Քրիստին Քրոյկ
Քրիստին Քրոյկ Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-und" does not exist։ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1982[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, karateka, Դերասանական արվեստ և պրոդյուսեր |
girlsbydesign.com | |
Քրիստին Լաուրա Քրոյկ (ճիշտ արտասանություն՝ Քրուկ, անգլ.՝ Kristin Laura Kreuk, ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 30 - ին)- կանադացի դերասանուհի և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքը» ամերիկյան հեռուստասերիալում կատարած Լանա Լենգի դերով (2001-2009): Ինչպես նաև գլխավոր դեր է խաղացել 2009 թվականին նկարահանված «Փողոցների մարտիկ: Լեգենգ Չան-Լիի մասին» կինոֆիլմում, իսկ ներկայումս նկարահանվում է «Գեղեցկուհին և հրեշը» քրեական սերիալում:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստին Լաուրա Քրոյկը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 30 - ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառի [[Վանկուվեր (քաղաք) |Վանկուվեր]] քաղաքում: Հայրը՝ Փիթեր Քրոյկը ծնվել է 1955 թվականին Նիդերլանդներում, իսկ մայրը՝ չինական ծագումով Դեաննա Չեն ծնվել է 1954 թվականին Ինդոնեզիայում: Նրանք երկուսն էլ լանդշաֆտային դիզայներներ են: Նա ունի նաև քույր՝ Ջասթինը, ով սովորել է Հարվարդի համալսարանում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոյկը գլխավոր դեր է կատարել կանադական «Էջմոնտ» օճառային օպերայում 2001-2005 տարիների ժամանակահատվածում, հաջողությունից հետո գլխավոր դեր է ստացել «Սպիտակաձյունիկը» հեռուստաֆիլմում: Ինչպես նաև 2004 թվականին նա նկարահանվել է «Միջերկրական ծովի կախարդը» մինի-սերիալում, և այդ ժամանակ էլ «Եվրոտուր» ֆիլմով հայտնվել է մեծ էկրանին:
2001 թվականի սկզբին գործակալ վարձելով Քրոյկը մեկնեց լսումների WB ամերիկյան ոչ մեծ հեռուստաալիքի «Սմոլվիլիայի գաղտնիքը» սերիալում գլխավոր դեր ստանալու համար: Սերիալը եղել է ամերիկյան, նկարահանվել է Վանկուվերում և դերը ստանալուց հետո, նա կարողացել է շարունակել նկարահանվել «Էջմոնտ» օճառային օպերայում՝ զուգահեռ աշխատելով սերիալում: 7 եթերաշրջաններից հետո Քրիստինը հեռացավ «Սմոլվիլիայի գաղտնիքը» սերիալից, բայց հեռանալուց հետո երկու անգամ վերադարձել է, որպեսզի ավարտին հասցնի իր հերոսուհու սյուժետը:
Սերիալից հեռանալուց հետո գլխավոր դեր է խաղացել «Փողոցների մարտիկ: Լեգենգ Չան-Լիի մասին» բլոքբաստերում, որը ձախողվել է և բացասական արձագանքի է արժանացել քննադատների կողմից[2]: Ավելի ուշ նա վերադարձավ հեռուստատեսություն «Չակ» սերիալում երկրորդական դերով:
2012 թվականի սկզբին Քրոյկը «Գեղեցկուհին և հրեշը» դետեկտիվական սերիալում ստացել է դետեկտիվ Քեթրին Չենդլերի գլխավոր դերը:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր |
---|---|---|---|
2004 | Եվրոտուր | EuroTrip | Ֆիոնա |
2006 | Արքայադստեր երազանքը | Dream Princess | արքայադուստր |
2007 | Ճեղք | Partition | Նազիմ Խան |
2009 | Փողոցների մարտիկ: Լեգենգ Չան-Լիի մասին | Street Fighter: The Legend of Chun-Li | Չան-Լի |
2011 | Վամպիր | Vampire | Մարիա Լուկաս |
2011 | Էքստազներ | Irvine Welsh’s Ecstasy | Հիզեր Թոմսոն |
2012 | Տիեզերական կոկտեյլ | Space Milkshake | Թիլդա |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2001 | Սպիտակաձյունիկ | Snow White: The Fairest Of Them All | Սպիտակաձյունիկ | |
2001 - 2005 | Էջմոնտ | Edgemont | Լորել Յունգ | 70 սերիա |
2001 - 2009 | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Լանա Լենգ | 158 սերիա |
2004 | Երկրածովի կախարդները | Earthsea | Թինար | մինի-սերիալ |
2010 | Բեն Հուր | Ben Hur | Թիրզա | մինի-սերիալ |
2010 | Չակ | Chuck | Հաննա | 4 սերիա |
2012 | Գեղեցկուհին և հրեշը | Beauty & The Beas | Քեթրին Չենդլեր | գլխավոր դեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1014531330 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Kristin Kreuk- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-10-04