մեկի սաունդթրեքը։ Օրբիսոնը իր կարիերային է վերադառնում 1980-ական թվականներին։ 1987 թվականին Ռոյ Օրբիսոնը մտնում է «The Traveling Wilburys» սուպերխմբի կազմի մեջ, որի կազմում էին նաև Ջորջ Հարրիսոնը, Բոբ Դիլանը, Թոմ Պետին և Լին Ջեֆֆը։ Այդ նույն տարում Ռոյը թողարկում է իր սոլո ալբոմը, որը իր կարիերայի մեջ տնտեսապես ամենահաջողված ալբոմն էր։ Ռոյ Օրբիսոնը մահացել է 1988 թվականին՝ իր մոր տանը, սրտի կաթվածից։ Նա ընդամենը 52 տարեկան էր, բայց արդեն հասել էր իր կարիերայի գագաթնակետին[5]:

Երգչի ձայնային մեղեդիական համադրությունը և բարդ գործիքավորումը թույլ էին տալիս համեմատել իր երաժշտությունը օպերայի հետ. երաժիշտը նույնիսկ ստացել է «ռոքի Կարուզո» մականունը[6]: Օրբիսոնը կարողացել է պահել հավասարակշռությունը Ջոնի Քեշի վոկալային մանիերայի և Էլվիս Փրեսլիի գրավչության միջև[7]: Երաժիշտների շարքում նա ունեցել է Էլվիս Փրեսլիի, Ջոն Լենոնի և Միք Ջագգերի ազդեցությունը[8]: Այն ժամանակ ռոք երաժիշտների մեծ մասը՝ 1950-1960-ական թվականներին, ստեղծում էին առնականության և անսասան վստահության պատկերը, Օրբիսոնը փոխանցում էր հանգստություն, հուսահատություն և խոցելիություն։ Ըստ ականատեսների Ռոյը իրեն բեմի վրա շատ զսպված և համեստ էր պահում, հագնում էր սև վերարկու, մուգ ակնոցներ և խորհրդավոր տպավորություն էր թողնում։

1987 թվականին Օրբիսոնը բացում է Ռոքնռոլի փառքի սրահը, ինչպես նաև Նաշվիլի պոետների փառքի սրահը։ Օրբիսոնը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 50 լավագույն երաժիշտները՝ ըստ Rolling Stone ամսագրի» և 13-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 100-ից 20 լավագույն վոկալիստներ» ցուցակում, որը կազմվել է 2008 թվականին[7]: 2002 թվականին Ռոյ Օրբիսոնի անունը տեղադրվում է «Billboard» ամսագրի «600 ամենաձայնագրված արտիստները» ցուցակում[9]: 2010 թվականի հունվարի 29-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվում է Ռոյ Օրբիսոնի աստղը։ Աստղը տեղադրելու արարողությանը ներկա են գտնվել «The Traveling Wilburys» խմբի անդամները՝ Լին Ջեֆֆը, Դեն Էյկրոյդը, Դեյվիդ Լինչը և այլ երգիչներ՝ Էրիկ Այզեկը, Քրիս Այզեկը, Ջո Ուոլշը և Դուայթ Յոակամը[10]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936-1956. Մանկություն և պատկանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Օրբիսոնը ծնվել է Վերնոնում՝ Տեխաս նահանգում, 1936 թվականի ապրիլի 23-ին։ Ծնողները երաժշտության հետ պրակտիկորեն կապ չեն ունեցել։ Ռոյի հայրը՝ Օրբի Լի Օրբիսոնը, աշխատում էր հորատող ձեթի գործարանում, ինչպես նած ավտոեմխանիկ էր։ Օրբիսոնի մայրը՝ Նադին Շուլցը աշխատում էր որպես բուժքույր։ Նրանք երկուսնել տուժել են Մեծ ճգնաժամի պատճառով և արդյունքում տեղափոխվել են Ֆորտ-Ուերտ, որտեղ անցկացրել են մի քանի տարի։ Բայց 1944 թվականին այդ շրջանում սկսվում է պոլիոմիելիտ համաճարակը, և Ռոյը ու իր եղբայրը՝ Գրեյդին, վերադառնում են հետ՝ Վերնոն, տատիկի մոտ[5]: Օրբիսոնը ընտանիքի երեք երախաներից ամենափոքրն էր։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է Ունիկ՝ Տեխասի արևմուտքում։ Ռոյ հիշողությունները կապված Ունիկի հետ լցված են «ֆուտբոլով, նավթի բիզնեսով, ճարպի բեկոնով և ավազով»[11]: Ավելի ուշ երգիչը խոստովանում է, որ ամայի քաղաքից տեղափոխվելուց հետո իր կյանքը հաճելիորեն փոխվում է։ Վաղ տարիներին Ռոյը բնութագրվում է որպես խոցելի մարդ, որը չափազանց զգայուն իրավիճակներում համեստություն էր ցուցաբերում և չափից դուրս կրիտիկականություն։ Ընկերները նշում են, որ Ռոյը չափից դուրս համեստ էր և նույնիսկ գաղտնի մերդ էր, սակայն որոշ ժամանակ անց նա հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում[11]: Երաժիշտի կենսագիր Ալան Կլեյսոնը համարում է, որ նրա համեստությունը և զսպվածությունը նրա հարավային դաստիարակության արդյունք է[12]: Օրբիսոնի ընտանիքի բոլոր երեխաները ունեցել են տեսողական խնդիրներ, այդ պատճառով Ռոյը մանուկ հասակում կրել է խիստ ուղղիչ լինզաներ։ Փոքր տարիքում Ռոյը հիվանդանում է դեղնաղտով, որի հետևանքով դեմքի մաշկի վրա հայտնվում են ծաղիկներ։ Հայտնի է, որ Օրբիսոնը բնականից լինելով շիկահեր, իր մազերը ներկել է սև գույնի[13]: Ծննդյան վեցերորդ օրը շրթնահարմոնի փոխարեն՝ ինչը նրա երազանքն էր, հայրը նրան կիթառ է նվիրում։ Եվ սա որոշում է ապագա երաժիշտի ճակատագիրը։ Նրա առաջին երգը, որը Ռոյը փորձեց կատարել կիթառով եղել է «You Are My Sunshine» երգը, իսկ առաջին երգը, որը Ռոյը գրել է ութ տարեկանում դա «Սիրու երդում» (անգլ.՝ A Vow of Love) երգն էր[14]: Տաղանդավոր տղան շատ արագ է նվագել սովորում։ Մեկ տարի անց նա հաղթում է պատանի տաղանդների մրցույթում և տեղական ռադիոյի կողմից ստանում է շոուի հրավեր[15]: Օրբիսոնի խոսքերով, նրա վրա ամենանամեծ ազդեցությունը ունեցան Լաֆտի Ֆրայզելը[16], Հենկ Ուիլյամսը և Ջիմի Ռոջերսը։ Առաջին երաժիշտը, որին Օրբիսոնը կենդանի է լսել եղել է Էրնեստ Թաբը, որը ելույթ է ունեցել Ֆորտ-Ուերտում՝ 1940-ական թվականներին։ Օդեսսայում երաժիշտը փորձարկում է տարբեր երաժշտական ժանրեր. ռիթմ-ընդ-բլյուզ, տակս-միկս, դասական երաժշտություն Մոնտովանիի օրկեստրում։ 1946 թվականին նա առաջին անգամ հայտնվում է հանրության մեջ՝ բժշկական ցուցահանդեսի ժամանակ, «Mountain Dew» և «Joe Blon» երգերով։ Արդյունքում Ռոյը գրավում է երկրորդ հորիզոնականը և ստանում է յոթ ու կես դոլլար[5]: Ութ տարեկանում նա հաղթում է պատանի տաղանդների մրցույթում և ստանում է տեղական ռադիոյի շոուին մասնակցելու իրավունք։ 1946 թվականին Ռոյի ընտանքիը տեղափոխվում է Ունիկ, որտեղ տասնամյա Ռոյը ստեղծում է իր աառջին խումբը՝ «The Wink Westerners» անվանումով։ Խմբի մեջ մտնում էին հետևյալ երաժիշտները. Պետ Էլլիսը (թմբուկներ), Ջեյմս Մորրոուը (մանդոլին), Ռիչարդ Վեստը (դաշնամուր) և Չարլզ Էվանսը (բաս)։ Երաժիշտները կատարում էին Ուեբ Փիրսի, Սլիմ Ուիտմանի և Գլեն Միլլերի երգերը։ Համերգների ժամանակ երաժիշտները կապել են խայտաբղետ շարֆեր, որը համարվում էր շատ հայտնի քանթրի երգիչ Ռոյ Ռոջերսի ոճը[17]: 1951 թվականին, երբ նրանք շարունակելով ելույթները հավաքում են 400$, Ռոյը հասկանում է, որ ամբողջ կյանքում կարող է գումար վաստակել հենց երաժշտության միջոցով։ 1940-ականներին «The Wink Westerners»-ը դառնում է լավագույնը իր սեփական շոուում և նրանց ելույթը հեռարձակվում է KMID հեռուստաալիքով[18]: 1954 թվականին Ռոյը ավարտելով դպրոցը մեկնում է Դենտոն, որտեղ ընդունվում է քոլեջ։ Իր դպրոցի ավարտական լուսանկարի վրա գրված էր.

«Ապագայում ցանկանում եմ դառնալ քանթրի խմբի առաջնորդ

Եվ, իհարկե, ամուսնանալ գեղեցիկ կնոջ հետ»[17]:

1955 թվականի աշնանը Օրբիսոնը ընդունվում է «Odessa Junior College» երկամյա քոլեջը։ Սկզբում նա ուզում էր ծանոթանալ երկրաբանության հետ, բայց հետո գնում է պատմության և անգլերեն լեզվի ֆակուլտետ։ Այդ բանից հետո Տեղաս նահանգից Օդեսսա է տեղափոխվում նրա խումբը[19]: Սակայն խմբի ոչ բոլոր անդամներն էին համաձայն տեղափոխվելուն։ Խմբի կազմը ունեցել է փոփոխություն։ Տեղի հեռուստաընկերությունը նրանց շաբաթօրյա շոուի հնարավորություն է տալիս, որտեղ ռոյը հնարավորություն է ունենում խոսել այնպիսի հայտնի աստղեր հետ, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին և Ջոնի Քեշը: Եվ այդ տարիներին խմբի մենեջերը դառնում է Սեյսիլ «Պապաշա» Հոլլիֆինդը[5]: Ռոյի հիշողություններով, նա Օդեսսայից հասել է Դալաս (շուրջ 571 կմ), որպեսզի իր սեփական աչքերով տեսնի Էլվիս Փրեսլիի բեմականացումները, որը հարավային նահանգների ծագող աստղն էր[20]: 1955 թվականին «The Wink Westerners»-ի շոուի ժամանակ գալիս է Ջոնի Քեշը, որը Օրբիսոնին խորհուրդ է տալիս կապ հաստատել Սեմ Ֆիլիպսի ստուդիայի՝ «Sun Records», նոր սկավառակներ թողարկելու հարցով։ «Sun» ստուդիայում էին այնպիսի ռոքաբիլի երգիչներ, ինչպիսիք էին Էլվիս Փրեսլին, Կարլ Պերկինսը, Լի Ջերի Լուիսը և ինքը՝ Ջոն Քեշը։ Ռոյը զանգահարում է Ֆիլիպսին և ասում է, որ նա հանձնարարություն ունի Ջոնի Քեշից, և լսում է հետևյալ պատասխանը. «Իմ խմբի գործերը Ջոնի Քեշին չեն վերաբերվում»[21]: Սեմ Ֆիլիպսը զայրացել էր Քեշի այդպիսի սանձարձակության վրա[19]:

1957-1959. «Sun Records» և «Acuff-Rose Music»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Օրբիսոն՝ 1965 թվական

Մարտի 26-ին Ռոյը և «The Wink Westerners»-ը մեկնում են Մեմֆից, որտեղ Ուելդոն Ռոջերսը, որը ստեղծել էր իր սեփական «Je-Wel» ռեկորդ-լեյբլը, համաձայնվում է ապահովել Ռոյ Օրբիսոնի ստուդիական ժամանակը։ «The Teen Kings»-ի միջնորդությմանբ նա փայնագրում է երկու կոմպոզիցիա՝ «Ooby Dooby» (հայ․՝ Զավեշտալի երգ) և Ջոնի Կերրոլի երգի քավեր տարբերակը՝ Trying to Get to You» (հայ․՝ Փորձում եմ բռնել քեզ)։ Արդեն երկու շաբաթ անց այդ երկու սինգլերը հանվում են վաճառքի։ Այդ ժամանակ Ռոյը մտածում էր վերադառնալ Օդեսսա և ցույց տար իր փայնագրությունները իր ծանոթ և խմբի մենեջեր Սեսիլյա Հոլլիֆիլդին: Սեսիլյան Տեխասում հայտնի բիզնեսմեն էր, և այդ ամենին հասել էր սկավառակների վաճառքով։ Նա բավականին լավ կապեր ուներ, և նա զանգահարում է Մենֆիս՝ «Sun Records» ստուդիայի սեփականատիրոջը, որտեղ ձայնագրվել էին Էլվիս Փրեսլին և այլ հայտնի երաժիշտներ[22]: Հեռախոսով լսելով ձայնագրությունները Ֆիլիպսը Ռոյին առաջարկում է խմբի հետ տեղափոխվի ստուդիա, որպեսզի լսի նրանց։ «Ooby Dooby» կոմպոզիցիան բացահայտեց երաժիշտների տաղանդը. կիթառային տեխնիկայի կարգավորումը և օպրերային բալկանտոն, որը էապես տարբերվում էր նրանց երաժշտությունից, որից հետո նրանք աշխատում են Ֆիլիպսի հետ[23]: «Ooby Dooby»-ի հեղինակները Տեխասի ուսանողական ակումբից էին՝ Լի Մուրը և Դիկ Պենները, գրել են 1955 թվականին, և որոշել են նվիրել իրենց ընկերոջը՝ Ռոյ Օրբիսոնին[11]: 1596 թվականին Ֆիլիպսը խզում է պայմանագիրը խմբի հետ։ Փոխվում է խմբի կազմը, խմբի անունը դնում են «The Teen Kings», և նրանք սկսում են կրկին երգել ակումբներում, որտեղ կատարում էին ռոքնռոլի հիթեր։ «The Teen Kings»-ը հյուրընկալվում է Սոննի Ջեյմսի, Ջոնի Հորտոնի, Կարլ Պերկինսի և Ջոնի Քեշի մոտ։ Էլվիս Փրեսլիի երաժշտության ազդեցության տակ, երաժիշտները իրենց համերգային ծրագրերի մեջ ներգրավել են Էլվիսի երգերը[24]: Առաջին սինգլը, որը ձայնագրվել է «Sun Records»-ում, եղել է «Ooby Dooby»/«Go! Go! Go!» սկավառակը։ «Ooby Dooby»-ը 1956 թվականին գրավել է փոփ չարթի 59-րդ հորիզոնականը։ Սինգլը լավ վաճառվել է և տեղ է գտել հիթ շքերթում՝ շրջանառվելով շուրջ 200 հազար օրնակով։ 1956 թվականի հունիսին «The Teen Kings»-ը մասնակցում է Էդ Սալլիվանի շոուին, որտեղ «Ooby Dooby» երգը։ Հաջորդ սինգլերը, որոնք ստեղծվել էին «Sun Records» լեյբլում («Go Go Go (Down the Line)», «Rockhouse», «Sweet and Easy to Love») հիթ շքերթին չեն մասնակցում, իսկ «The Teen Kings»-ի պառակտումից հետո, այն գոյատևում է մոտ հինգ տարի[19]: Ռոյը որոշում է մնալ Մեմֆիսում և սկսել ձայնագրվել այստեղ՝ ստուդիական երաժիշտների հետ։ Շուտով նա իր 16-ամյա ընկերուհու՝ Կլոդետ Ֆրեդի հետ տեղափոխվում է։ Երիտասարդները բնակություն են հաստատում Սեմ Ֆիլիպսի տանը, որտեղ քնում են տարբեր սենյակներում։ Սեմ Ֆիլիպսի պնդումով նա քայքայում է խումբը և սկսում է ձայնագրել և թողարկել սոլո ալբոմներ։ Հենց այդ ժամանակ Ռոյը սկսում է գրել ռոմանտիկ բալլադներ, որն առաջացնում է Ֆիլիպսի դժգոհությունը և նա պահանջում է ռոքնռոլի արտիստ[25][26]: Հարկ է նշել, որ Օրբիսոնը միշտ հակված էր կատարելու բալլադներ։ Օրինակ, նրա առաջին բալլադներից մեկը՝ «The Clown» (հայ․՝ Ծաղրածու), արժանացել է «Sun Records»-ի պրոդյուսեր Ջեք Կլեմենտի դրական վերաբերմունքին։ Հայտնի է, որ դրանից հետո Կլեմենտը լսելով երգը, Օրբիսոնին խոստովանել է, որ ինքը չէր կարող երգել այնպես ինչպես նա[27]: 1957 թվականին տեղի է ունենում Ռոյ Օրբիսոնի ամուսնութոյւնը Կլոդետ Ֆրեդիի հետ։

«Sun Records»-ում արտիստի առաջին հաջողությունը եղել է «Ooby Dooby» երգը, որը թողարկվել է 1956 թվականի ամռանը։ Այն գրավել է 59-րդ հորիզոնականը ազգային հիթ շքերթում։ Այդ ժամանակ խումբը ստանում է լավ վճար և Ռոյը իր համար գնում է «Կադիլակ»[5]: 1958 թվականի հաջորդ ամիսների ընթացքում Ռոյը գործնականորեն չէր երևում[28]: Նրա մեքենան վերցնում են վճարումներ չկատարեկու համար։ Ընթացիկ ֆինանսական կարիքները ծածկելու համար Ռոյը ստիպված էր պարտքով գումար վերցնել հարազատներից և ընկերներից[29]: Մյուս սկավառակները, որոնք թողարկվել էին «Sun» լեյբլում, լուրջ հաջողությւններ չեն ունենում և այդ պատճառով Օրբիսոնը սկսում է երգեր գրել այլ կատարողների համար[22]: Նրանց ամենահայտնի երգը «Claudette» կոմպոզիցիան էր, որը Ռոյը նվիրել էր իր առաջին կնոջը։ Այս երգը քավեր տարբերակով թողարկել է հայտնի «The Everly Brothers» խումբը, որը այն զետեղել է իր «All I Have To Do Is Dream» սինգլի հաջորդ կողմում։ Երգը գրավել է Դոն և Ֆիլ Եվերլիների ուշադրությունը, որը տեղադրված էր նրանց նոր սինգլում և 1958 թվականին դարձել էր Մեծ Բրիտանիայի հիթերից մեկը։ Հաջորդ երկու երգերը Օրբիսոնը թողարկել է Բադի Հոլլի և «The Crickets»-ի հետ՝ իր դեբյուտային ալբոմում։ Որոշ ժամանակ անց նա վիճաբանում է Սեմ Ֆիլիպսի հետ։ Կոնֆլիկտի պատճառը այն էր, որՖիլիպսը ուզում էր փոխել առաջին LP-ալբոմի՝ «Roy Orbison at The Rockhouse»-ի, գործիքավորումը։ Տարրաձայնությունները հասցնում են նրան, որ արդյունքում Օրբիսոնը լքում է «Sun Records» լեյբլը։ Դրանից հետո Ռոյը որոշ ժամանակ աշխատում էր «Acuff-Rose Music» ընկերությունում՝ որպես նահանգային ձայնագրիչ[30], իսկ 1958 թվականին սկսու մէ ձայնագրվել «RCA Records» լեյբլում։ Նրա ամենաառաջին երգը՝ «RCA» լեյբլում, լինում է հայտնի երաժիշտ-կատարող Ֆելիս Բրայանտի «Seems to Me» հայ․՝ Ինձ թվում է երգը։ Այն թողարկվում է «Almost 18» սինգլի «Բ» կողմում։ Բրայանտը անձամբ ծանոթ լինելով Օրբիսոնին, նրա մասին հիշում է. «Դա երկչոտ, ամաչկոտ երեխա էր, որը ցնցեց երաժշտական հասարակությունը: Ես հիշում եմ նրան երգելու ժամանակ՝ մեղմ, գեղեցիկ»[31]: Մի քանի անհաջող սինգլերի փորձերից հետո «RCA Victor»-ում՝ լքում է լեյբլը, և 1959 թվականին՝ Չետ Ատկինսի խորհրդով մտնում է «Monument Records» լեյբլ։ Այստեղ ամբողջ ուժով բացահայտվում է Ռոյի տաղանդը՝ որպես վոկալիստ[4]:

1959. պայմանագիր «Monument Records»-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյբլի գլուխ Ֆրեդ Ֆոսթերը երաժիշտներին ազատ գործողությունների իրավունքն է տալիս և թույլատրում է Օրբիսոնին լիովին փորձեր անի ձայնի հետ։ Արդյունքը լինում է համրյա սիմֆոնիկ գործիքավորումը, որը Օրբիսոնը կատարում է ժամանակակիցների ֆոնի վրա[32]: Նաշվիլում առաջին ձայնագրական փորձերից հետո նա ձայնագրում է մի քանի երգեր, որոնք հրաժարվում է թողարկել «RCA Records» լեյբլում. «With The Bug», «Paper Boy» և «Pretty One»: Այդ տարի երաժիշտի անձնական կյանքը դժվար է դասավորվում. նա տալիս է շատ կենդանի համերգներ՝ այդտեղ ապրելով կնոջ և երեխայի հետ։ Նա հաճախ ստիպված էր մենության տեղեր փնտրել, որի պատճառով շատ դեպքերում Ռոյը իր երգերը գրում էր ավտոմեքենայի մեջ։ 1959 թվականին ճակատագիրը Օրբիսոնի մետ է բերում երաժիշտ Ջո Մելսոնին: Ռոյ և Ջո զույգով գրվում է մի քանի տասնյակ պոպուլյար երգեր, որոնցից առաջինը եղավ «Uptown»-ը, որը թողարկվեց սինգլի առաջին կողմում՝ հենց այդ նույն տարի։ Այս երգը հիթ շքերթներում բարձր հորիզոնականներ չի գրավում, բայց այն վաճառվում է ավելի շատ օրինակով, քան Օրբիսոնի նախորդ մյուս երգերը[19]: Ձայագրությունների ժամանակ Ռոյին առաջին անգամ թույլ են տալիս օգտագործել լարային երաժշտական գործիքներ, ինչը նրան շատ է դուր գալիս[33]: Հետագայում Մելսոնը հիշում էր. «Մենք մնում էինք ստուդիայում և լսում էին պատրաստ կրկներգերը, և նրանք մեզ թվում էին երկրի ամենաաստվածային երգերը»[11]: Այդ հաջողությունը հետագայում թույլ է տալիս Օրբիսոնին կնքել պայմանագիր քաղաքի ամենահեղինակավոր գիշերային ակումբի հետ։

Ռոքնռոլի զարգացումը շատ արագ էր տեղի ունենում, բայց իր սպառման եզրին կրկին արագ էր մոտենում. Լիթլ Ռիչարդը լքում է փոփ երաժշտությունը արդեն 1957 թվականից՝ իր առաջին հաջողությունից երկու տարի անց։ Էլվիս Փրեսլին երկու տարով զորակոչվում է բանակ և վերադառնալով զբաղվում է բացառապես կինոկարիերայով, Բադի Հոլլին, Ռիչի Վալենսը և Էդդի Կոկրանը մահանում են 1959-60 թվականներին, իսկ Չակ Բերրին դատապարտվում է բանտարկության։ Մյուս երաժիշտները սկսում են սովորել օտար ոճեր (քանթրի, ռիթմ ընդ բլյուզ և այլն)։ Շատ երաժիշտների առևտրական հաջողությունները մեծանում են ռոքնռոլի հաշվին, սակայն երաժշտական զարգացումը քիչ է տեղի ունենում։ Եռանդուն երկրպագուների բազմությունը, հափշտակված կրկնում էր հեշտ և գրավիչ բառերը և երաժշտությունը, իսկ էլեկտրաակուստիկ գործիքները երգերին տալիս էին ավելի դինամիկություն[34]: Փոփ երաժշտությունը դառնում է երիտասարդների ցանկացած իշխանությունից թվացյալ ազատվելու եղանակը, քաղաքական և հասարակական կարգերից, կյանքի ամուր պատկերը[34]: Այն պարուրում է երիտասարդ մարդկանց ցանկությունները և նրանք հրաժարվում են հարմարավետ երկրից, ստանդարտացված հարմարություններից կյանքի, կշռադատված ցանկությունների զսպվածությունից և այն ամենից ինչը վերաբերվում է նորմալ բուրժուական բարեկեցությանը[34]: 50-ականների ռադիոկայանների մեծ մասը հեռարձակում էր ռոքնռոլի պոպուլյար կատարողների երգերը, այդպիսով դուրս մղելով էստրադային երգիչներին և սիրողական կուռքերը՝ կատարելով դեռահասների ողբերգությունները («Teen Angel», «Endless Sleep»)[35]:

1960-1964. հյուրախաղեր The Beatles-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբիսոնը 1967 թվականին

«Come Back to Me My Love» և «Come Softly to Me» երգերի թողարկումից հետո՝ 1960 թվականի ապրիլին, Օրբիսոնը և մելսոնը գրում են «Only The Lonely» երգը, որը դառնում է Ռոյի առաջին հայտնի հիթը։ Երգը թողարկվել է «Here Comes that Song Again» սինգլի «Բ» կողմում։ Այդ գրավում է երկրորդ տեղը՝ ամերիկյան, և առաջին տեղը՝ անգլիական, հիթ շքերթում։ «Only the Lonely» ստուդիայում առաջին երիգի թողարկումով պարզվեց նրա ձայնի հզորությունը և ունիկալությունը[36]: Սկզբում Ռոյը և Մելսոնը որոշել էին վերցնել Էլվիս Փրեսլիի և «The Everly Brothers»-ի երգերը, բայց հետո նրանք հրաժարվում են այդ երգերը վերցնել իրենց երգացանկում, որի արդյունքում երգը կատարեց Ռոյը։ Ըստ ականատեսների հիշողությունների, երբ Փրեսլին առաջին անգամ լսեց «Only the Lonely»՝ Ռոյի կատարմամբ, նա գնեց սկավառակների մի ամբողջ հավաքածու, որպեսզի նվիրի ընկերներին[37]: Ջոն Լենոնը ռադիոյով լսելով «Only The Lonely»-ն՝ գրում է «Please Please Me» երգը։ «Please» բառի կրկնակի ձևը Ջոնի մտքում հղացավ այն ժամանակ, երբ նա լսեց Բինգ Քրոսբիի «Խնդրում եմ լսիր իմ խնդրանքները» երգը[38]: Ինչպես գրում է երաժիշտի կենսագիր Ալան Կլեյսոնը, երգի ֆալցետում Օրբիսոնը կարողացել է վերցնել ամենաբարձր նոտաներից մեկը՝ սոլ-դիեզը, որը «դուրս է եկել նրա կոկորդից, և նույնիսկ ավելի խորքից»[39]: Ֆոստերը հիշում է. «Նա արեց դա և բոլորը զարմանքից քարացել էին: Մինչև հիմա երբեք նման բան չէի լսել»[11]: Պարզվեց, որ Ֆրեդ Ֆոստերը հեռատես է. Ռոյը տիրապետում էր ոչ միայն դիապազոնին, բայց և անհավանական ուժով անելիք չուներ դեցիբելի հետ[36]: Մելսոնը հանդիսանում էր Անիտի Քեր վոկալային խմբի դիրիժորը, նա երգում էր «դամ-դամ-դամ-դամմի-դու-ուա» երաժշտությունը[36]: Բայց երգչի փխրուն ձայնը անսովոր էր, ինչ որ տեղ նաև ծանր, որով կատարում էր երիտասարդական բալլադներ, որոնցից մի քանիսը մնացել էին երգչախմբի ետին պլանում։ Այդ ժամանակ Ֆոստերը և ստուդիական ձայնառեժիսոր Բիլլ Պորտերը Օրբիսոնին արգելափակում են բաճկոնի և վերարկուի հետ[36]: Այդպես նրանք մեծացրել են ստուդիայում մեկուսացված ձայների քանակը և Պորտերը «գործածել է» վոկալը ավելացնում է խտությունը ռեվերբերացիայի շնորհիվ։ 1960 թվականի ամռանը «Բիլլբորդ»-ում «Only The Lonely» երգը գրավում է երկրորդ հորիզոնականը, որից հետո Օրբիսոնը ու Ֆոստերը տեղափոխվում են Նաշվիլ[36]: 1999 թվականին երգը նրանց երաժշտական մրցանակ է բերում՝ Ձայնագրությունների մշակույթի և գիտության ազգային ակադեմիայի կողմից, իսկ 2004 թվականին այն «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը, ըստ Rolling Stone ամսագրի»-ում գրավում է 232-րդ հորիզոնականը։ 1961 թվականին րբիսոնը ավարտում է իր շրջագայությունը ԱՄՆ-ում՝ Պետսի Քլայնի հետ, և Դիկ Քլարկի կողմից ստանում է հրավեր՝ մասնակցելու «American Bandstand» երաժշտական շոուին։ Հետագա սինգլերը, որոնք գրել են Օրբիսոնը և Մելսոնը հիթ շքերթներում ունենում են հաջողություններ. «Blue Angel» (1960 թվական, ԱՄՆ՝ 9-րդ հորիզոնական, Անգլիա՝ 11-րդ), «Leash» (1962 թվական, ԱՄՆ՝ 25-րդ հորիզոնական), «Blue Bayou» (1963 թվական, ԱՄՆ՝ 5-րդ հորիզոնական, Անգլիա՝ 3-րդ) «Claudette» և «I’m Hurtin'» (1961 թվական, ԱՄՆ՝ 25-րդ հորիզոնական)[40]: 1988 թվականին «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում Ռոյը հիշում էր. «Ինձ դուր է գալիս իմ սեփական ձայնի հնչողությունը և ես կարծում եմ, որ երբեք ոչինչ չի փոխվի և ես կշարունակեմ երգել՝ ինչպես հիմա: Մտածում եմ, որ ինչ որ տեղ «Ooby Dooby» և «Only the Lonely»» երգերի աշխատանքների ժամանակ իմ ձայնը լավ է հնչել»[41].

1963 թվականին արտիստը շրջագայում է շատ երկրներով՝ մասնակցում է համերգների Ավստրալիայում և Կանադայում, երկու նգամ համերգային ծրագիր է ունենում Իռլանդիայում և Նոր Զելանդիայում: Օրբիսոնը այստեղ շրջագայում է «The Beach Boys» խմբի հետ՝ 1964 թվականին, և «Rolling Stones»-ի հետ՝ 1965 թվականին[42]: Վերջին շրջագայության մասին հետագայում Օրբիսոնը հիշում է. «Ոչ մեծ հնդիպումից հետո, դրա փոխարեն նրանք ինձ նվիրեցին արծաթե պորտիսիգար՝ «From The Rolling Stones To Ooby Dooby» գրվածքով»[36]: 1965 թվականին վերջանում է պայմանագիրը «Monument Records»-ի հետ և Օրբիսոնը պայմանագիր է կնքում «MGM Records» մեծ լեյբլի հետ, որ անմիջապես ազդի իր ձայնագրությունների մակարդակի վրա[25]: 1965 թվականին այստղից Օրբիսոնը ընտանիքի հետ տեղափոխվում է Նաշվիլ և ստուդիայում վերադառնում է ձայնագրման գործին[25]: Այդ ժամանակ նա գրում է «Running Scared» երգը (հայ․՝ Վազեցի առանց ետ նայելու) երգը. մի էմոցիոնալ խոցելի մարդու պատմություն, որը կորցրել է իր սիրելի կնոջը։ Իր կառուցվածքով այն զգալիորեն տարբերվում էր նրա նախորդ գրած գործերից։ Դրա մեջ մտնում էր հայտնի դասական «Բոլերո» ստեղծագործության ռիթմը, որը գրել էր հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելը: Ի հակադրություն դասականին նա վերցրել է 4/4 չափը՝ նրան տալով «լատինական երաժշտության» հնչողություն[36]: Ստուդիայում երգի ձայնագրությունը պետք է մասնակցեր նվագախումբը և տեղեկացրել իէն նրան, որ երաժիշտը ստիպված է երգել սովորականից ավելի բարձր, որովհետև նվագախումբը չէր կարող երգել նրա նման ցածր[43]: «Running Scared» երգը գլխավորում է հիթ շքերթները։ Գործնականում նրա անխափան, հաջող սկավառակները շարունակվում են՝ «Dream Baby», «Working For the Man», «In Drеams», «Blue Bayou», «It’s Over», «Lana» և նրա ամենահայտնի գործը՝ «Oh, Pretty Woman», որը 1964 թվականին վաճառվել է յոթ միլլիոն օրինակով[36]: 1990 թվականին Օրբիսոնը «Oh, Pretty Woman»-ի համար թողարկում է լիցենզիա՝ «Սիրունիկը» ֆիլմի համար։ Այդ հաջողված, ռոմանտիկ կատակերգության անվանումը՝ որտեղ խաղում են Ռիչարդ Գիրը և Ջուլիա Ռոբերտսը, ընտրվել է հենց այս երգի պատճառով[44]:

«Oh, Pretty Woman» երգը ոչ միայն լավագույն անհատական կենսագրություն է, այլ նաև ռոք դարաշրջանի ամենահայտնի և ամենաճանաչված երգը[22]: 1964 թվականին երգը հրապարակվում է Միացյալ Նահանգներում, մի քանի ամիս անց Մեծ Բրիտանիայում, իսկ հետո արդեն մի քանի տասնյակ երկրներում[22]: Այն միշտ դարձել է համար մեկ հիթը այն երկրում, որտեղ թողարկվել է։ Մի քանի ամիս անցէ 1964 թվականի վերջին, «Oh, Pretty Woman» երգը ընկնում է ավելի քան յոթ միլլիոն երաժշտասերների ձեռքը՝ ամբողջ աշխարհից[22]: Կայտառ գոռոցները առաջին կրկներգից հետո Օրբիսոնը պարտքով տվել է Բոբ Հոուպի ֆիլմին, իսկ ածականը («Mercy!») օգտագործել է նրա համար, որովհետև չի կարողացել բարձրանալ այդ նոտան[45]: Պատմությունը պատմում է, որ Ռոյը և իր գործընկեր Բիլլ Դիզը նստել են Ռոյի տանը և կատարել են այդ երգը։ Երաժշտությունը փնտրելու ժամանակ նրանք նվագել են ամեն բան ինչ փչել է մտքներին։ Երբ Օրբիսոնը երգում էր «Pretty woman walking down the street» ֆրազան, Բիլլ Դիզը ռիթմը պահում էր սեղանի վրա։ Նա վառ պատկերացնում էր իր կնոջը՝ դեղին շրջազգեստով և կարմիր կոշիկներով, ինչպես էր նա կտտացնում իր կրունկները գետնի վրա։ Երբ Կլոդետը եկավ տուն արդեն երգը պատրաստ էր[44]: Երգը գրվեց ուրբաթ օրը։ Հաջորդ ուրբաթ օրը Օրբիսոնը այն թողարկում է, իսկ մյուս շաբաթ այն լուս է տեսնում սկավառակի վրա[44]: 1964 թվականին երգը գլխավորում էր ԱՄՆ-ի հիթ շքերթը, որտեղ մնաց 14 շաբաթ, իսկ Մեծ Բրիտանիայում երգը հիթ շքերթի գլուխ մնաց 18 շաբաթ։ 2004 թվականին «Rolling Stone» ամսագիրը «Oh, Pretty Woman» երգին շնորհել է 222-րդ հորիզոնականը՝ «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» նոմինացիայում։

1963 թվականի ապրիլին, երբ թողակում է «In Dreams» սինգլը, Ռոյը համաձայնում է փոխարինել Դուեյն Էդդին՝ Անգլիայի շրջագայության ժամանակ[36]: Այդ ժամանակ Ռոյ Օրբիսոնի խմբի կազմի մեջ են մտնում Բոբբի Գոլդսբորոն (կիթառ) և Դյուի Մարտինը (հարվածային) (վերջինս դուրս էր եկել «Buffalo Springfield» խմբի կազմից)։ Այդ ժամանակահատվածում Ռոյ Օրբիսոնի լավ աշխատանքի համար մասնագետները կարծում են, որ 1960-1964 թվականները եղել են նրա հաջողության գագաթնակետը՝ բնութագրվում է ռոմանտիկ թեմաներով, բացի այդ երգիչը գտնում է ճանապարհ իր ձայնը ավելի էֆֆեկտային ձևով ներկայացնելու համար[23]: Ժամանելով Անգլիա, մի լոնդոնյան փողոցի վրա՝ մինչ սրահը, նա տեսնում է մի պաստառ, որի վրա գրած էր, որ մի երիտասարդ խումբ՝ «the Beatles»-ը նույնպես համերգ կտա նրանց հետ։ «Իսկ ովքե՞ր են այս the Beatles-ը» մտածեց Օրբիսոնը։ Նրա հետևի շարքից ինչ-որ մեկը պատասխանում է. «Ես նրանցից մեկն եմ՝ Ջոն Լենոնը»: Նրանք ծանոթանում են և Լենոնը շարունակում է քայլել Լոնդոնով՝ Օրբիսոնի հետ։ Հետո Լենոնը հասկանում է, որ Օրբիսոնը ուզում է տեսնել երեք առարկա. Անգլիայի ռազմական պատմության թանգարանը, որտեղ մեկ օր են անցկացնում, Լոուրենս Օլիվիեի և Չերչիլի թանգարանները[46]: Այդ երեկո՝ համերգից առաջ, ձայնավարժության ժամանակ նա հրավիրում է Ջոն Լենոնին և Բրայան Էփսթեյնին: Նրանք մտածում են վիճարկել կատարումների կարգը և առաջարկում են, որ Ռոյը խոսի համերգի սկզբում։ Օրբիսոնը համաձայնվում է։ Երեկոյան, համերգի ժամանակ նա տպավորել է հանդիսատեսին՝ բնորոշ արտահայտիչ վարքագծով։ The Beatles խմբի անդամները ետնաբեմում ապշած սպասում էին Օրբիսոնի հայտարարությանը[47]: Համերգի ավարտից հետո Ռոյը հեռանում է բեմից, սակայն ամբեխը սկսում է վանկարկել. «Մենք Ռոյին ենք ուզում: Մենք Ռոյին ենք ուզում»: Արդյունքում Օրբիսոնը արժանանում է հանդիսատեսի հզոր ծափահարություններին՝ 14 անգամ։ Ըստ ականատեսների հիշողությունների, որպեսզի Օրբիսոնին հեռացնեն բեմից Մաքքարթնին ու Լենոնը բռնում են նրա ձեռքերից և թույլ չեն տալիս, որ մնա բեմի վրա։ Օրբիսոնը դիմադրում էր, իսկ Լենոնը ֆշշացնում էր. «Yankee, go home!»[36]: Դրանից հետո Ռինգո Սթարը հիշում էր. «Ռոյից հետո դժվար էր խոսելը: Նա ամբողջ դահլիճին բահի նման դրել էր ուսին, իսկ նրանք լաց էին լինում և պահանջում էին, որ նրանց ազատ արձակի՝ կրկին ու կրկին: Գլազգոյի համերգի ժամանակ մենք կանգնել էինք ետնաբեմում և լսում էինք ծափահարությունները, որոնք պարգևում էին նրան: Նա ուղղակի կանգնել էր այնտեղ, երգում էր և նույնիսկ չէր շարժվում՝ ոչինչ»[48]: Օրբիսոնը հատուկ հոգևոր նմանություն էր զգում Լենոնի հետ, բայց նա բավականին լավ բարեկամական հարաբերություններ էր հաստատել Ջորջ Հարրիսոնի հետ։ Հարկ է նշել, որ Օրբիսոնի սկավառակները ակտիվորեն մասնակցում էին բրիտանական հիթ շքերթներին՝ լիվերպուլյան քառյակի հետ գրված երգերով[49]: Օրինակ, նրանց «In Dreams» ալբոմը մտնում է բրիտանական չարթի մեջ 1963 թվականի նոյեմբերին՝ «With The Beatles» ալբոմի հետ միաժամանակ։ The Beatles-ի ալբոմը մնում է երաժշտական հիթ շքերթում 51 շաբաթ, իսկ Օրբիսոնինը՝ 57 շաբաթ։

1965-1969. կարիերայի անկում և անձնական ողբերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդետ և Ռոյ Օրբիսոններ

Այն ինչ ես անում եմ կոչվում է գոյատևում: Ես փորձում եմ դուրս գալ դեպրեսիայից և շփոթությունից՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի կրկին ոտքի կանգնեմ: Ես բավարան ձայնագրություն չէի ունենա, ես ուղղակի չէի համապատասխանում ստուդիայի խիստ պահանջներին: Այսինքն ես դեմ չեմ արվեստագետներին, որոնք միայն երգում են: Բայց ինչ-որ մեկը, ով գրում է երգեր, գործիքավորում դրանք և երգում է... Ահա թե ես ինչով եմ սովոր սբաղվել: Մի որոշ ժամանակ ես չէի կարողանում հաշտվել այդ ամենի հետ:
«Los Angeles Times»[36]

«Oh, Pretty Woman»-ի թողարկումը դառնում է Օրբիսոնի կարիերայի գագաթնակետը՝ 1960-ական թվականներին։ հենց այդ ժամանակ երաժիշտը շատ էր շրջագայում և թողարկում էր նոր ստուդիական ալբոմներ։ Այդ նույն տարում Օրբիսոնի կյանքում էական փոփոխություններ են տեղի ունենում. 1964 թվականին նա բաժանվում է կնոջից՝ դավաճանության պատճառով։ Նրանց հաշտեցումը տեղի է ունենում 1965 թվականի օգոստոսին, սակայն դա երկար չի տևում. 1966 թվականի հունիսի 6-ին Կլոդետը ավտովթարի է ընթարկվում՝ նրա մոտոցիկլը բախվում է բեռնատարին[49], իսկ նրա 1968 թվականի սեպտեմբերի 16-ի համերգային շրջագայության ժամանակ՝ անգլիական Միդլենդս քաղաքում, նրան հաղորդում են այն մասին, որ նրա երեք որդիներից երկուսը՝ Դեվայնը (ծնվ. 1958) և Էնտոնին (ծնվ. 1962) մահացել են հրդեհի ժամանակ՝ Նաշվիլի իրենք ագարակում[19]: Այդ ժամանակ Ուեսլի Ռոուզը՝ Օրբիսոնի ժամանակավոր մենեջերը, պնդում է «Monument Records» լեյբլից դուրս գալու և «MGM» լեյբլ մտնելու մասին։ Ռոուզը կարծում էր, որ դա անհրաժեշտ է, որպեսզի երաժիշտը Էլվիս Փրեսլիի նման չսկսի զբաղվել կինոկարրիերայով։ Հայտնի է, որ Օրբիսոնը մեծ կինոման էր և կարող էր օրվա մեջ երեք ֆիլմ դիտել[50]: Փոփոխության է ենթարկվում նաև երաժշտությունը. 1964 թվականի փետրվարին ԱՄՆ-ում սկսվում է նոր ժամանակաշրջան՝ «բրիտանական գրոհ», որը նոր փուլ է դառնում ռոք պատմության մեջ[51]: Այդ դեպքից հետո նա մեկնում է ԱՄՆ-ից և բնակություն է հաստատում Արևմտյան Գերմանիայում՝ որդու՝ Ուեսլիի հետ։

Կնոջ մահից հետո նա հասկանում է, որ չի կարող երգեր գրել և այդ պատճառով ամբողջովին նվիրվում է համերգներին և նկարահանում է իր սեփական ֆիլմը՝ «Ամենաարագ կիթառը ամբողջ կյանքում» (անգլ.՝ The Fastest Guitar Alive), որտեղ կատարում է գլխավոր դերերից մեկը[19]: Սկզբում որոշվել էր, որ ֆիլմը պետք է լինի դրամատիկ ժանրում, սակայն այն նկարահանվեց որպես կատակերգություն[52]: Օրբիսոնի հերոսը ամերիկյան հետախույզ էր, որը նպատակն էր պահպաներ Ֆեդերալ բանակի ոսկիները։ Հերոսի միակ զենքը կիթառն էր, որը վերափոխվում է հրացանի։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆիլմի համար Օրբիսոնը գրել է մի քանի սաունդթրեք. «The Fastest Guitar Alive», «Rollin' On», «Whirlwind», «Pistolero», «Medicine Man», «River» և «Good Time Party»[14]: Չնայած նկարահանման համար պահանջվող դրամական ձախողումներին և բացասական մեկնաբանություններին՝ Օրբիսոնը հաճույքով է նկարահանվել ֆիլմում։ «MGM» կինոընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն նա ուներ հինգ նկարահանման իրավունք, սակայն նա օգտագործեց միայն մեկը[53][54]: Կինոյի ասպարեզում մի քանի անհաջող փորձերից հետո նա մտաշում է սկսել համագործակցությունը ընկերոջ հետ՝ համահեղինակ Բիլլ Դիզի, որի հետ ծանոթացել էր Տեխասում։ Դիզի հետ համագործակցության ընթացքում գրում երգեր. «It’s Over» (1964), «Born On The Wind» (1964), «Ride Away» (1965), «Communication Breakdown» (1966) և «Oh, Pretty Woman»: Երգերի մեծ մասը Մեծ Բրտանիայում ունենում են մեծ հաջողություններ։ Այդպես է նշում «Billboard» ամսագիրը.

68 շաբաթվա ընթացքում՝ սկսած 1963 թվականի օգոստոսի 8-ից, Ռոյ Օրբիսոնը դարձավ միակ ամերիկյան արտիստը, որի սինգլերը գլխավորում են Մեծ Բրիտանիայի երաժշտական հիթ շքերթների աղյուսակները։ Նա դա արել է երկու անգամ. «It’s Over» (1964 հունիսի 25) и «Oh, Pretty Woman» (1964 հոկտեմբերի 8) երգերով։[55]

— Էլլի Էմբյորն, «Dark Star: The Roy Orbison Story», 1990

Ռոյի բացակայության ժամանակ՝ 1967 թվականին, «MGM Records»-ում թողարկվում է «Roy Orbison Sings Don Gibson» և «Hank Williams the Roy Orbison Way» սկավառակները՝ Հենկ Ուիլյամսի և Դոն Գիբսոնի տրիբյուտ ալբոմի երգերով, բայց դրանք ունկնդիրների մոտ հաջողություն չեն ունեցել։ Երաժիշտը շատ ցավագին է նշում այդ անհաջողության մասին. «Ես չգիտեի թե ինչ է, թե ինչի մեջ եմ ներգրավված: Ես մի տեղում կանգնել էի ինչպես ծառ, որի շուրջը հարվածում էին քամիները, տարվա մի եղանակը փոխարինում է մյուսին, իսկ դու դեռ կանգնած ես և շուրջդ հանկարծ ծաղկում են ծառերը»[56]: Չնայած աշխատանքի դժվարություններին՝ երաժիշտը ֆինանսական խնդիրներ չի զգացել։ Տարիներ անց նա կատարում է անշարժ գույքի շահավետ ներդրումենր, որը թույլ է տվել նրան կուտակել դրամակն միջոցներ։ 1968 թվականի հուլիսի վերջին լինելով անգլիական Լիդս քաղաքում նա ծանոթանում է գերմանացի լրագրողուհի Բարբարա Աննա Մարի Վիլհոննեն-Յակոբի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում գիշերային ակումբում, որտեղ ռոյը գնացել էր ընկերների հետ։ Նա 17 տարեկան էր, իսկ Ռոյը 32: Նրան սիրում էին միմյանց և միասին վերադառնում են ԱՄՆ, որտեղ տեղի է ունենում նրանց ամուսնությունը՝ 1969 թվականի մարտի 24-ին։ Նրանք Հենդերսոնվիլլում տուն են կառուցում՝ այդտեղ ընդամենը մեկ թաղամաս էր, և որտեղ տարիներ անց ծնվում են նրանց երեխաները[19]: Այդ կապից ծնվում է երկու երեխա՝ Ալեքսանդրը (ծնվ. 1970) և Ռոյ Օրբիսոն կրտսերը (ծնվ. 1974)[57]:

1970-1974. քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Օրբիսոնին կարիերան անկում է ապրում։ Նրա ալբոմները վատ են վաճառվում, ինչը ստիպում էր կասկածի տակ դնլ երաժիշտի տաղանդը[58]: Հեղինակ Պիտեր Լեմենը առաջարկում է, որ Օրբիսոնի հանկարծակի անհայտանլը երաժշտական ասպարեզից կարող է առեղծված-հանելուկ դառնալ երաժշտի անձնական կյանքում։ Լեմենը գրում է. «Քանի որ դա երբեք պարզ չի եղել, թե ուր է այն գալիս, նույնիսկ չեմ մտածել դրա մասին, որտեղ նա կարող է անդունդը գլորվել: Նա ուղղակի աննկատ գնաց»[59]: Չնայած 70-ականների հարաբերական հանգստին և առողջական խնդիրներին, 80-ականների սկզբին Օրբիսոնը շրջագայում է «The Eagles» խմբի հետ[23], իսկ նրա երգերը ձայնագրվում են մի քանի քավեր տարբերակներով և ունենում են հաջողություններ տարբեր երկրների հիթ շքերթներում։ Նրա երգերի առավել հայտնի քավեր տարբերակներից են. Սոննի Ջեյմս՝ «Only the Lonely» (1969, ԱՄՆ, առաջին հորիզոնական), Լինդա Ռոնստադտ՝ «Blue Bayou» (1977 թվական, ԱՄՆ, երրորդ հորիզոնական; Մեծ Բրիտանիա, երեսունհինգերորդ հորիզոնական[60]), Դոն Մաքլին՝ «Crying» (1980 թվական, ԱՄՆ, հինգերորդ հորիզոնական; Մեծ Բրիտանիա, երրորդ հորիզոնական)[61], Գլեն Քեմպբելլ՝ «Dream Baby (How Long Must I Dream)»[62]: Բրյուս Սպրինգստինը՝ ռոյի երկրպագուներից մեկը, ներկայացնում է Օրբիսոնի երգերով համերգ տալու իր սովորույթը՝ ըստ 1973 թվականին MGM ընկերության հետ կնքած պայմանագրի, որի հետ նա չուներ հարաբերություններ։ Նա ստորագրում է մեկ տարվա պայմանագիր «Mercury Records»-ի հետ, իսկ 1974 թվականին նրա երկու երգերը հասնում են ոչ վատ արդյունքի. «Penny Arcade» երգը գրավում է առաջին հորիզոնականը Ավստրալիայում, իսկ «Too Soon To Know»-ը՝ երրորդ հորիզոնականը Անգլիայում: 1976 թվականին նա վերադառնում է «Monument Records» լեյբլ և մտածում է ակտիվ համերգային գործունեությունը վերսկսելու մասին՝ մեկնում է Ավստրալիա, Ասիա, Եվրոպա, Հեռավոր Արևելք[19]: Այդ տարի Լաս Վեգասում տեղի ունեցած վերջին համերգից հետո Էլվիսը նրան ներկայացնում է հանրությանը, և ասում է, որ նա շատ հայտնի երգիչ է։ 1979 թվականին Ռոյը իրազեկ է պահում Էլվիսին «Hound Dog Man» երգի մասին և համերգին կատարում է այդ երկու երգերը՝ Էլվիսի պատվին[63]: 1978 թվականին Օրբիսոնը երգ է գրում Էլվիսի կյանքին նվիրված, փաստավավերագրական ֆիլմի՝ «Կենդանի լեգենդ»-ի համար։ Որոշ ժամանակ անց ֆիլմը դուրս է ԱՄՆ-ի կինոթատրոններում[64]:

1987. վերադարձ և «The Traveling Wilburys»[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբիսոնը Նյու-Յորքում՝ 1987 թվական

80-ականների սկզբին Օրբիսոնի համար ակնհայտ վերելք էր սպասվում, պերգևատրվում է «Գրեմմի» մրցանակով՝ «That Lovin' You Feelin' Again» երգը Էմիլի Հարրիսի հետ քնթրի ոճում կատարելու համար[25]: Արտիստը շարունակում է շրջագայել, ձայնագրում է նոր երգեր «Class Of' 55» նախագծի շրջանակներում՝ «Sun Records»-ի իր ընկերների հետ, որոնցից էին Կարլ Պերկինսը, Ջոննի Քեշը և Ջերրի Լի Լյուսը, և այդ ձայնագրությունը նույնպես արժանանում է «Գրեմմի» մրցանակի[25]: 1980 թվականին նա նույնպես նկարահանվում է «Տուր-ագենտ» ֆիլմում, որին մասնակցել էին նաև Միտ Լոուֆը և Դեբբի Հարիին[49]: 1986 թվականին նա պայմանագիր է ստորագրում «Virgin Records»-ի հետ, որտեղ ձայնագրում է 60-ականների առաջին կեսի իր հին հիթերը, այդ թվում նաև Քեթրին Դոն Լանգի հետ «Crying» զուգերգը, որը արժանանում է «Գրեմմի» մրցանակի և «Լավագույն քանթրի կատարումներ» նոմինացիային[65]: Այս երգը հետագայում դարձել է «Խաղ պահմտոցիում» ֆլիմի սաունդթրեքը։ Քեթրին Դոն Լոնգը հիշում է.

Aquote1.png «Նա սարսափելի խոցելի էր: Նա մի անգամ ինձ պատմում էր, թե ինչպես է գնացել կնոջ մոտ, որից հետո պետք է «Crying» երգը և չի կարողացել կանխել ձեռքերի և ձայնի դողոցը: Բացարձակապես չի կարողացել վերահսկել իրեն: Այդպես էլ ոչինչ չի վճռել: Վերադարձել է տուն և գրել է «Crying» երգը: Եվ իհարկե, նա կարող էր թարգմանել իր տառապանքը երաժշտությամբ և բառերով՝ դա արդեն լրիվ նվեր էր, ստեղծագործական, բայց ոչ կատարողական: Եվ նրա երգերը, ինպես ասում են, լցվում են առանց որևէ ակնհայտ ջանքերի»[46]: Aquote2.png


1987 թվականին Օրբիսոնը մտնում է ստուդիական սուպերխմբի՝ «Electric Light Orchestra» խմբի նախկին առաջնորդ, Ջեֆֆ Լիննի նորաստեղծ «The Traveling Wilburys» խմբի կազմի մեջ[19]: Ամբողջը սկսվում է Ռոյ Օրբիսոնի, Ջորջ Հարրիսոնի և Ջեֆֆ Լիննի հաամտեղ ճաշից, որը տեղի է ունեցել Բոբ Դիլանի ստուդիայում՝ Սանտա-Մոնիկայում, Կալիֆորնիայի շրջանում, որտեղ հավաքվել էին Ջորջ Հարրիսոնի նոր երգի՝ «This Is Love»-ի, թողարկման քննարկումների համար[66][67]: Երեկոյան խումբը գրում է «Handle with Care» երգը, որը հիմք դրեց նոր ստուդիական ալբոմի թողարկման համար։ Ալբոմի թողարկման մասին Օրբիսոնը հիշում էր. «Ձայնագրման ժամանակ մենք չենք մտածել անգամ մեր „ես“-ի մասին: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ հանգիստ և հեշտ»[66]: Ալբոմը, որի բոլոր երգերը գրել էին խմբի անդամները՝ ձայնագրվում է ընդամենը 10 օրում, որովհոտև Դիլանը պետք է շրջագայության գնար։ Սկավառակը թողարկվում է 1988 թվականի հոկտեմբերին՝ «Traveling Wilburys Vol. 1» անվանումով. երաժիշտները փոփոխել են ծածկանունները, որով շարունակում էին հարաբերությունները Չարլզ Տրուսկոտ Բիլբուրիի հետ։ Մի անգամ երաժիշտները իրենք համար ընտրում են բեմական գրական անուն. Օրբիսոնը ստանում է Լեֆտի Ուիլբերի գրական անունը, որը ձեռք էին բերել ամերկյան քանթրի երգիչ Լեֆտի Ֆրայզելի անունից[68]: Օրբիսոնը առաջարկել է խմբի կարգախոսը. «Ինչ-որ մեկը ասում է, որ հայրիկը ռամիկ և հողաչափ է: Ես հիշում եմ, որ նա մկրտիչ և քարոզիչ էր» (անգլSome people say Daddy was a cad and a bounder. I remember him as a Baptist minister)[69]: Այդտեղ Օրբիսոնը «The Traveling Wilburys» խմբի հետ թողարկում է երկու սինգլ. «Handle with Care» և «End of the Line»:

«Not Alone Anymore» ալբոմի մեկ երգը պատկանում է Օրբիսոնին։ Օրբիսոնի ներդրումը ալբոմի ձայնագրության մեջ, դրական ակնարկներ է ունենում մամուլում: «Traveling Wilburys Vol. 1» ալբոմը 53 շաբաթ գլխավորել է ամերկյան հիթ շքերթը: Թողրկումից ընդամենը վեց ամիս անց այն վաճառվել է երկու միլլիոն օրինակով: «Traveling Wilburys Vol. 1»-ը գրավել է 16-րդ հորիզոնականը UK Album Chart-ում և երրորդ հորիզոնականը Billboard 200 ամերիկյան չարթում: Ալբոմը մնում է ամերիկյան չարթում մոտավորապես 50 շաբաթ և երեք անգամ ստանում է պլատինե ալբոմի կարգավիճակ: Ալբոմը պարգևատրվում է «Գրեմմի» մրցանակով և «Լավագույն վոկալային կատարում՝ դուետով կամ խմբով»[65], իսկ «Rolling Stone» ամսագիրը այն դասակարգում է «Տասնամյակի 100 լավագույն ալբոմներ»-ի մեջ[70]:

1987 թվականին Օրբիսոնը բացում է «Ռոքնռոլի փառքի սրահ»-ը: Հանդիսավոր բացման արարողությանը հրավիրռվում է նաև Ռոյի մեծ երկրպագու՝ երաժիշտ, Բրյուս Սպրինգստինը և հանդիսավոր խոսք է ասում. «Ես ուզում եմ երգ գրել Բոբ Դիլանի բանաստեղծությունների հիման վրա և Ֆիլ Սպեկտորի երաժշտությունով, բայց ես իմ կյանքի ողջ ընթացքում ցանկացել եմ երգել, ինչպես Ռոյ Օրբիսոնը: Հիմա ամեն ինչ գիտեմ՝ ոչ ոք չի կարող երգել այնպես, ինչպես Ռոյ Օրբիսոնը»[71]: Իր ելույթը Բրյուսը ավարտեց «Thunder Road» երգով՝ «Born to Run» ալբոմից, իսկ Ռոյը իր պատասխան ելույթում խոստովանեց, որ իրեն «պատվով» է զգում այդ ելույթից հետո[71]: Մի քանի ամիս անց Օրբիսոնը և Սպրինգստինը տեղափոխվում են Լոս Անջելեսի «Coconut Grove Ballroom» հյուրանոց: Նրանց են միանում նաև Ջեքսոն Բրաունը, Թի-Բոուն Բյորնետը, Էլվիս Կոստելլոն, Թոմ Ուայթսը, Բոննի Ռեյթը, Ջենիֆեր Վերնեսը և Քեթրին Դոն Լանգը: Նախորդ համերգից Լանգը հիշում էր. «Ռոյը նայեց մեզ բոլորիս և ասաց. «Եթե ես ինչ-որ բանով կարող եմ օգնել ձեզ, ապա խնրում եմ մոտեցեք ինձ»: Նա շատ լուրջ էր: Այդ եղանակով նա ուզում էր շնորհակալություն հայտնել մեզնից: Եվ դա շատ հուզիչ էր»[72]: Այդ թվականին HBO հեռուստաալիքը թողարկեց լեգենդար «Ռոյ Օրբիսոն և ընկերներ, սև-սպիտակ գիշերներ» համերգը, որը նկարահանվել է սև-սպիտակ ֆոնի վրա: Համերգին մասնակցելու համար նա հրավիրել էր իր ընկերներին. Բրյուս Սպրինգստինին, Էլվիս Կոստելլոյին, Քեթրին Դոն Լանգին, Թոմ Ուայթսին, Բոննի Ռեյթին ինչպես նաև խմբի հզոր առաջնորդին՝ Էլվիս Փրեսլիին[22]: Ձայնագրությունը թողարկվեց «Virgin Records» լեյբլում և վաճառվեց ավելի քան 50 000 օրինակով[73]: 1986 թվականին Օրբիսոնը պայմանագիր է կնքում «Virgin Records» լեյբլի հետ, որտեղ թողարկում է իր հին հիթերը՝ ներառված «In Dreams: The Greatest Hits» ալբոմում: Ալբոմի պրոդյուսորն էր Թի-Բոուն Բյորնետը: Ռոյի երաժշտությունը օգտագործվել է շատ ֆիլմերում, օրինակ՝ Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» ֆիլմում, Մարեկ Կանեվսկի «Պակաս քան զրոն» ֆիլմում: 1985 թվականին Օրբիսոնի մեկ այլ երգ՝ «Wild Hearts Run Out Of Time», դառնում է Նիկոլաս Ռոուգի «Աննշանություն» ֆիլմի սաունդթրեքը:

Հետաքրքիր է, որ Ռոյ Օրբիսոնը չի տվել իր համաձայնությունը՝ «In Dreams» երգը «Կապույտ թավիշ» ֆիլմում օգտագործելու համար: Մի անգամ Լինչը երգը ամբողջությամբ դնում է ժապավենի մեջ: Նկարահանման ժամանակ Լինչը մտածում է օգտագործել երգը մի քանի դրվագներում՝ տալով հատուկ սյուռեալիստական հատկություններ և ֆանտաստիկ մթնոլորտ[74]: Սկզբում երգը ծառայում է որպես երաժշտական թեմա՝ ֆիլմի աներես հերոսներից մեկի, գիժ Ֆրենկ Բուտի համար (Դեննիս Հոպպեր): «In Dreams» երգը օգտագործել են նաև գլխավոր հերոսի ծեծելու դրվագների ժամանակ և այն դրվագում, որտեղ թմրանյութեր վաճառող Բենը (Դին Ստոկվել) օգտագործում է երգը ձայնագրվածքով: Սկզբում Օրբիսոնը ապշում է Լինչի համառության վրա, բայց Մալիբուի կինոթատրոնում ֆլիմը դիտելուց հետո երգիչը խոստովանում է.

Ես խոցված էի, որովհետև «բարի, հեքիաթային ծաղրածուն» իմ երգի պետք է օգտագործվեր մի ֆիլմում, որտեղ զբաղվում էին թմրանյութերի վաճառքով... Ես հարցրեցի ինքս ինձ «Ու՞ր է գլորվում այս աշխարհը»: Բայց հաջորդ շրջագայության ժամանակ մենք տեսանք երգի տեսահոլովակը և ես վերանայեցի իմ տեսակետները: Ես նրանից սովորեցի հասկանալ և գնահատել այն, որ Դեյվիդը վերցրել էր իմ երգը և այն տվել էր ֆիլմին՝ հրաժարվեց բոլոր երկրայինից և ինձ տվեց «In Dreams» երգի նոր չափումները[11]:

Քոլին Էսկոտ, The Legendary Roy Orbison CD box set, 1990

1988. «Mystery Girl» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Ռոյը թողարկում է նոր սոլո ալբոմ՝ «Mystery Girl», որը պլանավորած էր անցած տարվա հունվարին: Ալբոմի գլխավոր երգը «You Got It»-ն է (հայ․՝ Դու ստացար այն), որը գրել են Ջեֆֆ Լիննը և Թոմ Պետտին: Ալբոմը դարձավ ամենափոփյուլար ալբոմը՝ մինչև նոր ալբոմի թողարկումը, քանի որ Ռոյը այն միշտ կատարում էր համերգներին[19]: Ալբոմի պրոդյուսորն էր Ջեֆֆ Լիննը, որը ըստ Օրբիսոնի եղել է լավ պրոդյուսեր, բելոր նրանց համար ում հետ աշխատել է[75]: Ալբոմի մեջ իրենց կոմպոզիտորական ավանդն են ունեցել Օրբիսոնի ընկերները, մասնավորապես որդին՝ Ուեսլին, Բոնոն, Դայան Ուորրենը, Էլվիս Կոստելլոն և այլք: Ալբոմի ձայնագրմանը օգնել է նաև նրա կինը՝ Բարբարա Օրբիսոնը, որը եղել է «In the Real World» երգի բեք-վոկալիստը: Ալբոմը գրավել է իններորդ հորիզոնականը ԱՄՆ-ի հիթ շքերթում և երրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում[9]: «Mystery Girl» ալբոմը թողարկվել է Օրբիսոնի մահվանից հետո, բայց եղել է նրա ամենավաճառվող ալբոմներից մեկը[19]: «U2» ռոք խմբի առաջնորդ Բոնոն սկսեց հետաքրքրվել Օրբիսոնի երաժշտությամբ՝ «Կապույտ թավիշ» ֆիլմը նայելուց հետո: Ֆիլմի երգի տպավորության տակ Բոնոն համագործակցել է Էջի հետ և գրել են «She's a Mystery to Me» (հայ․՝ «Նա ինձ համար հանելուկ է») կոմպոզիցիան, որը թողարկվել է «Mystery Girl» ալբոմում[76]: Սեպտեմբերին Բոնոն և Էջը մասնակցում են Ռոյ Օրբիսոնի սկավառակի թողարկմանը: Բոնոն հիշում է.

Aquote1.png «Ես կանգնել էի կողքին և երգում էի: Թվուր էր, թե նա չի երգում, որովհետև ես մտածում էի. «Նա կերգի հաջորդ երգը: Հիմա նա ուղղակի կարդում է բառերը»: Եղել է, որ մենք սկսել են լսել, ես լսելով այդ ձայնը, որը երգում էր մի բարձրաձայն շշուկով, որը ես երբևէ լսել էի: Նա երգում էր: Բայց հազիվ թո շարժում էր շուրթերը: Եվ ձայնը բարձրաձայն լսվում էր ողջ դահլիճում: Ես չգիտեմ, թե դա ինչպես էր անում նա: Սա կարող եմ համեմատել աճպարարության հետ»[77]: Aquote2.png


Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբիսոնը (սպիտակ) 1976 թվականին

Յոթանասունականների վերջերին Ռոյ Օրբիսոնը տառապում է սրտային հիվանդությամբ: Ինչպես պնդում է երաժիշտի սերտ շրջապատը նրա հիվանդությանը նպաստել է դժվար անձնական կյանքը: 1978 թվականի հունվարի 18-ին երաժիշտը սրտի վիրահատություն է ունենում: Երաժիշտը տառապում էր նաև ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությամբ, որը նրա մոտ հայտնաբերվեց 1960 թվականին՝ ինչը համրվում էր ծխախոտի չարաշահման պատճառ: Իր կյանքի մեծ մասը Ռոյը անկուշտ կերպով ծխել է[78]: Չնայած նրան, որ Օրբիսոնը առողջությունը սրտի փոխպատվաստման վիրահատությունից հետո զգալիորեն բարելավվել էր, նա չթողեց իր սովորույթները և շարունակեց ծխելը: Նրա պաշտոնական վերադարձը տեղի ունեցավ 1981 թվականին՝ նույնիսկ համաշխարհային ամսագրերը անդրադարձան այդ փաստին[23]: Այդ ժամանակ երաժիշտը խոստովանեց, որ վերադարձը եղել է անցանկալի փորձը դեպի երաժշտական կարիերան. «Ապշեցուցիչ է, որ ես կրկին օգտագործում եմ պահանջարկը, բայց ես դրան ընդհանրապես չեմ հավատում»[79]: Երաժիշտը հարկադրված էր հավաքել մի փոքր ավելցուկային քաշ, որպեսզի համընկի իր նոր իմիջի հետ, իսկ նրա պահանջները բավարարում են տեսահոլովակներին: Երաժիշտի ընկերները հիշում են, որ նա երբ գիշերները աշխատում էր առավոտյան ստուդիա էր գալիս նոր ձայնագրամբ, երբ դա հնարավոր էր լինում[80][81]: 1988 թվականի նոյեմբերին վերջացնում է «Mystery Girl» և «Traveling Wilburys Vol. 1» սոլո ալբոմների աշխատանքները: Օրբիսոնը մեկնում է Եվրոպա նոր համերգային շրջագայության և այդ ժամանակ ստանում է երաժշտական մրցանակ: 1988 թվականի դեկտեմբերի 4-ին Քլիվլենդի Օհայո շրջանում տեղի է ունենում Օրբիսոնի վերջին ելույթը: Դրանից հետո երաժիշտը վերադառնում է Հենդերսոնվիլլ՝ Թենեսի շրջան, որոշում է հանգստանալ, հավաքում է ուժերը և գնացքով մեկնում է Լոնդոն, որտեղ պլանավորել էր նկարահանել «The Traveling Wilburys» երգի երկու նոր տեսահոլովակ: 1988 թվականի դեկտեմբերի 6-ին նա անց է կանցնում որդիների հետ՝ նրանց հետ երկինք է գործարկում ռադիոընդունիչ ինքնաթիռ: Կեսօրից հետո՝ իր մոր տանը, Օրբիսոնը մահանում է սրտի կաթվածից[82]: Նա 52 տարեկան էր:

Դեկտեմբերի 8-ին մի քանի խոշոր մամուլներ, որոնցից էին «Nashville Banner» և «The National Enquirer» հրապարակում են երաժիշտի մահվաբն լուրը: Օրբիսոնի մահվան նորությունը հայտնվում է «Նյու Յորք Թայմս» թերթի առաջին էջում: Հեղինակ Պիտեր Լեմենը հուշում, որ Օրբիսոնի մահվան դեպքի համար 1970-ականներին կարող են պահանջել մանհվան վկայական[83]: Ռոյ Օրբիսոնը թաղվում է Վեթսվուդի գերեզմանոցում՝ Լոս Անջելեսում[84][85]: Երաժիշտի գերեզմանը անանում է: Հաղատարածքի համարը, որտեղ նա թաղված է՝ 97 (D մակերես)[86]: 1989 թվականի հունվարին Օրբիսոնը դառնում է առաջինը՝ Էլվիս Փրեսլիիս հետ, որի ալբոմները «Billboard» ամսագիրը ետմահու դասում է լավ ալբոմների շարքում[87]: 1992 թվականին Virgin-ը «King of Hearts»-ի չթողարկված մասերից թողարկում է «I Drove All Night» երգը: Այն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ շքերթում և գրավում է ժամանակակից կատարողների ուշադրությունը: Այդ երգը քավեր տարբերակով թողարկել են այնպիսի հայտնի երաժիշտներ ինչպիսիք են Սինդի Լոպերը, Սելին Դիոնը և «Pinmonkey» խումբը: Ռոյ Օրբիսոնի ստեղծագործությունները մասսայականեցնելու վրա մեծ աշխատանք է կատարել նրա կինը՝ Բարբարան, որը տվել է իր ժառանգությունը և պատրաստել է նոր հաղորդագրություններ, որոնք թողարկվել են «Orbison Records» լեյբլում: 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Բարբարան մահանում է Լոս Անջելեսում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[88]:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Օրբիսոնին անվանում էին ռոքնռոլի առաջին պիոներ, նրա երգերը շատ փափուկ էին և էմոցիոնալ տրամադրությամբ: Նա ռքոնռոլը համատեղելով գյուղական սիիտակ բնակչության քանթրի երաժշտության և քաղաքային սևամորթ բնակչության բլյուզի հետ՝ ծագել է 1955 թվականին: Նրա յուրօրինակ մտքերը, տեքստերը, ինտոնացիան, կատարման մաներան ծնվել է «արժեքավոր հայրերի» մերժմանտ սպասման ազդեցության տակ: Բարկ քաղաքական երգիծանքը բուրժուազիայի տեսակետներում, համակրանքը աղքատությանը, իրոնիական սկեպտիցիզմը՝ կապված սպառողական հասարակության կեղծ բարոյականության հետ, թմրադեղ պատկերացումները և սիրողական զմայլանքը՝ այս բոլոր նոր հատկանիշները խորհրդանշական դարձան 20-րդ դարի 60-70-ական թվականների երիտասարդ մշակույթի համար: Հենց այդ ժամանակ՝ նոր երաժշտական մշակույթի հետ, հաստատվեց փոփ աստղերի իմիջը, հանգիստ, երբեմն հանդուգն, համարձակորեն կանգնելը բեմի վրա[89]:

Կերպարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ray Ban-New Wayfarer ակնոցները կազմում էին Ռոյի իմիջի մի մասը

Ի տարբերություն իր ժամանակակիցների Օրբիսոնը եղել է շատ խարիզմատիկ արտիստ: Նրա ընկերները ասում են, որ Օրբիսոնը երբեք չի համատեղել բեմական և սովորական տրամադրությունները: Նրանց խոսքերով Օրբիսոնը սիրում էր զվարճանալ և սիրում էր կյանքը[30]: Երաժիշտը իր համար գտել է չկրկնվող ոճ՝ պատահական փոփոխություններ անելով իր տեսքի մեջ: Անգլիա մեկնելու ժամանակ նա ինքնաթիռի մեջ էր մոռացել իր «Ray Ban Wayfarer» դիօպտրիա ակնոցները և The Beatles-ի հետ իր ամբողջ շրջագայության ընթացքում՝ 1963 թվականին, ստիպված էր հանգնել սովորական արևային ակնոցներ: «Բի-բի-սի»-ին տված հարցազրույցում երաժիշտը ասել է. «Այդ համերգի ժամանակ եղել ենք շատ շրջաններում և ինձ շատ լուսանկարել են: Այդ մուգ ակնոցները եղել են բոլոր նկարներում և դրանից հետո դարձել են բավականին պոպուլյար: Այդ պատճառով ես ստիպված էի հագնել մուգ ակնոցներ: Ես շատ էի ամաչում դրանից»[30]: Մյուսները պնդում են, թե իմանալով, որ Ռոյի աչերը իրար մոտ են և դա հմայիչ չէ առաջարկում են «Ray-Ban» ակնոցները, և Ռոյը սկսում է կրել դրանցից: Նա ամեն անգամ պահպանում է այդ հանելուկային պատկերը ամեն անգամ մուգ ակնոցները թողնելով բեմում[36]: Երաժիշտի կենսագիրը հավաստիացնում է, որ չնայած նրան, որ Ռոյը բավականին լավ հումորի զգացում ուներ և կենսուրախ մարդ էր, դրան զուգահեռ շատ ամաչկոտ էր և սարսափում էր սուր տեսարաններիվ, որը երգչի մոտ ավելի է սրվել ութսունականների սկզբին[90]: Հնարավորությունը վերցնելու մուգ ակնոցներ՝ նրան թույլ տվեց թաքնվել արտաքին ուշադրությունից: Նա իր նախապատվությունը տալիս էր սև հագուստին, դրան իսկ ստեղծելով խորհրդավոր մարդու կերպար, որը կենտրոնացած էր ինքն իր և իր ներաշխարհի վրա[11]: «Life» ամսագիրը մի անգամ նրան անվանել է «անանուն փառք»[91]: Մի քանի տարի անց Օրբիսոնը խոստովանում է.

Ես երբեք չեմ փորձել լինել ֆանտաստիկ: Ես չեմ ունեցել մենեջեր, որը խորհուրդ կտար ինձ թե ինչպես հագնվել, ինչպես ներկայանալ ձեզ կամ ուրիշ ինչ-որ բան: Ես ստեղծել եմ հանելուկային և լուռ մարդու կերպար, մի տեսակ ճգնավոր՝ սակայն ես իրականում այդպիսին չեմ եղել[92]:

Տոբի Կրասվելլ, 1001 Songs: The Greatest Songs of All Time and the Artists

Երգերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին «U2» ռոք խմբի նախկին վոկալիստ Բոնոն Օրբիսոնին անվանել է օրնակելի երաժշտական ստեղծագործությունների գործիչ. «Կան բաներ, որոնք մասին մարդիկ ասում են, որ բավարար չէ այնքանով, որքանով որ ես հետաքրքրում եմ նրանց: Հատկապես, երբ խոսքը գնում է մի քանի նորարարական և արմատական երաժշտությանը՝ գրավոր առումով: Եթե մարդը միայն սկսում է սովորել մասնագիտական կոմպոզիտորի հիմունքները՝ նա պետք է բարձրանա Ռոյ Օրբիսոնի մակարդակին»[93]: Բոբ Դիլանը Օրբիսոնի բոլոր երգերի կառուցվածքը ու արդյունքները անց է կացրել իր «Տարեգրություն. Հատոր առաջին» գրքի մեջ, այդտեղ նշելով, որ Օրբիսնոը իրեն ներկայացրել է «երգը երգի մեջ»[94]: Երաժշտական քննադատ Դեյվ Մարշը գրել է, որ Օրբիսոնի ստեղծագործություններում «դուք կարող եք լիովին բացահայտել ինքներդ ձեզ և ջեր աշխարհը»[95]: «New York Times»-ի հեղինակ Պիտեր Ուոտրուսը Օրբիսոնի համերգներից մեկի մասին գրել է. «նա կատարելագործում է փոփ երաժշտության տեսլականը, որի միջից թորած են բոլոր միասնական ավանդապաշտությունները»[96]: Երգիչը չի վախենում երգել վախի, անհանգստության կամ անապահովության մասին[30]: «Այն իրական զբացմունքները ու էմոցիաները, որոնք արտահայտում է Ռոյը իր երգերում, անշուշտ, հակասում է այդ խիզախ երգերին և վստահ և ռոքնռոլային ագրեսիվ տղամարդուն» ասել է Օրբիսոնի կենսագիր Պիտեր Լեմանը[30]: Երգի տեքստերի հիմնական հեղինակները՝ Էլթոն Ջոնը և Բերնի Տոպինը ասել են, որ Օրբիսոնի երգերը նպաստում են «արմատակն ձախ շրջադարձերին», իսկ Քեթրին Դոն Լանգը նշել է, որ այնպիսի երգերի հաջողության բանալին ինչպիսին «Running Scared»-ն է, կարող է կախված լինել վերջնական նոտային կամ մեկ բառից[97]:

1960-ականներին Օրբիսոնը պդնում է, որ սինգլերի ձայնագրմանը մասնակցի նաև գործիքային համույթը՝ ներառյալ բեք-վոկալիստները[98]: Օրբիսոնը ժամանակի սահմանափակություն չի ունեցել փոփ երգերը ռադիոյով հեռարձակելու համար: Երգերի մեծամասնության մեջ Օրբիսոնը օգտագործել է հետևյալ ձևերից մեկը կամ դրանց տատանումները.

Քառյակ - կրկներգ - բրիջ - քառյակ - կրկներգ - քառյակ:

Սկզբնական շրջանում երգչի երգերը («Ooby Dooby», «Claudette») կազմված էին երկու մասից, որոնցից մեկը՝ առաջին քառյակ, երկրորդը՝ կրկներգ: Այդ տարիների փոփ երգերի մեծ մասը ունեին A-B-A-B-C-A-B կառուցվածքը: «In Dreams» երգը, որը ուներ մի քանի կառուցվածք՝ ընտրվեց հետևյալը.

Ներածություն - կուպլետ - բրիջ - միջնամաս - քառյակ - միջնամաս - քառյակ - ավարտ:

«Running Scared» երգում կիրառվել է հետևյալ կառուցվածքը.

Քառյակ - քառյակ - քառյակ -քառյակ - բրիջ:

«Crying» երգում կիրառվել է A-B-C-D-E-F-A-B կառուցվածքը[99]: Չնայած նրան, որ Օրբիսոնը իր երգերը գրել է հասարակ կառուցվածքով, երգիչը պնդում էր, որ չի շրջանցում կոմպոզիտորական սկզբունքները և գրում է երգեր: 1985 թվականին «Բի-բի-սի» ռեադիոկայանին տված իր հարցազրույցում երաժիշտը խոստովանել է, որ սսկել է կիթառով նվագել և երգել, միշտ լսել է երգեր, որոնք հնչել են Տեխասի ռադիոկայանով.

Ես հավատում են, որ մենք պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք կոմպոզիցիաների տեխնիկան և երաժշտական ոչաբանությունը, ինչպես դա անում էինք դպրոցում, երբ ուսուցիչը մեզ ասում էր. «Դուք պետք է անեք դա հետևյալ եղանակով»: Ես հետևում էի այդ սկզբունքներին: Բայց իմ կյանքի ողջ ընթացքում ես դա արել եմ՝ չիմանալով դա ճիշտ է, թե ոճ: Երբեմն իմ երգերի կառուցվածքի մեջ ներառում էի կրկներգ, որը կատարում էր երգչախումբը, իսկ երբեմն դա ամենևին էլ...Բայց բոլորը, որը կարող եմ ես ընդգրկել երգի կառուցվածքի մեջ, անում եմ դա երգը գրելուց հետո: Միայն ձայնն է ինձ թվում կենդանի և հետևողական[100]

Նաշվիլի պոետների փառքի սրահ, 2008

Ձայնային տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Only The Lonely» երգով Օրբիսոնի երաժշտական կարիերան սկսեց «ծաղկել»[101]: 1960 թվականին այս սինգլը դարձավ բրիտանական չարթերի գլուխը և այդ կարգավիճակով մնաց շուրջ մեկ տարի: Ենթադրվում է, որ այս սինգլից հետո երաժիշտի մոտ տեղի ունեցել ստեղծագործական ծաղկում և ամբողջությամն բացահայտել է Ռոյի տաղանդը, որպես կոմպոզիտոր, վոկալիստ, պոետ և երաժիշտ: Կարլ Պերկինսը հյուրընկալվում է Օրբիսոնի մոտ «Sun Records» լեյբլում ձայնագրման ժամանակ, հիշում է համերգը այն ժամանակ երբ Ռոյը կատարում քավեր տարբերակով կատարում էր Նելսոն Էդդի և Ժանետ Մակդոնալդի «Indian Love Call» երգը: Պերկինսի խոսքերով Ռոյը կարողացավ ամբողջ դահլիճում լռություն սահմանել: Նրանք ովքեր ներկա էին համերգին բառացիորեն քարացել էին, երբ Ռոյը խոսում էր բարձրախոսով[102]: Բրյուս Սպրինգստինը և Բիլլի Ջոելը նույնպես նշել են երգչի փայլուն ձայնային տվյալների մասին: Ամենապոետիկ բնորոշումը Ռոյին տվել է Դուայթ Յոկհենը, ասելով, որ Օրբիսոնի ձայնը նման է «հրեշտակի ճչի, որը պատրաստ է դուրս նետվել բաց պատուհանից»[103]: Բարրի Գիբբը լսելով նրա «Crying» երգը, Ռոյին անվանել է «ձայնի աստված»[93]:

1960-ականների սկզբին Բոբ Դիլանը այսպես է արտահայտվել Օրբիսոնի ստեղծագործությունների մասին.

Aquote1.png Օրբիսոն...գերազանցում է բոլոր ժանրերը: Երբ Ռոյը երգում է, չգիտեմ՝ դա մարիաչի է, թե օպերա: Դա ինձ չի անհանգստացնում...նա երգում է, իսկ նրա ձայնը քայլում է երրորդ կամ չորրորդ օկտավայում. և այդպես ցանկանում է արագացնել մեքենան և թռչել դուրս: Նա երգում է ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտ...Նրա ձայնը կարող է կենդանացնել անգամ դիակը. նա երգում է, իսկ դու հանկարծ քթին ինչ-որ բան ես նկատում: «Այ քեզ բան» Ռադիոյով ուղղակի չեն կարող հեռարձակել դա[104].
- Բոբ Դիլան, «Տարեգրություն: 1 հատոր», 2004
Aquote2.png


Թինա Գուդվինի խոսքերով Օրբիսոնի ձայնը լսելու ժամանակ բացառիկ տպավորություն է թողնում: Գուդվինը հիշում էր. «Հնչում էին լարերը և ինչպես նա էր երգում, իսկ մազերս կանգնել էին պարանոցիս՝ մինչև վերջ: Դա անհավանական ֆիզիկական զգացմունք է»[105]: Կանադացի երաժիշտ Սելին Դիոնը հյուրընկալվել է Ռոյի մոտ, որպես բեք-վեկալիստ, և հիշում է. «Հիշում եմ, նա շատ ցածր էր երգում: Չնայած դրան, ես կանգնում է նրանից երկու մետր հեռու և բառացիորեն զգում էի, թե ինչ էներգիայուվ է նա լեցուն»[106]:

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Օրբիսոնը ընդունվում է «Ռոքնռոլի փառքի սրահ»[41][100] և «Նեշվիլի կոմպոզիտորների փառքի սրահ»[100]: 1989 թվականին ընդունվում է «Միջազգային կոմպոզիտորների փառքի սրահ»[107]: Օրբիսոնը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 500 լավագույն կատարողները, ըստ Rolling Stone ամսագրի» և 13-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 100-ից 20 լավագույն վոկալիստները», որը կազմվել էր 2008 թվականին: 2002 թվականին «Billboard» ամսագիրը Ռոյին շնորհում է 74-րդ հորիզոնականը «600 ամենաձայնագրվող արտիստներ» նոմինացիայում[9]: 2010 թվականի հունվարի 29-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվում է ռոյ Օրբիսոնի աստղը: Աստղի տեղադրման արարողությոանը ներկա գտնվեցին «The Traveling Wilburys» խմբի իր ընկերները՝ Ջեֆֆ Լիննը, Դեն Էյկրոյդը, Դեյվիդ Լինչը և այլ երգիչներ նույնպես՝ Էրիկ Այզեկը, Ջո Ուոլշը և Դուայթ Յոակամը[10]: Որպես «The Traveling Wilburys» խմմբի անդամ և սոլո երգիչ, ռոյ Օրբիսոնը ստացել է 5 «Գրեմմի» մրցանակ. դրանցից վերջինը ետմահու՝ 1991 թվականին, «Oh, Pretty Woman» երգի համար, որը կատարվել է HBO հեռուստաալիքով՝ «Ռոյ Օրբիսոն և ընկերներ, սև-սպիտակ գիշերներ»[65]:

Տարի Մրցանակ Նվաճում
1980 «Գրեմմի» մրցանակ Լավագույն վոկալ կատարում՝ քանթրի ոճում, Էմիլի Հարրիսի հետ
1986 «Գրեմմի» մրցանակ Լավագույն խոսակցական ալբոմ
1988 «Գրեմմի» մրցանակ Լավագույն վոկալ կատարող՝ քանթրի ոճում, Դոն Քեթրին Լանգի հետ
1989 «Գրեմմի» մրցանակ Լավագույն վոկալ (ռոք) կատարում The Traveling Wilburys խմբի հետ
1990 «Գրեմմի» մրցանակ Լավագույն վոկալ կատարում
1998 «Grammy Lifetime Achievement Award» մրցանակ Երաժշտական արդյունաբերության մեջ մեծ ավանդի համար

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոյ Օրբիսոնի «In Dreams» երգը օգտագործվել է Alan Wake համակարգչային խաղի առաջին և երկրորդ գլուխները էկրանավորելու համար:
  • Օրբիսոնի հասակը՝ 5 ֆուտ, 11 դյույմ[14]:
  • Ռոյ Օրբիսոնը սերտ ծանոթ է եղել Մարտին Շինի հետ[14]:
  • Ռոյ Օրբիսոնը եղել է հաղթող՝ ռադիոյով վերահսկվող մոդելի ինքնաթիռների օդաչուների մրցույթում[14]:
  • Նաշվիլի քաղաքագլուխ Բիլլի Պյորսելը մայիսի մեկը հայտարարել է «Ռոյ Օրբիսոնի օր»[14]:
  • 2008 թվականին Քվենտին Ուիլերը՝ Արիզոնայի համալսարանի գիտնական-միջատաբանը, ելույթ է իրականացրել Ռոյ Օրբիսոնի հիշատակի առթիվ և հրապարակել է պաշտոնական հայտարարություն: Գիտնականը հայտարարում է, որ վերջերս Հնդկաստանում հայտնաբերվել է երաժիշտի պատվին բզեզ՝ Orectochilus orbisonorum[108]:
  • Հանրապետականների թեկնածուն ընտրություններին՝ 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, նշել է որ Ռոյ Օրբիսոնը եղել է իր ամենասիրելի փոփ երաժիշտը[109]:
  • 2001 թվականին «Mulholland Drive» ֆիլմի սաունդթրեքի համար օգտագործվել է Ռոյ Օրբիսոնի «Crying» երգի իսպանական տարբերակը: Այդ երգի հնչելու ժամանակ ֆիլմի գլխավոր հերոսի աչքերում արցունքներ են հայտնվում՝ այդպես հանդես է գալիս «Silencio» ակումբի երգչի հրապուրիչ և հզոր ձայնը»[110]: Ռեբեկի Դել Ռիոյի երգը օգտագործվել է ա կապելլա եղանակով՝ Ռոյ Օրբիսոնի «Crying» երգի մեկնաբանությամբ, «Llorando» անվանումով, որը նշանակել է «ուժեղ տպավորություն արտադրող»»[111]:
  • Ռոյ Օրբիսոնը եղել է Դոկտոր Օսմինոգի նախատիպը՝ «The Amazing Spider-Man» կոմիքսում[14]: Հերոսը նույնպես տառապում էր վատ տեսողությամբ և կրում էր ակնոցներ։
  • 2002 թվականին փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնը ներդրել է 98 միլլիոն դոլլար ամենահին և հողինակավոր երաժշտական Acuff-Rose խումբը ձեռք բերելու համար, որը իրավունք ունի ավելի քան հարյուր հայտնի երգեր հեռարձակելու մեկ միլլիոն անգամ։ Դրանց թվում էին այնպիսի գլուխգործոցներ ինչպիսիք էին «Tennessee Waltz»՝ Փաթի Փեյջ և «Oh Pretty Woman»՝ Ռոյ Օրբիսոն[112]:
  • 2009 թվականի ապրիլի 23-ին «Gibson» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է Ռոյ Օրբիսոնի ստորագրությունը՝ Epiphone Roy Orbison Signature, 12 լարային Epiphone «Bard» կիթառը, որով նվագել է Օրբիսոնը և որով թողարկվել է նրա ամենահանրահայտ «Oh, Pretty Woman» երգը։ Կիթառի դեկան պատրաստված էր թխկու ամբողջական մասից և կարմրափայտ ծառի մեկ ամբողջական կտորից։ Կիթառի գինը գնահատվեց 1300$[113]:
  • 2009 թվականին Բարբարա Օրբիսոնը ստեղծել է «Pretty Woman» անվանումով օծանելիք։ Նրա բուրմունքի հիմնական բաղադրության մեջ մտնում էին բերգամոտ, շուշան, անուշահոտ նյութ, պաչուլի[114]: Բարբարա Օրբիսոնը ամեն փուլում զբաղվում էր իր պատրաստածի զարգացմամբ, նա սկսում է օծանելիքի արտադրությունը և ավարտում է դրանց դիզայնը Փարիզում[115]: Օծանելիքի գինը ԱՄՆ-ում կազմում էր 80 դոլլար։
  • Ռոյ Օրբիսոնի մահվանից հետո նրա հին ընկերը՝ Փոլ Մաքքարթնին, որոշում է փոխարինել նրան։ Մի առավոտ նա արևային ակնոցներով և գլխին սաղավարտով քայլում էր Լոնդոնի փողոցներում՝ նմանվելով հագուցյալ ընկերոջը։ Փոլը ասել է, որ Օրբիսոնը ռոքնռոլի հսկաներից է։ Նա միշտ ընկերական հարաբերություններ է պահպանել Բարբարա Օրբիսոնի հետ՝ ընկերոջ այրիի, և նրան միշտ հրավիրել է իր համերգներին[116]:
  • Սթիվեն Քինգի «Ռոքնռոլային երկինք» պատմության մեջ քաղաքի բնակիչների մեջ կային Քլարկը և Մերին՝ Ռոյի հետ։ Այստեղ Բադի Հոլլի հետ նրանք գնում են ռեստորան և խնդրում են նրան, որ երկար մնա քաղաքում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Ալբոմ Ընկերություն Նշումներ Ամենաբարձր դիրքը չարթում Վավերացում RIAA ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
[117]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
[118]
Կանադա Կանադա
Նորվեգիա Նորվեգիա
[119]
Շվեդիա Շվեդիա
[120]
Ավստրալիա Ավստրալիա
[121]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
[122]
Nielsen SoundScan
1961 Roy Orbison at the Rock House Sun - - - - - - -
1961 Lonely and Blue Monument - 15 - - - - -
1962 Crying Monument 21 17 - - - - -
1962 Roy Orbison's Greatest Hits Monument Ժողովածու 13 - - - - - - Ոսկե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Արծաթե ալբոմ Մեծ Բրիտանիա[123]
1963 In Dreams Monument 35 6 - - - - -
1964 More of Roy Orbison's Greatest Hits Monument Ժողովածու 19 - - - - - -
1964 Early Orbison Monument Ժողովածու 101 - - - - - -
1965 There Is Only One Roy Orbison MGM 55 10 - - - - -
1965 Orbisongs Monument 136 40 - - - - -
1966 The Orbison Way Monument 128 11 - - - - -
1966 The Classic Roy Orbison MGM - 12 - - - - - Ոսկե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1966 The Very Best of Roy Orbison Monument Ժողովածու 94 - - - - - -
1967 Roy Orbison Sings Don Gibson MGM - - - - - - -
1967 Cry Softly Lonely One MGM - - - - - - -
1969 Roy Orbison's Many Moods MGM - - - - - - -
1970 Hank Williams the Roy Orbison Way MGM - - - - - - -
1970 The Big O London - - - - - - -
1972 Roy Orbison Sings MGM - - - - - - - Ոսկե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1972 Memphis MGM - - - - - - -
1973 Milestones MGM - - - - - - -
1976 I'm Still in Love with You Mercury - - - - - - -
1977 All-Time Greatest Hits Monument Ժողովածու - 39 - 4 26 - - Պլատինե ալբոմ Կանադա
1977 Regeneration Monument - - - - - - -
1979 Laminar Flow Asylum - - - - - - -
1985 Class of '55 PolyGram Ժողովածու - 15 - - - - -
1987 In Dreams: The Greatest Hits Virgin Ժողովածու 95 86 - - - - 2 Ոսկե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Արծաթե ալբոմ Մեծ Բրիտանիա[123]
1988 For the Lonely: 18 Greatest Hits Rhino Ժողովածու 110 - - - - - -
1989 Mystery Girl Virgin Ետմահու 5 2 4 1 1 1 7 Պլատինե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
3x Պլատինե ալբոմ Կանադա
Պլատինե ալբոմ Մեծ Բրիտանիա[123]
Ոսկե ալբոմ Նիդերլանդներ[124]
Ոսկե ալբոմ Ֆինլանդիա[125]
1989 The Legendary Roy Orbison PolyGram Ժողովածու - 1 53 - - - - Պլատինե ալբոմ Կանադա
2x Պլատինե ալբոմ Մեծ Բրիտանիա[123]
1989 A Black & White Night Live Virgin Համերգային 123 51 63 - 45 28 14
1992 King of Hearts Virgin Ետմահու 179 23 69 - - 25 18
1995 Super Hits Epic Ժողովածու - 54 - - - - - Ոսկե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1996 The Very Best of Roy Orbison Virgin Ժողովածու 186 18 - 8 33 - 22 Արծաթե ալբոմ Մեծ Բրիտանիա[123]
1999 16 Biggest Hits Monument Ժողովածու - - - - - - - Ոսկե ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2000 20 Golden Hits TeeVee Ժողովածու - 69 - - - - -
2001 Love Songs Virgin Ժողովածու - 4 - - 8 - - Ոսկե ալբոմ Մեծ Բրիտանիա[123]
2006 The Essential Roy Orbison Monument Ժողովածու - 62 - 6 5 39 -
2006 The Very Best of Roy Orbison Virgin Ժողովածու - - 33 - - 11 3

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC
  4. 4,0 4,1 Биография Роя Орбисона Энциклопедия рока. (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Биография Роя Орбисона Российский неофициальный сайт Роя Орбисона. 2008. Проверено 13 августа 2010. (ռուս.)
  6. Amburn. Page 97.
  7. 7,0 7,1 100 величайших певцов всех времён: Рой Орбисон журнал «Rolling Stone» (2009). Проверено 8 июня, 2009.
  8. Amburn. Page 175, 193.
  9. 9,0 9,1 9,2 Whitburn (2002). Page 524.
  10. 10,0 10,1 «Покойный рокер удостоен звезды на Аллее славы» Infox.ru (ռուս.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Escott, Colin (1990). Biography insert to «The Legendary Roy Orbison» CD box-set. Sony.
  12. Clayson, Alan. Page. 3, 9.
  13. Clayson, Alan. Page 3.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Интересные факты из жизни Роя Орбисона, афоризмы музыканта «TV.com». (անգլ.)
  15. Clayson, Alan. Page 7.
  16. Clayson, Alan. Page 21.
  17. 17,0 17,1 История жизни Роя Орбисона History-Of-Rock.com. (ռուս.)
  18. Amburn. Page 8-9.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 Рой Орбисон Фил Резников. Sixties.ru (ռուս.)
  20. Clayson, Alan. Page 26-27.
  21. Amburn. Page 42-43.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 Биография Роя Орбисона Библиотека музыки. Проверено 18 марта 2008. (ռուս.)
  23. 23,0 23,1 23,2 23,3 Краткая биография Роя Орбисона GuitarWithUs.ru. (ռուս.)
  24. Clayson, Alan. Page 44.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Рой Орбисон (Roy Orbison) Познавательный портал «Elite-Home». 2008. Проверено 17 августа 2008. (ռուս.)
  26. Escott, Colin(1990). Biography insert to The Legendary of Roy Orbison CD бокс-сет, Sony. ASIN: B0000027E2
  27. Clayson, Alan. Page 45.
  28. Clayson, Alan. Page 56.
  29. Amburn. Page 78-79.
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 «Рой Орбисон - великолепный и одинокий» Радио Поток. Проверено 8 сентября 2010. (ռուս.)
  31. Clayson, Alan. Page 62.
  32. Рой Орбисон в рубрике «Человек месяца» «Fuzz ամսագիր». Людмила Ребрина. Проверено 26 октября 2009. (ռուս.)
  33. Clayson, Alan. Page 70-71.
  34. 34,0 34,1 34,2 Рапацкая, стр. 258
  35. Lehman. Page 19.
  36. 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 36,11 Большой «О» «Рокабиллисвинг». Проверено 6 октября 2008. (ռուս.)
  37. Amburn. Page 98.
  38. Факты о песне «Please Please Me» Проверено 16 сентября 2010. (ռուս.)
  39. Clayson, Alan. Page 76-77.
  40. Whitburn (2004). Page 470.
  41. 41,0 41,1 «Рой Орбисон»։ Ռոքնռոլի փառքի սրահ։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2009-05-21 
  42. Amburn. Page 122-123.
  43. Clayson, Alan. Page 81-82.
  44. 44,0 44,1 44,2 Факты о песне «Oh, Pretty Woman» Проверено 13 августа 2010. (ռուս.)
  45. Amburn. Page 127.
  46. 46,0 46,1 «Из истории рок-н-ролла. Песни Роя Орбисона» Радио «Свобода». Проверено 22 августа 2010. (ռուս.)
  47. Clayson, Alan. Page 109-113.
  48. «Рой и Битлы» The Traveling Wilburys. Проверено 12 декабря 2009. (ռուս.)
  49. 49,0 49,1 49,2 «Орбисон без сахара. Но с талантом…» «Музыкальная газета». Игорь Матвеев. (ռուս.)
  50. Clayson, Alan. Page 130-131.
  51. Lehman. Page 14.
  52. Lehman. Page 108-109.
  53. Clayson, Alan. Page 146-147.
  54. Amburn. Page 151-153.
  55. Amburn. Page 128.
  56. Clayson, Alan. Page 152.
  57. Clayson, Alan. Page 178.
  58. Amburn. Page 170.
  59. Lehman. Page 2.
  60. Amburn. Page 178.
  61. Amburn. Page 182.
  62. Amburn. Page 167-168.
  63. «Песни нашей молодости. Рой Орбисон» «Русский центр Америки». (ռուս.)
  64. Согласно немецкой Википедии
  65. 65,0 65,1 65,2 Обладатели премии «Грэмми» (Последний результат поиска=Рой Орбисон), Grammy.com. Проверено 30 мая, 2009.
  66. 66,0 66,1 Сайт о группе «The Traveling Wilburys» Проверено 12 декабря, 2009.
  67. Amburn. Page 218.
  68. Clayson, Alan. Page 206-207.
  69. Amburn. Page 221.
  70. Amburn. Page 222.
  71. 71,0 71,1 Clayson, Alan. Page 202-203.
  72. Amburn. Page 207.
  73. Amburn. Page 205.
  74. Amburn, p. 193">Amburn. Page 193.
  75. Amburn. Page 213.
  76. Amburn. Page 193
  77. Amburn. Page 212.
  78. Clayson, Alan. Page 3
  79. Amburn. Page 223.
  80. Clayson, Alan. Page 102-103.
  81. Amburn. Page 108.
  82. Clayson, Alan. Page 213.
  83. Lehman. Page 3.
  84. Clayson, Alan. Page 215.
  85. Amburn. Page 233-235.
  86. Могила Роя Орбисона в Лос-Анджелесе Find a Grave. (անգլ.)
  87. Amburn. Page 235.
  88. Barbara Orbison, widow of Roy Orbison, dies in LA
  89. Рапацкая «Мировая художественная культура», стр. 258
  90. Lehman. Page 24.
  91. Lehman. Page 18.
  92. Creswell. Page 600.
  93. 93,0 93,1 Holl, Mark. «In Dreams: The Story of Roy Orbison», Nashmount Productions Inc., 1999.
  94. Dylan. Page 33.
  95. Lehman. Page 20.
  96. Watrous, Peter (July 31, 1988). «Roy Orbison Mines Some Old Gold», Նյու Յորք Թայմս. Page 48.
  97. Lehman. Page 52.
  98. Lehman. Page 46.
  99. Lehman. Page 53.
  100. 100,0 100,1 100,2 «Roy Orbison»։ Nashville Songwriters Hall of Fame։ 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2009-05-30 
  101. Lehman. Page 50.
  102. Lehman. Page 49.
  103. Lehman. Page 22.
  104. Фрагмент радиопередачи «Рой Орбисон» Радио «Аквариум». 16 декабря 2007. (ռուս.)
  105. Amburn. Page 184.
  106. 100 голосов, которые потрясли мир «Rolling Stone». (ռուս.)
  107. Рой Орбисон, Зал славы поэтов-песенников (2009). Проверено 30 мая, 2009.
  108. «Новый вид жука назвали в честь покойного Роя Орбисона» «Rolling Stone». Денис Шлянцев. (ռուս.)
  109. «Обама и Маккейн назвали своих поп-идолов» Взгляд. 8 августа 2008 (ռուս.)
  110. «Испанская версия Crying затмила Бадаламенти» Lenta.ru. 6 апреля 2002 (ռուս.)
  111. Taubin, Amy (September-October 2001). «In Dreams», Film Comment, 37 (5), p. 51-55.
  112. «Джексон купил Роя Орбисона» music.com.ua. 5 июля 2002 (ռուս.)
  113. «Новые модели гитар от компании Epiphone» Gitarizm.ru. 27 сентября 2009 (ռուս.)
  114. «Вдова Роя Орбисона выпустила парфюм» Всё об элитной парфюмерии. 5 ноября 2009 (ռուս.)
  115. «Выпущен парфюм в честь песни „Pretty Woman“» (ռուս.)
  116. Is Sir Paul McCartney turning into Roy Orbison?
  117. «Roy Orbison > Charts & Awards». Allmusic.
  118. «UK Singles Chart Roy Orbison discography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-28 
  119. «norwegiancharts.com Roy Orbison discography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-28 
  120. «swedishcharts.com Roy Orbison discography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-28 
  121. «australian-charts.com Roy Orbison discography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-28 
  122. «charts.org.nz Roy Orbison discography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2010-08-28 
  123. 123,0 123,1 123,2 123,3 123,4 123,5 «Certified Awards Search». British Phonographic Industry. Retrieved on 8 September 2009. Note: User needs to enter «Roy Orbison» in the «Search» field, «Artist» in the «Search by» field and click the «Go» button. Select «More info» next to the relevant entry to see full certification history.
  124. «Goud & Platina». NVPI (in Dutch). Retrieved on 20 October 2008. Note: User needs to enter «Roy Orbison» in «Artiest» and click «Zoek».
  125. «Roy Orbison». The Finnish Group of IFPI (in Finnish).
  126. Roy Orbison parody on The Benny Hill Show - 1976 - YouTube
  127. Benny’s Place • The Music of The Benny Hill Show, Page 1 (1969-1971)
  128. Freddie Starr as Roy Orbison - YouTube
  129. It's Rover ! - YouTube

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերենով
  • Рапацкая Л. А. 1 // Мировая художественная культура: 11 класс. В 2-х частях. - М.: Владос, 2009. - 384 с.
  • Олег Усманов. Герои рок-н-ролла. - М.: Олма-Пресс, 2004. - 288 с.
Անգլերենով
  • Amburn, Ellis. Dark Star: The Roy Orbison Story. - Carol Publishing Group, 1990. - ISBN 081840518X.
  • Brown, Tony; Kutner, Jon; Warwick, Neil. Complete Book of the British Charts: Singles & Albums. - Omnibus, 2000. - ISBN 0711976708.
  • Clayson, Alan. Only the Lonely: Roy Orbison's Life and Legacy. - St. Martin's Press, 1989. - ISBN 0312039611.
  • Clayton, Lawrence and Sprecht, Joe. The Roots of Texas Music. - Texas A&M University Press, 2003. - ISBN 1585449970.
  • Creswell, Toby. 1001 Songs: The Greatest Songs of All Time and the Artists, Stories, and Secrets Behind Them. - Thunder's Mouth Press, 2006. - ISBN 1560259159.
  • Lehman, Peter. Roy Orbison: The Invention of An Alternative Rock Masculinity. - Temple University Press, 2003. - ISBN 1592130372.
  • Whitburn, Joel. The Billboard Book of Top 40 Hits. - Billboard Books, 2004. - ISBN 0823074994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]