Jump to content

Էլվին և Բուրունդուկներ (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվին և Բուրունդուկներ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAlvin and the Chipmunks
ԵրկիրՖրեզնո, Կալիֆոռնա, ԱՄՆ
Ժանրերփոփ, ռոք, հիֆ-հոփ, քանթրի, երաժշտություն երեխաների համար
Գործունեություն1958—1972,
1979 — մինչև այժմ
ԼեյբլLiberty Records, RCA Records, Sony Wonder, Quality Records, Chipmunk, Atlantic Records, Rhino Records
Պարգևներ
Կայքchipmunks.com

Alvin and the Chipmunks («Էլվին և Բուրունդուկներ»), հորինված երաժշտական խումբ, որը բաղկացած է երեք բուրունդուկներից։

Այն հիմնված է եղել դաշնակահար և դերասան Ռոս Բաղդասարյանի ավագի կողմից 1958 թվականին, ով հանդես է եկել Դևիդ Սևիլ մականվան տակ և այդ ժամանակին, 1950-ականների վերջին արդեն հասել է որոշ կատակերգական հաջողությունների։ Անսամբլի ստեղծման հովանավորն էր «Witch Doctor» երգը, որում Բաղդասարյանի հետ երգում էր կատակերգական ձայն, որի ստեղծման համար նա կիրառեց արագացված վերարտադրության տեխնիկան։ Սինգլը հայտնի է դարձրել երգչին, մի քանի շաբաթ մնալով ամերիկյան ազգային հիթ-շքերթի առաջին հորիզոնականին։ Խմբի առաջին ձայնագրաշ պաշտոնական թողարկումը՝ «The Chipmunk Song (Christmas Don’t Be Late)», ոչ միայն կրկին հասել է Բիլբորդի առաջին հորիզոնականին, այլև 1958 թվականին ստացել է Գրեմմիի 3 մրցանակ։ Երեք բուրունուկների տեղը երգում էր Բաղդասարյանը, ձայնագրելով այն և արագացնելով ձայնագրությունը, իսկ համերգներին օգտագործում էր տիկնիկներ։ Խմբի մասնակիցների անունները դրվել են այդ ժամանակվա Liberty Records ձայնագրման լեյբլի ղեկավար Էլվին Բենեթի, հիմնադիր և տեր Սայմոն Վարոնքերի և Գլխավոր ինժեներ Թեոդոր Քիփի անուններով։ Հետագա լիամետրաժ ֆիլմերի երկխոությունները հնչյունավորում էր Բաղդասարյանը, նա սկզբում խոսում էր դանդաղ, հետո արագացնում էր։ 1972 թվականին հեղինակը մահացել է, սակայն 1980-ականներին իր որդի Ռոս Բաղդասարյան կրտսերը վերակենդանացրեց գաղափարը[1][2][3][4][5][6][7]։

1988 թվականին արդեն վաճառված էր խմբի ձայնագրություններով ավելի քան 38 միլիոն ալբոմ[8]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ William D. Crump. The Christmas Encyclopedia, 3d ed.
  2. ↑ Jacqueline Edmondson Ph.D. (редактор)). «Virtual Bands». Music in American Life: An Encyclopedia of the Songs, Styles, Stars, and Stories that Shaped our Culture [4 volumes]: An Encyclopedia of the Songs, Styles, Stars, and Stories That Shaped Our Culture.
  3. ↑ Mark Bellomo. «Singing Rodents (Alvin and the Chipmunks still endure)». Totally Tubular '80s Toys.(չաշխատող հղում)
  4. ↑ Jerry Beck. «The Chipmunk Adventure (5/22/87)». The Animated Movie Guide.
  5. ↑ Arthur Brown. «Alvin and the Chipmunks». Everything I Need to Know, I Learned from Cartoons!.
  6. ↑ Cory Hamblin. Serket's Movies: Commentary and Trivia on 444 Movies. էջ 15—16.
  7. ↑ Sara Pendergast, Tom Pendergast (2002). Bowling, Beatniks, and Bell-bottoms: 1940s-1950s. U X L.
  8. ↑ Emmy, Том 10. Academy of Television Arts & Sciences. 1988.