Կամելիազարդ տիկինը
![]() |
|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գիրք |
Ժանր | սիրավեպ և ինքնակենսագրական վեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Բրյուսել |
Հրատարակման տարեթիվ | 1848 |
Թարգմանիչ հայերեն | Ժիրայր Շիրակացի |
Հրատարակում հայերեն | Ե., Հայպետհրատ, 1962, 224 էջ |
Վիքիքաղվածք | Կամելիազարդ տիկինը |
La Dame aux camélias Վիքիպահեստում |
Կամելիազարդ Տիկինը (ֆր.՝ La Dame aux Camélias), Ալեքսանդր Դյումա որդու հայտնի վեպ, որի վրա հիմնված է Վերդիի հայտնի «Տրավիատա» օպերան։ Բազմաթիվ դերասանուհիներ մարմնավորել են Մարգարիտ Գոթյեի կերպարը, ինչպես Սառա Բեռնար (Sarah Bernhardt), Իզաբել Հուպեր (Isabelle Huppert), ինչպես նաև Լիլիան Գիշ (Lillian Gish) և Գրետա Գարբո (Greta Garbo)։
Վեպը պատմում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթիե) և երիտասարդ և ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթիեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկան հասակում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. Վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը շարադրված է առաջին դեմքով։ 1847 թվականի մարտի 12-ին հեղինակը կարդացել էր հայտարարություն, որ մի շքեղ տանը տեղի է ունենում կահույքի և շքեղ իրերի աճուրդ, որոնք մնացել էին մահացած սեփականատիրուհուց ՝ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսը հայտնվում է աճուրդում և հանկարծակի ազդեցության տակ մեծ գումարով գնում է «Մանոն Լեսկո» գիրքը, որը ստորագրված էր ինչ-որ Արման Դյուվալի կողմից։ Մի քանի օր անց հայտնվում է հենց ինքը՝ Արմանը ՝ բարետես արտաքինով երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել մեկնումից։ Նա աղերսում է վերավաճառել գիրքը և, այսպիսով, հեղինակին պատմում է Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։
Արման Դյուվալը առաջին անգամ հանդիպում է նրան թատրոնում և սիրահարվում առաջին հայացքից։ Մարգարիտը, չնայած մահացու հիվանդությանը, ապրում է հարուստ սիրեկանների հովանավորությամբ և թեթևաբարո կյանքով։ Շուտով երիտասարդ Արմանի և կուրտիզանուհի Մարգարիտի միջև սկսվում է բուռն սիրո պատմություն և նրանք դառնում են սիրեկաններ։ Մարգարիտը թողնելով իր հարուստ սիրեկաններին առանձնանում է Արմանի հետ գյուղում։ Նրանք վարում են հովվերգական կյանք, սակայն շուտով Արմանը պարզում է, որ շքեղ կյանքին սովոր Մարգարիտը գաղտնի վաճառում է իր ունեցվածքը, որպեսզի ազատվի պարտքերից։ Դա չի ազդում սակայն Արմանի՝ Մարգարիտի հանդեպ տածած անսահման սիրո վրա։ Արմանի հայրը գաղտնի խնդրում է Մարգարիտին թողնել իր որդուն և նրան չտանել սնանկացման։
Մարգարիտը Արմանին սիրելով՝ լսում է նրա հորը և վերադառնում Փարիզ։ Նա թողնելով Արմանին՝ վերսկսում է իր նախկին թեթև կյանքը և կապվում հարուստ սիրեկանների հետ։ Ինչի հետևանքով նրա հիվանդությունը խորանում է։ Արմանը կարծում է, թե Մարգարիտը իրեն խաբել և թողել է՝ չգուշակելով հոր քայլը։ Նա վրեժխնդիր լինելու համար կապվում է մեկ ուրիշ կնոջ հետ և նրա հետ միասին հաճախ հանդիպումներ ստեղծում Մարգարիտի հետ։ Մարգարիտը տառապանքների մեջ տեղափոխվում է Անգլիա և Արմանը, ի պատասխան, նույնպես մեկնում է ճանապարհորդության։ Ճանապարհին նրան է հասնում Մարգարիտի մահվան լուրը, նա անմիջապես ետ է վերադառնում, սակայն չի հասցնում մասնակցել անգամ աճուրդին։
Գիրքը թարգմանվել է հայերեն Ժիրայր Շիրակացու կողմից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դյումա որդի Ա., Կամելիազարդ տիկինը, Ե., Հայպետհրատ, 1962, 224 էջ։