Ջարեդ Պադալեկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարեդ Պադալեկի
Jared Tristan Padalecki
Jared Padalecki (7606273584).jpg
Ծնվել է հուլիսի 19, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:19|2|0}}) (35 տարեկան)
Ծննդավայր Սան Անտոնիո, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգություն լեհ
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, դերասան, ձայնային դերասան, մոդել և կինոդերասան
Աշխատանք 1999 — մինչ մեր օրերը
Ամուսին Ժենեվյև Կորտեզե
Ծնողներ Ջերալդ Պադալեկի (հայր),
Շերոն Քեմմեր (մայր)
Երեխաներ Թոմաս Քոլթոն Պադալեկի
Jared Padalecki Վիքիպահեստում

Ջարեդ Տրիստան Պադալեկի (անգլ.՝ Jared Tristan Padalecki, հուլիսի 19, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:19|2|0}}), Սան Անտոնիո, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), լեհական արմատներով ամերիկացի դերասան է[1][2]: Հայտնի է դարձել խաղալով «Գիլմոր աղջիկները» և «Գերբնականը» հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդ Պադալեկին ծնվել է 1982 թ. հուլիսի 19-ին Տեխասի Սան Անտոնիո քաղաքում։ Հայրը՝ Ջերալդ Պադալեկին, հարկային հաշվապահ էր, իսկ մայրը՝ Շերոն Քեմմերը, ուսուցչուհի։ Ունի ավագ եղբայր՝ Ջեֆֆ և կրտսեր քույր՝ Մեգան։ 12 տարեկան հասակից Ջարեդը սկսել է դերասանական արհեստի դասընթացներ հաճախել։ Սովորել է Սան Անտոնիոյի «Ջեյմս Մեդիսոն» դպրոցում։ 1999 թ. Պադալեկին հաղթեց «Claim To Fame» մրցույթը, որի հետևանքով իրավունք ձեռք բերեց «Teen Choice Award» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ շնորհելու, և այստեղ հանդիպեց իր ներկայիս գործակալին։ Դպրոցն ավարտելուն պես, 2000 թվականին, Ջարեդը տեղափոխվում է Լոս Անջելես, դերասանական կարիեռան շարունակելու համար, սակայն մինչ այդ նախատեսում էր ընդունվել Տեխասի համալսարան։[3].

Ջարեդ Պադալեկիի առաջին դերասանական աշխատանքն էր 1999 թ. նկարահանված «A Little Inside» երկրորդական կարգի դերը։ 2000 թ.-ին ստանձնեց Դին Ֆորեսթերի դերը հայտնի «Գիլմոր աղջիկները» հեռուստասերիալում, և նկարահանվեց այնստեղ մինչ 2005 թվականը։ 2005 թ. մասնակցեց քաստինգի «Գերբնականը» սերիալում նկարահանվելու համար, և ստացավ Սեմ Վինչեսթերի գլխավոր դեր, ուր խաղում է մինչ այժմ։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուրբաթ, 13» (2009)
  • «Վախի տունը» (2007)
  • «The Christmas Cottage» (2008)
  • «Գերբնականը» (2005–ից), հեռուստասերիալ
  • «Cry Wolf»' (2005)
  • «House of Wax» (2005)
  • «Ֆենիքսի թռիչքը» (2004)
  • «New York Minute» (2004)
  • «Երիտասարդ ՄաքԳիվեր» (2003)
  • «Cheaper by the Dozen» (2003), տիտրերում նշված չէ
  • «Անվերջ լույսի օղակը» (2002)
  • «Գիլմոր աղջիկները» (2000–2005) հեռուստասերիալ
  • «Տանից մոտ» (2001)
  • «Լռակյաց վկան» (2000)
  • «A Little Inside» (1999)

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jared Padalecki»։ IMDb։ Վերցված է 2016-04-05 
  2. 9, 755, 0.html «Jared Tristan Padalecki - aktor»։ www.poland.us։ Վերցված է 2016-04-05 
  3. TV.com, Trivia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]