Նիքոլ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիքոլ Անդերսոն
Nicole Anderson
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1990(1990-08-29)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրRochester, Ինդիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Աշխատանք2005 - մինչ մեր օրերը
Կայքnicoleganderson.com
Commons-logo.svg Nicole Anderson Վիքիպահեստում

Նիքոլ Գեյլ Անդերսոն (անգլ.՝ Nicole Gale Anderson, օգոստոսի 29, 1990(1990-08-29)[1][2], Rochester, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հիշարժան աշխատանքներից են դերակատարումները «Գեղեցկուհին և հրեշը» (Beauty & the Beast), «Յոնաս» (Jonas), «Սարքիր կամ կոտրի՛ր» (Make It or Break It) և Ravenswood հեռուստասերիալներում։ Նախկինում ավելի քան տասը տարի զբաղվել է մարմնամարզությամբ, մասնակցել մրցումների[3], սակայն ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով թողել է սպորտը[4][5] և դարձել դերասանուհի։ 13 տարեկան հասակում արժանացել է կրթաթոշակի և ընդունվել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գործող մոդելային և դերասանական բարբիզոնյան դպրոցը[6]։ Մոր կողմից Նիքոլը ունի ֆիլիպինյան և իսպանական ծագում, իսկ հոր կողմից անգլիական, շվեդական, գերմանական ծագում[7]։ 2005 թվականից նկարահանվում է ֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.crushable.com/2009/05/25/entertainment/nicole-anderson-i-was-a-competitive-gymnast-for-ten-years/(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է 2022-02-13 
  5. «Nicole Anderson Quit Gymnastics after Winning Nationals»։ Starlitnews.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-03-ին։ Վերցված է 2010-08-29 
  6. «Barbizon Modeling and Acting School Alumni»։ Barbizonmodeling.com 
  7. http://ethnicelebs.com/nicole-gale-anderson

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]