Միջերկրական ծովի կախարդը (մինի-սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրական ծովի կախարդը
անգլ.՝ Earthsea
Երկիր Կանադա
 ԱՄՆ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքA Wizard of Earthsea? և The Tombs of Atuan?
Թվականդեկտեմբերի 13, 2004 և սեպտեմբերի 3, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRobert Lieberman?
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակGavin Scott?
ԴերակատարներՇոն Էշմոր, Քրիստին Քրոյկ, Դենի Գլովեր, Իզաբելլա Ռոսսելլինի, Սեբաստիան Ռոշե, Քրիս Գոթյե և Alan Scarfe?
ԵրաժշտությունJeff Rona?
ԿինոընկերությունSonar Entertainment և Syfy
Տևողություն180 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Երկրածովի կախարդը» (անգլ.՝ Legend of Earthsea), մինիսերիալ (2 սերիա), նկարահանված է Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի «Երկրածովի կախարդը» և «Ատուանի Դամբարանը» գրքերի հիման վրա։ Պրեմիերան կայացել է Syfy Universal ալիքում 2004 թվականի դեկտեմբերին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացի երիտասարդ Գեդի վրա հարձակվում է Տայգատի՝ նվաճող-թագավորի զորքը։ Գեդը հանկարծակի ցուցադրում է իր կախարդելու ունակությունը, որի օգնությամբ խաբում է թշնամուն և նետում նրանց անդունդը։ Նա և նրա համագյուղացիները վախենում են իր ունակությունից։ Գեդը ուսումի է անցնում կախարդ Օգիոնի մոտ, ով նրան պատմում է Երկրածովի կախարդանքի գլխավոր սկզբունքը՝ ամեն ինչ և բոլորը ունեն իրենց իրական անունը, պետք է միայն այն իմանալ։ Գեդին իրական անունը տալիս է Օգիոնը։

Այդ ժամանակ թագավոր Տայգատը իր սիրուհու՝ Կոսսիլի օգնությամբ հուսով է մուտք գործել քրմուհիների՝ դամբարանների պահապանների միաբանության գաղտնիքի մեջ։ Այդ կատակոմբներում հնուց ի վեր փակված են անանուն սատանաներ, ովքեր սպառնում են աշխարհին։ Տայգատը համոզված է, որ Անանունները ուժ են, ովքեր ունակ են իրեն օգնել գրավել ամբողջ աշխարհը։ Կոսսիլը թույն է տալիս մայրապետին և անում ամեն ինչ, որպեսզի դառնա նրա հետևորդը։ Բայց ի զայրութ դավադիրների մայրապետը ընտրում է երիտասարդ, անմեղ և ընդունակ քույր Թենարին։ Թենարին նա ցույց է տալիս լաբիրինթի ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ փակված են Անանունները։

Ուսումը շարունակելու համար Գեդը մեկնում է Ռոք կղզի և ընդունվում է կախարդների ակադեմիա։ Այնտեղի աշակերտների մեջ նա գտնում է ինչպես հավատարիմ ընկերներ՝ Վետչին, այնպես էլ հակառակորդներ՝ Ջասպերին։ Հենց Ջասպերն է հրահրում Գեդին կիրառել արգելված կախարդանքը, որի հետևանքով երկիր է դուրս գալիս սատանա։ Այդ խախտումի համար Գեդին հեռացնում են ակադեմիայից։ Սատանան Գեդին հետևում է ամբողջ աշխարհով, նրա հետ մտնում է պայքարի մեջ, սպանում է նրա ընկերներին։ Գեդը միջոց է փնտրում, որպեսզի ազատվի անեծքից։ Աստիճանաբար նա հասկանում է, որ հրեշը, ով նրան հետապնդում է՝ իր արտացոլանքն է։ Վիշապը ասում է, որ Գեդը նրանից կարող է ազատվել Ատուանա Տաճարում։

Անհամբեր Տայգատը Ջասպերի օգնությամբ գրավում է Ռոք կղզին և նրան նշանակում է գլխավոր մոգ։ Հետո նա գրավում է քրմուհիների տաճարը և փորձում է ստիպել Թենարին ցույց տալ ճանապարհը դեպի Անանունները։ Այնտեղ է ձգտում նաև Գեդը, ով և օգնում է աղջկան փախչել։ Տայգատը փորձում է ազատել Անանուններին, բայց արդյունքում զոհվում է։ Դամբարանի խորքում Գեդը դեմ դիմաց հանդիպում է իր վախին՝ սատանային և անվանում է նրա իրական անունը։ Դա Գեդի իրական անունն է։

Գեդի և Թենարի խիզախությունը դարերով վտարում է սատանաներին երկրից։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Շաուն Աշմոր Գեդ
Քրիստին Քրոյկ Թենար
Իզաբելլա Ռոսսելլինի մայրապետ Թար
Դենի Գլովեր Օգիոն
Սեբաստիան Ռոշե Տայգատ
Քրիս Գոթյե Վեթչ՝ Գեդի համադասարանցին և ընկերը
Ջենիֆֆեր Քելվերթ Կոսսիլ
Էմիլի Հեմփշիր Ռոզա
Մարք Հիլդրեթ Ջասպեր
Ալան Սքարֆ Նեմմերլ՝ Ռոք կղզում գտնվող ակադեմիայի գլխավոր մոգ
Ալեսսանդրո Ջուլիանի Սքիորչ՝ Գեդի ընկերը, ում կերպարն ընդունել էր Գեբբեթը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]