Աննա Կարենինա (ֆիլմ, 1985)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կարենինա
անգլ.՝ Anna Karenina
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, վեպի էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԱննա Կարենինա
Թվական1985
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիմոն Լենգթոն
ՊրոդյուսերՍիմոն Լենգթոն
Սցենարի հեղինակԼև Տոլստոյ
ԴերակատարներԺաքլին Բիսեթ, Քրիստոֆեր Ռիվ, Փոլ Սքոֆիլդ և Իան Օգիլվի
Տևողություն150 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

«Աննա Կարենինա» (անգլ.՝ Anna Karenina), ռեժիսոր Սայմոն Լենգթոնի հեռուստաֆիլմը[1][2]։ Լև Տոլստոյի համանուն վեպի էկրանավորումն է, որը նախատեսված է ցանկացած տարիքի հանդիսատեսի համար։ Էկրան է բարձրացել 1985 թվականի մարտի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեի հիմքում ամուսնացած կնոջ (Աննա Կարենինա) և երիտասարդ սպայի (Ալեքսեյ Վռոնսկի) սերն է։ Աննան հեռանում է ընտանիքից սիրելիի հետ երջանկություն գտնելու համար։ Նա ստիպված է դիմել մի շատ լուրջ քայլերի իր կյանքում, բաժանվել իր որդուց (Սերյոժա)։ Փոխվում է բարձր խավի վերաբերմունքը նրա հանդեպ։ Այս ամենը գլխավոր հերուսուհուն շատ ցավ ու նվաստացում է բերում։ Այդպես էլ երջանկություն չգտնելով և չիմանալով իր կարգավիճակի հետ՝ ֆիլմի վերջում Աննան նետվում է գնացքի տակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժաքլին ԲիսեթԱննա Կարենինա (Օբլոնսկայա)
  • Քրիստոֆեր ՌիվԱլեքսեյ Կիրիլովիչ Վռոնսկի, կոմս, գնդապետ
  • Պոլ ՍկոֆիլդԱլեքսեյ Ալեքսանդրովիչ Կարենին, Աննայի ամուսինը
  • Իեն Օգիլվի – իշխան Ստեպան Արկադևիչ («Ստիվի») Օբլոնսկի, Աննա Կարենինայի եղբայրը
  • Աննա Մեսսի – Բեթսի (Ելիզավետա Ֆեոդորովնա) Տվերսկայա (Վռոնսկայա), իշխանուհի, Ալեքսեյ Կիրիլովիչի զարմուհին, Աննա Կարենինայի (Օբլոնսկայա) զարմիկի կինը
  • Ջոաննա ԴևիդԴոլլի (Դարյա Ալեքսանդրովնա) Օբլոնսկայա, Ստիվի Օբլոնսկու կինը
  • Ջուդի Բաուքերիշխանուհի Կիտի Շչերբացկայա, Դոլլիի քույրը
  • Վալերի ԼուշԱննուշկա
  • Ջուդի Քեմփբել – կոմոսուհի Վռոնսկայա, կոմս Վռոնսկու մայրը
  • Մարշա Ֆիցալան-Հովարդ – Լեդի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աննա Կարենինա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Աննա Կարենինա» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]