Էլինոր Դոնահյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլինոր Դոնահյու
Ծնվել էապրիլի 19, 1937(1937-04-19) (86 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի

Էլինոր Դոնահյու (անգլ.՝ Elinor Donahue, ապրիլի 19, 1937(1937-04-19), Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որ հայտնի է դարձել՝ շնորհիվ 1950–ականների «Հայրիկն ավելի լավ գիտի» սիթքոմի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Էլեոնորա Դոնահյուն ծնվել է Թաքոմայում, Վաշինգտոն[1]։ Մանուկ տարիներին նա սկսել է հանդես գալ զավեշտախաղերում, ինչպես նաև դերեր տանել այնպիսի ֆիլմերում, ինչպես, օրինակ, «Սերն ավելի լավ, քան երբևէ», որտեղ նկարահանվել Էլիզաբեթ Թեյլորի հետ։

Էլինոր Դոնահյուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Հայրիկն ավելի լավ գիտի» կատակերգական սերիալում հերոսներ Ռոբերտ Յանգի և Ջեյն Ուայեթի ավագ դստեր դերի շնորհիվ։ Նա նկարահանվել է այդ սերիալում 1954 թվականից մինչև 1960 թվականը և արժանացել է «Էմմի» մրցանակի այդ դերի համար 1959 թվականին[2]։

«Հայրիկն ավելի լավ գիտի» շոուի ավարտից հետո նա հայտնվել է «Էնդի Գրիֆիթի շոու» սիթքոմում 1960—1961 թվականներին։ 1964-65 եթերաշրջանում նա գլխավոր դերն է կատարել «Ձեզ երկար տարիների կյանք» սիթքոմում, որը մեկ եթերաշրջան անց փակվել է ցածր վարկանիշի պատճառով։ Հետագա տարիներին նա հիմնական հյուրային դերեր կատարել տարբեր հեռուստասերիալներում՝ սկսած «Աստղային ուղի» ֆիլմից մինչև «Կին ոստիկան» ֆիլմը։ Ութսունականներին և իննսունականներին նա հայտնվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մի անգամ մի անգամով», «Հյուրանոց», «Երջանիկ օրեր», «Ոսկի աղջիկներ», «Նա սպանություն էր գրել», «Մարզիչ», «Ընկերներ» և «Բժիշկ Քուին, կին բժիշկ»։ Նա նաև հայտնվել է «Ռազմիկներ» և «Սիրունիկը» ֆիլմերում։

Էլինոր Դոնահյուն ամուսնացած է եղել երեք անգամ, ունի չորս երեխա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Elinor Donahue Biography»։ FilmReference.com 
  2. «Awards for Elinor Donahue»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 2012-05-31 
  3. «Biography for Elinor Donahue»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 2012-05-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]