Սիրունիկը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրունիկը
անգլ.՝ Pretty Woman
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և սիրավեպ
Թեմամարմնավաճառություն
Թվականմարտի 23, 1990[1][2], հունիսի 29, 2001[3], հուլիսի 5, 1990[4] և 1990
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարի Մարշալ[5][6][7][…]
ՊրոդյուսերԱրնոն Միլչեն, Steven Reuther? և Gary W. Goldstein?
Սցենարի հեղինակJ. F. Lawton?
ԴերակատարներՌիչարդ Գիր[5][8][7][…], Ջուլիա Ռոբերտս[5][8][7][…], Ralph Bellamy?[9][10][11][…], Ջեյսոն Ալեքսանդր[5][9][10][…], Laura San Giacomo?[11][12], Հեկտոր Էլիզոնդո[11][12], Էմի Յասբեկ[12], Հենք Ազարիա[11][12], Անդերա Փարքեր, Էլինոր Դոնահյու[12], Լարի Միլլեր[12], Ալեքս Հայդ-Ուայթ[13], Լարի Հենքին[13], Դեյ Յանգ[13], Գարի Մարշալ[13], Սքոթ Մարշալ[13], Ալ Սապիենցա[13], Չարլզ Մինսքի[13], Ջեյմս Պատրիկ Ստյուարտ[13], Լինդա Գուդֆրենդ[13] և Ֆրենկ Կամպանելլա[13]
ՕպերատորՉարլզ Մինսքի
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՌաջա Գոսնել և Փրիսցիլա Նեդ Ֆրենդլի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Փիթսբուրգ և Ամբասադոր հյուրանոց
ԿինոընկերությունTouchstone Pictures և Silver Screen Partners IV
Տևողություն119 րոպե
Շահույթ463 406 268 $

«Սիրունիկը» (անգլ.՝ Pretty Woman, ԱՄՆ, 1990), գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված սիրային պատմության ժանրում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսային մագնատ Էդվարդ Լուիսը, մոլորվելով գիշերային քաղաքում, կանգնում է փողոցային մարմնավաճառ Վիվիանի մոտ, որպեսզի նա ցույց տա ճանապարհը։ Աղջիկը դուր է գալիս Էդվարդին, և նա հրավիրում է աղջկան հյուրանոցի իր համար։ Առավոտյան տեղեկանում է, որ շատ կարևոր գործարք կնքելիս պետք է գնա ուղեկցորդուհու հետ և լրացուցիչ հոնորարի դիմաց առաջարկում է աղջկան մնալ իր բնակարաններում ևս վեց օր։

Վիվիանն ամեն ինչ հանդուրժում է հանուն իր ընտրյալի, որն արդեն վաղուց դադարել է «հաճախորդ» լինելուց։

Այս ամենին զուգահեռ՝ զարգանում է սյուժետային երկրորդ գիծը. Էդվարդն աշխատում է մեծ պայմանագրի վրա՝ մեծ նավաշինարարական ընկերության առքով ու վերավաճառքով։ Ինչպես բացատրում է Վիվիանը իրեն հասկանալի լեզվով, «դա նման է մեքենա գնելուն և մասերով վաճառելուն»։

Թռուցիկ ծանոթությունը ստիպում է Էդվարդին վերաիմաստավորել կենսական արժեքները։ Վիվիանն էլ չի ուզում ուղղակի լինել միլիարդատիրոջ հովանավորյալը. նա երազում է «սպիտակ ձիով ասպետի» մասին, որը կգա և կտանի իրեն իր նախկին կյանքից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ (դերակատարների ընտրություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրունիկի» քասթինգը բավական երկար էր։ Էդվարդ Լուիսի դերում ի սկզբանե Հարի Մարշալը դիտարկում էր Քրիստոֆեր Ռիվին, բայց վերջինս մերժեց։ Դիտարկվում էր նաև Ալ Պաչինոն, բայց մի քանի փորձից հետո նա հրաժարվեց[14][15]։ Ռիչարդ Գիրը համաձայնեց միանգամից։ Ի սկզբանե նա փորձում էր իր հերոսին կերտել ավելի ակտիվ, բայց Հարի Մարշալը նրան մի կողմ տարավ և ասաց. «Ո՛չ, ո՛չ, Ռիչա՛րդ։ Այս ֆիլմում ակտիվ պետք է լինի միայն մեկ կերպար։ Գուշակիր՝ ինչ դեր է քեզ բաժին ընկել»[14]

Վիվիենի դերում ի սկզբանե չէր դիտարկվում Ջուլիա Ռոբերթսը, ավելին, Disney ընկերությունը դեմ էր նրա թեկնածությանը։ Հարի Մարշալը պլանավորում էր, որ դերը կհասնի Կարեն Ալլենին։ Այն բանից հետո, երբ նա հրաժարվեց, ռեժիսորը դերի համար հրավիրեց բազմաթիվ հայտնի դերասանուհիների։ Դերից հրաժարվեցին Մեգ Ռայանը, Սառա Ջեսիկա Փարքերը, Մերի Սթինբերգենը, Միշել Պֆայֆերը, Վալերիա Գոլինոն, Ջենիֆեր Ջեյսոն Լին և այլք։

Դերիլ Հաննան իր մերժումը հիմնավորում էր նրանով, որ իր կարծիքով ֆիլմը սեքսուալ բնույթի էր և ստորացնում էր կանանց[16]։

Հրաժարվեց նաև Մոլլի Ռինգուոլդը, որին դուր չեկավ մարմնավաճառի դերը։ Ճիշտ է, որոշ հարցազրույցներում նա նշել է, որ շատ է ափսոսում, որ այն ժամանակ մերժել է այդ դերը։ Վայնոնա Ռայդերը և Ջենիֆեր Քոննելին չստացան դերը, քանի որ ռեժիսորը նրան շատ երիտասարդ էր համարում[17]։

Երբ մնացած բոլոր դերասանուհիները հրաժարվեցին դերից, Վիվիենի դերը ստացավ 23-ամյա Ջուլիա Ռոբերթսը, որն այն ժամանակ դեռ հայտնի չէր լայն հասարակությանը։ Այս դերը նրան աստղ դարձրեց։

Մշակութային ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կարևորագույն՝ հերոսների թատրոն այցելելու դրվագում հնչում են Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից հատվածներ։ Հենց այս օպերայի ընտրությունը պատահական չէ. գոյություն ունի կապ ֆիլմի և օպերայի սյուժետների միջև։ Վերդիի օպերայի (որն ըստ էության Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի վերապատմումն է) գլխավոր հերոսուհին փարիզյան կուրտիզանուհի Վիոլետտա Վալերին է։ Նմանօրինակ, ինչպես օպերայում, ֆիլմում մարմնավաճառ Վիվիենի կյանքը փոխվում է այլ դասակարգից տղամարդու հետ ծանոթությունից հետո[18]։

Մեկ այլ տեսարանում (որտեղ գլխավոր հերոսները պառկած են այգու խոտերին) հնչում է Ուիլյամ Շեքսպիրի սոնետներից հատված՝ «նրա աչքերը՝ նման աստղերի». Էդվարդը գրքից կարդում է Վիվիենի համար։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում կան տպավորություն ստեղծող տեսարաններ՝ պոլո խաղի տեսարանում, երբ հերոսուհուն սիրահարվում է գեղեցկատես պատանուն, համարյա ամբողջությամբ կրկնում է 1964 թվականի «Իմ չքնաղ լեդի» ֆիլմի տեսարանը։
  • Ֆիլմում կա բառախաղ։ Էդվարդ Լուիսը սկզբում «Սև ասպետից» վերափոխվում է «սպիտակ ասպետի» Մորսի ընկերության համար, իսկ շուտով Վիվիենի համար դառնում է «սպիտակ ձիու վրա ասպետի»։
  • Ֆիլմի պաստառում Ջուլիա Ռոբերթսի գլուխը տեղադրվել է դերասանուհի Շելլի Միշելի մարմնի վրա։ Պաստառի վրա Ռիչարդ Գիրի մազերը շագանակագույն են, երբ ֆիլմում դրանք ալեխառն են[14]։.

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - «Օսկար» մրցանակաբաշխությանը Լավագույն դերասանուհի (Ջուլիա Ռոբերթս) անվանակարգ։
  • 1991 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը կնոջ լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում (Ջուլիա Ռոբերթս), ինչպես նաև 3 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ - կատակերգություն կամ մյուզիքլ, տղամարդու լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում (Ռիչարդ Գիր), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Հեկտոր Էլիզոնդո)։
  • 1991 - BAFTA մրցանակաբաշխությանը չորս անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Արնոն Միլչեն, Սթիվեն Ռեթեր, Հարի Մարշալ), լավագույն կանացի դեր (Ջուլիա Ռոբերթս), հագուստների լավագույն դիզայն (Մերիլին Վենս), լավագույն օրիգինալ սցենար (Ջ. Ֆ. Լոութոն)։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wild Women Do» - Նատալի Քոուլ
  2. «Fame '90» - Դևիդ Բոուի
  3. «King of Wishful Thinking» - Go West
  4. «Tangled» - Jane Wiedlin
  5. «It Must Have Been Love» - Roxette
  6. «Life in Detail» - Ռոբերտ Փալմեր
  7. «No Explanation» - Peter Cetera
  8. «Real Wild Child (Wild One)» - Christopher Otcasek
  9. «Fallen» - Lauren Wood
  10. «Oh, Pretty Woman» - Ռոյ Օրբիսոն
  11. «Show Me Your Soul» - Red Hot Chili Peppers

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրեգորի Լ. Sew Iconic. Հոլիվուդի 10 լեգենդար հագուստները / Անգլ. թարգմ. Պ. Օխրիմչուկ - Մ.։ РИПОЛ Классик, 2013. - 144 էջ, պատկերազարդ, տպաքանակ՝ 3000, ISBN 978-5-386-05322-2։ (Ջուլիա Ռոբերթսի սպիտակ գնդիկներով շագանակագույն հագուստի մասին է)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=prettywoman.htm
  2. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=17336&type=MOVIE&iv=Basic
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/pretty-woman
  6. http://www.imdb.com/title/tt0100405/
  7. 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_13767_Uma.Linda.Mulher-(Pretty.Woman).html
  8. 8,0 8,1 http://www.metacritic.com/movie/pretty-woman
  9. 9,0 9,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6200.html
  10. 10,0 10,1 http://www.adorocinema.com/filmes/filme-6200/
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.filmaffinity.com/en/film514728.html
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 http://www.imdb.com/title/tt0100405/fullcredits
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  14. 14,0 14,1 14,2 Տեղեկատվություն «Սիրունիկը» ֆիլմի մասին IMDB կայքում; թույլատրված է մայիսի 17, 2007.
  15. «Al Pacino interview by Larry King transcript». CNN.
  16. Daryl Hannah - Hannah Pleased To Decline Pretty Woman Offer - 27 February 2007
  17. (DVD) Pretty Woman: 15th anniversary. Buena Vista Home Entertainment, Touchstone. 2005.
  18. Verdi’s 'La Traviata:' The Original 'Pretty Woman' From Théâtre Antique In Orange, France by Bruce Scott