«Սմոլվիլի գաղտնիքը» (անգլ.՝ «Smallville»), ամերիկյանգիտաֆանտաստիկ հեռուստասերիալ, որ հիմնված է Սուպերմենիկոմիքսի վրա և պատմում է նրա պատանեկության և այն մասին, թե ինչպես է նա դարձել սուպերհերոս: Այս սերիալը գրավում է երկրորդ տեղը ամերիկյան գիտաֆանտաստիկ ամենաերկար սերիալների մեջ (Գերբնական սերիալից հետո) և առաջին տեղը կոմիքսների հիման վրա գրված սերիալների մեջ:
Գործադիր պրոդյուսերները և սցենարի հեղինակներն են Ալֆրեդ Գոուն և Մայլիզ Միլլարը, իսկ գաղափարի հեղինակներն են Ջերրի Սիգելը և Ջո Շուստերը: Դեպքերը տեղի են ունենում ամերիկյան Կանզաս նահանգի հորինված Սմոլվիլ քաղաքում: Կլարկ Կենտի դերը կատարել է Թոմ ՈՒելլինգը, իսկ նրա գլխավոր թշնամու՝ Լեքս Լյուտորի դերը կատարել է Միքայել Ռոզենբաումը: Նկարահանումը հիմնականում իրականացվել է Կանադայում[3]:
Առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 16-ին ամերիկյան The WB ալիքում: Այն դիտել են մոտ 8,4 միլիոն մարդ[4]: Մինչև 2006 թվականի մայիսի 11-ը այս ալիքով ցուցադրվել է 5 եթերաշրջան, որը ներառում էր 110 սերիա: 2006 թվականի սեպտեմբերի 28-ից սերիալը հեռարձակվել է նաև The CW հեռուստաալիքում:
Սերիալը պատմում է Կլարկ Կենտի պատանեկան տարիների և այն մասին, թե ինչպես է նա դարձել սուպերհերոս: Բացահայտվել են որոշ մանրամասներ: Օրինակ՝ կրիպտոնիտի ազդեցությունը մարդկանց վրա, Կլարկ Կենտ անձի կայացումը և կոմիքսների այլ հերոսների մասին:
Սուպերմենի մասին պատմող ֆիլմերի ավանդությանը հակառակ սերիլաի սկզբին Լեքս Լյուտորը Կլարկ Կենտի ընկերն է, այլ ոչ թե թշնամին: Լեքսի վերածնունդը որպես չար սկսվում է 4- րդ եթերաշրջանից: