Ժենևիև Պադալեկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Genevieve Cortese Padalecki Sept. 2011 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 8, 1981(1981-01-08) (42 տարեկան)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 1298809

Ժենևիև Նիկոլ Կորտեզե[1] (ամուսնությունից հետո՝ Պադալեկի[1], անգլ.՝ Genevieve Nicole Cortese (Padalecki), հունվարի 8, 1981(1981-01-08), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Վայրի կրակ» հեռուստասերիալում Քրիս Ֆուրիլոյի և «Գերբնականը» հեռուստասերիալում Ռուբիի դերակատարումներում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենեվև Կորտեզեն ծնվել է 1981 թվականի հունվարի 8-ին Սան Ֆրանցիսկոյում։ Կորտեզեն ունի քույր՝ Սառան, և եղբայրներ՝ Բենը և Ջոնը, որոնք բոլորը նրանից տարիքով փոքր են։ Նա ունի աստղերի տեսքով դաջվածքներ դաստակներին և ևս մեկ դաջվածք մեջքին։ Կորտեզեն ունի իտալական, ֆլամանդյան և ֆրանսիական արմատներ։ Նա պաշտում է ճանապարհորդությունները, իր ընտանիքին և ընկերներին[1]։

Մինչ իր առաջին՝ Քրիս Ֆուրիլոյի դերում նկարահանվելը Կորտեզեն արդեն հայտնի էր որպես փորձառու բեմական դերասանուհի։ Նա խաղացել է տեղի բեմադրություններում՝ «Ամառային գիշերվա քունը», «Թռչելով կկվի բնի վրայով», «Սրտի հանցանք» և «Իոսիֆը և իր երզանքների զարմանահրաշ, գունագեղ թիկնոցը»։ Կորտեզեն Նյու Յորքի Tisch համալսարանում ստացել է դրամատիկ և անգլիական արվեստների բակալավրի աստիճան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենեվևը Պադալեկիի հետ ծանոթացել է «Գերբնականը» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանման ժամանակ։ Մեկ տարվա շփումից հետո՝ 2010 թվականի փետրվարի 27-ին, նրանք ամուսնացան[4]։ 2012 թվականի մարտի 19-ին ծնվեց Ջարեդի և Ժենեվևայի առաջնեկը՝ Թոմաս Կոլտոն Պադալեկին[5], իսկ 2013 թվականի դեկտեմբերի 22-ին նրանք ունեցան ևս մեկ տղա, որին անվանեցին Օսթին Շեփարդ «Շեթ» Պադալեկի[6]։ Ներկայում զույգն ապրում է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Անապատի գերիները Death Valley Էմբեր
2005 ս Մեռյալ տարածաշրջան The Dead Zone Քլոյա Գրիգ / Լորա Թիրնի
2005 ֆ Ամերիկացի երեխաները Kids in America Էշլի Հարրիս
2005 ֆ Unraveled
2005-2008 ս Վայրի կրակ Wildfire Քրիս Ֆուրիլլո
2006 ֆ Փայլուն մտքեր Bickford Shmeckler's Cool Ideas Աղջիկները պարեգոտում
2006 ֆ Կյանքը կարճ է Life Is Short Էշլի
2007 ֆ Աղի ընկույզներ Salted Nuts Ջեն
2008-2009 ս Գերբնականը Supernatural Ռուբի
2009-2010 ս Հիշիր, թե ինչ կլինի FlashForward Թրեյսի Սթարք
2012 ֆ Ատելի Hated Վերոնիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Genevieve Cortese bio»։ TV Guide.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է 2013-12-24 
  2. Peterson Karla (սեպտեմբերի 18, 2008)։ «Supernatural: Lazarus Rising»։ Union Tribune։ weblog.signonsandiego.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-26-ին։ Վերցված է հունիսի 16, 2011 
  3. Blake Katie։ «Why Supernatural Fans hate Ruby 2.0- and the demons they do like»։ MultipleVerses։ multipleverses.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին։ Վերցված է հունիսի 16, 2011 
  4. «Genevieve Cortese and Jared Padalecki Wedding»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2016-01-22 
  5. «Supernatural’s Jared Padalecki Welcomes Son Thomas Colton – Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին։ Վերցված է 2016-01-22 
  6. Jared Padalecki on Twitter: "Ok. For real ;) My amazingly strong wife home-birthed a happy and healthy baby boy last night :). Please send love :))"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]