It Must Have Been Love
«It Must Have Been Love» | ||||
---|---|---|---|---|
Roxette-ի սինգլը | ||||
«Pretty Woman OST» ալբոմից | ||||
Թողարկված | 1987 | |||
Ֆորմատ | LP, CD | |||
Ձայնագրված | 1987 | |||
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն | |||
Երգահան | Պեր Գեսլե[1] | |||
Տևողություն | 4:18 | |||
Լեյբլ | EMI Records | |||
Պրոդյուսեր | Քլարենս Էվերման | |||
Roxette-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«It Must Have Been Love» (հայերեն՝ Այն պետք է որ սեր լիներ), շվեդական Roxette փոփ ռոք խմբի հինգերորդ սինգլը։ Երգի տեքստը և երաժշտությունը գրել է Փեր Գեսլեն։ Այս բալլադը դարձել է Միացյալ Նահանգների № 1 դուետի երրորդ հիթը և խմբի բեսթսելլերներից մեկը (սինգլը շատ երկրներում ստացել է «ոսկե հավաստագրում»)։
«Սիրունիկը» ֆիլմի սաունդթրեքն է։ Այն իր տարածվածության աստիճանով մրցել է խմբի «The Look», «Joyride» և «Listen to Your Heart» հիթերի հետ, որոնք Միացյալ Նահանգներում նույնպես համարվել են № 1 հիթեր։ 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների ռադիոկայաննում երգի՝ ավելի քան 4 միլիոն անգամ հնչելուց հետո, Փեր Գեսլեն ստացել է «BMI» մրցանակ[2]։
Բրիտանական «The Guardian» լրագիրը ստեղծագործությունն անվանել է «1980-ական թվականների լավագույն բալլադը»[3]։
«Christmas for the Broken Hearted» (1987)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Christmas for the Broken Hearted»-ը երգի բնօրինակ անվանումն է[4], առաջին անգամ թողարկվել է 1987 թվականին՝ այն բանից հետո, երբ գերմանական EMI ընկերությունը խմբին խնդրել է ձայնագրել «ինտելեկտուալ սուրբծննդյան սինգլ»։ Երգը ներառվել է շվեդական Top 10 հիթ-շքերթում, բայց գերմանական EMI ընկերությունը որոշել է չթողարկել սինգլը։
Երգի այս տարբերակը չի ձայնագրվել խմբի և ոչ մի ալբոմում, մինչև այն պահը, երբ 1997 թվականին չի վերաթողարկվել Pearls of Passion ալբոմը, որտեղ երգը ներառվել է որպես բոնուս-թրեք։
«Սիրունիկը» ֆիլմի սաունդթրեք (1990)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Touchstone Pictures» կինոընկերությունը Roxette խմբին, EMI ձայնագրման ընկերությանը և հենց երաժիշտներին առաջարկել է երգ գրել «Սիրունիկը» նոր ռոմանտիկ կատակերգության սաունդթրեքի համար, որտեղ գլխավոր դերակատարներն են Ռիչարդ Գիրն ու «Օսկարի» հավակնորդ Ջուլիա Ռոբերթսը:«Սիրունիկը» ֆիլմը թողարկվել է 1990 թվականի մարտին և ամբողջ աշխարհում վարձույթում հավաքել է ավելի քան 460 միլիոն դոլար[5]։
Գեսլեն հարցազրույցում պատմել է, որ «It Must Have Been Love»-ը (այդ ժամանակ երգի ձայնագրման պահից անցել էր ընդամենը 2 տարի) ընտրվել է այն պատճառով, որ Roxette-ը նոր երգ գրելու և ձայնագրելու ժամանակ չի ունեցել, քանի որ նրանք հյուրախաղերի են եղել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Գեսլեն և խմբի պրոդյուսեր Քլարենս Էվերմանը վերցրել են 1987 թվականի բնօրինակ ձայնագրությունը, Մարի Ֆրեդիկսսոնը երգել է սուրբծննդյան սինգլից մեկ տուն, ձայնն ուժեղացնելու համար ավելացվել է փոքրիկ գործիքային մշակում և բեք վոկալ։
Թեև «It Must Have Been Love»-ը «Սիրունիկի» սաունդթրեքի մաս էր, երգը չի ձայնագրվել խմբի և ոչ մի ալբոմում, մինչև լավագույն երգերի հավաքածուի՝ «Don't Bore Us, Get to the Chorus!»-ի (1995) թողարկումը։ Ալբոմը Միացյալ Նահանգներում թողարկվել է միայն 2000 թվականի սեպտեմբերի 26-ին և այլ երգացանկով, որը տարբերվում էր բնօրինակ հավաքածուից։
Երգի հաջողություններ հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած երգի տեքստում ասվում է հարաբերությունների խզումից հետո միայնակ ձմեռային օրվա մասին, «It Must Have Been Love»-ը դարձել է 1990 թվականի ամառվա միջազգային հիթ։ Սա առաջին սինգլը չէր, որ թողարկվել էր «Սիրունիկի» սաունդթրեքից, բայց հենց «It Must Have Been Love»-ը դարձել է ամենահաջողակ սինգլը՝ հունիսին երկու շաբաթ շարունակ մնալով Hot 100-ի առաջին տեղում և վաճառելով շուրջ 500 000 օրինակ Միացյալ Նահանգներում[6][7]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Ֆրեդիկսսոնի խոսքերով՝ տվյալ սինգլի տեսահոլովակի նկարահանումները եղել են հատուկ փորձ իր գործունեությունում։
Քավեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]När kärleken föds
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին շվեդ փոփ երգչուհի Շիրլի Քլամփը (շվեդ.՝ Shirley Clamp) ձայնագրել է երգի շվեդերեն տարբերակը, որը կոչվում է «När kärleken föds» («Երբ ծնվում է սերը»)։ Սինգլը թողարկվել է նույն տարվա ապրիլին և սինգլների շվեդական չարթում հասել վեցերորդ հորիզոնական։ 2006 թվականի հունիսի 11-ին շվեդական ազգային չարթում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Երգում չի եղել ոչ մի բառ Սուրբ ծննդի կամ այլ սեզոնային տոների մասին։
- Երգացանկ
- «När kärleken föds» - 5:08
- «Öppna din dörr» - 4:12
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի քավեր տարբերակը ձայնագրել են՝ Polly Esther, Digital Bitch, The Chipmunks և The Chipettes, Sanne Salomonsen և Jeanette Biedermann, S.K.Y. («S.K.Y. Presents Christmas Trance» ալբոմ)։
- Բրիտանական Journey South փոփ դուետը ձայնագրել է երգի ակուստիկ տարբերակն իրենց համանուն ալբոմի համար (2006)։
- «Клеопатра» խմբից Սվետլանա Վլադիմիրսկայան ձայնագրել է երգի ռուսերեն տարբերակը՝ «Пришла любовь к нам» (1991)։
- Մեքսիկացի երգչուհի Rocio Banquells-ը ձայնագրել է երգի ակուստիկ տարբերակը՝ սեփական «Escucha el infinito» (1991) ալբոմի համար։
- Երգի իսպաներեն տարբերակը երգել է ավստրալիական Aleks and The Ramps խումբը՝ «Pisces Vs Aquarius» ալբոմի համար։
- Bad Lashes-ը (2008 թվականի «X Factor UK»-ի ֆինալիստ) երգել է առաջին կենդանի համերգի ժամանակ։
- Գերմանացի ինդի փոփ երգիչ Get Well Soon-ը 2008 թվականին ձայնագրել է քավերը։
- Բեքի Թոբինի և Մարշալ Ուիլյամսի կատարմամբ քավերը հնչել է ամերիկյան «Glee» հայտնի հեռուստասերիալում։
- Ռուս երգչուհի Յուլյա Պարշուտան 2015 թվականին կատարել է երգի իր տարբերակը, որը կոչվում է «В тишине громких слов»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ISWC-Net
- ↑ «2005 BMI awards» (անգլերեն). www.bmi.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Dave Simpson (2019 թ․ դեկտեմբերի 10). «It Must Have Been Love: Roxette's power ballad is a masterpiece of pain». Guardian.
- ↑ «Greatest hits album notes» (անգլերեն). www.pergessle.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Box Office Mojo's page on Pretty Woman» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Roxette's RIAA single & album certifications» (անգլերեն). www.riaa.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Միացյալ Նահանգներում ավելի քան 500 000 վաճառված օրինակ նշանակում է ոսկե կարգավիճակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roberth Thorselius. The look for Roxette. The illustrated worldwide discography & price guide. — Premium Forlag AB, 2003. — ISBN 978-9197189484
- Sven Lindström. Att vara Per Gessle. — Albert Bonniers Förlag, 2007. — ISBN 9789100112004
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խմբի պաշտոնական կայք(շվեդ.)
- The Daily Roxette, բոլոր թարմ նորությունները խմբի մասին(անգլ.)
- Փեր Գեսլեի պաշտոնական կայք(անգլ.)
|