Գեղեցկուհին և հրեշը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գեղեցկուհին և հրեշը
CW Beauty and the Beast logo.jpg
Ժանրsupernatural drama?
ԹեմաՆյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքBeauty and the Beast?
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Քրիստին Քրոյկ, Ջեյ Ռայան, Մաքս Բրաուն, Օսթին Բեսիս, Nina Lisandrello?, Brian J. White?, Սենդհիլ Ռամամուրթի և Նիքոլ Անդերսոն
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ70
Էկրաններին էհոկտեմբերի 11, 2012-ից
ՀեռուստաալիքThe CW
ԴիստրիբյուտորCBS Television Distribution
Պաշտոնական կայքէջ

Գեղեցկուհին և հրեշը (անգլ.՝ Beauty and the Beast), ամերիկյան դրամատիկական սերիալ՝ հիմնված 1980-ականների համանուն սերիալի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Քրիստին Քրոյկը և Ջեյ Ռայանը։ Սերիալի պերմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2012 թվականի հոկտեմբերի 11 - ին։

Չնայած ցածր վարկանիշների, դեռ երրորդ եթերաշրջանը չմեկնարկած 2015 թվականի փետրվարի 13-ին այն երկարաձգվեց մինչև չորրորդ եթերաշրջան։ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին չորս եթերաշրջաններից հետո սերիալը փակվեց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Քեթրին Չենդլերը պատանի էր, իր մոր և իր վրա գողեր հարձակվեցին։ Քեթրինի մայրը մահացավ, իսկ նրան փրկեց մի տարօրինակ արարած՝ միաժամանակ նման մարդու և գայլի։ Ոչ ոք չէր հավատում այդ պատմությանը, բայց Քեթրինը հստակ գիտի թե ինչ է տեսել…

Անցնում է ժամանակ և Քեթրինը դառնում է ոստիկանների հաջողված դետեկտիվ։ Հերթական սպանության հետաքննության արդյունքում, Քեթրինը գտնում է հանցանշան, որը նրան տանում է դոկտոր Վինսենթ Քեյլլերի վրա, ում գնդակահարել են Աֆղանստանում ծառայելու ժամանակ։ Պարզվում է, որ Վինսենթը իրականում ողձ է և այդ նա է փրկել Քեթրինին գողերից։ Նա 10 տարի ապրել է հասարակությունից դուրս, քանի որ սարսափելի գաղտնիք ունի։ Բանակի հավաքագրման ժամանակ սթերոիդի միջոցով նա գենետիկապես փոխվել է և հիմա բարկացած ժամանակ վերածվում է մարդագայլի, որը չի կարողանում ղեկավարել իր հսկա ուժը և սրված զգացմունքները։ Աֆղանստանի միակ բուժված «գերզինվոր» Վինսենթը փորձում է հակաթույն գտնել, բայց ապարդյուն։ Քեթրինը դառնում է Վինսենթի ընկերը և խոստանում պահել նրա գաղտնիքը, որից հետո Վինսենթը օգնում է հետաքննությունների ժամանակ։ Աստիճանաբար նրանք կապվում են միմյանց և նրանց ընկերությունը վերաճում է ավելի մեծ բանի…

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Եթերաշրջան
Քրիստին Քրոյկ Քեթրին (Քեթ) Չենդլեր բոլոր 4-ում
Ջեյ Ռայան Վինսենթ Քեյլլեր բոլոր 4-ում
Մաքս Բրաուն Էվան Մարկս 1-ին եթերաշրջան
Օսթին Բեսիս Ջեյ Թի Ֆորբս բոլոր 4-ում
Նինա Լիզանդրելլո Թես Վարգաս բոլոր 4-ում
Ուայթ Բրայան Ջեյ Ջո Բիշոլ 1-ին եթերաշրջան
Սենդհիլ Ռամամուրթի Գեբրիել (Գեյբ) Լոուեն 1-ին և 2-րդ եթերաշրջաններ
Էմբեր Սկայ Նոյես Թորի Վինձոր 2-րդ եթերաշրջան
Նիքոլ Անդերսոն Հիզեր Չենդլեր բոլոր 4-ում
Մայքլ Ռոարկ Կայլ Ջոնսոն 4-րդ եթերաշրջան

Մշակում և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի սկզբին The CW հեռուստաալիքը հայտարարեց, որ սկսել է Լինդա Հեմիլթոնի 1980-ականների համանուն սերիալի ընթացիկի մշակումը[1]: 2012 թվականի հունվարի 18-ին հեռուստաալիքը պատվիրել է օդային սերիայի նկարահանումներ, որոնք ընկած էին այդ նույն տարվա մարտ-ապրիլ ամիսներին[2]: Փետրվարի 16-ին հայտարարվեց, որ Քրիստին Քրոյկը խաղալու է գլխավոր դեր սերիալում[3]: 2012 թվականի մայիսի 11 - ին The CW-ը հաստատեց առաջին եթերաշրջանի նկարահանումները[4][5]: 2012 թվականի նոյեմբերի 9 - ին հեռուստաալիքը սերիալը երկարաձգեց մինչև ամբողջական եթերաշրջան, որը բաղկացած է 22 սերիայից[6]: 2014 թվականի մայիսի 8 - ին հեռուստասերիալը երկարաձգվեց մինչև երրորդ եթերաշրջան 13 սերիայից[7]:

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների քանակը Եթերաշրջանի բացումը Եթերաշրջանի ավարտը
1 22 2012 թվականի հոկտեմբերի 11 2013 թվականի մայիսի 16
2 22 2013 թվականի հոկտեմբերի 7 2014 թվականի հուլիսի 7
3 13 2015 թվականի հունիսի 11 2015 թվականի սեպտեմբերի 10
4 13 2016 թվականի հունիսի 2 2016 թվականի օգոստոսի 25

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]