Ջորջ Հարիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջորջ Հարրիսոնից)
Ջորջ Հարիսոն
Հարիսոնը Սպիտակ տանը 1974թ-ին
Հիմնական տվյալներ
Ծնվել է փետրվարի 251943
Լիվերպուլ, Անգլիա
Երկիր {{{2}}} ՄԹ
Մահացել է նոյեմբերի 29, 2001 (58 տարեկանում)
Կալիֆորնիա, Լոս Անջելես
Ժանրեր ռոք, փոփ, դասականհնդկական
Մասնագիտություն Երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր,պրոդյուսեր
Գործիքներ ոկալ, կիթառ, սիթառ
Գործունեություն 1958 - 2001
Լեյբլ
  • Parlophone
  • Capitol
  • Swan
  • Apple
  • Vee-Jay
  • Dark Horse
  • Gnome
Կապված
Կայք www.georgeharrison.com
Հայտնի գործիքներ
  • Gretsch 6122 Country Gentleman
  • Fender Stratocaster "Rocky"
  • Gibson Les Paul "Lucy (guitar)"
  • Rickenbacker 360/12

Ջորջ Հարիսոն (անգլ.՝ George Harrison, 25 փետրվարի, 194329 նոյեմբերի, 2001) անգլիացի ռոք երաժիշտ, կիթառահար, երգիչ, հեղինակ և կիթառիստ, հայտնի է որպես The Beatles-ի առաջին կիթառահար և անդամ։ Խմբի ցրումից հետո Հարիսոնն ունեցավ հաջող սոլո կարիերա, նաև հանդես եկավ Traveling Wilburys խմբի կազմում։ Նա նաև կինոպրոդյուսեր էր (Handmade Films)։ Դեռևս The Beatles-ի կազմում աչքի էր ընկնում իր կրոնական հետաքրքրություններով։

Վաղ տարիներ (1943-1959)[խմբագրել]

Ջորջ Հրիսոնի տունը Լիվերպուլում՝ 12 Arnold Grove-ում, որտեղ ծնվել և 7 տարի ապրել է Ջորջը

Ջորջ Հրրիսոնը ծնվել է Անգլիայում՝ Լիվերպուլում, 1943 թվականի փետրվարի 25-ին[1][2] կաթոլիկ՝ Լուիզի և Հարոլդ Հարրիսոնի ընտանիքում[1]։ Հարրիսոնը կրտսեր և չորրորդ երեխան էր։ Ջորջը ուներ մեկ քույր՝ Լուիզան, որը ծնվել էր 1931 թվականի օգոստոսի 16-ին և երկու եղբայր՝ Հարրին, որը ծնվել էր 1934 թվականին և Պիտերը՝ ծնված 1940 թվականի հուլիսի 20-ին։ Նրա մոր հայրը՝ Ջոն Ֆրենչը, ծագումով Իռլանդիայից էր՝ Ուեկսֆորդ կոմսությունից։ Նա գաղթել էր Լիվերպուլ և ամուսնացել էր տեղացի աղջկա հետ[3]։ Ջորջի հայրը՝ Հարոլդը, սկզբում նավաստի էր աշխատում, բայց հետո, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները փոխում է մասնագիտությունը և դառնում է ավտոբուսի վարորդ։

Սկսած Ջորջի ծնունդից մինչև 1950 թվականը Հարրիսոնների ընտանիքը ապրում էր 12 Arnold Grove հասցեում՝ Ուեյվերտրի լիվերպուլյան թաղամասում։ Դա փոքրիկ, երկհարկանի տուն էր։ Ջեռուցման համար ձմռանը օգտագործում էին վառարան, որը տեղադրված էր քարե անկյունում, իսկ սանհանգույցը եղել է բակում՝ հավերի բույնի կողքին։ 1950 թվականին քանի որ ավելացել էր վարձակալության վճարը Հարրիսոնների ընտանիքը տեղափոխվում է քաղաքի մեկ այլ շրջան՝ Սպեկ, և բնակություն է հաստատում 25 Upton Green, Speke հասցեում։

Սկզբում Ջորջը սովորում էր Դովդեյլի տարրական դպրոցում, որը ոտքով քայլելու հեռավորության վրա էր գտնվում՝ Penny Lane փողոցում։ Այդ նույն դպրոցում երկու տարի մեծ դասարանում նա հանդիպում է Ջոն Լեննոնին։ Հետո Ջորջը ընդունվում է տղաների համար նախատեսված «Լիվերպուլյան դպրոցը»՝ առաջին դպրոցը Լիվերպուլում[4], որտեղ և վերապատրաստվում է 1954-ից մինչև 1959 թվականը։ Ջորջը սիրում էր նստել վերջին շարքում և դասերի ժամանակ իր դպրոցական տետրերի վերջում կիթառ էր նկարում։ Նա հիշում էր․ «Ես շատ էի սիրում կիթառները։ Երբ ես դպրոցում մի տղայից լսեցի, որ նա վաճառում է ակուստիկ կիթառ 3,10 ֆունտ ստերլինգով, ես հարցրեցի իմ մորը և գնեցի ճիշտ նույն գործիքը։ Այդ ժամանակ դա մեզ համար մեծ գումար էր»[5]։

Ջորջը ոչ միայն բավականին արագ է սովորում ակորդները, այլև կատարում է բավականին բարդ հատվածներ։ Հարրիսոնը հետո ասում է, որ իր վրա ոչ մեծ ազդեցություն են ունեցել Կառլ Պերկինսը[6], Բո Դիդդլին,[7], Չաք Բերրին և The Everly Brothers[8]։ Հետագայում Ջորջը հանդիպում է Փոլ Մաքքարթնիի հետ, որը նույնպես սովորում էր այդ դպրոցում։

1957 թվականին Ջորջը հիմնադրում է խումբ-միօրյակը՝ «Կոմբո» անվանումով, իսկ հետագայում իր եղբոր Պիտերի և Արթուր Քելլի հետ ստեղծում է The Rebels խումբը[9]։ 1957 թվականի մարտին Ջոն Լեննոնը ստեղծում է The Quarrymen նվագախումբը։ Մի քանի ամիս անց նրանց խումբ է ընդունվում նաև Փոլ Մաքքարթնին։ Մասնավորապես Մաքքարթնին Լեննոնի ուշադրությունը հրավիրում է Հարրիսոնի վրա, խորհուրդ է տալիս ինչպես իր ընկերոջը, որ կարող է կիթառ նվագել «Raunchy» երգի համար։ Լեննոնը սկզբում դեմ էր Հարրիսոնի՝ նվագախմբի շարքերը համալրելու միտումներին, և ասում էր, որ Հարրիսոնը դեռ բավականին երիտասարդ է[10]։ Միայն երբ լրացավ Հարրիսոնի 16-ամյակը, այդ ժամանակ նրան ընդունեցին խումբ[11]։ Քանի որ Հարրիսոնը երիտասարդ էր Լեննոնը և Մաքքարթնին մյուս տարիներին նրան վերաբերում էին ինչպես երեխայի[12]։

16 տարեկանում Հարրիսոնը թողեց ուսումը և ինչ-որ ժամանակ լիվերպուլյան Blacklers հանրախանութում աշխատում էր, որպես էլեկտրատեխնիկի օգնական[13][14]։ 1959 թվականի սկզբին Լեննոնը խմբի անունը սկզբում փոխում է The Silver Beetles, իսկ հետո The Beatles։ Հարրիսոնի երաժշտական փորձերը, որի մի մասը կիթառի դասերն էին, ձեռնարկվում է Թոնի Շերիդանի կողմից և դրանով ստեղծվում է Հարրիսոնի մասնագիտական իմիջը[15]։

The Beatles-ի կազմում (1960-1970)[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բիթլզ

Սկզբնական շրջան (1960-1970)[խմբագրել]

1960 թվականին The Beatles-ը շրջագայում է Շոտլանդիայով, որպես ուղեկից ունենալով երգիչ Ջոնի Ջենթլային։ Հենց այդ տարի նրանք շարունակում են շրջագայությունները Համբուրգում և Հարրիսոնը մի կողմ է նետում իր լիվերպուլյան հանրախանութի իր աշխատանքը և միուս բիթլերի հետ գնում է Գերմանիա։ Նա նախատեսել էր, որ մի քանի տարի աշխատի երաժիշտների հետ, իսկ հետո ընդունվի երաժշտական դպրոց[16]։ Հարրիսոնի առաջին ուղևորությունը Համբուրգ կարճ է տևում, քանի որ գերմանական ոստիկանությունը նրան արտաքսեց Անգլիա, գտնելով, որ նա անչափահաս է[17]։

1961 թվականի դեկտեմբերին The Beatles-ի մենեջերը դառնում է Բրայան Էփսթեյնը, որը խմբի անդամների հետ ծանոթացել էր մի քանի ամիս առաջ՝ The Cavern Club-ի հայտարարության ժամանակ[18]։ Էփսթեյնը օգնում է բիթլերին, որ նրանք պայմանագիր կնքեն EMI ձայնագարական ընկերության հետ, որտեղ նրանց պրոդյուսերը Ջորջ Մարտինն էր[19]։

Խմբի առաջին սինգլը եղավ «Love Me Do»-ն (որտեղ Հարրիսոնը նվագում էր Gibson J-160E կիթառով),[20][21][22], թողարկվում է 1962 թվականին և գրավում է 17-րդ հորզոնականը բրիտանական չարթերում[23]։ Please Please Me դեբյուտային ալբոմի թողարկման ժամանակ՝ 1963 թվականին, խմբի փառքը արդեն ողջ Մեծ Բրիտանիայում տարածվել էր և արդեն սկսել էր տարածվել «բիթլմանիա» երևույթը[24]։

Հարրիսոնը բիթլերից առաջինն էր, որ այցելեց ԱՄՆ1963 թվականի սեպտեմբերին նա այցելում է իր քրոջը՝ Լուիզային, Իլինոյսում, 5 ամիս մնում է մինչ The Beatles-ի այցելումը ԱՄՆ և մասնակցում է «Էդվարդ Սալիվանի շոուին»[25]։ Իր Ամերիկայում մնալու ժամանակ Ջորջը գնում է մեծ երաժշտական խանութ և հայտնաբերում է, որ այնտեղ ոչ միայն The Beatles-ի վաճառքը, այլ նաև ընդհանրապես ժամանակակից բրիտանական երաժշտության։ Վերադառնալով տուն Հարրիոնը հասյտնում է, որ Ամերիկայի «նվաճումը» կարող է դժվար լինել։

Հարրիսոնը (ձախից երրորդը) մյուս բիթլերի հետ ԱՄՆ-ում, 1964 թվական

Այն ժամանակ, երբ Փոլ Մաքքարթնին համարվում էր «լավ բիթլ», իսկ Լեննոնը դիտվում էր որպես խմբի առաջնորդ, Հարրիսոնը մեծ հեղինակություն էր վայելում աղջիկ երկրպագուների շրջանում։ Իր 21 ծնունդների ընթացքում նա ստացել է ավելի քան 30 000 նվեր և շնորհավորական բացիկ։ Խմբի համերգների ժամանակ նրան հաճախ ողողում էին մարմելադային կոնֆետներով («jelly babies»), որոցից սիրում էր Հարրիսոնը։ ԱՄՆ-ում այդ կոնֆետներից չէին վաճառվում, իսկ ամերիկայն երկրպագուները նրանց հեղեղում էին ամուր դոնդողային հատիկներով, որից խումբը դժգոհ էր[26]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Harry, Bill (2000)։ The Beatles Encyclopedia: Revised and Updated։ London: Virgin Publishing, 492։ ISBN 0-7535-0481-2։ 
  2. Харрисон пустил слух о то, что родился 24 февраля, в качестве шутки. Во всех авторитетных источниках его дата рождения указывается как 25 февраля.
  3. «Beatles Ireland - George Harrison Irish Heritage» (English)։ Beatles Ireland։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/6190G1GKy։ Վերցված է 2008-12-07։ 
  4. The Liverpool Institute for Performing Arts — Performing Guide Admin Area
  5. «Beatles Browser Four (p3)»։ Bill Harry/Mersey Beat Ltd.։ http://triumphpc.com/mersey-beat/beatles/beatlesbrowser-four3.shtml։ Վերցված է 2009-07-04։ 
  6. «Carl Perkins»։ www.rockhall.com։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/6190KGSDM։ Վերցված է 2008-10-30։ 
  7. «Hall of Fame, Bo Diddley»։ www.rockabillyhall.com։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/6190KsERY։ Վերցված է 2008-10-30։ 
  8. «THE BEATLES JOHN LENNON, PAUL MC CARTNEY, GEORGE HARRISON, RINGO STARR»։ www.solarnavigator.net։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/6190M55U9։ Վերցված է 2008-10-30։ 
  9. «The Times Peter Harrison obituary»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/6190R4LqP։ Վերցված է 2007-07-22։ 
  10. Biography: George Harrison, Answers.com. Retrieved 13 December 2008
  11. Loewen, Nancy (1989)։ Profiles in music։ Vero Beach: Rourke Enterprises, Inc., 26-27։ 
  12. Lewisohn, Mark (1992)։ The Complete Beatles Chronicle։ Pyramid Books, 13։ 
  13. Davies, The Beatles 1985, p 55.
  14. Harrison, I Me Mine, p 29.
  15. While My Guitar Gently Weeps, pp 2 — 6, Simon Leng, 2006, ISBN 1-4234-0609-5
  16. «Biography for George Harrison»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/6190RlhbC։ Վերցված է 2007-03-09։ 
  17. The Beatles Diary: The Beatles Years, page 27, Barry Miles, Keith Badman, Omnibus Press, 2001, ISBN 0-7119-8308-9
  18. Schaffner, The Boys from Liverpool,pp 7-10.
  19. Babiuk, Lewisohn, and Bacon, Beatles Gear, p 59.
  20. Everett, The Beatles as Musicians: The Quarry Men Through Rubber Soul, p 126.
  21. Babiuk, Lewisohn, and Bacon, Beatles Gear, pp 72-73.
  22. «Please Please Me»։ perso.wanadoo.es։ Արխիվացված օրիգինալից 2007-09-30-ին։ http://web.archive.org/20070930004334/perso.wanadoo.es/sissu/ppm.htm#8։ Վերցված է 2008-12-27։ 
  23. The Songwriting Secrets of the Beatles, page 560, Dominic Pedler, Omnibus Press, 2003, ISBN 0-7119-8167-1
  24. Greene, Here Comes the Sun, p 34.
  25. Lewisohn, Mark (1992)։ The Complete Beatles Chronicle, 122։ 
  26. Kane, Larry. Interview. Interviews with the Beatles Larry Kane. CD. Larry Kane, 2003.