Մաքս Բրաուն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
անգլ.՝ Max Brown | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 10, 1981 (44 տարեկան) |
| Ծննդավայր | Ilkley, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Մաքս Բրաուն (անգլ.՝ Max Brown, փետրվարի 10, 1981, Ilkley, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Թյուդորներ» հեռուստասերիալի երկրորդից չորրորդ եթերաշրջաններում կատարած Էդուարդ Սեյմուրի, «Հոգիներ» սերիալի իներորդ և տասներորդ եթերաշրջաններում կատարած Դմիտրի Լեվենդիսի և «Գեղեցկուհին և հրեշը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում կատարած բժիշկ Էվան Մարկսի դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունը իր ընտանիքի հետ մեծացել է Շրուսբերում, որը գտնվում է Շրոփշայերում։ Ունի երկու քույր՝ Խլոին և Փիբին։ Դեռ մանկուց նա ոգեշնչված է եղել դերասանական խաղով և հանդես է եկել Շրուսբերի մյուզիք-խոլի բեմում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 - ից 2008 թվականներին ամուսնացած է եղել Պոլլի Ռոուզի հետ։ 2012 թվական - ից ամուսնացած է մոդել Աննաբել Խորսի հետ։ Նրանց դուստրը Լիլի Պրիմռոուզը ծնվել է 2013 թվականի մայիսի 13 - ին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր |
|---|---|---|---|
| 2002 | Ընկնող հրեշտակներ | Fallen Angels | Բրեդ |
| 2006 | Տուրիստաս | Turistas | Լիամ |
| 2006 | True True Lie | Չադ | |
| 2008 | Իդեալական կողոպուտ | Daylight Robbery | բժիշկ |
| 2009 | Աստծո օրենքը | Act of God | Ռիչարդ Շորթ |
| 2011 | Մտահոգություն | Flutter | Վագներ |
| 2012 | Departure Date | Կայլ | |
| 2012 | Motorcycle Sweden | Կորտո | |
| 2012 | Սերը վաղը | Love Tomorrow | Դոմինիկ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|
| 2001-02 | Գրեյնջ Հիլլ | Grange Hill | Դեննի Հարթսթոն | 36 սերիա |
| 2001-02 | Խաչմերուկ | Crossroads | Մարկ Ռասսելլ | գլխավոր դեր |
| 2001-04 | Hollyoaks | Քրիստիան Հարգրիվես | գլխավոր դեր | |
| 2005 | Down to Earth | Լեոն | սերիա «Tall Tales» | |
| 2005 | Բժիշկները | Doctors | Քեննի Պարկս | սերիա «Is There a Doctor in the House?» |
| 2005 | Աղետ | Casualty | Սայմն Բրոգտոն | սերիա «Brief Encounters» |
| 2006 | Սրտի բաբախումը | Heartbeat | Փիթ Գրիմշոու | սերիա «Give Peace a Chance» |
| 2008 | Սիրեկաններ | Mistresses | Սեմ Գրեյ | 6 սերիա |
| 2008-10 | Թյուդորներ | The Tudors | Էդուարդ Սեյմուր | 21 սերիա |
| 2010 | Ֆոյլայի կռիվը | Foyle's War | Ադամ Վայնրայթ | 3 սերիա |
| 2010-11 | Հոգիներ | Spooks | Դմիտրի Լեվենդիս | 14 սերիալ |
| 2012-13 | Գեղեցկուհին և հրեշը | Beauty & the Beast | Էվան Մարկս | 18 սերիա |
| 2015 | Քնած հովիտ | Sleepy Hollow | Օրիոն | սերիա «Paradise Lost» |
| ||||||||||||||