Սուրբծննդյան երաժշտություն
Սուրբծննդյան երաժշտություն (անգլ.՝ Christmas music), երաժշտության մի տեսակ, որն իր մեջ ընդգրկում է երաժշտական մի շարք ժանրեր և սովորաբար կատարվում կամ լսվում է Սուրբ ծննդյան ժամանակ։ Սուրբ ծննդյան հետ առնչվող երաժշտությունը կարող է լինել մաքուր գործիքային, կամ ինչպես շատ երգերի և տաղերի մեջ կարող են օգտագործվել բառեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, նվերների փոխանակման, ուրախության, Սանտա Կլաուսի և այլ կերպարների թեմաներով։ Սուրբծննդյան երաժշտությունը կատարվում է հասարակական համերգներում, եկեղեցիներում, Առևտրի կենտրոններում, քաղաքի փողոցներում և անկատական հավաքույթներում Սուրբ ծննդյան տոների ընթացքում ամբողջ աշխարհով մեկ։
Սուրբծննդյան երաժշտությունը ենթադրվում է, որ ծագել է չորրորդ դարում Հին Հռոմում, լատիներեն «Veni redemptor gentium» (Come, Redeemer of the nations) հիմնից[1]։ Մինչև 13-րդ դարը Ֆրանցիսկ Ասսիզեցու ազդեցության ներքո հանրաճանաչ Սուրբ ծննդյան երգերի ավանդույթը զարգացավ տարածաշրջանային տարբեր լեզուներով[2]։ Սուրբծննդյան երաժշտությունը առաջին անգամ անգլերենով հայտնվել է 1426 թվականին՝ որպես անգլիացի քահանա Ջոն Օդլեյի ստեղծագործություն, ով 25 Սուրբ ծննդյան երգերի հեղինակ է[3]։ Դեռևս 16-րդ դարում երգվում էին տարբեր Սուրբ ծննդյան երգեր, որոնց թվում են «The Twelve Days of Christmas», «God Rest You Merry, Gentlemen» և «O Christmas Tree" (O Tannenbaum)» երգերը[4]։
Վիկտորյական դարաշրջանը ականատես եղավ Սուրբ ծննդյան երգերի և տոնի հետ կապված հիացմունք արտահայտող երգերի միախառնմանը՝ ներառյալ «Silent Night», «O Little Town of Bethlehem» և «O Holy Night» երգերը։ Առաջին Սուրբ ծննդյան երգերը կապված Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու հետ ծագել են 19-րդ դարում՝ ներառյալ «Up on the Housetop» և «Jolly Old St. Nicholas» երգերը[5]։ Շատ Սուրբ ծննդյան հիմներ նույնպես թարգմանվել են այս ժամանակահատվածում, հատկապես 1871 թվականին, երբ Ջոն Սթեյները հրատարակեց մի շատ ազդեցիկ հավաքածու՝ «Սուրբ ծննդյան հին և նոր երգեր» վերնագրով։ Շատ քիչ հիշարժան երգեր են ստեղծվել 20-րդ դարի սկզբին մինչև 1930-ականների Մեծ ճգնաժամը, երբ հրատարակվեցին մի շարք հաճախ ամերիկյան ծագմամբ երգեր, որոնցից մեծ մասը չէին վկայակոչում Քրիստոնեական տոնը, այլ ավելի շատ ընդգրկում էին աշխարհիկ արևմտյան ավանդական թեմաներ՝ կապված Սուրբ ծննդյան հետ։ Նրանց մեջ ներառված էին երեխաների համար ստեղծված այնպիսի երգեր ինչպիսիք են «Santa Claus Is Comin' to Town» և «Rudolph the Red-Nosed Reindeer» երգերը, ինչպես նաև զգացմունքային տիպի երգեր՝ ներկայացված այդ դարաշրջանի հայտնի շանսոնիեների կողմից՝ «Have Yourself a Merry Little Christmas» և «White Christmas»(վերջինս համարվում է բոլոր ժամանակների լավագույն սինգլը)[6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտությունը Սուրբ ծննդյան ժամանակահատվածի և նրա տոնակատարության վաղ առանձնահատկություններից է։ Վաղ ժամանակաշրջանի օրինակներն էին հիմնոգրաֆիկ ստեղծագործությունները («chants and litanies»), որոնք նախատեսված էին կրոնական օգտագործման համար՝ պահպանելով և՛ Սուրբ ծննդյան և՛ Աստվածահայտնության տոնակատարությունը, որոնցից շատերն էլ մինչ այժմ օգտագործվում են արևելյան Ուղղափառ եկեղեցու կողմից։ 13-րդ դարում Ֆրանցիսկ Ասսիզեցու ազդեցության ներքո մեծացավ տեղի բարբառներով գրված երգերի քանակը։
Միջնադարում անգլիացիները միավորեցին շուրջպարերը երգերով և նրանց անվանեցին Սուրբ ծննդյան տաղեր։ Ավելի ուշ տաղ բառը նշանակում էր մի երգ, որն իր մեջ պարունակում էր կրոնական թեմաներ։ Իտալիայից այն տարածվեց դեպի Ֆրանսիա և Գերմանիա, ավելի ուշ նաև Անգլիա։ Անգլերեն Սուրբ ծննդյան տաղերն առաջին անգամ հայտնվել են 1426 թվականին՝ որպես անգլիացի քահանա և բանաստեղծ Ջոն Օդլեյի ստեղծագործություններ, ով 25 Սուրբ ծննդյան երգերի հեղինակ է։ Այդ երգերը հավանաբար երգել են մի խումբ տոնակատարողներ, ովքեր անցել են տնից տուն[8]։
Պուրիտանական արգելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Կրոմվելի կառավարման ժամանակ Անգլիայի կառավարությունը արգելել է Սուրբ ծննդյան տաղերի երգելը՝ համարելով նրանք Հեթանոսական և մեղսագործ։ Հայտնի Կաթոլիկ Քրիստոնեության հետ կապված այլ ավանդույթների նման նրանք դժգոհություն առաջացրեցին Բողոքական Պուրիտանների մեջ։ Հայտնի է, որ Օլիվեր Կրոմվելի միջնորդությամբ արգելվել են Սուրբ ծննդյան բոլոր տիպի տոնակատարությունները։
Վեստմինստրյան համաժողովը 1644 թվականին կիրակի օրը օրացույցում համարեց միակ սուրբ օրը։ Անգլիական եկեղեցու համար տրվող նոր պատարագն այն ընդունեց 1645 թվականին և այսպիսով օրինականորեն վերացրեց Սուրբ Ծնունդը։ 1647 թվականին նրա տոնակատարությունը պառլամենտի կողմից համարվեց որպես հանցանք[9]։
Պուրիտաններն ընդհանրապես հերքում էին Սուրբ ծնունդը՝ մի միտում, որը շարունակաբար վերակենդանանում էր Եվրոպայում և ԱՄՆ-ում տասնութերորդ, տասնիներորդ և քսաներորդ դարերում[10]։
Արքայական վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1660 թվականի մայիսին Չարլզ II Ստյուարտը կրկին գահ բարձրացրեց Ստյուարտներին, Անգլիայի ժողովուրդը կրկին սկսեց կիրառել Սուրբ ծննդյան երգերը որպես Քրիստոնեական ավանդույթների վերականգնման մի մաս, որոնք հաստավեցին արքայի սեփական տոնակատարություններով[9]։ Վիլյամ Սենդսի «Սուրբ ծննդյան հին և նոր երգեր» վերնագրով շարքը պարունակում էր այսօրվա շատ դասական անգլիական տաղեր և նպաստեց տոնի միջին Վիկտորյական դարաշրջանի վերածննդին[11]։ Եկեղեցում Սուրբ ծննդյան տաղեր երգելը հիմնվել է 1880 թվականի Սուրբ ծննդյան նախօրեին Թրուրո տաճարում, Կոռնուոլ, Անգլիա, որն էլ այժմ կիրառվում է աշխարհի շատ եկեղեցիներում[12]։
Սուրբ ծննդյան տոնակատարությունները՝ ներառյալ նաև երաժշտությունը, նշվում են նաև այնպիսի հաստատություններում ինչպիսիք են Սանտա Կլաուսի գյուղը, Ռովենիեմի, Ֆինլանդիա[13]։
Ողորմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ ծննդյան տաղեր երգելու ավանդույթը ողորմության կամ բարեգործության փոխարեն սկսվել է Անգլիայում 17-րդ դարում Ստյուարտների վերականգնումից հետո։ Քաղաքի երաժիշտները կամ «սպասավորները» իրավունք ունեին գումար հավաքել փողոցներում Սուրբ ծննդյան տոներից շաբաթներ առաջ։ Այս ավանդույթը տարածվեց բնակչության շրջանում տասնութերորդ և տասնիներորդ դարերում և շարունակվում է մինչ այժմ։ Ինչպես նաև տասնյոթերորդ դարից սկսած, ըստ անգլիական ավանդույթի, գերակշռում էին կողովներով կանայք, ովքեր նվիրում էին իրենց հարևաններին փոխադարձ նվերներ՝ ուղեկցված Սուրբ ծննդյան երգերով։ Չնայած այս երկար պատմությանը շատ Սուրբ ծննդյան երգեր սկիզբ են առել միայն 19-րդ դարից առաջ՝ բացառությամբ այնպիսի երգերի ինչպիսիք են «Wexford Carol», «God Rest You Merry Gentlemen», «As I Sat on a Sunny Bank», «The Holly and the Ivy»[14],«Coventry Carol» և «I Saw Three Ships» երգերը։
Եկեղեցական տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ ծնունդը որպես կարևոր տոնակատարություն եկեղեցական տարվա ընթացքում նաև նշանակում է, որ կա մի ավանդական երաժշտություն, որը ստեղծվել է այդ տոնը նշելու համար։ Ահա նշանավոր ստեղծագործությունների մի կարճ և ոչ սպառիչ ցուցակ.
- Թոմաս Թալլիս։ Mass "Puer natus est nobis" (1554)
- Հենրիխ Շյուց։ Սուրբծննդյան պատմություն (1664)
- Մարկ-Անտուան Շարպանտյե։ Pastorale sur la naissance de N.S. Jésus-Christ (c. 1670)
- Յոհան Սեբաստիան Բախ։ մի շարք կանտատաներ (1734)
- Գեորգ Ֆրիդրիխ Հենդել։ Messiah (1741)
- Ջեյկոբ Ջեն Ռիբա։ Czech Christmas Mass "Hey, Master!" (1796)
- Մի շարք 18-րդ դարի կոմպոզիտորներ ինչպիսիք են Արկանջելո Կորելլի, Անտոնիո Վիվալդի, Ջուզեպպե Տորելլի և ուրիշներ
- Էկտոր Բեռլիոզ։ Քրիստոսի մանկությունը (օրատորիա) (1853–4)
- Քամիլ Սեն-Սանս։ Սուրբծննդյան օրատորիա (1858)
- Բենջամեն Բրիտտեն։ Տաղերի արարողություն (1942)
- Զանազան կոմպոզիտորներ սկսած Բարոկկոյից մինչև 21-րդ դար՝ Սուրբծննդյան կանտատաներ
Սուրբծննդյան ավանդական երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ավանդական երգերը, որոնք նույնիսկ չունեն որևէ հատուկ կրոնական ենթատեքստ, հաճախ անվանվում են Սուրբ ծննդյան տաղեր։ Նրանցից յուրաքանչյուրն ունի հարուստ պատմություն, իսկ որոշներն էլ առաջացել են շատ դարեր առաջ։
Ստանդարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի ավանդական երգերի շարքը, որ կարելի է լսել Սուրբ ծննդյան հետ կապված իրադարձությունների ժամանակ հետևյալն է[15]։
- "Angels We Have Heard on High"
- "Away in a Manger"
- "Deck the Halls" (Deck the Hall)
- "Ding Dong Merrily on High"
- "The First Nowell" (The First Noël)
- "Go Tell It on the Mountain"
- "God Rest You Merry, Gentlemen" (God Rest Ye Merry Gentlemen)
- "Good King Wenceslas"
- "Hark! The Herald Angels Sing"
- "I Saw Three Ships"
- "It Came Upon the Midnight Clear"
- "Joy to the World"
- "O Christmas Tree" (O Tannenbaum)
- "O Come, All Ye Faithful" (Adeste Fideles)
- "O come, O come, Emmanuel"
- "O Holy Night" (Cantique de Noël)
- "O Little Town of Bethlehem"
- "Once in Royal David's City"
- "Silent Night"
- "The Twelve Days of Christmas"
- "We Three Kings of Orient Are"
- "We Wish You a Merry Christmas"
- "What Child Is This?" (Greensleeves)
- "While Shepherds Watched Their Flocks"
Վաղ շրջանի Սուրբ ծննդյան երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրաճանաչ Սուրբ ծննդյան երգերը 19-րդ դարում Ամերիկայում ներառում էին հետևյալ երգերը.
Վերջին շրջանի երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ ծննդյան վերջին շրջանի երգերն են «I Wonder as I Wander» (1933), «Mary's Boy Child» (1956), "Carol of the Drum" ("Little Drummer Boy") (1941), «Do You Hear What I Hear?» (1962), և «Mary, Did You Know?» (1984), «Little Donkey» (1959), ինչպես նաև «Calypso Carol» (1964) երգերը։
Ջոն Ռաթերը ստեղծել է շատ երգեր, որոնց թվում են All Bells in Paradise, Angels' Carol, Candlelight Carol, Donkey Carol, Jesus Child, Shepherds' Pipe Carol և Star Carol երգերը։
Հայտնի Սուրբ ծննդյան երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա թոփ 30 ամենաշատ նվագված տոնական երգերը 2015 թվականի Սուրբ ծննդյան տոների ժամանակ.[17]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Miles, Clement, Christmas customs and traditions, Courier Dover Publications, 1976, [1](չաշխատող հղում)0-486-23354-5, p. 32
- ↑ Miles, pp. 31–37
- ↑ Miles, pp. 47–48
- ↑ Moore, Kimberly (November 29, 2011). "Brief History of Holiday Music". Psychology Today. Retrieved October 22, 2017.
- ↑ Moore, Kimberly (December 6, 2011). "A Brief History of Holiday Music: The 1800s and the Re-Invention of Christmas". Psychology Today. Retrieved October 22, 2017
- ↑ Glenday, ed. (2007). Book of Records (PDF). Pattison Group. p. 187. [2](չաշխատող հղում) [3]. Archived from original (PDF) on 19 March 2015.
- ↑ Moore, Kimberly (December 20, 2011). "Brief History of Holiday Music: Crooners, Movies, and Novelty Songs". Psychology Today. Retrieved October 22, 2017.
- ↑ Miles, Clement (1976). Christmas customs and traditions. Courier Dover Publications. pp. 47–48. [4](չաշխատող հղում)0-486-23354-5.
- ↑ 9,0 9,1 Hutton, Ronald (1996). The Stations of the Sun. Oxford.
- ↑ Shoemaker, Alfred L. (1999) [1959]. Christmas in Pennsylvania. Mechanicsburg, PA. p. xvii.
- ↑ Richard Michael Kelly. A Christmas carol p.10. Broadview Press, 2003 [5](չաշխատող հղում) [6]
- ↑ "Festival of Nine Lessons and Carols". BBC. December 16, 2005.
- ↑ "Santa Claus Village"
- ↑ Simpson, Jacqueline; Roud, Steve (2000). Oxford Dictionary of English Folklore. Oxford. p. 64.
- ↑ «Carol Histories and Track List». pair.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Heffer, Simon (2014). "3. A Search for a Style". Williams. Faber & Faber. [7](չաշխատող հղում) [8]. Retrieved 10 October 2016.
- ↑ «"Santa Claus Is Coming to Town" Is Most-Played Holiday Song of the Last 50 Years». ASCAP. ASCAP. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբծննդյան երաժշտություն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբծննդյան երաժշտություն» հոդվածին։ |