Ջենսեն Էքլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենսեն Էքլս
Jensen Ackles 2015.jpg
Ծնվել էմարտի 1, 1978(1978-03-01)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրԴալաս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր
Ակտիվ շրջան1995-ներկա
Ամուսին(ներ)Դանիլ Հարիս (2010-ներկա)
Երեխա(ներ)3
IMDbID 0010075

Ջենսեն Ռոս Էքըլս (անգլ.՝ Jensen Ross Ackles, մարտի 1, 1978(1978-03-01)[1][2], Դալաս), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Հայտնի է դարձել «Մեր կյանքի օրերը», «Սև հրեշտակ», «Սմոլվիլի գաղտնիքները» և «Գերբնական» հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենսեն Ռոս Էքըլսը ծնվել է 1978 թվականի մարտի 1-ին Ալան Ռոջեր Էքըլսի և Դոնա Ջոան Շեֆերի ընտանիքում[3]։ Նա ունի ավագ եղբայր՝ Ջոշուան և կրտսեր քույր՝ Մաքենզին։ Ծնողները նրան անվանել են Ջենսեն՝ համարելով, որ այդ անունը շատ եզակի է[4]։ Նա ունի իռլանդական, շոտլանդական և անգլիական արմատներ[5]։ Դպրոցն ավարտելուց հետո Էքըլսը ծրագրում էր ընդունվել Տեխասի ֆիզիոթերապեվտիկ համալսարան, մինչդեռ մտափոխվեց՝ որոշելով դառնալ դերասան, և տեղափոխվեց Լոս Անջելես[6]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքըլսը Ջարեդ Պադալեկիի հետ 2008 թվականին։

4 տարեկանից Էքըլսը զբաղվել է մոդելությամբ, իսկ դերասանի կարիերան սկսել է 1996 թվականին՝ նկարահանվելով «Պարոն Ռոուդս», «Դպրոց քաղցր հովտում» և «Սիբիլ» հեռուստասերիալների էպիզոդներում։ 1997 թվականին նա ստացավ Էրիկ Բրեյդիի դերը NBC հեռուստաալիքի «Մեր կյանքի օրերը» սերիալում։ Այդ սերիալում նկարահանվելու համար նա ստացավ «Լավագույն նորեկ դերասան» մրցանակը Soap Opera Digest Awards մրցանակաբաշխությունում[7]։ Նա նաև երեք անգամ առաջադրվեց «Կարկառուն երիտասարդ դերասան» մրցանակին Daytime Emmy Awards մրցանակաբաշխությունում, սակայն որևէ անգամ չհաղթեց[7]։

Էքըլսը հրաժարվեց այս սերիալից 2000 թվականին՝ Մերիլին Մոնրոյի կյանքի մասին պատմող «Շիկահերը» հեռուստատեսային ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար։ Նա նաև մասնակցեց «Սմոլվիլի առեղծվածներ» հեռուստասերիալի գլխավոր հերոս Քլարկ Կենտի դերը ստանալու համար անցկացնող քասթինգին, սակայն այս դերը բաժին հասավ դերասան Թոմ Ուելինգին։ 2001 թվականին Էքըլսը նկարահանվեց ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Սև հրեշտակ» սերիալում, որը հեռարձակվում էր Fox հեռուստաալիքով։ Այդ սերիալում Էքըլսը խաղում էր գլխավոր հերոսի եղբայր, մարդասպան և խելագար Բենին։ Նրա մարմնավորած կերպարը մահանում է, սակայն Էքըլսը կրկին հայտնվում է սերիալի երկրորդ եթերաշրջանում, որպես Բենի զույգ եղբայր Ալեք` կասկածելի բարոյական սկզբունքներով նախկին մահացու զենք, բայց այժմ Մաքսի սարկաստիկ, բարի և հուսալի ընկեր, ով գրեթե ոչնչով չի նմանվում Բենին, բացի արտաքինից։ Էքըլսը նկարահանվեց այդ սերիալում մինչև 2002 թվականը։

Էքսլը 2009 թվականին։

2003 թվականին նա միացավ The WB հեռուստաալիքի «Dawson's Creek» սերիալի դերասանական կազմին՝ ստանալով Սի Ջեյի դերը։ Այնուհետև Էքըլսը նկարահանվեց Fox-ի «Հանգիստ կյանք» սերիալի մի քանի էպիզոդում, որոնք այդպես էլ եթեր չհեռարձակվեցին՝ սերիալի նկարահանումների հանկարծակի դադարեցման պատճառով։ 2004 թվականին Էքըլսը ստացավ փոքրիկ դեր «Իրավիճակ Կլոունանում» կարճամետրաժ ֆիլմում։ Էքըլսին այնուհետև առաջարկեցին նկարահանվել «Վերադարձ մեռյալներից» սերիալում, սակայն նա մերժեց առաջարկը և այն դերը, որը պետք է նա խաղար, բաժին հասավ Էրիկ Քրիստիան Օլսենին։ Այդ սերիալի պրոդյուսերները Էրիկ Քրիստիան Օլսենի կերպարին տվեցին «Ջենսեն» անունը, քանի որ նրանք շատ էին հավանել Էքըլսի անունը։ 2004 թվականին Էքըլսը վերադարձավ Վանկուվեր (որտեղ նկարահանվել էր «Սև հրեշտակ» սերիալը), որտեղ սկսեց նկարահանվել «Սմոլվիլի առեղծվածները» սերիալում՝ մարմնավորելով Լանա Լենգի սիրեցյալ Ջեյսընին։ 2005 թվականին նա իր հոր հետ խաղաց «Հոգիներ ուտողը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին։

Էքըլսը 2013 թվականին։

2005 թվականին Էքըլսը ստացավ Դին Վինչեստերի դերը «Գերբնական» կոչվող սարսափ/դրամա հեռուստասերիալում։ Նրա խաղընկերը Ջարեդ Պադալեկին է, ով մարմնավորում է Դինի եղբոր՝ Սեմի կերպարը։ Այս հեռուստասերիալի շնորհիվ Էքըլսը ձեռք բերեց ավելի մեծ ճանաչում, ինչպես նաև ստացավ մի քանի մրցանակ։

2007 թվականին Էքըլսը մարմնավորել է Փրիսլիի դերը՝ «Տասը դյույմանոց հերոս» ֆիլմում։ Նույն տարում նա և դերասան Լու Դայմոնդ Ֆիլիպսը մասնակցեցին «Մի քանի լավ տղաներ» ներկայացմանը, որը անցկացվել է Ֆորտ-Ուերտ քաղաքի Casa Mañana թատրոնում։ Նա այդ ներկայացմանը խաղաց լեյտենանտ Դենիել Կեֆիի դերը։ Դա Էքըլսի առաջին փորձն էր թատրոնում։ 2008 թվականին նա նկարահանվեց «Իմ արյունոտ Վալենտինը 3D» ֆիլմում, որն էկրան բարձրացավ 2009 թվականին։

Այժմ Ջենսեն Էքըլսը շարունակում է մարմնավորել Դին Վինչեստերին <<Գերբնական>> հեռուստասերիալում, որը ցուցադրում է ռեկորդային 14-րդ սեզոնը` դառնալով ամենաերկար նկարահանվող սերիալը իր ժանրում և անդադար համալրելով հեռուստատեսության պատմության մեջ ամենամեծ ու հավատարիմ ֆանատների բանակը (<<Գերբնական ընտանիք>>)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին նշանվել է ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել և մարմնամարզուհի Դանիլ Հարիսի հետ, ում հետ հանդիպում էր 2006 թվականից։ Նրանք ամուսնացան 2010-ի մայիսի 15-ին Դալլասում, Տեխաս։ 2013 թվականի մայիսի 30-ին ծնվեց նրանց դուստրը, ում անվանեցին Ջասթիս Ջեյ (ՋեյՋեյ) Էքըլս։ Իսկ 2016թ. դեկտեմբերի 2-ին ծնվեցին երկվորյակներ եղբայր և քույր Զեպլին Բրեմ Էքըլսը և Էրոու Ռոդս Էքլսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Jensen Ackles Biography (1978–)»։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  4. «Jensen Ackles»։ TV.com։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  5. «Who's hotter: Supernatural's Jared Padalecki vs. Jensen Ackles»։ She Knows։ Մայիսի 16, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  6. «Jensen Ackles: Biography»։ TV Guide։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  7. 7,0 7,1 «Awards for Jensen Ackles»։ Internet Movie Database։ Վերցված է Հոկտեմբերի 25, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]