Ջասթին Հարթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթին Հարթլի
Ծնվել էհունվարի 29, 1977(1977-01-29)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՆոքսվիլ, Նոկս շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԻլինոյսի համալսարան Չիկագոյում, Հարավային Իլինոյսի համալսարան, Carl Sandburg High School? և Հարավային Իլինոյսի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, գրող և սցենարիստ
Ամուսին(ներ)Կրիշել Ստաուզ
justinhartleyonline.com

Ջասթին Հարթլի (անգլ.՝ Justin Scott Hartley, հունվարի 29, 1977(1977-01-29)[1], Նոքսվիլ, Նոկս շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Նա հայտնի է իր հեռուստատեսային դերերով, որոնցից են NBC«Կրքեր» օճառային օպերայի կերպար Ֆոքս Քրեյնը (2002-2006 թվականներ), The CW հեռուստաալիքի «Սմոլվիլի գաղտնիքը» սուպերհերոսական հեռուստասերիալի կերպար Օլիվեր Քուինը (2006-2011 թվականներ) և CBS«Երիտասարդը և անհանգիստը» օճառային օպերայի կերպար Ադամ Նյումանը, որի համար էլ արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հարթլին Պատրիկ Օսբորնի կրկնվող դերով հայտնվել է «Վրեժ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, ինչպես նաև 2016 թվականին նկարահանվել է NBC«Սա մենք ենք» կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթլին ծնվել է Իլինոյս նահագի Նոքսվիլ քաղաքում և մեծացել նույն նահանգի Օրլանդ Փարք գյուղում՝ ապրելով իր Նեյթեն եղբոր և Մեգան ու Գաբրիելա քույրերի հետ։ Կարլ Սանդբուրգ ավագ դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց հաճախել Հարավային Իլինոյսի Քարբոնդեյլ համալսարանը և Չիկագոյում Իլինոյսի համալսարանը, որտեղ նա սովորել է պատմություն և թատրոն[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2006 թվականներին Ջասթին Հարթլին մարմնավորեց Ֆոքս Քրեյնին NBC«Կրքեր» օճառային օպերայում[4][5]։ 2006 թվականին Հարթլին կատարել է Ակվամենի կրկնվող դերը The CW«Ակվամեն» հեռուստասերիալում։ Նա The CW հեռուստաալիքի «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի յոթ էպիզոդներում հանդես է եկել միլիարդատեր Օլիվեր Քուինի դերով։ 2008 թվականին նա Քրիստին Քրոյկի և Միքայել Ռոզենբաումի հեռանալուց հետո որպես կանոնավոր դերակատար վերադարձավ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալ[6]։ Այդ նույն թվականին Հարթլին մարմնավորել է Թոմին «Կարմիր կիրճ» ֆիլմում, որը նկարահանվել է Յուտայի վտանգավոր վայրերում[7]։ «Սմոլվիլի գաղտնիքից» հետո Հարթլին Մեմի Գամերի հետ միասին հանդես է եկել The CW«Բժիշկ Էմիլի Օուենս» հեռուստասերիալում, բայց ցուցադրությունը դադարեցվել է առաջին եթերաշջանից հետո։ Նա հյուրի կարգավիճակով նկարահանվել է «Չակ», «Ամրոց» և «Զոյի Հարթը հարավային նահանգից» հեռուստասերիալներում, իսկ 2013-2014 թվականներին ABC«Վրեժ» օճառային օպերայում կատարել է Պատրիկ Օսբորնի կրկնվող դերը, ով Վիկտորիա Գրեյսոնի (Մեդելին Սթոու) ապօրինի որդին է։ 2014 թվականի փետրվարին Հարթլին կատարել է Թոմի գլխավոր դերը ABC-ի «Վտանգավոր բաներ» հեռուստասերիալում, որտեղ իր խաղընկերն է Աննա Քեմփը[8]։ 2014 թվականի մարտին Հարթլին ստացել է կրկնվող դեր ABC«Սիրուհիներ» հեռուստասերիալում՝ նկարահանվելով պլաստիկ վիրաբույժ Սքոթ Թոմսոնի դերում[9]։ 2016 թվականի նոյեմբերին ստանձնել է Ադամ Նյումանի դերը CBS«Երիտասարդը և անհանգիստը» օճառային օպերայում, որը տևեց մինչև նույն թվականի սեպտեմբեր[10][11]։ 2016 թվականին հայտարարվեց, որ Հարթլին կունենա հիմնական դեր NBC-ի «Սա մենք ենք» կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալում[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Հարթլին սկսել է հանդիպել «Կրքեր» հեռուստասերիալի աստղ Լինդսեյ Հարթլիի հետ։ Վեց ամիս հետո՝ 2003թ․ նոյեմբերի 13-ին, նրանք նշանադրվել են, իսկ 2004 թվականի մայիսի 1-ին ամուսնացել հարսանեկան փոքր արարողությամբ։ 2004 թվականի հուլիսի 3-ին ծնվել է նրանց դուստրը, ում կոչել են Իզաբելա Ջասթիս։ 2012 թվականի մայիսի 6-ին հայտարարվել է, որ ութ տարի միասին ապրելուց հետո Լինդսեյն անհամատեղելի տարբերությունների պատճառով որոշել է բաժանվել և երեխայի խնամակալության համար դիմել է Լոս Անջելեսի նահանգային գերագույն դատարան[13]։ 2014 թվականին Հարթլին սկսել է հանդիպել Կրիշել Ստաուսի հետ[14], և 2016 թվականին հուլիսին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2005 Մրցել թաքուն Race You to the Bottom Ջո
2008 Կարմիր կիրճ Red Canyon Թոմ
2009 Գարնանային հանգիստ Spring Breakdown Թոդ
2009 Ճանապարհը սպանելով A Way with Murder Թեդ Ռեուլինգս
2010 Կարիճ մարդը Պրոզակի վրա Scorpio Men on Prozac Բիլ Քինգ
2015 Մարտահրավեր նետողը The Challenger Ջեյմս
2017 Ուրիշ անգամ Another Time Էրիկ Լեյզիթեր Հետ-արդյունաբերական, գործադիր պրոդյուսեր
2017 Վատ մայրիկների Սուրբ Ծնունդը A Bad Moms Christmas Թայ Սուինդլ Հետ-արդյունաբերակ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2002-2006 Կրքեր Passions Ֆոքս Քրեյն Հիմնական դեր
2006-2011 Սմոլվիլի գաղտնիքը Smallville Կանաչ նետ/Օլիվեր Քուին Կրկնվող դեր (եթերաշրջան 6-7), հիմնական դեր (եթերաշրջան 8-10), 72 էպիզոդ, նաև ռեժիսոր («Տիրապետություն»), սցենարիստ («Զոհաբերություն»)
2006 Ակվամեն Aquaman Արթուր Քերի/Ակվամեն Չվաճառված հեռուստասերիալ
2007 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Էլիոթ Բեվինս էպիզոդ «Ապակե սիրտը»
2007 Սառը գործարք Cold Case Մայք Դիլանի (1982) էպիզոդ «Արդարադատություն»
2009 Մեծ սխալ MegaFault Դեն Լեյն Հեռուստաֆիլմ
2011 Չակ Chuck Ուիզլի Սնիջեր Էպիզոդ «Չակ Վերսուսը մորուքավոր ավազակ»
2012 Ամրոց Castle Ռեգի Սթար Էպիզոդ An Embarrassment of Bitches
2012 Զոյի Հարթը հարավային նահանգից Hart of Dixie Ջեսի Քինսելա Էպիզոդ Bachelorettes & Bullets
2012-2013 Բժիշկ Էմիլի Օուենս Emily Owens, M.D. Ուիլ Քոլինս հիմնական դեր, 13 էպիզոդ
2013 Մելիսան և Ջոյը Melissa & Joey Նոա Բաթլեր էպիզոդ "Fast Times"
2013-2014 Վրեժ Revenge Պատրիկ Օսբոուրն Կրկնվող դեր (եթերաշրջան 3) 13 էպիզոդ
2014-2016 Սիրուհիներ Mistresses Սքոթ Թոմսոն Կրկնվող դեր (եթերաշրջան 2-4)
2014-2016 Երիտասարդը և անհանգիստը The Young and the Restless Ադամ Նյուման հիմնաական դեր
2016-այժմ Սա մենք ենք This Is Us Քևին Փիարսոն հիմնական դեր

Վեբ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2008 Երկվորյակների բաժին Gemini Division Նիկ Քորդա 12 էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Անվանում Արդյունք Ծան․
2005 «Օճառային օպերա» մրցանակ Երիտասարդ հայտնի գլխավոր դերասան Կրքեր Առաջադրված
2005 «Օճառային օպերա» մրցանակ Սիրային եռանկյունի (Լինդսեյ Հարթլիի և Բրուք Քերի հետ միասին) Կրքեր Առաջադրված
2009 Սթրեմի մրցանակ Դրամատիկ վեբ սերիալի լավագույն դերասան Երկվորյակների բաժին Առաջադրված [16]
2016 «Էմմի» ցերեկային մրցանակ Դրամա սերիալի լավագույն գլխավոր դերասան Երիտասարդը և անհանգիստը Առաջադրված [17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Justin Hartley Biography». TVGuide.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  3. «Smallville Cast Bios Justin Hartley». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  4. Kroll, Dan J. (2014 թ․ օգոստոսի 19). «Passions, Revenge star Justin Hartley cast as Adam Newman». Soapcentral.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Kroll, Dan J. (2006 թ․ հունվարի 16). «Passions Names New Fox». Soapcentral.com. United States. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Kristin. «Smallville Season Eight: Look Who's In!». E! Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Utah Calls Red Canyon "Too Controversial"». Red Canyon Movie. 2009 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. Andreeva, Nellie (2014 թ․ փետրվարի 26). «Justin Hartley & Ben Lawson Join 'Damaged Goods'; 'Agatha' Adds Christian Keyes». Deadline.com. PMC. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  9. Slezak, Michael (2014 թ․ մարտի 24). «Mistresses Exclusive: Revenge's Justin Hartley Joins Season 2 Cast as Love Interest for [Spoiler]». TVLine. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  10. Clifford, Kambra (2014 թ․ սեպտեմբերի 16). «EXCLUSIVE: Justin Hartley's First 'Y&R' Airdate Revealed + The 10 Things Adam Has Missed (Or Maybe Not) Since He Was Presumed Dead!». Soapoperanetwork.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. Fairman, Michael (2016 թ․ սեպտեմբերի 3). «Justin Hartley Confirms His Departure From The Young and the Restless Via Heartfelt 'Thank You' Message!». On-Air On-Soaps. Michael Fairman Soaps, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «NBC Augments Its Stable Schedule with Ambitious New Dramas, High-Concept Comedies and Unpredictable Unscripted Series» (Press release). NBC. 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին – via The Futon Critic.
  13. «'Days of Our Lives' Star Files for Divorce From 'Smallville' Husband». Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  14. «Revenge's Justin Hartley Is Dating All My Children's Chrishell Stause». eonline.com. 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  15. Fairman, Michael (2016 թ․ հուլիսի 31). «Justin Hartley and Chrishell Stause Engaged!». On-Air On-Soaps. United States: Michael Fairman Soaps, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  16. «The 1st Annual Winners & Nominees». streamys.org, Dick Clark Productions and Tubefilter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  17. «The 43rd Annual Daytime Emmy Award Nominations» (PDF). New York: emmyonline.org and National Academy of Television Arts and Sciences. 2016 թ․ մարտի 24. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]