Էլիսոն Մեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսոն Մեք
անգլ.՝ Allison Mack
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1982(1982-07-29) (41 տարեկան)
ԾննդավայրՊտեց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունOrange County School of the Arts?
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ձայնային դերասանուհի
ԱմուսինNicki Clyne?
 Allison Mack Վիքիպահեստում

Էլիսոն Քրիստին Մեք (անգլ.՝ Allison Christin Mack,հուլիսի 29, 1982(1982-07-29), Պտեց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքը» (2001-2011) հեռուստասերիալում Քլոե Սալիվանի դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքը ծնվել է Գերմանիայի Պրեց քաղաքում՝ ամերիկյան ընտանիքում։ Նրա հայրը՝ օպերային երգիչ Ջոնաթան Մեքը, աշխատում էր տեղական ընկերությունում, և Ալիսոնն իր առաջին տարիներն անցկացրել է այնտեղ։ Երբ նա դարձել է երկու տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիա։ Մեքն ունի նաև ավագ եղբայր՝ Շենոնը, և կրտսեր քույր՝ Ռոբինը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարեկանում նա սկսել է իր կարիերան՝ նկարահանվելով շոկոլադի գովազդում։ Երբ նա յոթ տարեկան էր, Ալիսոնը սկսել է հաճախել դերասանական վարպետության դասընթացի և շուտով սկսել է աշխատել թատրոնում։ Այդ ժամանակ առաջին անգամ նկարահանվել է լիամետրաժ ֆիլմում․ դա «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի վեցերորդ մասն էր, որտեղ նա ուներ փոքրիկ աղջկա էպիզոդիկ դեր։ Էլիսոնը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Իմ ամենաանհավանական տարին», «Մասնավեր դեպք», «Դժվար թե դա հրեշտակն է» և «Սիրելիս, մենք ինքներս մեզ փոքրացրել ենք» հիթային ֆիլմում։ Մեյքը լքել է Լոս Անջելեսը և իր ընկերոջ հետ տեղափոխվել Վանկուվեր, որտեղ էլ հետագայում ստացել է Քլոե Սալիվանի դերը «Սմոլվիլի գաղտնիքը» հայտնի հեռուստասերիալում։

Օրենքի հետ կապված խնդիրներ և ներգրավվածություն NXIVM-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մեքը միացել է «Nxivm» կազմակերպության Վանկուվերի մասնաճյուղին «Սմոլվիլի գաղտնիքը»-ի խաղընկեր Քրիստին Քրոյկի հետ[1]։ «Forbes» ամսագրի 2003 թվականի հոդվածում «NXIVM»-ը նկարագրվում էր որպես կազմակերպություն, որը կազմակերպում է ինքնազարգացման սեմինարներ, մինչդեռ քննադատները այն անվանում էին «պաշտամունքանման ծրագիր»[2]։ Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադիրը լքել է կազմակերպությունը 2017 թվականին՝ դրա մասին պատմելով «The New York Times» պարբերականին[3]։ ՀԴԲ-ն ձերբակալել է Մեքին Նյու Յորքում 2018 թվականի ապրիլի 20-ին կանանց սեռական շահագործման և աշխատանքի հարկադրանքի մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով՝ այն բանից հետո, երբ Մեքը կանանց ներգրավել է կազմակերպություն, նա սկսել է շանտաժի ենթարկել նրանց՝ ստիպելով սեռական հարաբերություններ ունենալ «NXIVM»-ի հիմնադիր Քիթ Ռանիերի հետ, ինչի համար Ռանիերից գումար է ստացել։ Մեքը, ենթադրաբար, զբաղեցնում էր «Nxivm»-ի ղեկավար պաշտոններից մեկը[4][5][6]։ 2018 թվականի ապրիլի 24-ին Մեքն ազատ է արձակվել 5 միլիոն դոլար գրավի դիմաց։ Դատարանի որոշմամբ նա պետք է տնային կալանքի տակ գտնվեր Կալիֆորնիայում գտնվող իր ծնողների տանը և շրջեր էլեկտրոնային թևնոցով[7]։ Նա մեղադրվում էր «DOS» կամ «The Vow» ծրագրում կանանց ներգրավելու մեջ։ 2019 թվականի ապրիլի 8-ին Մեքն իրեն մեղավոր է ճանաչել ռեկետի և դավադրության մեջ[8][9]։ Էլիսոն Մեյքի գործով դատավճիռը սպասվում էր 2019 թվականի սեպտեմբերին։ Բայց 2019 թվականի հուլիսի 15-ին ավագ շրջանային դատավոր Նիկոլաս Գարաուֆիսը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել գործի քննությունը, որպեսզի պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ժամանակ տա նախաքննությունն ավարտելու համար[10]։ Մեղադրանքների համակցությամբ նրան սպառնում էր 15 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում[11][12][13][14]։ Քննության տվյալներով՝ 2017 թվականի փետրվարին Մեքն ամուսնացել է կանադացի դերասանուհու հետ, որը նույնպես «Nxivm»-ի անդամ է, քանի որ վերջինս չի կարողացել երկարաձգել իր վիզան՝ ԱՄՆ-ում մնալու համար[15]։ 2020 թվականի դեկտեմբերին Էլիսոնը ամուսնալուծության հայց է ներկայացրել[16]։ 2021 թվականի հունի 30-ին Էլիսոն Մեքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ կազմակերպությունում կանանց հավաքագրելու և այլ հանցագործությունների համար։ Դատավճռից առաջ նա ներողություն է խնդրել «Nxivm»-ի զոհերից[17][18]։ 2023 թվականի հուլիսի 3-ին Էլիսոն Մեքը վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից։ Նա ավելի վաղ նշանակված 3 տարի ժամկետից 21 ամիս է անցկացրել բանտում։ Վաղաժամկետ ազատման պատճառներն այս պահին անհայտ են մնում[19]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այժմ Էլիսոն Մեքն ունի 2 մրցանակ և ևս 6 անվանակարգ[20]՝ կինոյի ոլորտում մնալով առանց հաղթանակի։ Ստորև ներկայացված են հիմնական մրցանակները[21]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սատուրն մրցանակ
    • 2007՝ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի համար։
    • 2006՝ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Köhler, Nicholas (2010 թ․ սեպտեմբերի 9). «How To Lose $100 million». Maclean's (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին.
  2. Freedman, Michael (2003 թ․ հոկտեմբերի 13). «Cult of Personality». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին.
  3. «Inside a Secretive Group Where Women Are Branded». The New York Times (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Founder of "NXIVM," a Purported Self-Help Organization, and Actor Indicted for Sex Trafficking and Forced Labor Conspiracy» (անգլերեն). Министерство юстиции США. 2018 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «'Smallville' Actress Arrested for Role in Alleged Sex Cult that Branded and Enslaved Women». Time (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. Helmore, Edward (2018 թ․ ապրիլի 22). «Smallville's Allison Mack was allegedly a 'top member' of cult that abused women». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին.
  7. «Allison Mack of "Smallville" granted bail in sex cult case». CBS News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. Moynihan, Colin; Gold, Michael (2019 թ․ ապրիլի 8). «Allison Mack of 'Smallville' Pleads Guilty in Case of 'Sex Cult' Where Women Were Branded». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  10. Gavin, Robert (2019 թ․ հուլիսի 15). «Sentencing of NXIVM leader delayed». Times Union (անգլերեն). The Hearst Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. Nevins, Jake (2018 թ․ ապրիլի 21). «Smallville actor Allison Mack pleads not guilty on sex cult charges». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին.
  12. Associated Press in New York (2018 թ․ մարտի 26). «Co-founder of 'self-help' group arrested and charged with sex trafficking». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  13. «Indictment - US Government vs Keith Rainier (also known as "Vanguard") and Allison Mack» (անգլերեն). US District court, New York. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին.
  14. «Allison Mack Released from Jail Into Her Parents' Custody — But Will Remain Under House Arrest». People (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին.
  15. Harris, Chris (2018 թ․ մայիսի 4). «Smallville's Allison Mack Married Battlestar Galactica's Nicki Clyne in 2017: Prosecutors». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին.
  16. «'The Vow': Nicki Clyne Details Ex-Wife Allison Mack's Arrest in NXIVM Docuseries»..
  17. «Звезду "Тайн Смолвиля" приговорили к трем годам тюрьмы за участие в компании NXIVM». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  18. «Актриса из «Тайн Смолвиля» получила три года за вербовку в секс-культ». www.fontanka.ru (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  19. Strout, Paige (2023 թ․ հուլիսի 5). «Allison Mack Gets Early Prison Release Following NXIVM Cult Scandal». Us Weekly (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  20. Allison Mack — Awards. IMDb.com Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
  21. Полный список см. на IMDb.com Արխիվացված 2008-05-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Մեք» հոդվածին։