Քրիստոֆեր Ռիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Քրիստոֆեր Ռիվ
C Reeve in Marriage of Figaro Opening night 1985.jpg
Ծնվել է սեպտեմբերի 25, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք[1]
Մահացել է հոկտեմբերի 10, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[5][1][2][3][4] (52 տարեկանում)
Մահվան վայր Mount Kisco, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Ջուլիարդ դպրոց և Կորնելի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն English American
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դրամատուրգ և թատրոնի դերասան
Ծնողներ հայր՝ F. D. Reeve
Ամուսին(ներ) Dana Reeve
Պարգևներ և մրցանակներ
christopherreeve.org

Քրիստոֆեր Դ'Օլե Ռիվ (անգլ.՝ Christopher D'Olier Reeve, սեպտեմբերի 25, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք[1] - հոկտեմբերի 10, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[5][1][2][3][4], Mount Kisco, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)- թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, Էմմի մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվը ծնվել է Նյու Յորք քաղաքում, լրագրողուհի Բարբարա Պիտնիի և բանաստեղծ-վիպասան Ֆրանկլին Դ'Օլե Ռիվի (1928 -2013) ընտանիքում։ Քրիստոֆերի երկու ծնողների նախնիները եղել են անգլիացիներ և Ամերիկա են եկել 1600-ական թվականներին։ Քրիստոֆերի հոր պապը՝ Ֆրանկլին Դ'Օլեն (1877 — 1953), 1919-1920 թվականներին եղել է Ամերիկյան լեգեոնի առաջին հրամանատարներից, իսկ պապը՝ Ռիչարդ Հենրի Ռիվը եղել է «Prudential Financial» ամերիկյան ապահովագրական և ներդրումային ընկերության գլխավոր տնօրենը ավելի քան 25 տարի։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ցողունային բջիջների հետազոտությունների մասին կոնֆերանսում, 2003 թվական

Քրիստոֆեր Ռիվը համաշխարհային համբավ է ձեռք բերել 1978 թվականին՝ նկարահանվելով «Սուպերմեն» ֆիլմում։ Նրա մնացած ֆիլմերը մնացել են ավելի քիչ տեսանելի։ Ֆիլմի նկարահանումներից բացի նա խաղացել է թատրոնում, մասնակցել է մի շարք հանրային և գիտական ​​ծրագրերի, բարեգործական միջոցառումների և տարբեր երկրներում մասնակցել արվեստագետների աջակցության, շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված ծրագրերի։ Երեխաների և մարդու իրավունքների պաշտպանության գործում համագործակցել է «Միջազգային համաներում» (անգլ.՝ «Amnesty International») կազմակերպության հետ:

Քրիստոֆեր Ռիվը Ռոնալդ Ռեյգանի հետ, 1983թ․

Ռիվը եղել է հեծանվորդ, ջրասուզորդ, զբաղվել է առագաստասպորտով, նվագել է դաշնամուր, երկու անգամ միայնակ փոքրիկ ինքնաթիռով թռչել է Ատլանտյան օվկիանոսի վրայով։

1995 թվականի մայիսի 27-ին Վիրջինիա նահանգում ընկել է ձիուց, ինչի հետևանքով կոտրվել է ողնաշարը։ Բժիշկները չեն կարողացել նրան ոտքի կանգնեցնել և նա մնացել է հաշմանդամ։ Նա չէր կարողանում ինքնուրույն շնչել, խոսում էր հատուկ սարքի միջոցով։ Դրանից հետո նա իրեն նվիրեց վերականգնողական թերապիայի և կնոջ հետ միասին բացեց հաշմանդամների համար ինքնուրույն ապրելու կենտրոն։ Չնայած այդ ամենին Քրիստոֆեր Ռիվ աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանվել է ֆիլմերում և զբաղվել հասարակական գործունեությամբ։

Մահացել է 2004 թվականի հոկտեմբերի 10-ին սրտի կաթվածից[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվն ամուսնացել է 1992 թվականի ապրիլին Դանե Մորոզինայի հետ: Նույն թվականի հունիսին նրանց ծնվել է որդի՝ Ուիլյամը։ Ռիվը բացի այդ ունի ևս երկու երեխա Գայ Էկստոնից՝ Մեթյուն ( 1979) և Ալեքասանդրան (1983)։ 2015 թվականի հունիսի 13-ին Ալեքսանդրան որդի է ունեցել, որին անվանել էն Քրիստոֆեր Ռասսել Ռիվ Ջիվենս՝ ի պատիվ պապին[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
1974 Մեծ ներկայացումները սպա
1974—1976 «Կյանքի սերը» Բեն Հարպեր
1975 «The Wide World of Mystery» դերասանի անունն անհայտ է
1978 «Սուպերմեն»[8] Սուպերմեն, Կլարկ Կենտ
1980 «Սուպերմեն-2» Սուպերմեն, Կլարկ Կենտ
1980 «Ժամանակին ինչ-որ մի տեղ» Ռիչարդ Կոլլեր
1982 «Մահացու ծուղակ» Կլիֆֆորդ Անդերսոն
1982 «Մոնսենյոր» Ջոն Ֆլայերտի հայրը
1983 «Սուպերմեն-3» Սուպերմեն, Կլարկ Կենտ
1984 «Բոստոնցիները» Բեյզիլ Ռենսոմ
1985 «Ավիատորը» Էդգար Էնսկոմբ
1985 «Աննա Կարենինա» կոմս Վռոնսկի
1987 «Փողոցային տղան» Ջոնատան Ֆիշեր
1987 «Սուպերմեն-4, Պայքար խաղաղության համար» Սուպերմեն, Կլարկ Կենտ
1988 «Ալիքների անջատում» Բլեյն Բենգեմ
1988 «Մեծ փախուստ 2․ Անորոշ պատմություն» մայոր Ջոն Դոջ
1990 «Վարդը և շնագայլը» Ալան Պինկերտոն
1991 «Երազներ մահվան մասին» Ջորջ Ուեստֆիլդ
1992 «Էյվոնլի ճանապարհը» Ռոբերտ Ռեզերֆորդ
1992 «Մղձավանջ կեսօրին» Շոն
1993 «Ծովագայլը» Խամֆրի Վան Վեյդեն
1993 «Ֆրեյզերը» Լեոնարդ
1993 «Փառքի առավոտ» Ուիլլ Պարկեր
1993 «Մնացած օրը» Ջեկ Լյուիս
1995 «Սև անտառ» Ալան Ջոնսոն
1995 «Արյունոտ ձի» Ալան Ջոնսոն
2003 «Փորցաշրջան» Կեվին Հիլի
2003-2004 «Սմոլվիլի գաղտնիքը» դոկտոր Վիրջիլ Սվոնն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]